Գլխավոր տեղեկություն
Номер
N 484-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (11.04.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
10.04.2023
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
10.04.2023
Дата вступления в силу
11.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

10 ապրիլի 2023 թ.

N 484-Ա/2

 

«ՇԻՐԱԿԻ Մ.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ (ԸՆԴՀԱՆՈՒՐ) ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 5-ի 3-րդ, 5.1-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստի N 150/6 եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին տալ հիմնական (ընդհանուր) հանրակրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, սովորողների համակազմի սահմանային 200 տեղով կրթական գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա. Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Սվաջյանին:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան