Գլխավոր տեղեկություն
Номер
N 4003-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (27.08.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 29.08.2022
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
26.08.2022
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
26.08.2022
Дата вступления в силу
27.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 օգոստոս 2022 թ.

N 4003-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՄԻՆԵ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N Ա-ԴԳ-001752 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2022 թվականի հունիսի 01-ի թիվ 01/9476-2022 կասեցման միջնորդությունը առ այն, որ անհատ ձեռնարկատեր Արմինե Ղարաբաղցյանին պատկանող դեղատանը իրականացվել է զննում, ինչի արդյունքում պարզվել է, որ դեղատունը գործում և իրականացնում է դեղերի մանրածախ իրացում, սակայն Արմինե Ղարաբաղցյանի խոսքով ՀՀ առողջապահության նախարարություն նրա կողմից աշխատողների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը չեն ներկայացվել: Դեղատանը աշխատում էին անհատ ձեռնարկատեր Արմինե Ղարաբաղցյանը, Մերի Բազինյանը և Հասմիկ Հովհաննիսյանը, խախտելով` ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման հավելված 3-ի 43.1-ին կետի պահանջները, և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 2-րդ մասի պահանջներով՝

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Արմինե Ղարաբաղցյանին Առողջապահության նախարարության կողմից մարզ Տավուշ, համայնք Բերդ Բերդ ք. Մաշտոցի փողոց 82/25 առևտրի սրահ հասցեում 2021 թվականի հունիսի 7-ին տրված դեղատնային գործունեության (դեղատուն (դեղեր չպատրաստող)) իրականացման N Ա-ԴԳ-001752 լիցենզիայի գործողությունը՝ մինչև խախտման պատճառների վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը անհատ ձեռնարկատեր Արմինե Ղարաբաղցյանին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է անհատ ձեռնարկատեր Արմինե Ղարաբաղցյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2022 թվական: