Գլխավոր տեղեկություն
Номер
N 54-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (03.09.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.09.2022
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
01.09.2022
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
01.09.2022
Дата вступления в силу
03.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

01 սեպտեմբեր 2022 թ.

N 54-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 56-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի հուլիսի 28-ի «Հիմնական դեղերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 17-ի թիվ 07-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 56-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) աղյուսակի 2-րդ կետի 3-րդ ենթակետի 19-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«

 Դիոսմին + Հեսպերիդին
 Diosmin + Hesperidin

 դեղահատ, 450մգ + 50մգ, 900մգ+100մգ

»,

 

2) աղյուսակը լրացնել նոր 30-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

 

«

30. Հոգեակտիվ նյութերի օգտագործման հետևանքով առաջացած խանգարումների բուժման դեղեր

Վարենիկլին
Varenicline

դեղահատ 0,5մգ; 1մգ

Նիկոտին
Nicorette

Ցողաշիթ 1 մգ դեղաչափ, ծամոն մենթոլի համով, 2մգ, 4մգ

Բուպրոպիոն
Bupropion

Դեղահատեր (երկարատև ձերբազատմամբ) 150մգ(հիդրոքլորիդ)

Այլընտրանքային

 

Ցիտիզին
Cytisine

դեղահատեր 1,5մգ

»:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`

Լ. ՆԱՆՈՒՇՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 սեպտեմբերի 2022 թվական: