Գլխավոր տեղեկություն
Номер
N 72-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.02.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.10.31-2022.11.13 Պաշտոնական հրապարակման օրը 27.10.2022
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
25.10.2022
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
25.10.2022
Дата вступления в силу
01.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 հոկտեմբերի 2022 թ.

N 72-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻՆ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՂԵԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՈՒՂԵԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել՝

1) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրելու կարգը՝ համաձայն հավելված 1-ի,

2) անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրի ձևը՝ համաձայն հավելված 2-ի։

2. «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությանը (համաձայնությամբ)՝ ապահովել «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում «Անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգիր» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրերի հաշվառման գրանցամատյան» փաստաթղթերի ներդրումը և գործարկումը մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը` 2023 թվականի փետրվարի 1-ը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։

 

  Ա. Ավանեսյան

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

«25» հոկտեմբեր 2022 թ. N 72-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻՆ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՂԵԳՐԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրելու հետ կապված հարաբերությունները։

2. Սույն կարգում կիրառվող հասկացությունն է՝

1) ուղեգիր՝ էլեկտրոնային փաստաթուղթ, որը պարունակում է անձի անձնական և բժշկական տվյալները, ուղեգրող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության (անվանում, հարկ վճարողի հաշվառման համար), ուղեգրող բժշկի (անուն, ազգանուն, հայրանուն, մասնագիտացումը) տվյալները, ուղեգրման նպատակի, ախտորոշման, ուղեգրման օրվա և օրենսդրությամբ նախատեսված այլ տվյալներ:

3. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունն իրականացնում է անձի ուղեգրումը ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի թիվ 1180-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգին համապատասխան։

4. Անձին ֆունկցիոնալության գնահատման է ուղեգրում բուժող բժիշկը, ով լրացնում է ուղեգրի ձևը և ներկայացնում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության փորձաքննության գծով տնօրենի տեղակալի կամ փորձաքննություն իրականացնելու իրավասություն ունեցող անձի, իսկ այդ պաշտոնների բացակայության դեպքում տնօրենի (այսուհետ՝ ուղեգրումը հաստատող անձ) հաստատմանը:

5. Անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումն իրականացվում է անհրաժեշտ կլինիկական տվյալների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հիման վրա։

6. Ուղեգրման պահին պարտադիր է հետևյալ տեղեկությունների առկայությունը.

1) շնչառական օրգանների հիվանդությունների դեպքում՝ համապատասխան մասնագիտական եզրակացությունը, թոքերի ռենտգեն հետազոտության և շնչաչափության (սպիրոմետրիա) արդյունքները,

2) արյան շրջանառության համակարգի հիվանդությունների դեպքում՝ սրտաբանի մասնագիտական եզրակացությունը, էլեկտրասրտագրության, Էխոկարդիոգրաֆիա դուպլեքս հետազոտության, համապատասխան լաբորատոր հետազոտությունների, ցուցումների դեպքում` նաև տրեդմիլ թեստի, էլեկտրասրտագրություն հոլտեր մոնիտորինգի, սրտի և թոքերի ռենտգեն հետազոտության արդյունքները,

3) աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդությունների դեպքում՝ ակնաբույժի եզրակացությունը, վիզիոմետրիայի (տեսողության սրության որոշում), օֆթալմոսկոպիայի, ցուցման դեպքում նաև պերիմետրիայի արդյունքները, ակնահատակի լուսանկարը,

4) ականջի և պտկաձև ելունի հիվանդությունների դեպքում՝ քիթ-կոկորդ-ականջաբանի եզրակացությունը հիվանդության և լսողական սարքի արդյունավետության վերաբերյալ, տոնալ, օբյեկտիվ, խոսքային աուդիոմետրիայի արդյունքները,

5) ներզատական համակարգի հիվանդությունների, սննդային և նյութափոխանակության խանգարումների դեպքում՝ ներզատաբանի եզրակացությունը, ուլտրաձայնային հետազոտության և անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների արդյունքները, ցուցման դեպքում նաև ակնահատակի լուսանկարը, ստորին վերջույթների անոթների հեմոդինամիկայի գերձայնային դուպլեքս հետազոտության և էլեկտրանեյրոմիոգրաֆիայի արդյունքները,

6) մարսողական օրգանների հիվանդությունների դեպքում՝ համապատասխան մասնագիտական եզրակացությունը, էնդոսկոպիկ և լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքները,

7) նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում՝ նյարդաբանի մասնագիտական եզրակացությունը, ցուցման դեպքում` հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովի մասնագիտական եզրակացությունը, ակնահատակի զննման, գանգի և ողնաշարի ռենտգենոգրաֆիայի, էլեկտրանեյրոմիոգրաֆիայի, էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի, գլխուղեղի ներգանգային և արտագանգային անոթների գերձայնային դուպլեքս հետազոտության, համակարգչային տոմոգրաֆիայի կամ միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիայի հետազոտության արդյունքները,

8) ոսկրամկանային համակարգի հիվանդությունների դեպքում՝ վնասվածքաբան-օրթոպեդի եզրակացությունը, ռենտգեն հետազոտության, անտրոպոմետրիկ հետազոտության (ծայրանդամների երկարություն, հիպոտրոֆիաների չափ, հոդերի ծալման անկյուններ (կոնտրակտուրաների աստիճան)) արդյունքները,

9) շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունների դեպքում՝ համապատասխան մասնագիտական եզրակացությունը, անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների, ցուցման դեպքում` հոդերի ռենտգեն հետազոտությունների արդյունքները,

10) արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդությունների դեպքում՝ արյունաբանի եզրակացությունը, արյան հետազոտությունների (ցուցման դեպքում` լակտատ դեհիդրոգենազա, c-ռեակտիվ սպիտակուց, արյան իմունոգլոբուլիններ, կրեատինին, կծիկային ֆիլտրացիայի արագություն), ոսկրածուծի ասպիրատի հետազոտության, ուլտրաձայնային հետազոտության արդյունքները,

11) հոգեկան խանգարումների դեպքում՝ հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովի մասնագիտական եզրակացությունը, ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքը սրացումների և բուժման վերաբերյալ,

12) մաշկային և ենթամաշկային բջջանքի հիվանդությունների դեպքում՝ մաշկաբանի եզրակացությունը, լաբորատոր հետազոտությունների արդյունքները, ցուցման դեպքում` դերմատոսկոպիա,

13) միզասեռական համակարգի հիվանդությունների դեպքում՝ ուրոլոգի կամ գինեկոլոգի եզրակացությունը, անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքները։

7. Անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգիրը ձևավորվում է անձի բուժող բժշկի կողմից` պացիենտի բժշկական տվյալները «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգ (այսուհետ՝ Համակարգ) մուտքագրելու արդյունքում:

8. Համակարգում անձի տվյալների հավաքագրումն իրականացվում է մուտքագրման և ինքնաշխատ եղանակներով:

9. Տվյալների հավաքագրումը մուտքագրման եղանակով իրականացվում է բուժող բժշկի կողմից։

10. Ինքնաշխատ եղանակով տվյալները հավաքագրվում են տվյալների Համակարգին կցված տեղեկատվական շտեմարաններից (բազաներից):

11. Ուղեգրի «Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման տեսակ»-ը դաշտում ֆունկցիայի խանգարման յուրաքանչյուր տեսակն ընտրելիս ինքնաշխատ եղանակով բացվում է «Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման աստիճան» դաշտը` ինչպես հիմնական, այնպես էլ ուղեկցող ախտորոշումների դեպքում:

12. Ուղեգիրը լրացվելուց հետո այն տեսանելի է դառնում ուղեգրվող անձին` Համակարգի միջոցով։ Բուժող բժիշկն ուղեգիրը լրացնելուց հետո անձի կամ օրինական ներկայացուցչի պահանջի դեպքում տրամադրում է ուղեգրի լրացված էլեկտրոնային տարբերակին տեղում ծանոթանալու հնարավորություն կամ Համակարգում անձի կամ նրա օրինական ներկայացուցչի էլեկտրոնային փոստի հասցեի գրանցված լինելու դեպքում ուղարկում էլեկտրոնային փոստին։

13. Համակարգն ինքնաշխատ եղանակով ձևավորում է անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրերի հաշվառման գրանցամատյանը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող յուրաքանչյուր կազմակերպության դեպքում առանձին՝ համաձայն Ձև-ի։

14. Անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրերի հաշվառման գրանցամատյանը պարունակում է հետևյալ տվյալները՝ ուղեգրման ամսաթիվ, ուղեգրի համար, ուղեգրող բժշկի անուն, ազգանուն և հայրանուն, ուղեգրվող անձի անուն, ազգանուն և հայրանուն, ուղեգրվող անձի սեռ, ուղեգրվող անձի ծննդյան ամսաթիվ, ուղեգրվող անձի բնակության համայնք, ուղեգրվող անձի հիմնական ախտորոշում (ըստ ՀՄԴ-10 կոդի), ֆունկցիոնալության գնահատման որոշում (ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ, չի ճանաչվել), ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան։

15. Անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման տվյալները (ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ, չի ճանաչվել, ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը) E-disability էլեկտրոնային համակարգից ստացվում են գնահատումից հետո ինքնաշխատ եղանակով և գրանցվում են Համակարգում անձի անհատական գործում և անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրերի հաշվառման գրանցամատյանի «ֆունկցիոնալության գնահատման որոշում» և «ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան» սյունակներում։

 

Ձև

 

ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Բժշկական կազմակերպություն՝ (անվանում)

 

Հ/Հ

Ուղեգր-ման ամսա-թիվ (օր, ամիս, տարի)

Ուղե-գրի համար

Ուղե-գրող բժշկի Ա.Ա.Հ

Ուղե-գրվող անձի Ա.Ա.Հ.

Ուղե-գրվող անձի սեռ

Ուղեգրվող անձի ծննդյան ամսաթիվ (օր, ամիս, տարի)

Ուղե-գրվող անձի բնա-կության համայնք

Ուղեգրվող անձի հիմնական ախտորոշումն` ըստ ՀՄԴ կոդի

Ֆունկցիոնալու-թյան գնահատման որոշում (ճանաչվել է հաշմանդամու-թյուն ունեցող անձ, չի ճանաչվել)

Ֆունկցիոնալու-թյան սահմանա-փակման աստիճանը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

1

                   

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

«25» հոկտեմբեր 2022 թ. N 72-Ն հրամանի

 

ՈՒՂԵԳԻՐ

ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

ԴԱՇՏԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՆՇՈՒՄՆԵՐ

ՀԾՀ

Ուղեգրվող անձի հանրային ծառայության համարանիշը

Փաստաթղթի սերիա և համար

Ուղեգրվող անձի անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը

Անուն

Ուղեգրվող անձի անունը

Ազգանուն

Ուղեգրվող անձի ազգանունը

Հայրանուն

Ուղեգրվող անձի հայրանունը

Ծննդյան տարեթիվ, ամիս, օր

Ուղեգրվող անձի ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը

Սեռ

Ուղեգրվող անձի սեռը

Օրինական ներկայացուցչի առկայություն
Այո ▢ Ոչ

Օրինական ներկայացուցչի առկայությունը

Օրինական ներկայացուցչի (առկայության դեպքում) անուն

Օրինական ներկայացուցչի (առկայության դեպքում) անունը

Օրինական ներկայացուցչի (առկայության դեպքում) ազգանուն

Օրինական ներկայացուցչի (առկայության դեպքում) ազգանունը

Օրինական ներկայացուցչի (առկայության դեպքում) հայրանուն

Օրինական ներկայացուցչի (առկայության դեպքում) հայրանունը

Օրինական ներկայացուցչի (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթղթի սերիա և համար

Օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը

Ուղեգրվող անձի հեռախոսահամար

Ուղեգրվող անձի հեռախոսահամարը

Օրինական ներկայացուցչի (առկայության դեպքում) հեռախոսահամար

Օրինական ներկայացուցչի (առկայության դեպքում) հեռախոսահամարը

Բնակության մարզ

Բնակության մարզը, Երևան քաղաքի դեպքում՝ Երևան

Բնակության համայնք

Բնակության համայնքը

Բնակավայր

Բնակության բնակավայրը

Բնակության հասցեն

Բնակության հասցեն

Հիմնական ախտորոշման կոդ՝ ըստ ՀՄԴ-10-ի

Հիմնական ախտորոշման կոդն՝ ըստ Հիվանդությունների միջազգային դասակարգչի 10-րդ վերանայման

Հիմնական ախտորոշման անվանում՝ ըստ ՀՄԴ-10-ի

Հիվանդության անվանումն՝ ըստ Հիվանդությունների միջազգային դասակարգչի 10-րդ վերանայման

Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման տեսակ

'' Հոգեկան ֆունկցիաներ

'' Զգայական ֆունկցիաներ և ցավ

'' Ձայնային և խոսքային ֆունկցիաներ

'' Սրտանոթային համակարգի ֆունկցիաներ

'' Հեմատոլոգիական համակարգի ֆունկցիաներ

'' Իմունային համակարգի ֆունկցիաներ

'' Շնչառական համակարգի ֆունկցիաներ

'' Մարսողական համակարգի ֆունկցիաներ

'' Նյութափոխանակության համակարգի ֆունկցիաներ

'' Միզասեռական և վերարտադրողական համակարգերի ֆունկցիաներ

'' Նյարդամկանային և հենաշարժական համակարգերի ֆունկցիաներ

'' Մաշկի և մաշկային հավելումների ֆունկցիաներ

Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման տեսակը

Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման աստիճան

'' 1-ին աստիճան

'' 2-րդ աստիճան

'' 3-րդ աստիճան

'' 4-րդ աստիճան

Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման աստիճանը

Ուղեկցող ախտորոշման կոդ՝ ըստ ՀՄԴ-10-ի [անհրաժեշտության դեպքում դաշտը ենթակա է ավելացման]

Ուղեկցող ախտորոշման կոդն՝ ըստ Հիվանդությունների միջազգային դասակարգչի 10-րդ վերանայման

Ուղեկցող ախտորոշման անվանում՝ ըստ ՀՄԴ-10-ի

Ուղեկցող ախտորոշման անվանումն՝ ըստ Հիվանդությունների միջազգային դասակարգչի 10-րդ վերանայման

Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման տեսակ

'' Հոգեկան ֆունկցիաներ

'' Զգայական ֆունկցիաներ և ցավ

'' Ձայնային և խոսքային ֆունկցիաներ

'' Սրտանոթային համակարգի ֆունկցիաներ

'' Հեմատոլոգիական համակարգի ֆունկցիաներ

'' Իմունային համակարգի ֆունկցիաներ

'' Շնչառական համակարգի ֆունկցիաներ

'' Մարսողական համակարգի ֆունկցիաներ

'' Նյութափոխանակության համակարգի ֆունկցիաներ

'' Միզասեռական և վերարտադրողական համակարգերի ֆունկցիաներ

'' Նյարդամկանային և հենաշարժական համակարգերի ֆունկցիաներ

'' Մաշկի և մաշկային հավելումների ֆունկցիաներ

Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման տեսակը

Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման աստիճան

'' 1-ին աստիճան

'' 2-րդ աստիճան

'' 3-րդ աստիճան

'' 4-րդ աստիճան

Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման աստիճանը

Հիվանդության սկիզբ

Անձի բուժման ժամանակահատվածի սկիզբը

Հիվանդության ընթացք և զարգացում

Անձի բուժման ժամանակահատվածի վերջը (տևական բուժում պահանջող հիվանդությունների դեպքում միայն սկիզբը)

Սրացումներ ու սրացումների տևողություն

Սրացումները ու սրացումների տևողությունը

Ստացած բուժում՝

'' ամբուլատոր

'' ստացիոնար

Ստացած բուժումը

Ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ տվյալներ (ոչ պարտադիր)

Ժամանակավոր անաշխատունակության սկիզբ, ավարտ, հիվանդության անվանումը

Բուժական վերականգնողական միջոցառումների արդյունքներ և այլ տեղեկություններ՝ առողջական վիճակի խաթարումը նկարագրող

Բուժական վերականգնողական միջոցառումների արդյունքները, առողջական վիճակի խաթարումը նկարագրող տեղեկությունը (ընթացքը, սրացումները, իրականացված բուժկանխարգելիչ միջոցառումները, բժշկական վերականգնման միջոցառումները)

Ամսաթիվ՝ ուղեգրի տրամադրման

Ուղեգրի տրամադրման ամսաթիվը

Անուն՝ բուժող բժշկի

Բուժող բժշկի անունը

Ազգանուն՝ բուժող բժշկի

Բուժող բժշկի ազգանունը

Հայրանուն՝ բուժող բժշկի

Բուժող բժշկի հայրանունը

Անվանում՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության անվանումը

ՀՎՀՀ՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ՀՎՀՀ-ն

Հասցե՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության հասցեն

Հեռախոսահամար՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության հեռախոսահամարը

Էլ. փոստի հասցե՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության էլ. փոստի հասցեն

Անուն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ուղեգրումը հաստատող անձի

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ուղեգրումը հաստատող անձի անունը

Ազգանուն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ուղեգրումը հաստատող անձի

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ուղեգրումը հաստատող անձի ազգանունը

Հայրանուն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ուղեգրումը հաստատող անձի

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ուղեգրումը հաստատող անձի հայրանունը

Ստորագրություն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ուղեգրումը հաստատող անձի

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ուղեգրումը հաստատող անձի ստորագրությունը

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2022 թվական: