Գլխավոր տեղեկություն
Номер
N 2437-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (23.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
22.12.2022
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
22.12.2022
Дата вступления в силу
23.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

22 դեկտեմբերի 2022 թ.

N 2437-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԹՌՉՈՒՆՅԱՆ ՏՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1862-Ա/2 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ, 9-րդ կետերով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված 3-րդ, 5-րդ և 7-րդ հավելվածների 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով «Թռչունյան տուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 146/7 եզրակացությունը`

 

Հրամայում եմ

 

1. «Թռչունյան տուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 14-ի N 711-Ա/Ք հրամանով տրված տարրական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության՝ N 0006, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2004 թվականի հուլիսի 23-ի N 555-Ա/Ք հրամանով տրված հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության՝ N 296, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2004 թվականի հուլիսի 23-ի N 554-Ա/Ք հրամանով տրված միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրով գործունեության N297 լիցենզիաների գործողությունները կասեցնել` հիմնական մանկավարժական կազմի, ուսումնական տարածքի, ուսումնամեթոդական ապահովվածության, գրադարանային-տեղեկատվական համակարգի, հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայության սահմանված կարգի պահանջներին չբավարարելու հիմքերով:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N1862-Ա/2 հրամանը:

3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:

4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կ.Թռչունյանին:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան