ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
07 հունիս 2022 թ. |
N 2408-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ–002762 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ՝ ՎԵՆԵՐԱԲԱՆԱԿԱՆ, ՍԵՌԱԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ (ՍԵՔՍԱՊԱԹՈԼՈԳԻԱԿԱՆ), ԴԻԵՏԱԲԱՆԱԿԱՆ (ԴԻԵՏՈԼՈԳԻԱԿԱՆ) ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2022 թվականի մայիս 26-ին ներկայացված դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել «ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերությանը 2020 թվականի սեպտեմբերի 2-ին տրված թիվ Կ-ԲՕ–002762 լիցենզիայի բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային՝ վեներաբանական, սեռաախտաբանական (սեքսապաթոլոգիական), դիետաբանական (դիետոլոգիական) տեսակներով իրականացման գործողությունը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 26-ը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետի պարտականությունները կատարող Աստղիկ Առաքելյանին՝
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|