Գլխավոր տեղեկություն
Номер
N 48-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 02.12.2022
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
24.11.2022
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
24.11.2022
Дата вступления в силу
12.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

24 նոյեմբերի 2022 թ.

N 48-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Աշխարհագրություն» առարկայի 7-րդ և 10-րդ դասարանների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:

 

 

Վ. Դումանյան

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2022 թվականի նոյեմբերի 24-ի

N 48-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ

 

7-րդ դասարան

 

Թեմա 1

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ

Նպատակ

Զարգացնել գիտելիքներ գիտությունների շարքում և կյանքում «Աշխարհագրության» դերի ու նշանակության, աշխարհագրական քարտեզների և դրանց կազմման եղանակների վերաբերյալ, ձևավորել քարտեզաչափական խնդիրների լուծման հմտություններ:

Վերջնարդյունքներ

Աշխարհագրական տեղեկույթ ձեռք բերելու և քարտեզաչափական աշխատանքներ կատարելու նպատակով` օգտագործել տարբեր նշանակության քարտեզներ և հատակագծեր, բնորոշել քարտեզի և հատակագծի հիմնական տարրերը, քարտեզների տեսակները, քարտեզագրական պրոյեկցիաներն ու պատկերման եղանակները, կիրառել թվային տարբեր քարտեզներ:

 

Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝

1. Կարդալ որևէ օբյեկտի կամ տեղանքի հատակագիծը:

2. Բնորոշել հատակագծի և քարտեզի ընդհանրություններն ու տարբերությունները:

3. Կազմել որևէ փոքր տեղանքի մոտավոր հատակագիծը՝ օգտագործելով համապատասխան պայմանական նշաններ:

4. Բնորոշել ու սահմանել աստիճանացանցի տարրերը:

5. Քարտեզի կամ գլոբուսի վրա որոշել տարբեր կիսագնդերում գտնվող ցանկացած 4 կետերի աշխարհագրական կոորդինատները:

6. Արտահայտել միևնույն մասշտաբը տարբեր՝ թվային, գծային կամ անվանականներով, համեմատել քարտեզները՝ ըստ մասշտաբի: Թվային մասշտաբը դարձնել գծային և անվանական կամ հակառակը։

7. Կատարել չափումներ և հաշվարկներ տարբեր մասշտաբների քարտեզներում:

8. Լուծել միևնույն միջօրեականի և հասարակածի վրա գտնվող երկու կետերի միջև հեռավորության որոշման խնդիրներ:

9. Ներկայացնել աշխարհագրական քարտեզները՝ ըստ բովանդակության, մասշտաբի:

10. Տարբերակել կոնային, գլանային և ազիմուտային պրոյեկցիաները:

11. Ճանաչել քարտեզներում կիրառվող պայմանական նշանները, տարբերակել դրանց օգտագործման եղանակները՝ ըստ նշանակության:

12. Նկարագրել քարտեզագրական տարբեր եղանակներով պատկերված բնական և հասարակական աշխարհագրական օբյեկտներն ու երևույթները (որակական ֆոն, գծային նշաններ, իզոգծեր, արեալներ, քարտեզագրամներ, քարտեզադիագրամներ):

13. Կազմել «Երկրագնդի կլիմայական գոտիները» թեմատիկ քարտեզ:

14. Կարդալ որևէ թեմատիկ քարտեզ:

Բովանդակություն

1. Աշխարհագրության ուսումնասիրության առարկան և օբյեկտը:

2. Տեղանքի հատակագիծ: Մասշտաբ:

3. Գործնական աշխատանք: Տեղանքի հատակագծի կազմումը: Կողմնորոշում հատակագծով: Ազիմուտ:

4. Աշխարհագրական քարտեզ: Քարտեզների դասակարգումը՝ ըստ բովանդակության, մասշտաբի և տարածքի ընդգրկման:

5. Աստիճանացանց: Աշխարհագրական կոորդինատներ:

6. Քարտեզագրական պրոյեկցիաներ. կոնային, գլանային, ազիմուտային: Պայմանական նշաններ:

7. Գործնական աշխատանք: Քարտեզագրական պատկերման եղանակներ (որակական ֆոնի, գծային նշանների, իզոգծերի, արեալների, քարտեզագրամների, քարտեզադիագրամների եղանակներ):

8. «Աշխարհագրական քարտեզ» թեմայի ամփոփում:

Գործնական աշխատանք,
թեմատիկ ուսումնասիրություն1

Խաչվող հասկացություններ

Քարտեզագրական պատկերման եղանակներ`

1. որակական ֆոն (ատլասից ընտրված որևէ քարտեզից որակական ֆոնի մեթոդով քարտեզագրված օբյեկտների և (կամ) երևույթների առանձնացում),

2. գծային նշաններ (ընդհանուր աշխարհագրական որևէ քարտեզից գծային նշանների դուրսգրում և լեգենդայի կազմում),

3. իզոգծեր (ֆիզիկական քարտեզների վրա դրանց ճանաչում),

4. արեալներ (համացանցում ուսումնասիրել որևէ բուսատեսակի կամ կենդանատեսակի տարածման արեալ),

5. քարտեզագրամներ (համացանցից 2-3 քարտեզագրամների ներբեռնում և ուսումնասիրում՝ նշելով դրանց միջոցով պատկերված երևույթը կամ օբյեկտը),

6. ատլասից կամ համացանցից գտնել քարտեզներ, որոնցում կիրառվել են քարտեզագրական տարբեր եղանակներ և բնորոշել դրանք։

Համակարգ և մոդել

1. Քարտեզը որպես բնական և հասարակական որևէ համակարգի տարածական մոդել:

Մասշտաբ, համամասնություն և քանակ

2. Քարտեզի քանակական տվյալներ և որակական տեղեկույթներ:

3. Երևույթի կամ օբյեկտի չափերը՝ ըստ սանդղակի:

4. Գունային կամ քանակական տվյալների սանդղակներ:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ:
Բնագիտություն - Գաղափար ունենալ Երկրի պատկերման մոդելների մասին:
Հանրահաշիվ - Հաշվել հեռավորություններ՝ ըստ քարտեզի մասշտաբի, մաս(եր), տոկոս(ներ):

Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ4, Հ5, Հ8, Հ9, Հ10, Հ24, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32

Թեմա 2

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԹԱՂԱՆԹ։ ԵՐԿՐԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ: ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՎԿԻԱՆՈՍԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նպատակ

Ձևավորել և հարստացնել աշխարհագրական թաղանթի, երկրակեղևի, երկրակեղևի սալերի, Երկրի մակերևույթի, Համաշխարհային օվկիանոսի ջրի շարժի վերաբերյալ գիտելիքները:

Վերջնարդյունքներ

 Բնութագրել երկրակեղևի կառուցվածքը, դրա զարգացման, սալերի շարժման, մակերևույթի ձևավորման (լեռնագոյացման) գործընթացները, երկրագնդի խոշոր պլատֆորմներն ու գեոսինկլինալային շրջանները, բացատրել Երկրի մակերևույթի մարդածին փոփոխությունները:
 Բնորոշել Համաշխարհային օվկիանոսի ջրերի շարժման, ջերմության, աղիության հիմնական առանձնահատկությունները:

Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝

1. Բնորոշել աշխարհագրական թաղանթը և դրա հատկանիշները:

2. Ընդհանուր գծերով բնորոշել երկրաբանական տարբեր դարաշրջաններում երկրագնդի զարգացման գլխավոր գործընթացները:

3. Բացատրել պլատֆորմի առաջացումը և գեոսինկլինալի զարգացման փուլերը:

4. Թվարկել երկրաբանական վաղ անցյալի գերմայրցամաքները, առանձնացնել ժամանակակից մայրցամաքներն ու օվկիանոսները:

5. Միևնույն մասշտաբի քարտեզների վրա պատկերված ժամանակակից մայրցամաքների ուրվագծերի համադրմամբ վերստեղծել երկրաբանական անցյալում գոյություն ունեցած միասնական մեգամայրցամաքի պատկերը:

6. Հասկանալ, որ ներծին և արտածին գործընթացներով է պայմանավորված երկրակեղևի ներքին կառուցվածքը, ապարների կազմը, մակերևույթը:

7. Երկրագնդի երկրաբանական քարտեզով գտնել պլատֆորմների և գեոսինկլինալների տարածման շրջանները, բեկվածքները:

8. Բացատրել մարդածին գործոնների ազդեցությամբ Երկրի մակերևույթի վրա առաջացած փոփոխությունները, բնորոշել մակերևույթի ձևերի ազդեցությունը՝ մարդու գործունեության վրա:

9. Ներկայացնել Համաշխարհային օվկիանոսի հատակի ռելիեֆը:

10. Բացատրել Համաշխարհային օվկիանոսի ջրի ջերմության և աղիության փոփոխության օրինաչափությունները և առանձին մասերում դրանց առանձնահատկությունները:
11. Բացատրել օվկիանոսում ջրի շարժման պատճառները։ Ներկայացնել տարբեր օվկիանոսների խոշոր սառը և տաք հոսանքները, վերլուծել դրանց նշանակությունը մեր մոլորակի համար։

12. Բացատրել մակընթացության և տեղատվության երևույթը:

Բովանդակություն

1. Աշխարհագրական թաղանթ. կառուցվածքը, հատկանիշները:

2. Երկրակեղևի կառուցվածքը, զարգացումը, սալերն ու դրանց շարժումը: Երկրաբանական դարաշրջաններ:

3. Մայրցամաքներ: Երկրագնդի խոշոր պլատֆորմներն ու գեոսինկլինալային շրջանները: Լեռնագոյացում:

4. Երկրի մակերևույթի վրա մարդածին ազդեցությամբ առաջացած փոփոխությունները:

5. Համաշխարհային օվկիանոսի հատակի ռելիեֆը:

6. Համաշխարհային օվկիանոսի ջրի ջերմությունն ու աղիությունը:

7. Ջրի շարժումը Համաշխարհային օվկիանոսում: Մակընթացություն և տեղատվություն:

8. «Երկրի մակերևույթի ձևավորում: Համաշխարհային օվկիանոսի աշխարհագրական առանձնահատկությունները» թեմայի ամփոփում:

Գործնական աշխատանք

Խաչվող հասկացություններ

--

Պատճառ և հետևանք

Մակընթացությունն ու տեղատվությունը որպես տիեզերական մարմինների ձգողության հետևանք

Էներգիա և նյութ

Երկրակեղևի սալերի տեղաշարժերը որպես Երկրի ձգողականության, ներքին էներգիայի, ապարների խտության արդյունք:

Կայունություն և փոփոխություն

Պլատֆորմները որպես երկրակեղևի կայուն, իսկ գեոսինկլինալներն անկայուն, փոփոխական տեղամասեր:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ:
Բնություն - Կարողանալ բացատրել երկրակեղևի շարժումները, երկրի մակերևույթը փոփոխող ներծին և արտածին ուժերը: Իմանալ ջրային թաղանթի կառուցվածքային տարրերի մասին: Գաղափար ունենալ լուծույթների մասին:
Ֆիզիկա - Հասկանալ, որ օվկիանոսի հատակին ճնշումը ենթարկվում է պինդ մարմինների, հեղուկների և գազերի ճնշման օրինաչափություններին:

Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ8, Հ9, Հ10, Հ11, Հ12, Հ17, Հ24, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32

Թեմա 3

ԵՂԱՆԱԿ ԵՎ ԿԼԻՄԱ: ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶՈՆԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նպատակ

Ձևավորել գիտելիքներ երկրագնդի աշխարհագրական գոտիների, բնական զոնաների, հորիզոնական և վերընթաց գոտիականության վերաբերյալ:

Վերջնարդյունքներ

1. Բնորոշել, մթնոլորտի ջերմաստիճանի, ճնշման և խոնավության փոփոխություններով պայմանավորված, եղանակային և կլիմայական գործընթացները:

2. Բնութագրել հորիզոնական (լայնակի) զոնայականությունն ու գոտիականությունը (այդ թվում՝ վերընթաց), կլիմաստեղծ գործոնները, բացատրել դրանցով պայմանավորված գործընթացները և կլիմայական գոտիների և բնական զոնաների առանձնացումը:

Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝

1. Ներկայացնել եղանակաստեղծ տարրերը և դրանց փոխադարձ կապերով պայմանավորված` եղանակի փոփոխությունները:

2. Բացատրել օդի ջերմաստիճանի օրական և տարեկան ընթացքը, հաշվել օդի միջին օրական, ամսական, տարեկան, ջերմաստիճանները, դրանց տատանման լայնույթը:

3. Բացատրել մթնոլորտային ճնշման փոփոխությունը, տեղական քամիների առաջացումը:

4. Բնորոշել քամու ուժը, արագությունը, ուղղությունը և նկարագրել դրանք որոշող հողմացույցն ու հողմաչափը:

5. Կառուցել քամիների վարդ (ցանկալի է իր բնակավայրի մոտ գտնվող օդերևութաբանական կայանի տվյալների հիման վրա):

6. Բացատրել բրիզների և լեռնահովտային քամիների առաջացման մեխանիզմը:

7. Սահմանել մթնոլորտի բացարձակ խոնավություն և հարաբերական խոնավություն հասկացությունները, տրված տվյալներով լուծել խնդիրներ` օդի հարաբերական և բացարձակ խոնավության վերաբերյալ:

8. Բացատրել երկրագնդի վրա մթնոլորտային տեղումների անհավասարաչափ տեղաբաշխման պատճառները:

9. Բնորոշել կլիմա հասկացությունը, բացատրել կլիմաստեղծ կլիմաստեղծ գործոնները:

10. Բացատրել իր բնակավայրի կլիմաստեղծ գործոնները և կլիմայի սեզոնային փոփոխությունները:

11. Բնորոշել և համեմատել կլիմայի հիմնական տիպերը:

12. Բացատրել աշխարհագրական տարբեր լայնություններում օդի ջերմաստիճանների տարբերության գլխավոր պատճառը:

13. Բացատրել տարվա ընթացքում Արեգակի ճառագայթների անկման անկյան փոփոխությունը:

14. Ուրվագծային քարտեզի վրա պատկերել երկրագնդի ջերմային գոտիները: Երկրագնդի որևէ կիսագնդի ուրվագծային քարտեզի վրա ստվերարկել մթնոլորտային ճնշման գոտիները և շարժման գծերի միջոցով նշել պասսատները, արևմտյան և արկտիկական (անտարկտիկական) քամիները:

15. Բացատրել առաջացման մեխանիզմը, գնահատել դրանց ազդեցությունը մայրցամաքների և օվկիանոսների կլիմայի վրա:

16. Առանձնացնել և համեմատել հիմնական և անցումային կլիմայական գոտիները, համեմատել կլիմայական մարզերի հիմնական բնութագրիչները:

17. Տրված տվյալների հիման վրա կառուցել որևէ վայրի կլիմայական դիագրամ՝ նշելով դրա գտնվելու կլիմայական գոտին, մարզը:

18. Օրինակներով բացատրել կլիմայի ազդեցությունը մարդու առօրյա գործունեության վրա:

19. Քարտեզի վրա ցույց տալ բնական զոնաները:

20. Բացատրել «բնատարածքային համալիր» հասկացության էությունը:

21. Համեմատել տարբեր բնական զոնաների բուսական և կենդանական աշխարհը:

22. Բացատրել արևադարձային անտառների պահպանության հիմնախնդիրը կայուն զարգացման համատեքստում:

 Բովանդակություն

1. Եղանակ, եղանակաստեղծ տարրերը: Օդի ջերմաստիճանի չափումը և ընթացքը: Ջերմության անհավասարաչափ բաշխումը Երկրի վրա:

2. Մթնոլորտային ճնշում. չափումը, փոփոխությունները: Քամի (ուժը, ուղղությունը և արագությունը): Տեղական քամիներ (բրիզ, լեռնահովտային քամիներ): Քամիների վարդ:

3. Մթնոլորտի խոնավությունը (բացարձակ և հարաբերական խոնավություն): Մթնոլորտային տեղումների բաշխումը երկրագնդի վրա:

4.Գործնական աշխատանք:

5. Կլիմա: Կլիմաստեղծ գործոնները:

6. Կլիմայի հիմնական տիպերը: Կլիմայական դիագրամներ (կլիմագրամներ):

7. Երկրի տարեկան պտույտը: Կլիմայական եղանակների առաջացումը:

8. Մթնոլորտի ընդհանուր շրջանառությունը: Օդային զանգվածներ:

9. Կլիմայական գոտիներ և մարզեր, դրանց առանձնացումը:

10. Բնատարածքային համալիրներ: Հորիզոնական (լայնակի) զոնայականություն, վերընթաց գոտիականություն:

11. Բնական զոնաներ, դրանց աշխարհագրական տարածումը:

12. «Եղանակ և կլիմա: Աշխարհագրական զոնայականություն և գոտիականություն» թեմայի ամփոփում:

Գործնական աշխատանք,
թեմատիկ ուսումնասիրություն

Խաչվող հասկացություններ

1. Օդի ջերմաստիճանի, ճնշման վերընթաց փոփոխությունների և խոնավության վերաբերյալ խնդիրների լուծում:

2. Ուրվագծային քարտեզի վրա գծանշել և որակական ֆոնի եղանակով պատկերել երկրագնդի ջերմային գոտիները:

3. Երկրագնդի ուրվագծային քարտեզի (կիսագնդերի քարտեզ) վրա ստվերարկել մթնոլորտային ճնշման գոտիները:

4. Շարժման գծերի միջոցով նշել պասսատները, արևմտյան և արկտիկական (անտարկտիկական) քամիները:

Օրինաչափություն

1. Oդի ջերմաստիճանի օրական և տարեկան փոփոխությունը:

2. Արեգակից ստացած ջերմության քանակի նվազում՝ հասարակածից դեպի բևեռներ:

3. Մայրցամաքում խոնավության նվազում՝ ծովից հեռավորության ավելացմանը զուգընթաց:

4. Ըստ բարձրության՝ ջերմաստիճանի նվազում, խոնավության՝ ավելացում:

Պատճառ և հետևանք

5. Երկրագնդի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման գլխավոր պատճառները՝ երկրագնդի գնդաձևությունը, առանցքի թեքությունն ու պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջ:

6. Երկրագնդի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման հետևանքով յուրաքանչյուր կիսագնդում առաջանում է օդի շրջանառության երեք օղակ:

7. Անցումային կլիմայական գոտիները չունեն իրենց օդային զանգվածները, այստեղ տիրապետող են հարևան երկու հիմնական կլիմայական գոտիների օդային զանգվածները՝ պայմանավորված Արեգակի դիրքի փոփոխությամբ:

8. Ըստ բարձրության՝ կլիմայի փոփոխության պատճառով փոխվում են բնական(վերընթաց) զոնաները:

Համակարգ և մոդել

9. Բնական զոնաները՝ նույն կլիմայական գոտում տարբեր ջերմության և խոնավության արդյունք:

Կայունություն և փոփոխություն

10. Բնական զոնաների՝ որպես բնական երկրահամակարգերի, տարածման սահմանները:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ:
Բնություն - Կարողանալ բացատրել մթնոլորտի տաքացումն ու ջերմաստիճանը, մթնոլորտային ճնշումը, օդի խոնավությունը, մթնոլորտային տեղումների առաջացումը, եղանակ և կլիմա հասկացությունները:
Մաթեմատիկա - Կարողանալ կատարել թվաբանական գործողություններ տոկոսի, ջերմաստիճանի և օդի ճնշման ցուցանիշների հետ:
Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Կարողանալ Excel ծրագրով կառուցել կլիմագրամներ:

Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ4, Հ5, Հ7, Հ8, Հ9, Հ12, Հ24, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32

Թեմա 4

ԱՇԽԱՐՀԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄ

Նպատակ

Ձևավորել գիտելիքներ աշխարհի քաղաքական բաժանման և դրա փոփոխության գործընթացի, պետությունների դասակարգման և խմբավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ։

Վերջնարդյունքներ

Բնութագրել աշխարհի քաղաքական բաժանումը, ներկայացնել պետությունների խմբավորումները՝ ըստ քանակական և որակական հատկանիշների, պետության ցամաքային, ջրային և օդային տարածքների սահմանները, օրինակների հիման վրա բնորոշել պետական սահմանների ձևերը:

Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝

1. Սահմանել քաղաքական քարտեզ հասկացությունը և կիրառել քաղաքական քարտեզը տեղեկություններ ստանալու համար:

2. Բացատրել աշխարհի քաղաքական քարտեզի փոփոխման պատճառները:

3. Ներկայացնել պետության տարածքի և պետական սահմանի տեսակները:

4. Բացատրել պետության բացառիկ տնտեսական գոտու էությունը:

5. Համեմատել պետությունները՝ ըստ տարածքի ձևի և ըստ զարգացման մակարդակի:

6. Սահմանել անկլավ և էքսկլավ հասկացությունները և բերել օրինակներ:

7. Դասակարգել պետությունները՝ ըստ քանակական և որակական հատկանիշների:

8. Համեմատել կառավարման (հանրապետական և միապետական) ու պետության տարածքային կառուցվածքի (միասնական (ունիտար և դաշնային) ձևերի էական հատկանիշներն ու քարտեզի վրա ցույց տալ այդպիսի երկրներ։

Բովանդակություն

1. Աշխարհի քաղաքական բաժանումը: Քաղաքական քարտեզ:

2. Պետության տարածք և պետական սահման: Պետության տարածքի ձևը:

3. Պետությունների խմբավորումը:

Գործնական աշխատանք,
թեմատիկ ուսումնասիրություն

Խաչվող հասկացություններ

1. Քաղաքական քարտեզի վրա տարբերակել պետական սահմանի տեսակները:

2. Քարտեզի վրա համեմատել պետությունների տարածքի ուրվագծերը:

3. Ուսուցչի օգնությամբ գտնել անկլավային և էքսկլավային տարածքները:

Օրինաչափություն

1. Դաշնային կառավարումը՝ աշխարհում մեծ և բազմազգ պետություններին բնորոշ հատկանիշ:

2. Պետական սահմանների անցկացումը բնական օբյեկտներով՝ լեռնաշղթա, գետ, լիճ և այլն:

Պատճառ և հետևանք

3. Նախկին գաղութային շատ պետությունների սահմանները՝ որպես երկրաչափական սահմաններ:

Համակարգ և մոդել

4. Քաղաքական քարտեզը՝ որպես աշխարհի քաղաքական բաժանման մոդել:

Կայունություն և փոփոխություն

5. Պետական կայուն սահմանները՝ կայուն զարգացման երաշխիք:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ:
Համաշխարհային պատմություն - Կարողանալ պետությունների թվի փոփոխությունները կապել պատմական կարևոր իրադարձությունների հետ՝ գաղութային համակարգերի և կայսրությունների փլուզումներ, համաշխարհային պատերազմներ և այլն:

Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ8, Հ12, Հ16, Հ24, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32

Թեմա 5

ԱՇԽԱՐՀԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նպատակ

Զարգացնել բնակչության վերարտադրության, կազմի, տեղաբաշխման և տարաբնակեցման վերաբերյալ գիտելիքներ և վերլուծական հմտություններ, ինչպես նաև աշխարհագրական գործոնների ազդեցությամբ պայմանավորված՝ մարդկանց ազգային ու մշակութային առանձնահատկությունների վերաբերյալ պատշաճ վերաբերմունք և վարքագիծ:

Վերջնարդյունքներ

Բնորոշել բնակչության քանակական և որակական հիմնական բնութագրիչները, վերլուծել դրանց տեղաբաշխման տարբերություններն ու պատճառահետևանքային կապերը:

Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝

1. Բնորոշել բնակչություն, բնական և մեխանիկական շարժ, վերարտադրության ռեժիմ, միգրացիա, ժողովրդագրական քաղաքականություն, բնակչության կազմ, տեղաբաշխում, տարաբնակեցում հասկացությունների էությունը:

2. Ներկայացնել բնակչության թվի փոփոխությունների պատճառները:

3. Թվարկել և բացատրել ծնելիության և մահացության վրա ազդող գործոնները, համեմատել դրանք զարգացման տարբեր մակարդակ ունեցող երկրներում:

4. Ներկայացնել բնակչության բնական վերարտադրության ռեժիմները:

5. Բացատրել ժողովրդագրական քաղաքականության առանձնահատկությունները՝ բնակչության բնական վերարտադրության տարբեր ռեժիմների երկրներում:

6. Ներկայացնել բնակչության տեղաբաշխման օրինաչափություններն ու կուտակման գլխավոր արեալներն աշխարհում:

7. Ներկայացնել միգրացիայի էությունը, տեսակները:

8. Ներկայացնել բնակչության կազմի տեսակները (սեռային, տարիքային (աշխատանքային ռեսուրսներ), ռասայական, ազգային (էթնիկական), կրոնական, լեզվական) և բացատրել դրանց աշխարհագրական առանձնահատկությունները:

9. Համեմատել և վերլուծել առնվազն երկու տարբեր տիպի պետությունների սեռատարիքային բուրգերը:

10. Վերլուծել երիտասարդ և ծերացող բնակչություն ունեցող երկրների հիմնական խնդիրները:

11. Բնորոշել աշխատանքային ռեսուրսներն՝ ըստ որակական և քանակական ցուցանիշների:

12. Համեմատել տարբեր տիպի երկրների բնակչության զբաղվածության կառուցվածքը:

13. Ներկայացնել տարաբնակեցման հիմնական ձևերը (քաղաքային և գյուղական), դրա աշխարհագրական պատկերը:

14. Լուծել բնակչության աշխարհագրության վերաբերյալ մաթեմատիկական խնդիրներ:

15. Կառուցել և վերլուծել բնակչության վերաբերյալ գրաֆիկներ ու դիագրամներ:

16. Ցուցաբերել հանդուրժողականություն բնակչության ռասայական, ազգային (էթնիկական) և կրոնական տարբերությունների նկատմամբ:

17. Բացառել մարդու արտաքին հատկանիշների և մտավոր կարողությունների գերարժևորման և թերարժևորման ընկալումները:

Բովանդակություն

1. Աշխարհի բնակչության թիվը և շարժը:

2. Բնակչության վերարտադրությունը: Ժողովրդագրական քաղաքականություն:

3. Բնակչության տեղաբաշխումը: Միգրացիաներ:

4. Աշխարհի բնակչության կազմ. սեռատարիքային կազմ (կառուցվածք): Աշխատանքային ռեսուրսներ:

5. Բնակչության ռասայական, էթնիկական (ազգային), կրոնական կազմ:

6. Տարաբնակեցում: Քաղաքային և գյուղական բնակավայրեր:

7. Գործնական աշխատանք:

8. «Աշխարհի բնակչության աշխարհագրությունը» թեմայի ամփոփում:

Գործնական աշխատանք,
թեմատիկ ուսումնասիրություն

Խաչվող հասկացություններ

Խնդիրների լուծում և գծապատկերների կազմում.

1. վերարտադրություն (բնական աճի ցուցանիշի հաշվարկում),

2. միգրացիա (օրինակների միջոցով ցույց տալ միգրացիայի դրսևորումներ),

3. խտություն (որևէ տարածքի համար բնակչության միջին խտության հաշվարկում),

4. գրաֆիկների, դիագրամների կազմում, վերլուծություն (օրինակ՝ վերարտադրության տարբեր ռեժիմների երկրների բնական աճի դինամիկան ցույց տվող գրաֆիկներ, տարբեր երկրների սեռատարիքային բուրգեր և այլն):

Օրինաչափություն
1. Բնակչության ծնելիություն, մահացություն, բնական աճ, բնական աճի պարզ, ընդլայնված, նեղացված ռեժիմներ:

2. Բնակչության խտության փոփոխություններ:

3. Երկրների բնակչության սեռատարիքային կազմ (կառուցվածք):

Պատճառ և հետևանք

4. Սոցիալական, քաղաքական, տնտեսական, կրոնական և այլ պատճառներով երկրի ներսում և երկրից այլ երկրներ բնակչության արտագաղթ և ներգաղթ:

Համակարգ և մոդել

5. Բնակավայրերի համակարգեր (քաղաքային, գյուղական):

Կայունություն և փոփոխություն

6. Ժողովրդագրական քաղաքականության իրականացում:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ:
Հասարակագիտություն - Կարողանալ տարբերակել հասարակության փոքր և մեծ խմբերը տարբեր հատկանիշներով (մշակութային, ազգային և այլն):
Հանրահաշիվ - Կատարել թվաբանական գործողություններ, հաշվել տոկոս(ներ):
Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Կատարել հաշվարկներ և գրաֆիկական աշխատանքներ՝ օգտագործելով ՏՀՏ հմտությունները:

Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ5, Հ7, Հ8, Հ10, Հ12, Հ23, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ39

Թեմա 6

ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ (ՏԵՍԱԿՆԵՐ, ԽՄԲԵՐ)

Նպատակ

Ձևավորել գիտելիքներ բնական պայմանների և ռեսուրսների, դրանց դասակարգման, տեղաբաշխման, սոցիալ-տնտեսական նշանակության և օգտագործման անհրաժեշտության մասին։

Վերջնարդյունքներ

Բնութագրել բնական պայմաններն ու ռեսուրսները, ներկայացնել դրանց տեսակներն ու տեղաբաշխումը, գնահատել դրանց օգտագործման արդյունավետությունը:

Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝

1. Բնորոշել բնական պայմաններ և բնական ռեսուրսներ հասկացությունները, դրանց էությունը, տարբերություններն ու առանձնահատկությունները:

2. Դասակարգել բնական ռեսուրսները՝ ըստ ծագման և սպառման:

3. Կատարել ռեսուրսապահովվածության հաշվարկներ:

4. Քարտեզի վրա ցույց տալ բնական ռեսուրսների հիմնական խմբերի աշխարհագրական տեղաբաշխումն ու բացատրել դրա սոցիալ-տնտեսական ազդեցությունները՝ կոնկրետ օրինակով:

5. Գնահատել աշխարհի հողային ռեսուրսներն՝ ըստ նշանակության:

6. Ներկայացնել ջրային ռեսուրսների օգտագործման, քանակական և որակական սպառման առանձնահատկությունները տնտեսության տարբեր ճյուղերում:

7. Գնահատել կենսաբանական ռեսուրսների դերը մարդկության կենսագործունեության համար:

8. Բնութագրել ռեկրեացիոն ռեսուրսները:

Բովանդակություն

1. Բնական պայմաններ և ռեսուրսներ: Բնական ռեսուրսների խմբավորումը: Ռեսուրսապահովվածություն:

2. Աշխարհի բնական ռեսուրսների հիմնական խմբերը (հողային, հանքային, ջրային, կլիմայական, Համաշխարհային օվկիանոսի, կենսաբանական, ռեկրեացիոն), դրանց տեղաբաշխումը:

Գործնական աշխատանք,
թեմատիկ ուսումնասիրություն

Խաչվող հասկացություններ

Ռեսուրսապահովվածության հաշվարկ՝ տարբեր եղանակներով

1. բնակչության 1 շնչի հաշվով (տոննա/մարդ),

2. պաշարի քանակի և տարեկան արդյունահանման ծավալների հարաբերակցությամբ:

Թեմատիկ ուսումնասիրություն

3. Դուբայ` անապատից հառնող քաղաքը:

4. Բնական ռեսուրսները՝ որպես տնտեսական զարգացման գործոն (Պարսից ծոցի երկրների օրինակով)։

5. Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը։

Օրինաչափություն

1. Բնական ռեսուրսները՝ երկրների և տարածաշրջանների տնտեսական մասնագիտացման կարևոր նախադրյալ:

Պատճառ և հետևանք

2. Բնական ռեսուրսների օգտագործման ծավալների գերազանցում վերականգնման ծավալներին և դրա հետևանքով՝ պաշարների կրճատում:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ:
Հասարակագիտություն - Կարողանալ ընկալել շրջակա միջավայրը որպես գեղագիտական և հոգևոր-մշակութային արժեք:
Բնություն - Կարողանալ ներկայացնել ընդերքի և քաղցրահամ ջրի արդյունավետ օգտագործումն ու պահպանումը:
Կենսաբանություն - Գաղափար ունենալ կենսաբազմազանության նշանակության մասին:
Հանրահաշիվ - Կատարել քանակական տվյալներով հաշվարկներ:

Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ7, Հ8, Հ9, Հ11, Հ12, Հ17, Հ18, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32

Թեմա 7

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նպատակ

Ձևավորել համակարգված գիտելիքներ և վերլուծական հմտություններ՝ համաշխարհային տնտեսության, դրա հիմնական ճյուղերի առանձնահատկությունների և տեղաբաշխման, երկրների և տարածաշրջանների տնտեսական մասնագիտացման ու առևտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ։

Վերջնարդյունքներ

Բնորոշել համաշխարհային տնտեսության ճյուղային և տարածքային կառուցվածքը, միջազգային տնտեսական հարաբերությունների հիմնական ձևերը, գնահատել տրանսպորտի և կապի դերն ու նշանակությունը:

Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝

1. Բնորոշել ազգային տնտեսությունը, դրա զարգացման փուլերը, ճյուղային և տարածքային կառուցվածքը:

2. Բնորոշել աշխատանքի աշխարհագրական միջազգային բաժանումը:

3. Սահմանել համաշխարհային տնտեսություն հասկացությունը, բացատրել ձևավորման նախադրյալները:

4. Բնութագրել տնտեսության ոլորտներն ու համաշխարհային տնտեսության ճյուղային կառուցվածքը:

5. Բնութագրել աշխարհի արդյունաբերության ճյուղային կառուցվածքը, բացատրել արդյունաբերության գլխավոր ճյուղերի տեղաբաշխման առանձնահատկությունները:

6. Բնութագրել վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման փուլերը, վառելիքային արդյունաբերության և էներգետիկայի ճյուղային կառուցվածքը, տեղաբաշխման առանձնահատկությունները:

7. Գնահատել էներգիայի ոչ ավանդական աղբյուրների նշանակությունը:

8. Բնորոշել մետաղաձուլության ճյուղային կառուցվածքը, տեղաբաշխման առանձնահատկությունները, ներկայացնել մետաղներն՝ ըստ խմբերի:

9. Բացատրել մեքենաշինության դերը ժամանակակից տնտեսության մեջ, տեղաբաշխման առանձնահատկությունները և ներկայացնել ճյուղային կառուցվածքը:

10. Բացատրել քիմիական արդյունաբերության դերը ժամանակակից տնտեսության մեջ, ներկայացնել տեղաբաշխման առանձնահատկությունները:

11. Ներկայացնել թեթև և սննդի արդյունաբերության հումքային բազան, դրանց տեղաբաշխման առանձնահատկությունները:

12. Բացատրել համաշխարհային տնտեսության կառուցվածքում գյուղատնտեսության նշանակությունը, նշել գյուղատնտեսական արտադրության ինտենսիվացման ուղղությունները:

13. Գնահատել գյուղատնտեսության դերը երկրների տնտեսության մեջ:

14. Ներկայացնել գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը և զարգացման ուղղությունները:

15. Բնութագրել բուսաբուծության և անասնապահության ճյուղային կառուցվածքը և տեղաբաշխման առանձնահատկությունները:

16. Բացատրել ձկնորսության և ձկնաբուծության, անտառային տնտեսության և որսորդության տնտեսական նշանակությունը, դրանց տեղաբաշխման առանձնահատկությունները:

17. Բացատրել տրանսպորտի և կապի նշանակությունը տնտեսության մեջ և մարդու կյանքում:

18. Համեմատել համաշխարհային տրանսպորտի հիմնական տեսակների ցուցանիշներն ու տեղաբաշխման առանձնահատկությունները:

19. Հաշվել տրանսպորտային ցանցի խտությունը, ուղևորաշրջանառությունը և բեռնաշրջանառությունը:

20. Ներկայացնել կարևոր միջազգային տրանսպորտային ուղիները, ծովային ջրանցքներն ու նեղուցները, դրանց նշանակությունը միջազգային բեռնափոխադրումներում:

21. Նկարագրել ոչ արտադրական ոլորտի ճյուղային կառուցվածքը, գնահատել ոչ արտադրական ոլորտի դերը հասարակության կյանքում:

22. Բնորոշել ոչ արտադրական ոլորտի առանձնահատկությունները զարգացման տարբեր մակարդակ ունեցող երկրներում:

23. Բացատրել միջազգային տնտեսական հարաբերությունների նշանակությունը, ներկայացնել դրանց հիմնական ձևերը:

24. Սահմանել արտաքին առևտրի հաշվեկշիռ հասկացությունը:

Բովանդակություն

1. Ազգային տնտեսություն:

2. Աշխատանքի միջազգային աշխարհագրական բաժանում:

3. Համաշխարհային տնտեսություն:

4. Արդյունաբերություն. ընդհանուր բնութագիրը և տեղաբաշխումը:

5. Վառելիքաէներգետիկ արդյունաբերություն:

6. Մետաղաձուլություն և մեքենաշինություն:

7. Քիմիական, թեթև և սննդի արդյունաբերություն:

8. Կրկնություն:

9. Գյուղատնտեսությունը. ընդհանուր բնութագիրը:

10. Բուսաբուծություն:

11. Անասնապահություն:

12. Ձկնորսություն և ձկնաբուծություն, անտառային տնտեսություն և որսորդություն:

13. Տրանսպորտ և կապ:

14. Միջազգային տրանսպորտային գլխավոր ուղիները:

15. Գործնական աշխատանք:

16. Ոչ արտադրական ոլորտի ճյուղեր:

17. Միջազգային տնտեսական հարաբերություններ:

18. «Համաշխարհային տնտեսությունը» թեմայի ամփոփում:

Գործնական աշխատանք,
թեմատիկ ուսումնասիրություն

Խաչվող հասկացություններ

Գործնական աշխատանք

1. Որոշել Մեծ Յոթնյակի երկրների բաժինը համաշխարհային տնտեսությունում՝ ըստ հիմնական ճյուղերի:

Տրանսպորտային համակարգը բնութագրող ցուցանիշների հաշվարկ՝

2. տրանսպորտային ցանցի խտություն,

3. ուղևորաշրջանառություն (մարդ·կմ),

4. բեռնաշրջանառություն (տոննա·կմ):

Թեմատիկ ուսումնասիրություն

5. Քննարկել ծովային ելքի բացակայության սոցիալ-տնտեսական հետևանքներն ու ազդեցությունները, կատարել համեմատություններ, այդ թվում՝ ՀՀ և ԱՀ օրինակներով։

6. Կանաչ հեղափոխություն. 20-րդ դարի կեսերին գյուղատնտեսության ինտենսիվացման հաջողված փորձն ու օրինակները։

Օրինաչափություններ

o Համաշխարհային տնտեսության զարգացման արդի փուլին առավելապես բնորոշ է գիտելիքահենք (knowledge-based) արտադրությունների զարգացումը, ոչ արտադրական ոլորտի տեսակարար կշռի ավելացումը, տնտեսական մասնագիտացման նոր տեսակների ձևավորումն ու խորացումը:

Պատճառ և հետևանք

o Համաշխարհային տնտեսության արդի կառուցվածքը՝ որպես պատմական երկարատև զարգացման հետևանք:

Համակարգ և մոդել

3. Համաշխարհային տնտեսությունն ու դրա առանձին ոլորտները՝ որպես փոխկապակցված բաղադրիչների ամբողջություն:

Կայունություն և փոփոխություն

4. Գիտության և տեխնիկայի բուռն զարգացման արդի պայմաններում տնտեսության առանձին ոլորտներում ու ճյուղերում արդյունավետության և արտադրողականության ավելացում:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ:
Համաշխարհային պատմություն - Իմանալ հասարակության զարգացման պատմական օրինաչափությունների մասին:
Հասարակագիտության - Գաղափար ունենալ տնտեսական որոշումների կայացման, սակավության հիմնախնդրի և խնայողությունների վերաբերյալ:
Ֆիզիկա - Գաղափար ունենալ էլեկտրականության մասին:
Քիմիա - Գաղափար ունենալ քիմիական երևույթների վերաբերյալ:
Կենսաբանություն - Գաղափար ունենալ բնության մեջ և մարդու կյանքում կենսաբազմազանության նշանակության մասին:
Հանրահաշիվ - Կատարել թվաբանական գործողություններ, հաշվել տոկոս(ներ):
Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Կատարել հաշվարկներ և գրաֆիկական աշխատանքներ՝ օգտագործելով ՏՀՏ հմտությունները:

Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ4, Հ7, Հ8, Հ10, Հ11, Հ12, Հ17, Հ18, Հ24, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32

Պահուստային դասաժամեր

Ուսուցիչը ժամաքանակը տնօրինում է առարկայական չափորոշչային պահանջների իրականացման շրջանակում: Դասաժամերը հատկացվում են սովորողների գործնական, թեմատիկ և կիսամյակային, դաշտային աշխատանքների և հետազոտությունների կատարման համար:

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

10-րդ դասարան

 

Թեմա 1

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐ: ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նպատակ

Հարստացնել գիտելիքները աշխարհագրական գիտության, դրա կառուցվածքի, գիտությունների համակարգում տեղի և դերի, տեղորոշման և քարտեզագրության վերաբերյալ, զարգացնել կիրառական հմտությունները:

Վերջնարդյունքներ

Ձեռք բերել հմտություններ քարտեզների դասակարգման, տեղագրական քարտեզների վրա հեռավորությունների, երկարությունների, անկյունների, թեքությունների որոշման, ռելիեֆի կտրվածքի կազմման, ԱՏՀ և ԳՏՀ (գլոբալ տեղորոշման համակարգ) միջոցով կիրառական աշխատանքների կատարման ուղղությամբ:

Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝

1. Վերլուծել աշխարհագրական գիտության զարգացման պատմական փուլերի հիմնական առանձնահատկությունները:

2. Տարբերակել աշխարհագրական մտածողության չորս հիմնական հատկանիշները:

3. Բացատրել աշխարհագրական հետազոտության որոշ (նկարագրական, համեմատական, դաշտային հետազոտության, քարտեզագրական, մաթեմատիկական, վիճակագրական, ԱՏՀ) մեթոդների էությունը և կիրառական նշանակությունը:

4. Դասակարգել քարտեզներն՝ ըստ տարբեր հատկանիշների (պրոյեկցիա, մասշտաբ, բովանդակություն, տարածքի ընդգրկում, պատկերման եղանակ և այլն):

5. Կազմել քարտեզագրամներ և քարտեզադիագրամներ:

6. Բացատրել քարտեզագրական պրոյեկցիաների և աղավաղումների կապը:

7. Կազմել որևէ բովանդակության քարտեզի պայմանական նշանների ցուցնակ (լեգենդա)

8. Համեմատել հավասարանկյուն, հավասարամեծ և ազատ պրոյեկցիաների առանձնահատկությունները քարտեզագրական աղավաղումների տեսանկյունից և բացատրել այդ մեթոդներով պատկերված քարտեզների կիրառական նշանակությունը:

9. Ընտրել որևէ խոշորամասշտաբ տեղագրական քարտեզ, կազմել դրա համարակալման անվանակարգը և լեգենդան:

10. Որոշել որևէ տեղագրական քարտեզի վրա տարված ազիմուտները, ուղղության անկյունները, ուղղության(գծի) մագնիսական հակումը և մագնիսական խոտորումը:

11. Որոշել լանջի թեքությունը՝ տեղագրական քարտեզի համադրման սանդղակի միջոցով:

12. Պատկերագծել տեղանքի դրական (լեռ) և բացասական (գոգավորություն, լեռնահովիտ) ռելիեֆի ձևեր, կազմել ռելիեֆի կտրվածք:

13. Տարբեր մեթոդներով քարտեզի վրա չափել որևէ տարածքի մակերեսը, կորագիծ տեսք ունեցող օբյեկտների (գետ, տրանսպորտային ուղի) երկարությունը:

14. Բացատրել ԱՏՀ-ի էությունը և կիրառությունը:

15. Կիրառել գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) տեխնիկական միջոցները տեղանքում և ԱՏՀ (GIS) միջավայրում՝ առօրյա կյանքում ու հետազոտական նպատակներով խնդիրներ լուծելիս:

16. ԱՏՀ-ի կիրառմամբ կազմել ՀՀ վարչական քարտեզը:

Բովանդակություն

1. Աշխարհագրական գիտության պատմական զարգացումը, կառուցվածքը և արդի խնդիրները: Աշխարհագրական մշակույթ և մտածողություն:

2. Աշխարհագրության հետազոտության մեթոդները:

3. Գործնական աշխատանք:

4. Աշխարհագրական հետազոտության մեթոդները (շարունակություն):

5. Գործնական աշխատանք:

6. Աշխարհագրական քարտեզներ (դասակարգումը, պայմանական նշաններ, պրոյեկցիաներ, աղավաղումներ):

7. Տեղագրական քարտեզներ:

8. Գործնական աշխատանք:

9. Աշխարհագրական տեղեկատվական համակարգ (ԱՏՀ) և թվային քարտեզներ: Գլոբալ տեղորոշման համակարգ (ԳՏՀ):

10. Գործնական աշխատանք:

11. «Աշխարհագրության ներածություն և մեթոդներ: Քարտեզագրություն» թեմայի ամփոփում:

Գործնական աշխատանք,
թեմատիկ ուսումնասիրություն

Խաչվող հասկացություններ

1. Դաշտային հետազոտության մեթոդի միջոցով հաշվել մոտակա գետակի կամ գետի ջրի ծախսը, օրական հոսքը:

2. Մաթեմատիկական մեթոդով հաշվել աստիճանային կոռելյացիայի գործակիցը:

3. Լանջի թեքության որոշում համադրման սանդղակի միջոցով, մակերեսների և կորագծերի չափում, ռելիեֆի պատկերագծում, կտրվածքի կազմում:

4. Տեղագրական քարտեզում ազիմուտների և ուղղության անկյունների որոշում:

5. ԱՏՀ-ի կիրառմամբ ՀՀ վարչական քարտեզի կազմում:

Համակարգ և մոդել

1. Երկրագնդի կամ նրա առանձին հատվածի պատկերման երկրաչափական մոդելներ:

Կառուցվածք և գործառույթ

2. Աշխարհագրություն գիտության կառուցվածքը:

Մասշտաբ, համամասնություն և քանակ

1. Քարտեզի և գլոբուսի մասշտաբ, համադրման սանդղակ, հորիզոնականներ (իզոհիպսեր), կիլոմետրային ցանց, աստիճանների (րոպեներ, վայրկյաններ) շրջանակ:

2. Ուղղության անկյուններ, մագնիսական հակում, մագնիսական խոտորում, լանջերի թեքություններ, գունային (որակական) կամ քանակական տվյալների սանդղակներ:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ:
Ֆիզիկա - Գաղափար ունենալ Երկրի մագնիսական դաշտի, մագնիսական բևեռների վերաբերյալ:
Երկրաչափություն - Հաշվել մակերեսներ՝ ըստ քարտեզի մասշտաբի, ուղղության անկյուններ, ազիմուտներ, աշխարհագրական կոորդինատներ՝ ըստ GPS-ի: Կարողանալ տարբերակել քարտեզագրական պրոյեկցիաներն՝ ըստ երկրաչափական մարմինների, հաշվել կորագծերի երկարություններ ըստ քարտեզի մասշտաբի:


Կապը ՀՊՉ հանրակրթական միջնակարգ ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ

Մ4, Մ5, Մ6, Մ10, Մ11, Մ14, Մ15, Մ21, Մ29

Թեմա 2

ԵՐԿՐԱԳՈՒՆԴ

Նպատակ

Զարգացնել գիտելիքներ և հմտություններ Երկրի ձևաչափական տարրերի, լանջային գործընթացների, պտույտների և դրանց հետևանքների վերաբերյալ:

Վերջնարդյունքներ

 Վերլուծել Երկրի ներքին կառուցվածքի առանձնահատկությունները, սալերի տեկտոնիկան, ռելիեֆագոյացումը, հողմահարումը, լանջային գործընթացները, բնական աղետները և դրանց տարածման աշխարհագրությունը:

 Բացատրել Երկրի՝ իր առանցքի շուրջը պտույտի հետևանքով ժամային գոտիների առանձնացումը, Երկրի օրական և տարեկան պտույտների ազդեցությունը բնական գործընթացների և մարդու գործունեության վրա:

 

Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝

1. Բնորոշել Երկիր մոլորակի ձևը, չափերն ու ներքին կառուցվածքը:

2. Բացատրել սալերի տեկտոնական շարժման պատճառներն ու հետևանքները:

3. Բնորոշել սալերի սահմաններում ընթացող տարբեր տեկտոնական գործընթացները (կղզային աղեղների, օվկիանոսային փողրակների, միջին օվկիանոսային և մայրցամաքային լեռնաշղթաների առաջացումը):

4. Վերլուծել գործող հրաբուխների և երկրաշարժերի աշխարհագրական տարածման առանձնահատկությունները:

5. Ներկայացնել ռելիեֆաստեղծ հիմնական գործոններն ու ռելիեֆի ձևերը:

6. Բացատրել ապարների երկրաբանական շրջապտույտը:

7. Վերլուծել մարդու ազդեցությունը Երկրի մակերևույթի ձևավորման գործընթացներում:

8. Որոշել կլիմայական տարբեր պայմաններում գերակշռող հողմահարման տեսակը:

9. Բնորոշել հիմնական լանջային գործընթացները (սողանք, քարաթափում, սոլիֆլյուկցիա, սելավ և այլն):

10. Բնորոշել բնական աղետների առաջացման և տարածման աշխարհագրական առանձնահատկությունները:

11. Վերլուծել երկրագնդի օրական և տարեկան պտույտի աշխարհագրական հետևանքները:

12. Տարբերակել համաշխարհային, գոտիական, տեղական և դեկրետային ժամանակները:

13. Որոշել Երկրի մակերևույթի որևէ կետում տեղական և գոտիական ժամանակը՝ աշխարհագրական կոորդինատների միջոցով:

Բովանդակություն

1. Երկրի ձևը, չափերը, ներքին կառուցվածքը: Ապարներ, դրանց երկրաբանական շրջապտույտը:

2. Սալերի տեկտոնական շարժումը: Պլատֆորմներ և գեոսինկլինալներ:

3. Հողմահարում: Երկրի մակերևույթի միկրոձևեր:

4. Լանջային պրոցեսներ. մարդու ազդեցությունը:

5. Բնական աղետներ․ առաջացումը, դասակարգումը, տեսակները:

6. Կրկնություն:

7. Երկրի պտույտն իր առանցքի շուրջը, դրա աշխարհագրական հետևանքները:

8. Երկրագնդի ժամային գոտիները: Տեղական և գոտիական ժամանակ: Գործնական աշխատանք: Ժամային գոտիների որոշման վերաբերյալ խնդիրների լուծում:

9. Երկրի տարեկան շարժումը Արեգակի շուրջը, դրա աշխարհագրական հետևանքները:

10. «Երկրագունդ» թեմայի ամփոփում:

Գործնական աշխատանք,
թեմատիկ ուսումնասիրություն

Խաչվող հասկացություններ

Պելտյերի գծապատկերի միջոցով ջերմաստիճան-խոնավություն ցուցանիշներով հողմահարման գերակշռող տեսակի որոշում:

Համակարգ և մոդել

Ծանրության (գրավիտացիոն) ուժ:

Պատճառ և հետևանք

1. Երկրի տարեկան շարժումն Արեգակի շուրջը և տարվա եղանակները:

2. Միջնապատյանում նյութի շարժման պատճառներն ու հետևանքները:

3. Կորիոլիսի ուժի՝ Երկրի պտույտի շեղող ուժի հետևանքները:

Օրինաչափություն

4. Երկրի ժամային գոտիների առանձնացումը և տեղական ու գոտիական ժամանակները:

5. Երկրի մակերևույթի քայքայման ինտեսիվությունը՝ պայմանավորված կլիմայական գործոնների ազդեցությամբ:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ:
Ֆիզիկա - Գիտելիք ունենալ ծանրության ուժի մասին:
Երկրաչափություն - Կարողանալ հաշվարկել տեղական, գոտիական և համաշխարհային ժամանակները:

Կապը ՀՊՉ հանրակրթական միջնակարգ ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ

Մ4, Մ5, Մ6, Մ8, Մ9, Մ10, Մ11, Մ12, Մ14, Մ15, Մ21, Մ29


Թեմա 3

ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ԵՎ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Նպատակ

Զարգացնել և համակարգել եղանակային և կլիմայական պայմանների, դրանց ձևավորման, բնական և հասարակական գործընթացների վրա ազդեցության և աշխարհագրական առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքները։

Վերջնարդյունքներ

Վերլուծել համամոլորակային և տեղական ջերմային հաշվեկշիռների կապը ջերմոցային էֆեկտի հետ, մեկնաբանել քաղաքային միկրոկլիմայի առանձնահատկությունները:

Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝

1. Վերլուծել համամոլորակային և տեղական ջերմային հաշվեկշիռները:

2. Բացատրել հիմնական եղանակային երևույթներն ու գործընթացները (կարկուտ, մառախուղ, ցող, եղյամ, ջերմաստիճանի ուղղաձիգ փոփոխություն և այլն):

3. Բացատրել Երկրի ջերմոցային էֆեկտի էությունը:

4. Բացատրել քաղաքային միկրոկլիմայի առանձնահատկությունները:

Բովանդակություն

1. Համամոլորակային և տեղական (լոկալ) ջերմային հաշվեկշիռներ:

2. Եղանակային պայմաններ և երևույթներ:

3. Քաղաքային միկրոկլիմա:

4. Գործնական աշխատանք:

Գործնական աշխատանք,
թեմատիկ ուսումնասիրություն

Խաչվող հասկացություններ

1. Ագրոկլիմայական ռեսուրսներ:
2. Բնության օրացույց:

Օրինաչափություն

1. Տվյալ վայրի ստացած արեգակնային ջերմության քանակի նվազում հասարակածից դեպի բևեռներ ուղղությամբ:

2. Խոնավության նվազում ծովից տվյալ վայրի հեռավորության աճին զուգընթաց:

3. Տեղանքի բացարձակ բարձրության աճին զուգընթաց ջերմաստիճանի նվազում և տեղումների ավելացում:

Պատճառ և հետևանք,

1. Երկրագնդի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխվածություն:

Համակարգեր և համակարգերի մոդելներ

2. Ջերմոցային էֆեկտ:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ:
Ֆիզիկա - Կարողանալ բացատրել օդի ջերմաստիճանի և ճնշման կապը, կիրառել ջերմային հաշվեկշռի հավասարումը:
Քիմիա - Իմանալ շրջակա միջավայրի վրա քիմիական նյութերի ազդեցության մասին:
Երկրաչափություն - Կարողանալ որոշել անկյուններ:

Կապը ՀՊՉ հանրակրթական միջնակարգ ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ

Մ4, Մ5, Մ6, Մ8, Մ9, Մ10, Մ11, Մ12, Մ14, Մ15, Մ21, Մ29

Թեմա 4

ԳԵՏԱՅԻՆ ՋՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նպատակ

Զարգացնել գետերի, գետային հոսքի, գետավազանների ու դրանցում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ գիտելիքներ և վերլուծական հմտություններ։

Վերջնարդյունքներ

Բնորոշել ջրհավաք ավազանը որպես համակարգ, կիրառել գետի ջրաբանական բնութագրիչները՝ գետահունային գործընթացների որոշման նպատակով:

Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝

1. Բնորոշել ջրհավաք ավազանը որպես համակարգ, ջրաբանական բնութագրիչներն օգտագործել գետահունային գործընթացների բացատրության նպատակով:

2. Բացատրել հիդրոգրաֆի առանձնահատկությունները:

3. Բացատրել գետահունային գործընացները՝ Հյուլստրոմի դիագրամի միջոցով:

4. Հաշվել գետի ծախսը, հոսքը, անկումը և թեքությունը, հոսքի մոդուլը:

5. Հիմնավորել ջրային ռեսուրսների գետավազանային արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը:

6. Բացատրել ջրաբանական գործընթացների վրա մարդու ներգործության դրական և բացասական հետևանքներն օրինակների միջոցով:

Բովանդակություն

1. Ջրհավաք ավազանը որպես համակարգ: Գետի բնութագրիչները: Հիդրոգրաֆ:

2. Գետահունային գործընթացներ: Հյուլստրոմի կորը:

3. Մարդու ազդեցությունը ջրաբանական գործընթացների վրա:

4. Գործնական աշխատանք:

5. «Գետային ջրաբանություն» թեմայի ամփոփում:

Գործնական աշխատանք,
թեմատիկ ուսումնասիրություն

Խաչվող հասկացություններ

Հիդրոգրաֆների վերլուծություն:

Համակարգ և մոդել

Ջրհավաք ավազանի մուտքային և ելքային բաղադրիչները։

Պատճառ և հետևանք

Հիդրոգրաֆի ձևի կապը ջրհավաք ավազանի բնութագրիչների հետ։

Մասշտաբ, համամասնություն և քանակ

1. Մարդու գործունեության ազդեցությունները գետավազանային գործընթացների վրա:

2. Ջրհավաք ավազանի տարածք, գետի ծախս և հոսք:

Օրինաչափություն

1. Գետի ջրի արագության նվազումն ակունքից գետաբերան։

2. Տեղափոխվող նյութի (մասնիկների) չափի և արագության կապը գետահունային գործընթացների հետ:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու- Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ:
Ֆիզիկա - Կարողանալ տարբերակել ջրի լամինար և տուրբուլենտ շարժումները: Օգտագործել հոսող ջրի ճնշման մասին գիտելիքները էրոզիայի ինտենսիվությունը, ջրաէներգետիկ ներուժը բացատրելու համար:
Հանրահաշիվ - Կարողանալ լուծել խնդիրներ գետի ծախսի, հոսքի վերաբերյալ:

Կապը ՀՊՉ հանրակրթական միջնակարգ ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ

Մ4, Մ5, Մ6, Մ8, Մ9, Մ10, Մ11, Մ12, Մ14, Մ15, Մ21, Մ29

Թեմա 5

ԱՇԽԱՐՀԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄԸ

Նպատակ

Զարգացնել աշխարհի քաղաքական բաժանման, պետությունների դասակարգման և տիպաբանության, աշխարհաքաղաքականության և ՀՀ վրա դրա ազդեցությունների վերաբերյալ գիտելիքներ ու մտածական հմտություններ:

Վերջնարդյունքներ

Բացատրել ժամանակակից աշխարհի քաղաքաաշխարհագրական գործընթացներն ու աշխարհաքաղաքականությունը:

Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝

1. Վերլուծել քաղաքական քարտեզի քանակական և որակական փոփոխությունները:

2. Բնորոշել աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման հիմնական փուլերը, վերլուծել քաղաքական բաժանումները պայմանավորող հիմնական գործոնները:

3. Բացատրել աշխարհի քաղաքական բաժանման ժամանակակից գործընթացները, վերլուծել դրանց ընթացքի առանձնահատկությունները:

4. Համադրել երկրի քաղաքաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական դիրքերը, գնահատել դրանց ազդեցությունը համաշխարհային, տարածաշրջանային և տեղական մակարդակներով:

5. Բնորոշել զարգացած և զարգացող երկրները, առանձնացնել զարգացած և զարգացող երկրները՝ ըստ ենթախմբերի:

6. Դասակարգել պետությունները՝ ըստ կառավարման և պետության տարածքային կառուցվածքի ձևերի:

7. Բացատրել քաղաքական աշխարհագրության ու աշխարհաքաղաքականության էությունը:

8. Բնորոշել աշխարհաքաղաքականության հիմնական տեսություններն ու հայեցակարգերը:

9. Վերլուծել աշխարհաքաղաքականության ազդեցությունը պետությունների առաջացման, զարգացման գործընթացների վրա:

10. Գնահատել ՀՀ-ի տեղը՝ ժամանակակից համամոլորակային և տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում:

Բովանդակություն

1. Աշխարհի քաղաքական բաժանումը (հնագույն ժամանակներից մինչև XX դարի սկիզբը):

2. Աշխարհի քաղաքական բաժանումը (նորագույն ժամանակներ):

3. Աշխարհի երկրների դասակարգումն ու տիպաբանությունը (զարգացած և զարգացող երկրներ, պետությունների դասակարգումը՝ ըստ կառավարման ձևի և պետության տարածքային կառուցվածքի):

4. Քաղաքական աշխարհագրություն և աշխարհաքաղաքականություն:

5. ՀՀ-ն ժամանակակից աշխարհաքաղաքական գործընթացներում:

6. Գործնական աշխատանք:

7. «Աշխարհի քաղաքական բաժանումը» թեմայի ամփոփում:

Գործնական աշխատանք,
թեմատիկ ուսումնասիրություն

Խաչվող հասկացություններ

1. Աշխարհի քաղաքական քարտեզի փոփոխությունները Երկրորդ աշխարհամարտից հետո:

2. Պետությունների առանձնացումը՝ ըստ աշխարհագրական դիրքի:

3. Դասակարգել պետությունները՝ ըստ զարգացման մակարդակների:

Օրինաչափություն

1. Քաղաքաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական դիրքերը պետությունների զարգացման առանցքային գործոն:

2. Արդի աշխարհում աշխարհաքաղաքական գլոբալ կենտրոնների ազդեցությունը վճռորոշ աշխարհաքաղաքական բոլոր գործընթացների վրա:

Պատճառ և հետևանք

 Եվրոպայի պետությունների տարածքների ընդարձակումը Աշխարհագրական մեծ հայտնագործությունների շնորհիվ:

3. Պատմական տարբեր ժամանակաշրջաններում, աշխարհաքաղաքական որոշ գործընթացները՝ որպես աշխարհագրական գործոնների հետևանք:

Կառուցվածք և գործառույթ

4. Պետական կառավարման ձև, տարածքային կառուցվածք:

Կայունություն և փոփոխություն

5. Պետությունների սահմաններ, կառավարման ձև և վարչատարածքային կառուցվածք:

Մասշտաբ, համամասնություն, քանակ

6. Պատմականորեն աշխարհի քաղաքական բաժանման միավորների՝ պետությունների թվաքանակի աճը:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ:
Համաշխարհային պատմություն - Իմանալ Աշխարհագրական մեծ հայտնագործությունների պատմական նշանակությունը, գաղութային համակարգերի, կայսրությունների փլուզումների և համաշխարհային պատերազմների ազդեցությունն աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման վրա: Կարողանալ որևէ տարածքի պատմամշակութային զարգացումը պայմանավորել նաև աշխարհագրական գործոններով:
Հասարակագիտություն - Գաղափար ունենալ պետության հատկանիշների և գործառույթների, պետական կարգի, կառուցվածքի և կառավարման ձևի մասին:

Կապը ՀՊՉ հանրակրթական միջնակարգ ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ

Մ14, Մ15, Մ16, Մ18


Թեմա 6

ԱՇԽԱՐՀԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ

Նպատակ

Զարգացնել բնակչության բնութագրիչների, դրանց տարածական և ժամանակային փոփոխությունների վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև մարդկանց ազգային ու մշակութային առանձնահատկությունների վերաբերյալ պատշաճ վերաբերմունք և վարքագիծ:

Վերջնարդյունքներ

Վերլուծել ժողովրդագրական գործընթացներն ու դրանց զարգացման միտումները, բնակչության տեղաբաշխման և տարաբնակեցման ժամանակակից առանձնահատկությունները:

Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝

1. Ներկայացնել աշխարհի բնակչության թվի շարժընթացի աշխարհագրական առանձնահատկությունները և բնորոշ գծերը՝ պատմական տարբեր ժամանակահատվածներում:

2. Վերլուծել աշխարհի բնակչության թվի ավելացման հիմնախնդիրը Թ. Մալթուսի և Է. Բոսերուպի տեսությունների համատեքստում:

3. Ներկայացնել բնակչության վերարտադրության տիպերը:

4. Բացատրել «ժողովրդագրական պայթյունը» և «ժողովրդագրական ճգնաժամը»:

5. Վերլուծել բնակչության բնական շարժի և ժողովրդագրական քաղաքականության պատճառահետևանքային կապերն ու դրանց կառավարման ուղղությամբ իրականացվող միջոցառումները:

6. Վերլուծել ժողովրդագրական անցման փուլերը:

7. Վերլուծել ծնելիության բարձր ցուցանիշ ունեցող որևէ երկրի բնակչության վերարտադրության պատկերը, գտնել պատճառահետևանքային կապերն ու կատարել հետևություններ:

8. Վերլուծել բնակչության տեղաբաշխման վրա ազդող գործոնները:

9. Բացատրել միգրացիայի գործընթացը Լիի միգրացիայի մոդելի հիման վրա:

10. Ներկայացնել միջազգային միգրացիայի հիմնական ուղղությունները:

11. Վերլուծել միգրացիայի արդի գործընթացներն ու դրանց հետևանքները, գնահատել միգրացիայի կարգավորման անհրաժեշտությունը:

12. Վերլուծել աշխատուժի միջազգային միգրացիայի գործընթացները, դրանց պատճառներն ու հետևանքները:

13. Վերլուծել բնակչության սեռատարիքային կազմի առանձնահատկությունները տարբեր տիպի երկրներում:

14. Բացատրել բնակչության կյանքի միջին տևողության և կենսամակարդակի տարբերությունները զարգացման տարբեր մակարդակների երկրներում:

15. Ներկայացնել տարաբնակեցման հիմնական ձևերը, համեմատել դրանց աշխարհագրական տարբերությունները, վերլուծել տարաբնակեցման վրա ազդող գործոններն ու արդի միտումները:

16. Վերլուծել ուրբանիզացման գործընթացները, զարգացման միտումները, խոշոր քաղաքների հիմնախնդիրները:

17. Նկարագրել քաղաքների տիպերը, վերլուծել դրանց հատակագծային և քաղաքաշինական տարբերությունները:

18. Բնորոշել կայուն քաղաքը, օրինակների միջոցով գնահատել քաղաքների զարգացման կարևորությունն ու հեռանկարը:

Բովանդակություն

1. Աշխարհի բնակչության թիվը և շարժը:

2. Բնակչության վերարտադրություն: Ժողովրդագրական անցման տեսությունը:

3. Բնակչության տեղաբաշխման գործոնները:

4. Արդի միգրացիայի գործընթացները, դրանց հետևանքներն ու կարգավորման հիմնախնդիրը:

5. Գործնական աշխատանք:

6. Բնակչության սեռատարիքային կազմը:

7. Տարաբնակեցումը և դրա ձևերը:

8. Ուրբանիզացում, գործոնները և զարգացման միտումները:

9. Քաղաքների տիպերը:

10. Գործնական աշխատանք:

11. «Աշխարհի բնակչություն» թեմայի ամփոփում:

Գործնական աշխատանք, թեմատիկ ուսումնասիրություն

Խաչվող հասկացություններ

1. Աֆրիկյան որևէ երկրի բնակչության վերարտադրությունը (ուսումնասիրել և վերլուծել վերարտադրության առանձնահատկությունները պետության օրինակով):

2. Աշխատուժի միջազգային միգրացիայի պատճառները, ուղղությունները, հետևանքները, միտումները (օրինակի միջոցով վերլուծել և գնահատել աշխատուժի շարժընթացը):

Թեմատիկ ուսումնասիրություն

Խելացի քաղաք (Smart City, հետազոտել և վերլուծել խելացի քաղաք մոդելը):

Օրինաչափություն

Զարգացման տարբեր մակարդակներ ունեցող երկրներում վերարտադրության տիպերի, կյանքի որակի և տևողության տարբերությունները:

Պատճառ և հետևանք

1. մակարդակների երկրներում ժողովրդագրական քաղաքականությունը, միգրացիայի հոսքերը:

2. Բնակչության տեղաբաշխման և տարաբնակեցման փոփոխությունների միտումները:

Մասշտաբ, համամասնություն, քանակ

1. Բնակչության թվի շարժընթացը:

2. Սեռատարիքային բուրգ:

3. Ուրբանիզացման մակարդակ:

Համակարգ և մոդել

1. Տարաբնակեցման ձևերն ու քաղաքների հատակագծային մոդելները:

2. Կայուն քաղաք:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ:
Համաշխարհային պատմություն - Կարողանալ բնակչության վերարտադրության, միգրացիայի գործընթացները կապել ագրարային, արդյունաբերական, հետարդյունաբերական հեղափոխությունների պատմական գործընթացների հետ:
Կենսաբանություն - Գաղափար ունենալ կենդանի օրգանիզմների և մարդու կենսունակության կորերի մասին:

Կապը ՀՊՉ հանրակրթական միջնակարգ ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ

Մ4, Մ5, Մ8, Մ11, Մ12, Մ14, Մ15, Մ21, Մ29

Թեմա 7

ԱՇԽԱՐՀԻ ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

Նպատակ

Զարգացնել բնական պայմանների ու ռեսուրսների վերաբերյալ համակարգված գիտելիքներ և վերլուծական հմտություններ:

Վերջնարդյունքներ

Վերլուծել հասարակության զարգացման գործընթացներում բնական ռեսուրսների դերը և դրանց օգտագործման հետևանքները: Կարևորել արդյունավետ բնօգտագործումը։

Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝

1. Բնորոշել բնական պայմաններն ու ռեսուրսները՝ որպես աշխարհագրական միջավայրի գլխավոր տարրեր:

2. Գնահատել բնական ռեսուրսների տնտեսական, սոցիալական և էկոլոգիական նշանակությունը:

3. Վերլուծել բնական պայմանների ազդեցությունը մարդու տնտեսական գործունեության վրա:

4. Մեկնաբանել արդյունավետ ռեսուրսօգտագործման արդի սկզբունքները:

5. Վերլուծել բնական ռեսուրսները՝ ըստ սպառման և փոխարկելիության հնարավորությունների:

6. Ներկայացնել տարբեր ծագման բնական ռեսուրսների աշխարհագրական տեղաբաշխումը (տարածումը):

7. Գնահատել մարդկության, ինչպես նաև առանձին երկրների ապահովվածությունը՝ տարբեր տեսակի բնական ռեսուրսներով:

8. Վերլուծել բնական ռեսուրսների տնտեսական գնահատման բաղադրիչների ազդեցությունը բնօգտագործման վրա:

Բովանդակություն

1. Աշխարհագրական միջավայր, բնական պայմաններ և ռեսուրսներ:

2. Աշխարհի բնակչության և երկրների ապահովվածությունը տարբեր տեսակի բնական ռեսուրսներով:

3. Ընդերքի ռեսուրսներ:

4. Հողային ռեսուրսներ:

5. Կլիմայական և տիեզերական ռեսուրսներ:

6. Ջրային ռեսուրսներ:

7. Կենսաբանական ռեսուրսներ:

8. Համաշխարհային օվկիանոսի ռեսուրսներ: Ռեկրեացիոն ռեսուրսներ:

Գործնական աշխատանք,
Թեմատիկ ուսումնասիրություն

Խաչվող հասկացություններ

Անտառի կողմնակի արդյունքի օգտագործումը:

Պատճառ և հետևանք

1. Բնական բարենպաստ պայմանները զարգացման համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման:

2. Բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և մարդկության կայուն զարգացումը:

3. Բնական ռեսուրսների համալիր օգտագործում և խնայողություն:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ:
Համաշխարհային պատմություն - Գաղափար ունենալ մարդկության կողմից բնական տարբեր ռեսուրսների օգտագործման մասին:
Քիմիա - Գաղափար ունենալ նյութերի տեսակների մասին:
Կենսաբանություն - Գաղափար ունենալ կենսաբանական ռեսուրսների մասին:

Կապը ՀՊՉ հանրակրթական միջնակարգ ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ

Մ4, Մ5, Մ6, Մ8, Մ9, Մ10, Մ11, Մ12, Մ14, Մ15, Մ21, Մ22, Մ29

Պահուստային դասաժամեր

Ուսուցիչը ժամաքանակը տնօրինում է առարկայական չափորոշչային պահանջների իրականացման շրջանակում: Դասաժամերը հատկացվում են սովորողների գործնական, թեմատիկ և կիսամյակային, դաշտային աշխատանքների և հետազոտությունների կատարման համար:

____________________

1 Գործնական աշխատանք և թեմատիկ ուսումնասիրություն բաժնում տրված առաջադրանքները կատարվում են ուսուցչի կամ սովորողների նախընտրությամբ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2022 թվական: