ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 սեպտեմբեր 2022 թ. |
N 4281-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 1-ին կետի 7.3.-րդ և 7.4.-րդ ենթակետերը, 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը, ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը, N 3 հավելվածի 2-րդ կետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների արտադրական կանեփի արտադրության, արտադրական կանեփի ներմուծման, արտահանման, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշումների պահանջներին`
Հրամայում եմ`
1. Բավարարել արտադրական կանեփի արտադրության, արտադրական կանեփի ներմուծման, արտահանման, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
1) «ՖՈՌԵՍՏԱ» |
արտադրական կանեփի արտադրություն |
2) «ՖՈՌԵՍՏԱ» |
արտադրական կանեփի ներմուծում, արտահանում |
3) «ԲՅՈՒԹԻ ՖԱՐՄ» |
դեղատնային գործունեություն |
4) «ՍԻԳՄԱ ՖԱՐՄ» |
դեղատնային գործունեություն |
5) «ՏԵԼԵՄԵԴԼԱԲ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ |
դեղատնային գործունեություն |
6) ՀՐԱՅՐ ՎԱՆՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
7) ԷԴՎԱՐԴ ԲԶՆՈՒՆԻ |
դեղատնային գործունեություն |
8) ԷԴՄՈՆ ՔԱԼՈՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
9) ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
10) ՀԱԿՈԲ ՂԱՐԻԲՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
11) ՍԱՐԳԻՍ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
12) ՍԵՅՐԱՆ ՄԱՐԿՈՍՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
13) ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐԵԱՆ |
դեղատնային գործունեություն |
14) «ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ Վ. ԱԲԱՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
15) «ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
16) «ՊՈԼԱՐԻՍ ՄԵԴ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
17) «Վ ԵՎ Վ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
18) «Կ. ԸՆԴ Ա. ՍՏՈՒԴԻՈ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
19) «ՍՄԱՅԼ ԻՄԻՋ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
20) «ԱԼՄԱՔՍԻՄՍ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
21) «ՓԵՐՖԵՔԹ ՍՄԱՅԼ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
22) «ԱՐԵՎ ԴԵՆՏ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
23) «ՀԵՍՈՒՄԵԴ ԿԼԻՆԻԿ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
24) «ՎԱՐԱԶԴԱՏ ԹԱՆԳԱՄՅԱՆ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
25) ՍՅՈՒԶԱՆՆԱ ՎԻՐԱԲՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշումների համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Պարտականությունները կատարող` | Ա. Ջումանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|