Գլխավոր տեղեկություն
Номер
N 28-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (23.09.2022-11.11.2022)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 17.05.2022
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
13.05.2022
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
13.05.2022
Дата вступления в силу
27.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 մայիս 2022 թ.

N 28-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 14-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) հավաստագրման կազմակերպման և իրականացման կարգը` համաձայն Հավելված 1-ի.

2) հավաստագրերի տրամադրման կարգը` համաձայն Հավելված 2-ի.

3) հավաստագրերի ձևերը` համաձայն Հավելված 3-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված 1

Առողջապահության նախարարի

2022 թվականի մայիսի 13-ի N 28-Ն

հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բուժաշխատողների (ներառյալ առաջին անգամ մասնագիտական գործունեություն սկսող բուժաշխատողների) հավաստագրման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Հավաստագրման գործընթացը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնը (այսուհետ` Կենտրոն):

3. Հավաստագրերը տրամադրվում են`

1) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտած և մասնագիտական գործունեություն չծավալած անձանց` առողջապահության բնագավառում առաջին անգամ մասնագիտական գործունեության իրականացման համար.

2) ավագ և միջին բուժաշխատողներին` առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեությունը շարունակելու համար:

4. Հավաստագրման կազմակերպման և իրականացման գործընթացը բաղկացած է հետևյալ փուլերից.

1) հայտի և կից փաստաթղթերի ներկայացում.

2) ներկայացված հայտի և փաստաթղթերի` հավաստագրման ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում (այսուհետ` համապատասխանության գնահատում).

3) հայտի բավարարում կամ մերժում.

4) հայտի բավարարման դեպքում` հավաստագրի տրամադրում:

5. Սույն կարգի 3-րդ կետում նշված անձինք (այսուհետ` հայտատու) հավաստագիր ստանալու համար սույն կարգով նախատեսված հայտը և կից փաստաթղթերը Կենտրոն են ներկայացնում էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` havastagir@ nih.am) կամ առձեռն:

6. Ներկայացված հայտը և կից փաստաթղթերի ամբողջականությունը Կենտրոնն ուսումնասիրում է դրանք ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում:

7. Ներկայացված հայտի և կից փաստաթղթերի ամբողջական չլինելու դեպքում Կենտրոնը այդ մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է հայտատուին և առաջարկում դրանք ծանուցման օրվան հաջորդող եռօրյա ժամկետում համալրել: Ընդ որում, սույն կետով սահմանված ժամկետը չի հաշվարկվում սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետի մեջ:

8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացված փաստաթղթերը չհամալրելու դեպքում գործին հետագա ընթացք չի տրվում:

9. Հայտը` կից փաստաթղթերով, ուսումնասիրվում և բավարարվում կամ մերժվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված 30-օրյա ժամկետում:

10. Կենտրոնում, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից ստեղծվում են մասնագիտական հանձնաժողովներ, որոնք հայտը և կից փաստաթղթերը ստանալու օրվանից 20-օրյա ժամկետում իրականացնում են համապատասխանության գնահատում և տալիս են տվյալ մասնագիտության գծով հայտատուի հավաքած շարունակական մասնագիտական զարգացման (այսուհետ` ՇՄԶ) կրեդիտների և մասնագիտական գործունեության իրականացման փաստը հավաստող փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանելու վերաբերյալ մասնագիտական դրական կամ բացասական եզրակացություն:

(10-րդ կետը փոփ. 20.09.22 N 56-Ն)

 

2. ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

11. Համապատասխան մասնագիտական կրթություն, որակավորում և (կամ) մասնագիտացում ունեցող անձինք առողջապահության բնագավառում առաջին անգամ մասնագիտական գործունեություն կարող են իրականացնել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կամ միջին մասնագիտական (նախնական արհեստագործական) ուսումնական հաստատությունների կողմից «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքներով նախատեսված ավարտական փաստաթղթի հիման վրա` սույն կարգին համապատասխան, առաջին անգամ մասնագիտական գործունեության իրավունքը գրանցելու և առաջին անգամ մասնագիտական գործունեության իրականացնելու հավաստագիր ստանալու դեպքում:

12. Առաջին անգամ մասնագիտական գործունեության իրավունքը գրանցելու և մասնագիտական գործունեության հավաստագիր ստանալու համար հայտատուն, սույն կարգի 11-րդ կետով նախատեսված ավարտական փաստաթուղթն ստանալուց հետո, Կենտրոն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) հայտ` համաձայն սույն կարգի Ձև N 1-ի.

2) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության և որակավորման փաստը հավաստող ավարտական փաստաթղթերի պատճենները, իսկ օտարերկրյա ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` բարձրագույն և հետբուհական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի և մասնագիտական կրթության որակավորման ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված եզրակացությունը, եթե կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր առկա չէ, կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության և որակավորման փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատճենները, իսկ օտարերկրյա ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթերի և մասնագիտական կրթության որակավորման ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված եզրակացությունը, եթե կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր առկա չէ.

13. (կետն ուժը կորցրել է 20.09.22 N 56-Ն)

14. (կետն ուժը կորցրել է 20.09.22 N 56-Ն)

15. Առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝

1) ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ.

2) հայտում նշված մասնագիտությունը չի համապատասխանում առողջապահության բնագավառի համապատասխան բարձրագույն և հետբուհական մասնագիտական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերով ներկայացված մասնագիտությանը:

16. Հավաստագրի տրամադրումը մերժելու վերաբերյալ լիազոր մարմնի ղեկավարի հրամանը ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, հանձնվում է հայտատուին` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:

17. Հայտը բավարարելու դեպքում հայտատուին տրամադրվում է առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր` սույն հրամանի Հավելված 2-ով սահմանված կարգով, ավագ բուժաշխատողների դեպքում` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության և որակավորման փաստը հավաստող ավարտական փաստաթղթի տրամադրման պահից հաշված` 5 տարի ժամկետով, իսկ միջին բուժաշխատողների դեպքում` նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության և որակավորման փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթերի տրամադրման պահից հաշված՝ 5 տարի ժամկետով:

 

3. ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇՄԶ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. ՇՄԶ հավաստագիրը բուժաշխատողի ինքնուրույն մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվություն է, որը տրվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով նախատեսված դեպքերում:

19. ՇՄԶ հավաստագրի ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ, սույն հրամանով սահմանված կարգով բուժաշխատողը դիմում է հաջորդ հինգ տարիների համար՝ ՇՄԶ հավաստագիր ստանալու նպատակով:

20. Եթե հաջորդ հինգ տարիների համար ՇՄԶ հավաստագիր ստանալու նպատակով դիմում է ներկայացվել նախորդ ՇՄԶ հավաստագրի գործողության ավարտից հետո, ապա ՇՄԶ հավաստագրերի գործողության ժամկետների միջև ընկած ժամանակահատվածում մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից զրկվելու ռիսկը կրում է բուժաշխատողը:

21. ՇՄԶ հավաստագիր ստանալու համար հայտատուն Կենտրոն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) հայտ` համաձայն սույն կարգի Ձև N 2-ի.

2) ավագ բուժաշխատողների դեպքում` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության փաստը հավաստող ավարտական փաստաթղթերի պատճենները, իսկ օտարերկրյա ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի և մասնագիտական կրթության որակավորման ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված եզրակացությունը, եթե կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր առկա չէ.

3) միջին բուժաշխատողների դեպքում` նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող ավարտական փաստաթղթերի պատճենները, իսկ օտարերկրյա ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի և մասնագիտական կրթության որակավորման ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված եզրակացությունը, եթե կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր առկա չէ.

4) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով, ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1369-Ն որոշմամբ և ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 26-ի թիվ 20-Ն հրամանով սահմանված կարգին համապատասխան ՇՄԶ կրեդիտների ստացման փաստը հաստատող փաստաթղթերի պատճենները.

5) քաղվածք աշխատանքային գրքույկից` տրված գործատուի կողմից (առկայության դեպքում) կամ համապատասխան մասնագիտական գործունեության իրականացումը հավաստող իրավասու անձի կողմից տրված տեղեկանք.

6) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (առկայության դեպքում):

22. Սույն կարգի 10-րդ կետի համաձայն` իրականացվում է հայտի և կից փաստաթղթերի համապատասխանության գնահատում և տրամադրվում մասնագիտական դրական կամ բացասական եզրակացություն:

23. Մասնագիտական դրական կամ բացասական եզրակացության հիման վրա լիազոր մարմնի ղեկավարի հրամանով տրամադրում է ՇՄԶ հավաստագիր կամ ՇՄԶ հավաստագրի տրամադրումը մերժվում է:

24. ՇՄԶ հավաստագրի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝

1) ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ.

2) հայտում նշված մասնագիտությունը չի համապատասխանում մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատության և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատության տված ավարտական փաստաթղթում կամ ՇՄԶ փաստը հավաստող փաստաթղթում նշված մասնագիտությանը կամ.

3) ներկայացված փաստաթղթերի համաձայն չի լրացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող կրեդիտների քանակը կամ.

4) հայտատուն վերջին 5 տարում առնվազն 3 տարի մասնագիտական գործունեություն չի իրականացրել և այն լրացնելու նպատակով չի անցել թեստավորում կամ.

5) տեսական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացման համար ՇՄԶ կրեդիտները տրամադրվել են այն կազմակերպությունների կողմից, որոնք նախատեսված չեն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կազմակերպությունների ցանկում կամ.

6) ներկայացված ՇՄԶ կրեդիտները չեն լրացվել ՇՄԶ-ի գործունեության բոլոր տեսակներից (տեսական գիտելիքների զարգացում, գործնական հմտությունների զարգացում, ինքնակրթություն և ինքնազարգացում)` ըստ Լիազոր մարմնի կողմից սահմանված քանակների, և անձը չի անցել թեստավորում:

25. ՇՄԶ հավաստագրի տրամադրման մերժման վերաբերյալ լիազոր մարմնի ղեկավարի հրամանը ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, հանձնվում է հայտատուին` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:

 

Ձև N 1

 

ՀՀ առողջապահության նախարար

___________________________________

  (անունը, ազգանունը)

 

Հ Ա Յ Տ

 

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ

 

1. Հայտատուի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում)

2. Անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, քաղաքացիությունը.

3. Հաշվառման վայրը, փաստացի բնակության վայրը՝ հաշվառման վայրից տարբեր լինելու դեպքում

4. Բարձրագույն և հետբուհական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթությունը.

5. Որակավորումը և մասնագիտացումը, նեղ մասնագիտացումը.

6. Հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, կապի այլ միջոցներ (առկայության դեպքում)

7. Կից ներկայացվող փաստաթղթերը` (ընդգծել)

 1) առողջապահության բնագավառի համապատասխան բարձրագույն և հետբուհական մասնագիտական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատճենները, իսկ օտարերկրյա ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին ՀՀ միջազգային պայմանագրի առկայության դեպքում՝ օտարերկրացու նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կամ բժշկական բարձրագույն և հետբուհական կրթության, մասնագիտական որակավորման փաստաթղթերը, իսկ ՀՀ միջազգային պայմանագրի բացակայության դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական բարձրագույն և հետբուհական կրթության փաստը կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթերի և մասնագիտական կրթության որակավորման ճանաչման մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված եզրակացությունը (ընդգծել):

 

8. Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

____________________________________________________________________________

 (հայտատուի անուն, ազգանունը, ստորագրությունը)

 

_________ _______________ 20 - թվական

 

Ձև N 2

 

ՀՀ առողջապահության նախարար

___________________________________

  (անունը, ազգանունը)

 

Հ Ա Յ Տ

 

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ

 

1. Հայտատուի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում)

2. Անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, քաղաքացիությունը.

3. Հաշվառման վայրը, փաստացի բնակության վայրը՝ հաշվառման վայրից տարբեր լինելու դեպքում

4. Բարձրագույն և հետբուհական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթությունը.

5. Որակավորումը և մասնագիտացումը, նեղ մասնագիտացումը.

6. Զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի վայրը (առկայության դեպքում)

7. Հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, կապի այլ միջոցներ (առկայության դեպքում)

8. Պետական տուրքի վճարման գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (առկայության դեպքում)

9. Կից ներկայացվող փաստաթղթերը` (ընդգծել)

1) ավագ բուժաշխատողների դեպքում` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության փաստը հավաստող ավարտական փաստաթղթերի պատճենները.

2) միջին բուժաշխատողների դեպքում` նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատճենները.

3) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով, ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1369-Ն որոշմամբ և ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 26-ի թիվ 20-Ն հրամանով սահմանված կարգին համապատասխան ՇՄԶ կրեդիտներ հավաքած լինելու փաստը հաստատող փաստաթղթերի պատճենները.

4) քաղվածք աշխատանքային գրքույկից` տրված գործատուի կողմից (առկայության դեպքում) կամ համապատասխան մասնագիտական գործունեություն իրականացնելու վերաբերյալ իրավասու անձի կողմից տրված տեղեկանք.

5) ՇՄԶ հավաստագիր ստանալու հայտ ներկայացնելիս` պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (առկայության դեպքում):

10. Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

____________________________________________________________________________

 (հայտատուի անուն, ազգանունը, ստորագրությունը)

 

_________ _______________ 20-- թվական

 

(հավելվածը փոփ. 20.09.22 N 56-Ն)

 

Հավելված 2

Առողջապահության նախարարի

2022 թվականի մայիսի 13-ի N 28-Ն

հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրերի և ՇՄԶ հավաստագրերի տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Հավաստագրերի տրամադրումն իրականացվում է Կենտրոնի կողմից:

3. Սույն հրամանի Հավելված 1-ի 17-րդ կետով սահմանված կարգով հայտի բավարարման դեպքում առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիրը տրամադրելու վերաբերյալ լիազոր մարմնի հրամանը և համապատասխան հավաստագիրը` համաձայն Հավելված 3-ի Ձև N 1-ի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով` լիազոր մարմնի հրամանի ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, հանձնվում են հայտատուին:

4. Սույն հրամանի Հավելված 1-ի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում բուժաշխատողներին տրվում է ՇՄԶ հավաստագիր:

5. Հայտը բավարարելու դեպքում ՇՄԶ հավաստագիր տրամադրելու վերաբերյալ Լիազոր մարմնի հրամանը և համապատասխան հավաստագիրը` համաձայն Հավելված 3-ի Ձև N 2-ի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնի հրամանի ընդունումից հետո` եռօրյա ժամկետում հանձնվում են հայտատուին:

6. Առաջին անգամ մասնագիտական գործունեություն իրականացնելու հավաստագրի կամ ՇՄԶ հավաստագրի մերժումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով կամ դատական կարգով:

7. Հավաստագրերը համարակալվում են ըստ սերիայի և հերթական համարի` հնգանիշ թվերով:

8. Հավաստագրերը տրվում են մեկ օրինակով` հայերեն լեզվով:

9. Հավաստագրերի կորստի (կորցնելու, ոչնչանալու, ոչ պիտանի դառնալու) դեպքում բուժաշխատողը էլեկտրոնային եղանակով կամ առձեռն դիմում է ներկայացնում Կենտրոնին` կրկնօրինակ ստանալու համար:

10. Հավաստագրերի կրկնօրինակները բուժաշխատողին են տրամադրվում դիմումն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ անվճար:

11. Հավաստագրերի կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

12. Հավաստագրերի կրկնօրինակների կորստի (կորցնելու, ոչնչանալու, ոչ պիտանի դառնալու) դեպքում նոր կրկնօրինակները տրվում են սույն կարգի համաձայն:

 

Հավելված 3

Առողջապահության նախարարի

2022 թվականի մայիսի 13-ի N 28-Ն

հրամանի

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԶԻՆԱՆՇԱՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ 

 

 N ԱՀ - - - - 0 0 0 0 0

 

Տրված «-» -----20- թվականին

Ուժի մեջ է մինչև «-» ----20 -թվականը

 

____________________________________________________________________________

(անուն, ազգանուն)

 

Իրավունք ունի

 

առողջապահության բնագավառում զբաղվելու մասնագիտական գործունեությամբ

 

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 ----------------------- 

(ստորագրություն)

 -------------------------------------

(անուն, ազգանուն)

 

 Կ.Տ

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԶԻՆԱՆՇԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N ՇՄԶ-Հ - 0 0 0 0 0

 

Տրված «-» -----20- թվականին

Ուժի մեջ է մինչև «-» ----20 -թվականը

 

____________________________________________________________________________-ը

 (անուն, ազգանուն)

 

ունի ------------ ՇՄԶ կրեդիտ և իրավունք՝ առողջապահության բնագավառում

 --------------------------------------------------- 

(կրեդիտի քանակը)

 

ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու համար:

 

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 ----------------------- 

(ստորագրություն)

 -------------------------------------

(անուն, ազգանուն)

 

Կ.Տ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մայիսի 2022 թվական: