Գլխավոր տեղեկություն
Номер
N 162-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (18.01.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
17.01.2023
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
17.01.2023
Дата вступления в силу
18.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 հունվար 2023 թ.

N 162-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-002697 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ «ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ՝ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԻԿԱՄԱԲԱՆԱԿԱՆ» ՏԵՍԱԿԻ ՄԱՍՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2023 թվականի հունվարի 11-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Դադարեցնել «ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» փակ բաժնետիրական ընկերությանը 2020 թվականի մարտի 4-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002697 լիցենզիայի գործողությունը «հիվանդանոցային՝ մանկական երիկամաբանական» տեսակի մասով:

2. «ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ` վերջինիս մեջ ներառելով 2020 թվականի մարտի 4-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002697 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման գործող տեսակները` բացառությամբ սույն հրամանի 1-ին կետով դադարեցված տեսակի:

3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցվող տեսակի և լիցենզիայի նոր ձևաթղթի տրամադրման վերաբերյալ տեղեկությունների գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում,

2) «ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին՝

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

  Ա. Ավանեսյան