Գլխավոր տեղեկություն
Номер
N 22-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (24.09.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.09.19-2022.10.02 Պաշտոնական հրապարակման օրը 23.09.2022
Принят
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата принятия
19.09.2022
Подписан
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата подписания
19.09.2022
Дата вступления в силу
24.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

19 սեպտեմբերի 2022 թ.
ք. Երևան

  N 22-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀՇՆ 13-03-2022 «ԿՐՈՂ ԵՎ ՊԱՏՈՂ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀՇՆ 13-03-2022 «Կրող և պատող կոնստրուկցիաներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ տեղայնացման ենթակա մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն հրամանով հաստատված հավելվածի «ՍՆիՊ 3.03.01-87 «Կրող և պատող կոնստրուկցիաներ» 55-րդուղղ. կետը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Հաստատված է

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի

2022 թվականի սեպտեմբերի 19-ի N 22-Ն հրամանի

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 սեպտեմբերի 2022 թվական: