Գլխավոր տեղեկություն
Номер
N 1854-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (10.11.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Дата принятия
09.11.2022
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
09.11.2022
Дата вступления в силу
10.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

 

09 նոյեմբերի 2022 թ.
ք. Երևան

N 1854-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԿԱՐԻՆԵ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՏԻԳՐԱՆԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԿԱՄ ԱՌԵՎՏՈՒՐ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 06-ի N 1058-Ա հրամանով, ինչպես նաև հիմք ընդունելով «ԿԱՐԻՆԵ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՏԻԳՐԱՆԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2022 թվականի նոյեմբերի 1-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «ԿԱՐԻՆԵ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՏԻԳՐԱՆԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացվող «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցնել՝ համաձայն «ԿԱՐԻՆԵ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՏԻԳՐԱՆԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված դիմումի՝ հաշվառման ամսաթիվը՝ 18.11.2014թ., գտնվելու վայրը` ՀՀ, ՍՅՈՒՆԻՔ, ԳՈՐԻՍ, ՄԱՇՏՈՑԻ Փ., Շ 1, Բն. 28:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում:

 

Պարտականություններ կատարող

Ա. Խառատյան