Գլխավոր տեղեկություն
Номер
N 41-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (23.11.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 22.11.2022
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
04.11.2022
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
04.11.2022
Дата вступления в силу
23.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

04 նոյեմբերի 2022 թ.

N 41-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1278-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնառությունը անավարտ թողած անձի ուսանողական իրավունքի վերականգնման կարգը հաստատելու մասին» N 1278-Ն հրամանով հաստատված հավելվածի.

1) 2-րդ կետում լրացնել նոր 5-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«5) Հանդիսանում է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) ունեցող շրջանավարտ:»

2) 3-րդ կետից հետո լրացնել նոր 3.1-ից 3.3 կետերը՝ հետևյալ բովանդակությամբ.

«3.1 Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) ունեցող շրջանավարտը (այսուհետ՝ շրջանավարտ), ով չունի վերջին 10 տարվա ընթացքում ուսումնառած մասնագիտության համապատասխան ոլորտի 3 կամ վերջին 3 տարվա ընթացքում 1 տարվա աշխատանքային ստաժ՝ կարող է իր ուսանողական իրավունքը վերականգնել իր ուսումնառած մասնագիտության ավարտական կուրսում` վճարովի հիմունքով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող ուսանողից:

3.2 Շրջանավարտը սույն կարգով սահմանված ժամկետում ուսանողական իրավունքը վերականգնելու մասին դիմումի հետ միասին ուսումնական հաստատություն է ներկայացնում սույն կարգի 16-րդ կետի 1-ին, 3-ից 5-րդ կետերով սահմանված փաստաթղթերը և պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթը (դիպլոմ) և նրա ներդիրը:

3.3 Շրջանավարտի ուսանողական իրավունքը վերականգնվում է պահպանելով սույն կարգի 13-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջը:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Վ. Դումանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 նոյեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան