Գլխավոր տեղեկություն
Номер
N 15-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (10.01.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.04.05/18(958) Հոդ.94.2
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
16.01.2013
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
16.01.2013
Дата вступления в силу
15.04.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 մարտի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11013088

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 հունվարի 2013 թ.

N 15-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 2401 «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄ (ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ՓԱԿԱՆԱԳՈՐԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1008-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2012թ. մարտի 22-ի «Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2003թ. օգոստոսի 14-ի N 1079-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 333-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 19-րդ կետը և ՀՀ ԿԳ նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված՝ ոլորտային հանձնաժողովի փորձագիտական դրական եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 2401 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության «Ավտոմեքենաների նորոգման փականագործ» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009թ. դեկտեմբերի 7-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 2401 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում» մասնագիտության «Ավտոմեքենաների նորոգման փականագործ» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2009 թ. հուլիսի 13-ի N 614-Ն հրամանը չեղյալ ճանաչելու մասին» N 1008-Ն հրամանը:

3. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

 

 Ա. Աշոտյան

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի 16 հունվարի 2013 թ.

N 15-Ն հրամանի

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1041.02.4 «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄ (ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1041.02.05.4 «ՓԱԿԱՆԱԳՈՐԾ` ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆՈՐՈԳՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
(վերնագիրը խմբ. 30.12.22 N 87-Ն)

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչը սահմանում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.02.4 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության` ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի թիվ 332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակի 4-րդ մակարդակի 1041.02.05.4 «Փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորմանը ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները:

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.02.4 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության 1041.02.05.4 «Փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել ուսուցման հետևյալ ձևերով`

1) առկա,

2) դրսեկության (էքստեռնատ)։

3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.02.4 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության 1041.02.05.4 «Փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.

1) կրթության առկա ձևով`

ա. Միջնակարգ կրթության հիմքով` 1 տարի,

բ. Հիմնական կրթության հիմքով` 3 տարի:

2) դրսեկության (էքստեռնատ) ձևով կրթության հիմքը և ուսուցման տևողությունը որոշում է ուսումնական հաստատությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. սեպտեմբերի 6-ի N 1028-Ն որոշման։

4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.02.4 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության 1041.02.05.4 «Փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով յուրացնող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 1368 ժամ է, առավելագույն ծավալը` 2214 ժամ։ Հիմնական կրթական ծրագիրը հիմնական կրթության հիմքով` միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրի հետ համատեղելու դեպքում ուսումնառության տևողությունն ավելանում է 104 շաբաթով։

 

ԳԼՈՒԽ 2

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1041.02.4 «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄ (ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1041.02.05.4 «ՓԱԿԱՆԱԳՈՐԾ` ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆՈՐՈԳՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

5. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.02.4 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության 1041.02.05.4 «Փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:

6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.02.4 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության 1041.02.05.4 «Փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

1) ավտոմոբիլների նորոգող,

2) ավտոմոբիլների տեխնիկական սպասարկող։

7. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.02.4 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության 1041.02.05.4 «Փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորմամբ մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են.

1) աշխատատեղի նախապատրաստում,

2) նորոգման ենթակա ավտոմոբիլի տեխնիկական բնութագրերի և ընդհանուր կառուցվածքի ուսումնասիրություն,

3) ավտոմոբիլի անսարքությունների արատորոշում և նորոգման հաջորդականության որոշում,

4) ավտոմոբիլի կամ դրա առանձին հանգույցների նորոգում,

5) նորոգված ավտոմոբիլի և հանգույցների գործարկում, կարգաբերում և փորձարկում,

6) ավտոմոբիլի տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարում,

7) ավտոմոբիլի անվտանգ շահագործման ապահովում:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1041.02.4 «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄ (ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1041.02.05.4 «ՓԱԿԱՆԱԳՈՐԾ` ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆՈՐՈԳՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

8. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.02.4 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության 1041.02.05.4 «Փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում են սույն իրավական ակտով և այլ իրավական ակտերով շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:

9. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.02.4 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության 1041.02.05.4 «Փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորման հիմնական կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտը պետք է.

1) ժամանակակից անհատի և քաղաքացու ձևավորման պահանջներին համապատասխան ունենա ազգային և համաշխարհային մշակույթի ու պատմության վերաբերյալ գիտելիքներ,

2) ունենա մասնագիտական ոլորտի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ, կարողանա դրանք կիրառել մասնագիտական գործունեության ընթացքում,

3) մասնագիտական գործիքները, սարքավորումները, հարմարանքները և նյութերը արդյունավետ և նպատակային օգտագործելու նպատակով կիրառի մասնագիտական տեսական ու գործնական գիտելիքները,

4) ունենա մասնագիտական գործողությունները գործող նորմաների սահմաններում իրականացնելու հմտություններ,

5) ճիշտ ընկալի և կիրառի մասնագիտական տերմինաբանությունը,

6) ունենա մասնագիտական գործունեության ժամանակ համապատասխան գործողությունների սոցիալական հետևանքները հաշվի առնելու հմտություն,

7) ունենա մասնագիտական ինքնազարգացման և կատարելագործման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները ընտրելու և մասնագիտական աղբյուրներից ձեռք բերելու հմտություն,

8) ցուցաբերի աշխատանքային խնդիրների լուծման ընթացքում պատասխանատվություն ստանձնելու, հիմնավորված լուծումներ գտնելու կարողություն,

9) ունենա ինչպես ընդհանուր, այնպես էլ որոշակի փոփոխվող գործոններով իրավիճակներում աշխատելու հմտություն։

 

ԳԼՈՒԽ 4

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1041.02.4 «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄ (ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1041.02.05.4 «ՓԱԿԱՆԱԳՈՐԾ` ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆՈՐՈԳՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.02.4 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության 1041.02.05.4 «Փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում է ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների, առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջների համաձայն:

11. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.02.4 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության 1041.02.05.4 «Փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`

1) ցուցաբերի ՀՀ Սահմանադրության, զբաղվածության տվյալ բնագավառը կարգավորող հիմնական նորմատիվ ակտերի, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթների իմացություն,

2) տիրապետի հայոց լեզվին,

3) հաղորդակցվի առնվազն մեկ օտար լեզվով,

4) ցուցաբերի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին տիրապետելու կարողություն,

5) ցուցաբերի ազգային և համաշխարհային պատմության և մշակույթի որոշակի իմացություն,

6) ունենա անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության սոցիալական կառուցվածքի, շարժումների, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,

7) տիրապետի էկոլոգիական հիմնական հասկացությունների բովանդակությանը, բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների դրույթներին,

8) ցուցաբերի մասնագիտական գործունեության բնագավառի տնտեսական երևույթների և հարաբերությունների առանձնահատկությունների վերաբերյալ իմացություններ,

9) պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ։

12. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.02.4 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության 1041.02.05.4 «Փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով ներկայացված առանցքային հմտություններին:

13. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.02.4 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության 1041.02.05.4 «Փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով ներկայացված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:

 

ԳԼՈՒԽ 5

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1041.02.4 «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄ (ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1041.02.05.4 «ՓԱԿԱՆԱԳՈՐԾ` ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆՈՐՈԳՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

14. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.02.4 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության 1041.02.05.4 «Փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ՈՒսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ` եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն չի իրականացվում։ Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է։

2) ՈՒսումնական պրակտիկան վարող արտադրական ուսուցման վարպետը պետք է ունենա տվյալ մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքի փորձ և մասնագիտական կրթություն։

3) Արտադրական և նախաավարտական պրակտիկաները վարում է մասնագիտական դասընթացի դասախոսը։

 15. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.02.4 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության 1041.02.05.4 «Փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման ուսումնամեթոդական ապահովման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:

16. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.02.4 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության 1041.02.05.4 «Փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական կաբինետների, լաբորատորիաների, արհեստանոցների, սպորտային համալիրի: Դրանց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան:

1) ՈՒսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը՝

 ա․ հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքների,

 բ. Օտար լեզվի,

 գ. Ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և բնագիտական առարկաների,

 դ. Համակարգչային

 ե. Ավտոմեքենայի կառուցվածքի։

2) ՈՒսումնական արհեստանոցներ՝

 ա. Փականագործական աշխատանքների,

 բ. Ավտոմոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման:

3) Սպորտային համալիր՝

ա. Մարզադահլիճ,

բ. Մարզահրապարակ։

4) Կրթական ծրագիր իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ, լաբորատորիաներ։

17. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.02.4 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության 1041.02.05.4 «Փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) առկա ուսուցման ձևի համար ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ն է, իսկ դրսեկության (էքստեռնատ) ձևով ուսուցման դեպքում սահմանվում է ուսումնական պլաններով,

2) ուսումնական յուրաքանչյուր տարվա տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,

3) ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,

4) ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը՝ առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության,

5) ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամը,

6) նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակով) և ուսուցման ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը։

18. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.02.4 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության 1041.02.05.4 «Փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ կամ առանց տեսական ուսուցման կամ դրանց զուգորդմամբ), արտադրական և նախաավարտական պրակտիկաներ.

2) պրակտիկայի յուրաքանչյուր տեսակի տևողությունը սույն չափորոշչով սահմանված պրակտիկայի ընդհանուր տևողությանը համապատասխան սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով,

3) պրակտիկաների ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում են ուսումնական հաստատությունները.

4) ուսումնական պրակտիկաներն անց են կացվում պրակտիկայի ծրագրի կատարումն ապահովելու համար բավարար կահավորում և տեխնիկական հագեցում ունեցող ուսումնական արհեստանոցներում, ուսումնափորձնական տեղամասերում, հաստատության այլ ուսումնաօժանդակ օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպություններում, հաստատություններում.

5) արտադրական և նախաավարտական պրակտիկաները, որպես կանոն, անց են կացվում պրակտիկաների ուսումնական ծրագրերի բովանդակությանը համապատասխան պայմաններ ունեցող կազմակերպություններում։

19. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.02.4 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության 1041.02.05.4 «Փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորման ուսանողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնառության ընթացքում ուսանողները պարբերաբար ատեստավորվում են, որի նպատակը ըստ սույն չափորոշչով սահմանված կարողությունների տարրերի նրանց ձեռքբերումները հավաստող վկայություններ ստանալն է,

2) ուսումնական կիսամյակի սկզբում ուսանողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին,

3) պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անց կացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) քննության կամ ավարտական (դիպլոմային) աշխատանք կատարելու և պաշտպանելու ձևով,

4) պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի ձեռք բերած կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշչով 1041.02.4 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության 1041.02.05.4 «Փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորման մասնագետի համար սահմանված պահանջներին։

 

ԳԼՈՒԽ 6

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1041.02.4 «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄ (ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1041.02.05.4 «ՓԱԿԱՆԱԳՈՐԾ` ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆՈՐՈԳՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

20. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.02.4 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության 1041.02.05.4 «Փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների, ընտրովի դասընթացի ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը:

21. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.02.4 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության 1041.02.05.4 «Փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`

1) կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը՝ պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,

2) պետք է մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս հաշվի առնի գործատուների, գործադիր իշխանությունների, մասնագիտական ոլորտը կառավարող պետական լիազորված մարմինների, այլ շահագրգիռ սուբյեկտների (սոցիալական գործընկերների) առաջարկությունները,

3) պետք է առարկայի և մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամաքանակները,

4) պետք է միջանկյալ ատեստավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի ըստ կիսամյակների այս ատեստավորմանը հատկացվող ժամանակը,

5) պետք է որակավորման նկարագրին համապատասխան դրա ամբողջացման անհրաժեշտությունը և առանձնահատկությունը հաշվի առնելով կազմի և հաստատի ընտրովի դասընթացների ուսումնական ծրագրերը,

6) օգտվելով երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները,

7) պետք է պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշի ուսումնական և արտադրական պրակտիկաների տևողությունները, անցկացման ժամկետները, նախաավարտական պրակտիկայի տևողությունը,

8) պետք է սույն չափորոշչով երաշխավորված ամփոփիչ ատեստավորման ձևերին համապատասխան ընտրի ամփոփիչ ատեստավորման ձևը:

 

Աղյուսակ 1

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.02.4 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության 1041.02.05.4 «Փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորման հիմնական կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

1.

Մոդուլի դասիչը

ԱՀ-Հ-4-22-001

2.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի անձնական շփման ունակությունները, ակտիվացնել միջանձնային հաղորդակցության հնարավորությունները, ձևավորել աշխատանքային և մասնագիտական գործունեության ընթացքում նպատակային հաղորդակցման, գործնական կապերի ու հարաբերությունների ստեղծման կարողությունը:

3.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

6.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել հաղորդակցության դերն ու նշանակությունը անձնական և մասնագիտական նպատակների իրականացման համար

7.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում հաղորդակցման անհրաժեշտությունը անձի ինքնադրսևորման և գործարար հաջողությունների համար,

2) ներկայացնում է շփման և անձնական հաղորդակցման ձևերը, բաղադրիչները,

3) ներկայացնում է գործնական հաղորդակցման եղանակները, բաղադրիչները,

4) շփման հնարավորությունը ուղղորդում է նպատակային հաղորդակցմանը,

5) անձնական հատկանիշները օգտագործում է գործնական հաղորդակցության մեջ:

8.

ՈՒսումնառության արդյունք 2

Կիրառել ուղղակի հաղորդակցման ձևերը

9.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ուղղակի հաղորդակցման ձևերը,

2) բանավոր հաղորդակցման ժամանակ վարում է զրույց, արձագանքում է հարցադրումներին,

3) հանդես է գալիս հաղորդումներով և զեկույցներով՝ ներկայացնում է հստակ և նպատակային խոսք,

4) ուղղակի հաղորդակցման ընթացքում հայտնում է տեսակետ, դրսևորում է հետաքրքրություններ, հաճոյախոսում է,

5) մասնակցում է դեբատների և բանավեճերի, պահպանում է համագործակցության շարունակականությունը:

10.

ՈՒսումնառության արդյունք 3

Կիրառել անուղղակի հաղորդակցման ձևերը

11.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում անուղղակի հաղորդակցման ձևերը,

2) կազմում և ձևակերպում է գրավոր խոսք՝ պահպանելով նպատակայնությունն ու էթիկան,

3) օգտագործում է տեղեկատվական տեխնոլոգիաները և այլ տեխնիկական միջոցները՝ նպատակային տեղեկատվությունը փոխանցելու համար,

4) կազմում է գրություններ՝ ըստ հասցեատիրոջ և նպատակի,

5) վարում է տեղեկատվության հավաքագրման և փոխանցման փաստաթղթեր,

6) բանավոր հաղորդակցման նյութը փոխարկում է գրավորի,

7) գրավոր հաղորդակցման նյութը փոխարկում է բանավոր հակիրճ նյութի:

12.

ՈՒսումնառության արդյունք 4

Ձևավորել և զարգացնել միջանձնային հաղորդակցում

13.

Կատարման չափանիշներ

1) նախաձեռնում է անձնական և աշխատանքային շփում՝ ըստ իրավիճակի և զրուցակցի կամ հասցեատիրոջ,

2) ստանում, մշակում և դասակարգում է անհրաժեշտ (նպատակային) տեղեկատվությունը,

3) առկա տեղեկատվությունն օգտագործում է միջանձնային հաղորդակցում ձևավորելու համար,

4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները՝ հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,

5) ներգրավվում է երկխոսություններում, քննարկումներում, հայտնում է կարծիք, հիմնավորում է տեսակետներ,

6) պահպանում և եզրափակում է երկխոսությունը,

7) կարողանում է հաղորդակցվել՝ հաշվի առնելով իրավիճակը և ունկնդրի հետաքրքրությունները:

14.

ՈՒսումնառության արդյունք 5

Խթանել համագործակցության ձևավորումը, ստեղծել նախապայմաններ շարունակական գործընկերության համար

15.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է համագործակցությանը խթանող միջոցառումները (գովազդ, հայտարարություններ, ցուցահանդեսներ և այլն),

2) հավանական գործընկերոջ վերաբերյալ հավաքագրում է անհրաժեշտ տեղեկատվությունը,

3) հավաքագրված տեղեկատվությունն օգտագործում է գործարար հաղորդակցում ձևավորելու համար,

4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները՝ հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,

5) հաղորդակցման ընթացքում ձեռք է բերում վստահություն,

6) ապահովում է հետադարձ կապի միջոցառումներ:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»

16.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ԱԱՕ-4-22-001

17.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները պահպանելու, սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան կենցաղը և աշխատանքը կազմակերպելու, հավանական վտանգները և վթարները կանխարգելելու, արտադրական վթարների դեպքում՝ անվտանգության միջոցառումներ իրականացնելու և առաջին օգնություն ցուցաբերելու կարողություններ:

18.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

19.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

20.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

21.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները

22.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում անվտանգության կանոնների սահմանման, իրավական կարգավորման և պահպանման անհրաժեշտությունը,

2) ըստ հիմնական բնագավառների ճիշտ է ներկայացնում անվտանգության կանոնների պահանջները,

3) ճիշտ է ներկայացնում տեխնոլոգիական սարքավորումների շահագործման անվտանգության կանոնները,

4) ճիշտ է ներկայացնում հրդեհային անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները,

5) ճիշտ է ներկայացնում էլեկտրաանվտանգության կանոնները,

6) ներկայացնում է անվտանգության կանոնների խախտման հետևանքները, պատասխանատվությունները:

23.

ՈՒսումնառության արդյունք 2

Կազմակերպել կենցաղը և աշխատանքը սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան

24.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է մարդու առողջության և աշխատանքի ընթացքում աշխատունակության վրա ազդող գործոնները (սանիտարահիգիենիկ, հոգեբանաֆիզիոլոգիական, էսթետիկական, սոցիալական-հոգեբանական),

2) ներկայացնում է աշխատավայրի սանիտարիայի և հիգիենայի ընդհանուր նորմերը (միկրոկլիման, ճառագայթումը, լուսավորվածությունը, տատանումները և այլն)

3) ներկայացնում է աշխատանքի համար անհրաժեշտ նյութերը և դրանց անվնաս օգտագործումը,

4) ներկայացնում է սանիտարիայի և հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ միջոցառումները,

25.

ՈՒսումնառության արդյունք 3

Կանխել հավանական վտանգները և վթարները, իրականացնել անվտանգության միջոցառումներ

26.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների առաջացման պատճառները և հետևանքները,

2) ներկայացնում է արտադրական վթարների կանխման աշխատանքները,

3) ներկայացնում է առանձին խմբերի (հաշմանդամություն ունեցող անձինք, հղիներ, անչափահասներ և այլն) աշխատանքային առանձնահատուկ պայմանները և վտանգների կանխման սահմանված միջոցառումները,

4) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների ու դժբախտ պատահարների փաստաթղթային ձևակերպումների կարգը:

27.

ՈՒսումնառության արդյունք 4

Ցուցաբերել առաջին օգնություն

28.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է տարբեր իրավիճակներում առաջին օգնության հիմնական կանոններին,

2) առաջին օգնության գործողությունների քայլերը ճիշտ է ներկայացնում,

3) կատարում է արհեստական շնչառության և սրտի աշխատանքի վերականգնման գործողություն,

4) կատարում է արյան հոսքի դադարեցման և բաց վնասվածքների վիրակապման գործողություն,

5) կատարում է այրվածքների նախնական մշակման և էլեկտրահարվածին առաջին օգնություն ցուցաբերելու գործողություններ,

6) կատարում է վիրակապման և անշարժացման գործողություն՝ տարբեր կոտրվածքների դեպքում,

7) ներկայացնում է տարբեր թունավորման դեպքերում առաջին օգնության կազմակերպման գործողությունները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅՈՒՆ»

29.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ՀՕ-4-22-001

30.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի համակարգչային տեխնիկայից օգտվելու և դրա ծրագրային հնարավորությունները կիրառելու առաջնային կարողությունները, աշխատանքային գործունեության ընթացքում և անձնական կարիքների շրջանակներում կիրառել համակարգչային օպերացիոն համակարգերի, գրասենյակային փաթեթների (Մայքրոսոֆթ Օֆիս (Microsoft Office)) ծրագրերը, կատարելագործել համացանցից օգտվելու կարողությունները և տեղեկատվական բազաների հետ նպատակային աշխատելու հմտությունները:

31.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

32.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

33.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

34.

ՈՒսումնառության արդյունք 1

Կիրառել համակարգչային համալիրում ներառվող բաղադրիչները և օպերացիոն համակարգը

35.

Կատարման չափանիշներ

1) համակարգչային համալիրում ներառվող հիմնական և լրացուցիչ բաղադրիչները բնութագրում է,

2) ճիշտ է պահպանում համակարգիչը և բաղադրիչները միացնելու, օգտագործելու և անջատելու տեխնիկական պայմանները,

3) օգտվում է համակարգչային օժանդակ տեխնիկական սարքերից,

4) ներկայացնում է օպերացիոն համակարգի պատուհանային կառուցվածքը,

5) ներկայացնում է կիրառվող հիմնական ծրագրերը,

6) բացում է առաջադրված թղթապանակը և ֆայլը,

7) օգտվում է պատուհանային մենյուի հիմնական հրամաններից,

8) ստեղծում է նոր թղթապանակ ու ֆայլ, պահպանում, բացում, փակում և տեղադրում է առաջադրված վայրում,

9) կատարում է փաստաթղթի տպագրում:

36.

ՈՒսումնառության արդյունք 2

Խմբագրել և ֆորմատավորել տեքստեր

37.

Կատարման չափանիշներ

1) հայերեն և օտար լեզվով տեքստ մուտքագրելու համար ծրագրերը պատրաստել է,

2) մուտքագրում է տեքստ, մեծատառ նշաններ, սիմվոլներ, թվանշաններ,

3) տեքստային ցուցիչը տեղաշարժելով կատարում է ուղղումներ, ջնջումներ, լրացումներ, փոփոխություններ,

4) մուտքագրված տեքստի պարզագույն ֆորմատավորման գործողությունները ճիշտ է կատարում,

5) կարողանում է տեքստին կից ներմուծել նկարներ, գրաֆիկներ, աղյուսակներ, անիմացիաներ:

38.

ՈՒսումնառության արդյունք 3

Պատրաստել և խմբագրել աղյուսակներ

39.

Կատարման չափանիշներ

1) աղյուսակներ կազմելու համակարգչային ծրագրերը և դրանց կիրառումը ներկայացնում է,

2) առաջադրված չափերով կազմում է աղյուսակ և մուտքագրում տվյալներ,

3) աղյուսակում կատարում է ուղղումներ, լրացումներ, փոփոխություններ,

4) աղյուսակի տվյալների մեջ ստեղծում է պարզ ֆունկցիոնալ կախվածություն:

40.

ՈՒսումնառության արդյունք 4

Կատարել գրաֆիկական խմբագրում և նկարազարդում

41.

Կատարման չափանիշներ

1) գծագրում է գրաֆիկական օբյեկտներ` օգտագործելով նաև Աութըշեյփս (Autoshapes) պատուհանի պատրաստի ձևերը,

2) գծագրում է կանոնավոր պատկերներ,

3) ֆորմատավորում է գրաֆիկական օբյեկտները` տեղափոխելով, պատճենելով, պտտելով և չափերը փոխելով,

4) խմբավորում է գրաֆիկական օբյեկտները,

5) գծագրում է տեքստային բլոկներ,

6) կատարում է գրաֆիկական օբյեկտների գունաերանգավորում:

42.

ՈՒսումնառության արդյունք 5

Համակարգչային ծրագրերով կազմակերպել ցուցադրություն

43.

Կատարման չափանիշներ

1) ցուցադրական ծրագրերը և դրանց պատուհանի կառուցվածքը ճիշտ է ներկայացնում,

2) մուտքագրում է տեքստ, թվային արժեքներ և պարզ գործողություններ,

3) ներբեռնում է նկարներ, տեսանյութեր, անիմացիաներ, տվյալներ՝ աղյուսակի, գրաֆիկի տեսքով,

4) կարողանում է առաջադրված թեմայով պատրաստել ավարտուն փաստաթուղթ ցուցադրության համար,

5) ցուցադրում է պատրաստված տեղեկատվական նյութը:

44.

ՈՒսումնառության արդյունք 6

Աշխատել համացանցում

 

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է «համացանց» հասկացությունը,

2) օգտագործում է ինտերնետային հիմնական ծրագրերը,

3) ներկայացնում է Հիսթրի (History), Ֆևըրիթս (Favorites), Սթոփ (Stop), Ռիֆրեշ (Refresh) հրամաների, Բեք (Back) և Ֆորվըրդ (Forward) կոճակների նշանակությունը,

4) փնտրում է առաջադրված տվյալները համացանցի տեղեկատվական բազաներում (որոնողական և բաց ցանցերից),

5) կարողանում է համացանցից ներբեռնել, պահպանել և օգտագործել տեղեկությունները,

6) գրանցվում է էլեկտրոնային փոստում, ինտերնետային ծրագրերում և այլ կայքերում,

7) օգտագործում է էլեկտրոնային փոստի հնարավորությունները, ուղարկում և ստանում ինֆորմացիա:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ»

45.

Մոդուլի դասիչը

ԱՀ-Ձ-4-22-001

46.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել բիզնես գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ: Դրանք ներառում են ինքնուրույն բիզնես կազմակերպելու և վարելու համար անհրաժեշտ գործողությունների իրականացման հմտություններ, որոնցում հաշվի է առնված ինչպես գործարար ոլորտին հատուկ սկզբունքները, այնպես էլ բիզնես գործունեությունը կարգավորող իրավական դաշտի առանձնահատկությունները:

47.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

48.

Մուտքային պահանջները

Այս մոդուլի 1 և 2 ուսումնառության արդյունքներն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն: Մյուս ուսումնառության արդյունքների ուսումնասիրությունը նպատակահարմար է իրականացնել որոշակի մասնագիտական մոդուլներ յուրացնելուց հետո, որպեսզի դրանց գործնական ձեռքբերումները օգտագործվեն համապատասխան ծրագրեր մշակելու համար:

49.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

50.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել հիմնավորված բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացը

51.

Կատարման չափանիշներ

1) բիզնես-գործունեության էությունը ճիշտ է մեկնաբանում,

2) բիզնես-գործունեության տեսլականը, նպատակը և ռազմավարությունը ճիշտ է սահմանում,

3) բիզնես-գործունեության համար նախընտրելի անձնային հատկանիշների կարևորությունը հիմնավորում է,

4) բիզնես-գործունեության համար սեփական հնարավորությունների գնահատումը ճիշտ է,

5) բիզնես-գաղափարի էությունը ճիշտ է մեկնաբանում,

6) բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացի բաղադրիչների իմաստը ճիշտ է մեկնաբանում,

7) ըստ իրավիճակների հիմնավորում է ձևավորված բիզնես-գաղափարները,

8) բիզնես-գաղափարի տարբերակի գնահատումը ճիշտ է:

52.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել կազմակերպության ստեղծման և գրանցման կարգը, կառավարման գործընթացը

53.

Կատարման չափանիշներ

1) կազմակերպության կազմակերպական-իրավական ձևերի բնութագիրը ճիշտ է,

2) կազմակերպության աշխատանքը կարգավորող իրավական ակտերի պահանջների ընկալումը ճիշտ է,

3) կազմակերպության ստեղծման քայլերի հաջորդականությունը ճիշտ է մեկնաբանում,

4) կազմակերպության ստեղծման համար պահանջվող փաստաթղթերի ձևավորումը ճիշտ է,

5) կազմակերպության կառավարման անհրաժեշտությունը և խնդիրները ճիշտ է մեկնաբանում,

6) կառավարման ֆունկցիաների բնութագրերը ճիշտ է,

7) կառավարման ոճերի բնութագրերը ճիշտ է,

8) կառավարման ֆունկցիոնալ բաժինների ձևավորման մոտեցումները ճիշտ է,

9) աշխատատեղերի ձևավորման և պարտականությունների բաշխման մոտեցումները հիմնավոր է,

10) աշխատողների ընտրության կարգը հիմնավոր է,

11) կազմակերպության կառավարմանն առնչվող փաստաթղթերի ձևավորումը ամբողջական և հիմնավոր է,

12) կնքվելիք պայմանագրերի կազմը և բովանդակությունը իրավաբանորեն ճիշտ է,

13) կառավարման արդյունավետության գնահատման մոտեցումները հիմնավոր է:

54.

ՈՒսումնառության արդյունք 3

Կատարել շուկայի հետազոտման և գնահատման գործողություններ

55.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է մեկնաբանում «շուկա» հասկացությունը,

2) շուկայի հետազոտման անհրաժեշտությունը հիմնավորում է,

3) շուկայի հետազոտման հիմնական ուղղությունները բացահայտում է,

4) շուկայի հետազոտման գործընթացի փուլերը ճիշտ է բնութագրում,

5) ըստ փուլերի շուկայի հետազոտման մեթոդների ընտրությունը հիմնավոր է,

6) շուկայական պահանջարկի ծավալի բացահայտման մոտեցումները ճիշտ է,

7) շուկայի վրա ազդող գործոնների և գնորդի վարքագծի գնահատումը ճիշտ է,

8) շուկայական մրցակցության գնահատումը հիմնավոր է,

9) շուկայի հատվածավորումը իրատեսական է,

10) մարքեթինգի գաղափարների /4ՓԻ (4P) և 7ՓԻ (7P)/ նշանակությունը ճիշտ է բացահայտում,

11) մարքեթինգային ռազմավարության մշակման մոտեցումները հիմնավորված է:

56.

ՈՒսումնառության արդյունք 4

Բնութագրել կազմակերպության ռեսուրսները և գնահատել օգտագործման արդյունավետությունը

57.

Կատարման չափանիշներ

1) կազմակերպության ռեսուրսների կազմը և կառուցվածքը ճիշտ է բացահայտում,

2) կազմակերպության ռեսուրսների խմբերի միջև օպտիմալ հարաբերակցության ապահովման անհրաժեշտությունը հիմնավորում է,

3) նյութական ռեսուրսների խմբերի տնտեսագիտական բնութագրերը ճիշտ է,

4) աշխատանքային ռեսուրսների բնութագիրը և դրանց առնչվող ցուցանիշների մեկնաբանությունը ճիշտ է,

5) աշխատանքի տեխնիկական նորմավորման էությունը ճիշտ է բացատրում, նորմաների մեծության ձևավորման մեխանիզմը ճիշտ է ներկայացնում,

6) ֆինանսական ռեսուրսների հետ կապված հասկացությունների բացատրությունը ճիշտ է,

7) ֆինանսական ռեսուրսների համալրման աղբյուրների առանձնահատկությունները ճիշտ է մեկնաբանում,

8) ռեսուրսների պահանջվելիք մեծության հաշվարկման մոտեցումները հիմնավոր է,

9) հիմնական կապիտալի առանձին խմբերի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

10) շրջանառու կապիտալի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

11) աշխատանքային ռեսուրսների օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

12) ռեսուրսների օգտագործման վերաբերյալ պարզ վերլուծական գործողությունները և ըստ արդյունքների եզրահանգումները հիմնավոր է:

58.

ՈՒսումնառության արդյունք 5

Կատարել ծախսերի հաշվարկ, ձևավորել ապրանքի /ծառայության/ գինը

59.

Կատարման չափանիշներ

1) «ծախս» հասկացության բովանդակությունը ճիշտ է մեկնաբանում,

2) տարբերակում է ծախսերի խմբերը,

3) ծախսերը հիմնավորող փաստաթղթերի տեսակները և վավերապայմանները ճիշտ է ներկայացնում,

4) ծախսերի տարբեր խմբերի հաշվապահական ձևակերպումները ճիշտ է,

5) ապրանքների տարբեր տեսակների և ծառայությունների տարբեր խմբերի համար պահանջվող ծախսերի կազմը հիմնավոր է ներկայացնում,

6) ապրանքի կամ ծառայության ինքնարժեքի մեջ ներառվող ծախսերի հոդվածները ճիշտ է ներկայացնում,

7) ինքնարժեքի տարբեր հոդվածների մեծության հաշվարկման մեթոդաբանությունը ճիշտ է կիրառում,

8) հաշվում է ապրանքի կամ ծառայության միավորի ինքնարժեքը,

9) ինքնարժեքի իջեցման հնարավորությունները ճիշտ է գնահատում,

10) ինքնարժեք-շուկայական գին մարժայի տարբերության հիմնավորումը ճիշտ է,

11) անհատական գնից շուկայական գնի անցման տրամաբանությունը բացատրում է:

60.

ՈՒսումնառության արդյունք 6

Մշակել բիզնես պլան և գործողությունների ծրագիր

61.

Կատարման չափանիշներ

1) բիզնես գործունեության համար բիզնես պլանի անհրաժեշտությունը հիմնավորում է,

2) բիզնես պլանի բաժինների բովանդակության մեկնաբանությունները ճիշտ է,

3) բիզնես պլանի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների կազմը և ձեռք բերման աղբյուրները ճիշտ է ներկայացնում,

4) ճիշտ է կատարում ՍՎՕԹ (SWOT) վերլուծություն,

5) ՍՎՕԹ (SWOT) վերլուծության արդյունքները կիրառում է բիզնես պլանը մշակելու գործընթացում,

6) բիզնես պլանով նախատեսվող միջոցառումները հիմնավորված է,

7) բիզնես պլանի կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, ժամանակացույցը հիմնավոր է,

8) բիզնես պլանի կատարումն ապահովող ռեսուրսների մեծությունները ճիշտ է սահմանվել,

9) բիզնես պլանով նախատեսված միջոցառումների իրականացման ռիսկերը և դրանց հաղթահարման քայլերը հիմնավոր են:

62.

ՈՒսումնառության արդյունք 7

Հաշվել հարկեր, տուրքեր, կազմել ֆինանսական հաշվետվություններ

63.

Կատարման չափանիշներ

1) հարկային օրենսդրության հիմնական դրույթները ճիշտ է մեկնաբանում,

2) հարկային օրենսդրության հիմնական հասկացությունները ճիշտ է բացատրում,

3) հարկերի և տուրքերի մեծությունը հաշվելու համար կիրառվող ելակետային ցուցանիշների հաշվարկը ճիշտ է կատարում,

4) հարկերի և տուրքերի մեծությունը ճիշտ է հաշվարկում,

5) հարկերի վճարման ժամկետների գնահատումը համապատասխանում է օրենսդրության պահանջներին,

6) ֆինանսական հաշվետվությունների կազմը ճիշտ է ներկայացնում,

7) անհրաժեշտ ֆինանսական հաշվետվությունները ճիշտ է լրացնում,

8) ստուգումների իրականացման իրավական ակտերի պահանջները ճիշտ է բացատրում,

9) ստուգումների հետ կապված տնտեսվարողի իրավունքներն ու պարտականությունները ճիշտ է ներկայացնում:

 

Աղյուսակ 2

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.02.4 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության 1041.02.05.4 «Փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորման հիմնական կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՎՏՈՄՈԲԻԼԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ»

 1.

Մոդուլի դասիչը

ՓԱՏՆ-4-22-001

 2.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ ավտոմոբիլի ընդհանուր կառուցվածքի վերաբերյալ գիտելիքներ և ձևավորել ավտոմոբիլի մեխանիզմների, համակարգերի, հանգույցների և մեքենամասերի տարբերակման կարողություն:

 3.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

 4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

 5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

 6.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել տրանսպորտային միջոցների դասակարգումը, ավտոմոբիլի ընդհանուր կառուցվածքը և նրա հիմնական մասերի ու ագրեգատների նշանակությունը

 7.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է դասակարգում տրանսպորտային միջոցները,

2) ճիշտ է ներկայացնում մարդատար ավտոմոբիլների ընդհանուր կառուցվածքը,

3) ճիշտ է ներկայացնում մարդատար ավտոմոբիլների հիմնական մասերի ու ագրեգատների նշանակությունը և փոխադարձ կապը,

4) ճիշտ է ներկայացնում բեռնատար ավտոմոբիլների ընդհանուր կառուցվածքը,

5) ճիշտ է ներկայացնում բեռնատար ավտոմոբիլների հիմնական մասերի ու ագրեգատների նշանակությունը և փոխադարձ կապը:

 8.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել ավտոմոբիլի շարժահաղորդակների տեսակները, կառուցվածքը, աշխատանքի սկզբունքները

 9.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում շարժահաղորդակների նշանակությունը և տեսակները,

2) ճիշտ է ներկայացնում կցորդիչի նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը,

3) ճիշտ է ներկայացնում փոխանցումների տուփի նշանակությունը, տեսակները, ընդհանուր կառուցվածքը,

4) ճիշտ է ներկայացնում բաշխիչ տուփի նշանակությունն ու ընդհանուր կառուցվածքը,

5) ճիշտ է ներկայացնում կարդանային փոխանցման նշանակությունն ու ընդհանուր կառուցվածքը,

6) ճիշտ է ներկայացնում հետևի տանող կամրջակի նշանակությունն ու ընդհանուր կառուցվածքը,

7) ճիշտ է ներկայացնում առջևի տանող և ղեկավարվող անիվների նշանակությունն ու ընդհանուր կառուցվածքը։

 10.

ՈՒսումնառության արդյունք 3

Ներկայացնել ղեկային վարման և արգելակային համակարգերի տեսակները և կառուցվածքը

 11.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ղեկային վարման համակարգի նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը,

2) ճիշտ է ներկայացնում ղեկային մեխանիզմի նշանակությունը, տեսակները. Ընդհանուր կառուցվածքը,

3) ճիշտ է ներկայացնում ղեկային շարժաբերի նշանակությունը, տեսակները, ընդհանուր կառուցվածքը,

4) ճիշտ է ներկայացնում արգելակային համակարգի նշանակությունը, տեսակները և ընդհանուր կառուցվածքը,

5) ճիշտ է ներկայացնում թմբուկային և սկավառակային արգելակային մեխանիզմների ընդհանուր կառուցվածքը,

6) ճիշտ է ներկայացնում հիդրավլիկ արգելակային հաղորդակի ընդհանուր կառուցվածքը, հիմնական մասերը,

7) ճիշտ է ներկայացնում պնևմատիկ արգելակային հաղորդակի ընդհանուր կառուցվածքը, հիմնական մասերը։

 12.

ՈՒսումնառության արդյունք 4

Ներկայացնել կախոցքների տեսակները և կառուցվածքը

 13.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում կախոցքների նշանակությունը, տեսակներն ու ընդհանուր կառուցվածքը,

2) ճիշտ է ներկայացնում կախյալ կախոցքի ընդհանուր կառուցվածքը,

3) ճիշտ է ներկայացնում անկախ կախոցքի ընդհանուր կառուցվածքը։

 14.

ՈՒսումնառության արդյունք 5

Ներկայացնել թափքերի տեսակները և կառուցվածքը

 15.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում թափքերի տեսակները,

2) ճիշտ է ներկայացնում թափքերի ընդհանուր կառուցվածքը,

3) ճիշտ է ներկայացնում շրջանակի և թափքի հիմնական մասերից յուրաքանչյուրի նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը:

 16.

ՈՒսումնառության արդյունք 6

Ներկայացնել անիվների և դողերի տեսակները

 17.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում անիվների և դողերի կառուցվածքը,

2) ճիշտ է ներկայացնում անվահեծերի հիմնական մակնշումները,

3) ճիշտ է ներկայացնում դողերի հիմնական մակնշումները:

18.

ՈՒսումնառության արդյունք 7

Ներկայացնել մասնագիտացված շարժակազմերի կառուցվածքը

 19.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում մասնագիտացված շարժակազմերի նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը,

2) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլ-ինքնաթափերի, ավտոմոբիլ-հեղուկատարների, ավտոմոբիլ-սառնարանների և փոշենման բեռներ փոխադրող մասնագիտացված շարժակազմերի բեռնման բեռնաթափման համակարգերը։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՎՏՈՄՈԲԻԼԻ ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ»

20.

Մոդուլի դասիչը

ՓԱՏՆ-4-22-002

 21.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել ավտոմոբիլի էլեկտրական պարզագույն սարքավորումների արատորոշման և նորոգման կարողություն:

22.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

23.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՓԱՏՆ-4-22-001 «Ավտոմոբիլի ընդհանուր կառուցվածքը» մոդուլը։

24.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

25.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել ավտոմոբիլների էլեկտրական պարզագույն սարքավորումները

26.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլների էլեկտրական սարքավորումների հիմնական խմբերը,

2) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլների էլեկտրական պարզագույն սարքավորումների նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը,

3) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլների լուսավորման և լուսազդանշանային համակարգը,

4) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլի բաշխիչ ընդհատիչի նշանակությունը, կառուցվածքն ու աշխատանքի սկզբունքը,

5) ճիշտ է ներկայացնում գործարկիչի և գեներատորի նշանակությունը, ընդհանուր կառուցվածքն ու աշխատանքը,

6) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլների էլեկտրական պարզագույն սարքավորումների աշխատանքի սկզբունքները:

27.

ՈՒսումնառության արդյունք 2

Կատարել հոսանքի աղբյուրի, լուսավորման և լուսազդանշանային համակարգի նորոգման աշխատանքներ

28.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում ակումուլյատորային մարտկոցի տեխնիկական վիճակի ստուգումը,

2) ճիշտ է կատարում ակումուլյատորային մարտկոցի տեխնիկական սպասարկման աշխատանքները,

3) ճիշտ է արատորոշում ավտոմոբիլի լուսավորման և լուսազդանշանային համակարգի անսարքությունները,

4) ճիշտ է կատարում ավտոմոբիլի լուսավորման և լուսազդանշանային համակարգի նորոգման աշխատանքները,

5) ճիշտ է կարգավորում ավտոմոբիլի լապտերների լույսը։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՆԵՐՔԻՆ ԱՅՐՄԱՆ ՇԱՐԺԻՉԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ»

29.

Մոդուլի դասիչը

ՓԱՏՆ-4-22-003

30.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ ներքին այրման շարժիչների կառուցվածքի վերաբերյալ գիտելիքներ և ձևավորել գործնականում կիրառելու կարողություններ:

 31.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

32.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՓԱՏՆ-4-22-002 «Ավտոմոբիլի պարզագույն էլեկտրական սարքավորումներ» մոդուլը։

33.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

34.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել ավտոմոբիլային ներքին այրման շարժիչների տեսակները, հիմնական մեխանիզմների կառուցվածքային առանձնահատկությունները և դրանց աշխատանքի սկզբունքը

35.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլային ներքին այրման շարժիչների տեսակները,

2) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլային ներքին այրման շարժիչների ընդհանուր կառուցվածքը,

3) ճիշտ է ներկայացնում կարբյուրատորային շարժիչների աշխատանքի առանձնահատկությունները,

4) ճիշտ է ներկայացնում դիզելային շարժիչների աշխատանքի առանձնահատկությունները,

5) ճիշտ է ներկայացնում վառելանյութի ներարկումով շարժիչների աշխատանքի առանձնահատկությունները։

36.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել ներքին այրման շարժիչների հովացման և յուղման համակարգերի կառուցվածքը

37.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում հեղուկային հովացման համակարգի նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը,

2) ճիշտ է ներկայացնում օդային հովացման համակարգի նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը,

3) ճիշտ է ներկայացնում յուղման համակարգի նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը,

4) ճիշտ է բացատրում յուղման համակարգի աշխատանքի սկզբունքը և ներկայացնում շարժիչի մեքենամասերի յուղման առանձնահատկությունները։

38.

ՈՒսումնառության արդյունք 3

Ներկայացնել ներքին այրման շարժիչների սնման համակարգը

39.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում շարժիչի սնման համակարգի նշանակությունը,

2) ճիշտ է ներկայացնում կարբյուրատորային շարժիչների սնման համակարգերի ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,

3) ճիշտ է ներկայացնում դիզելային շարժիչների սնման համակարգերի ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,

4) ճիշտ է ներկայացնում վառելիքի ներարկումով շարժիչի սնման համակարգի ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,

5) ճիշտ է ներկայացնում գազախառնուրդներով շարժիչի սնման համակարգի ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը:

40.

ՈՒսումնառության արդյունք 4

Ներկայացնել ներքին այրման շարժիչների վառոցքի համակարգը

 41.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում վառոցքի համակարգի նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,

2) ճիշտ է ներկայացնում գործարկիչի նշանակությունը, ընդհանուր կառուցվածքն ու աշխատանքի սկզբունքը,

3) ճիշտ է ներկայացնում գեներատորի նշանակությունը, ընդհանուր կառուցվածքն ու աշխատանքի սկզբունքը,

4) ճիշտ է ներկայացնում ակումուլյատորային մարտկոցի նշանակությունը, ընդհանուր կառուցվածքն ու աշխատանքի սկզբունքը,

5) ճիշտ է ներկայացնում բաշխիչ-ընդհատիչի, վառոցքի մոմերի և վառոցքի կոճի նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,

6) ճիշտ է ներկայացնում վառոցքի մոմենտի ազդեցությունը շարժիչի աշխատանքի վրա:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԹՈՒՅԼՏՎԱԾՔՆԵՐ ԵՎ ՆՍՏԵՑՎԱԾՔՆԵՐ, ՉԱՓԻՉ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱՆ»

42.

Մոդուլի դասիչը

ՓԱՏՆ-4-22-004

43.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ թույլտվածքների, նստեցվածքների և չափիչ գործիքների վերաբերյալ գիտելիքներ և ձևավորել գործնականում կիրառելու կարողություններ:

44.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

45.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՓԱՏՆ-4-22-003 «Ներքին այրման շարժիչի ընդհանուր կառուցվածքը» մոդուլը։

46.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

47.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել մեքենամասերի չափերի թույլտվածքների և նստեցվածքների համակարգը

48.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում մշակվող մեքենամասերի մաքրությանը և որակին ներկայացվող հիմնական պահանջները,

2) ճիշտ է ներկայացնում մեքենամասերի համափոխարինելիության սկզբունքը,

3) ճիշտ է ներկայացնում մեքենամասի նոմինալ, սահմանային և իրական չափերը,

4) ճիշտ է ներկայացնում թույլտվածք և նստեցվածք հասկացությունները,

5) ճիշտ է ներկայացնում չափերի շեղումները (վերին, ներքին և իրական),

6) ճիշտ է ներկայացնում բացակն ու ձգվածքը,

7) ճիշտ է օգտվում թույլտվածքների աղյուսակներից,

8) ըստ տրված գծագրի կամ խնդրի պայմանի ճիշտ է հաշվարկում լիսեռի թույլտվածքը, անցքի թույլտվածքը և հնարավոր նվազագույն բացակը կամ ձգվածքը:

49.

ՈՒսումնառության արդյունք 2

Կատարել չափումներ հիմնական չափիչ գործիքներով

50.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում չափում ձողակարկինի միջոցով,

2) ճիշտ է կատարում չափում միկրոմետրի միջոցով։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՎՏՈՄՈԲԻԼԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄ»

 51.

Մոդուլի դասիչը

ՓԱՏՆ-4-22-005

52.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել ավտոմոբիլի տեխնիկական սպասարկման և նորոգման կարողություններ:

53.

Մոդուլի տևողությունը

90 ժամ

54.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՓԱՏՆ-4-22-004 «Թույլտվածքներ և նստեցվածքներ, չափիչ գործիքներ և չափումների տեխնիկան» մոդուլը։

55.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

56.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել ավտոմոբիլի տեխնիկական սպասարկման աշխատանքները

57.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում ավտոմոբիլի տեխնիկական սպասարկման աշխատանքների նշանակությունը,

2) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլի ամենօրյա տեխնիկական սպասարկման աշխատանքները և գործընթացները,

3) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլի տեխնիկական սպասարկման աշխատանքների պարբերականությունը,

4) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլի տեխնիկական սպասարկման և նորոգման ժամանակ օգտագործվող ավտոմոբիլային շահագործական նյութերը և դրանց մակնշումը:

58.

ՈՒսումնառության արդյունք 2

Կատարել ավտոմոբիլի շարժահաղորդակի ագրեգատների և մեխանիզմների հիմնական անսարքությունների արատորոշման, տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման աշխատանքներ

59.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է արատորոշում կցորդիչի հիմնական անսարքությունները,

2) ճիշտ է կատարում կցորդիչի տեխնիկական սպասարկման աշխատանքները,

3) ճիշտ է կատարում կցորդիչի նորոգման աշխատանքները,

4) ճիշտ է արատորոշում փոխանցումների տուփի և բաշխիչ տուփի հիմնական անսարքությունները,

5) ճիշտ է կատարում փոխանցումների տուփի և բաշխիչ տուփի տեխնիկական սպասարկման աշխատանքները,

6) ճիշտ է կատարում փոխանցումների տուփի և բաշխիչ տուփի նորոգման պարզագույն աշխատանքները,

7) ճիշտ է արատորոշում կարդանային փոխանցման հիմնական անսարքությունները,

8) ճիշտ է կատարում կարդանային փոխանցման տեխնիկական սպասարկման աշխատանքները,

9) ճիշտ է կատարում կարդանային փոխանցման նորոգման աշխատանքները,

10) ճիշտ է արատորոշում տանող կամրջակի հիմնական անսարքությունները,

11) ճիշտ է կատարում տանող կամրջակի տեխնիկական սպասարկման աշխատանքները,

12) ճիշտ է կատարում տանող կամրջակի նորոգման աշխատանքները,

13) ճիշտ է ընտրում տեխնիկական սպասարկման և նորոգման համար անհրաժեշտ գործիքները, սարքավորումները և հարմարանքները,

14) ճիշտ է ընտրում շարժահաղորդակներում կիրառվող յուղերը և քսանյութերը,

15) պահպանում է անվտանգության տեխնիկայի կանոնները:

60.

ՈՒսումնառության արդյունք 3

Կատարել ավտոմոբիլի ղեկային վարման և արգելակային համակարգերի արատորոշման, տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման աշխատանքներ

 61.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է արատորոշում ղեկային վարման համակարգի հիմնական անսարքությունները,

2) ճիշտ է կատարում ղեկային վարման համակարգի տեխնիկական սպասարկման աշխատանքները,

3) ճիշտ է կատարում ղեկային վարման համակարգի նորոգման աշխատանքները,

4) ճիշտ է արատորոշում արգելակային համակարգի հիմնական անսարքությունները,

5) ճիշտ է կատարում արգելակային համակարգի տեխնիկական սպասարկման աշխատանքները,

6) ճիշտ է կատարում արգելակային համակարգի նորոգման աշխատանքները,

7) ճիշտ է ընտրում տեխնիկական սպասարկման և նորոգման համար անհրաժեշտ գործիքները, սարքավորումները և հարմարանքները,

8) ճիշտ է ընտրում արգելակային հաղորդակում կիրառվող տեխնիկական հեղուկները,

9) ճիշտ է ընտրում ղեկային վարման հաղորդակում կիրառվող յուղերը և քսանյութերը,

10) պահպանում է անվտանգության տեխնիկայի կանոնները:

62.

ՈՒսումնառության արդյունք 4

Կատարել ավտոմոբիլի ընթացքային մասի արատորոշման, տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման աշխատանքներ

63.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է արատորոշում կախոցքի հիմնական անսարքությունները,

2) ճիշտ է կատարում կախոցքի տեխնիկական սպասարկման աշխատանքները,

3) ճիշտ է կատարում կախոցքի նորոգման աշխատանքները,

4) ճիշտ է արատորոշում ղեկավարվող անիվների տեղակայման անսարքությունները,

5) ճիշտ է կատարում ղեկավարվող անիվների տեխնիկական սպասարկման աշխատանքները,

6) ճիշտ է կատարում ղեկավարվող անիվների անվաբացվածքի և անվահեռացման կարգավորման աշխատանքները,

7) ճիշտ է կատարում անիվների հավասարակշռումը,

8) ճիշտ է ընտրում տեխնիկական սպասարկման և նորոգման համար անհրաժեշտ գործիքները, սարքավորումները և հարմարանքները,

9) ճիշտ է ընտրում ավտոմոբիլի ընթացքային մասի տեխնիկական սպասարկման և նորոգման համար անհրաժեշտ յուղերը և քսանյութերը,

10) պահպանում է անվտանգության տեխնիկայի կանոնները:

64.

ՈՒսումնառության արդյունք 5

Կատարել ավտոմոբիլի մասնագիտացված շարժակազմերի թափքերի պարզագույն տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման աշխատանքները

65.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է արատորոշում ավտոմոբիլների մասնագիտացված շարժակազմերի թափքերի բեռնավորման-բեռնաթափման համակարգերի հիմնական պարզ անսարքությունները,

2) ճիշտ է կատարում ավտոմոբիլի թափքի և մասնագիտացված շարժակազմի թափքի բեռնման-բեռնաթափման համակարգերի տեխնիկական սպասարկման աշխատանքները,

3) ճիշտ է կատարում ավտոմոբիլի թափքի և մասնագիտացված շարժակազմի թափքի բեռնման-բեռնաթափման համակարգերի պարզագույն նորոգման աշխատանքները,

4) ճիշտ է ընտրում տեխնիկական սպասարկման և նորոգման համար անհրաժեշտ գործիքները, սարքավորումները և հարմարանքները,

5) ճիշտ է ընտրում ինքնաթափերի թափքի բեռնաթափման հաղորդակում կիրառվող տեխնիկական հեղուկները,

6) ճիշտ է կատարում ավտոմոբիլի տարբեր հանգույցների, ագրեգատների և հավաքական միավորների յուղման (յուղի փոխման) աշխատանքները,

7) պահպանում է անվտանգության տեխնիկայի կանոնները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՆԵՐՔԻՆ ԱՅՐՄԱՆ ՇԱՐԺԻՉԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄ»

66.

Մոդուլի դասիչը

ՓԱՏՆ-4-22-006

67.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել ավտոմոբիլի ներքին այրման շարժիչի տեխնիկական սպասարկման և նորոգման կարողություններ:

68.

Մոդուլի տևողությունը

90 ժամ

69.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՓԱՏՆ-4-22-005 «Ավտոմոբիլի տեխնիկական սպասարկում և նորոգում» մոդուլը։

70.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

 71.

ՈՒսումնառության արդյունք 1

 Կատարել ավտոմոբիլի շարժիչի հիմնական մեխանիզմների անսարքությունների արատորոշման, տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման աշխատանքները

72.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում շարժիչի հիմնական անսարքությունների արատորոշումը,

2) ճիշտ է արատորոշում շուռտվիկ-շարժաթևային մեխանիզմի հիմնական անսարքությունները,

3) ճիշտ է կատարում շուռտվիկ-շարժաթևային մեխանիզմի տեխնիկական սպասարկման աշխատանքները,

4) ճիշտ է կատարում շուռտվիկ-շարժաթևային մեխանիզմի նորոգման աշխատանքները,

5) ճիշտ է արատորոշում գազաբաշխիչ մեխանիզմի հիմնական անսարքությունները,

6) ճիշտ է կատարում գազաբաշխիչ մեխանիզմի տեխնիկական սպասարկման աշխատանքները,

7) ճիշտ է կատարում գազաբաշխիչ մեխանիզմի նորոգման աշխատանքները,

8) ճիշտ է ընտրում տեխնիկական սպասարկման և նորոգման համար անհրաժեշտ գործիքները, սարքավորումները և հարմարանքները,

9) ճիշտ է ընտրում տեխնիկական սպասարկման և նորոգման համար անհրաժեշտ շարժիչային քսանյութերը,

10) պահպանում է անվտանգության տեխնիկայի կանոնները:

73.

ՈՒսումնառության արդյունք 2

Կատարել ավտոմոբիլի շարժիչի հովացման և յուղման համակարգերի հիմնական անսարքությունների արատորոշում

74.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է արատորոշում շարժիչի հովացման համակարգի հիմնական անսարքությունները,

2) ճիշտ է կատարում շարժիչի հովացման համակարգի տեխնիկական սպասարկման աշխատանքները,

3) ճիշտ է կատարում շարժիչի հովացման համակարգի նորոգման աշխատանքները,

4) ճիշտ է արատորոշում շարժիչի յուղման համակարգի հիմնական անսարքությունները,

5) ճիշտ է կատարում շարժիչի յուղման համակարգի տեխնիկական սպասարկման աշխատանքները,

6) ճիշտ է կատարում շարժիչի յուղման համակարգի նորոգման աշխատանքները,

7) ճիշտ է ընտրում տեխնիկական սպասարկման և նորոգման համար անհրաժեշտ գործիքները, սարքավորումները և հարմարանքները,

8) ճիշտ է ընտրում տեխնիկական սպասարկման և նորոգման համար անհրաժեշտ հովացնող հեղուկները,

9) պահպանում է անվտանգության տեխնիկայի կանոնները:

75.

ՈՒսումնառության արդյունք 3

Կատարել ավտոմոբիլի շարժիչի սնման համակարգի հիմնական անսարքությունների արատորոշում

76.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է արատորոշում կարբյուրատորային շարժիչի սնման համակարգի հիմնական անսարքությունները,

2) ճիշտ է կատարում կարբյուրատորային շարժիչի սնման համակարգի տեխնիկական սպասարկման աշխատանքները,

3) ճիշտ է կատարում կարբյուրատորային շարժիչի սնման համակարգի նորոգման աշխատանքները,

4) ճիշտ է արատորոշում դիզելային շարժիչի սնման համակարգի հիմնական անսարքությունները,

5) ճիշտ է կատարում դիզելային շարժիչի սնման համակարգի տեխնիկական սպասարկման աշխատանքները,

6) ճիշտ է կատարում դիզելային շարժիչի սնման համակարգի նորոգման աշխատանքները,

7) ճիշտ է արատորոշում բնական և հեղուկ գազով աշխատող շարժիչների սնման համակարգերի հիմնական անսարքությունները,

8) ճիշտ է կատարում բնական գազով և հեղուկ գազով աշխատող շարժիչների սնման համակարգերի պարզագույն տեխնիկական սպասարկման աշխատանքները,

9) ճիշտ է կատարում բնական գազով և հեղուկ գազով աշխատող շարժիչների սնման համակարգերի պարզագույն նորոգման աշխատանքները,

10) ճիշտ է կատարում վառելիքի ներարկումով շարժիչի սնման համակարգի պարզագույն տեխնիկական սպասարկման աշխատանքները,

11) ճիշտ է կատարում վառելիքի ներարկումով շարժիչի սնման համակարգի պարզագույն նորոգման աշխատանքները,

12) ճիշտ է ընտրում տեխնիկական սպասարկման և նորոգման համար անհրաժեշտ գործիքները, սարքավորումները և հարմարանքները,

13) ճիշտ է ընտրում մաքրող և լվացող հեղուկները,

14) պահպանում է անվտանգության տեխնիկայի կանոնները:

77.

ՈՒսումնառության արդյունք 4

Կատարել ավտոմոբիլի շարժիչի վառոցքի համակարգի հիմնական անսարքությունների արատորոշում

78.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ արատորոշում շարժիչի վառոցքի համակարգի հիմնական անսարքությունները,

2) ճիշտ է կատարում շարժիչի վառոցքի համակարգի տեխնիկական սպասարկման աշխատանքները,

3) ճիշտ է կատարում շարժիչի վառոցքի համակարգի պարզագույն նորոգման աշխատանքները,

4) ճիշտ է կատարում գործարկիչի պարզագույն նորոգման աշխատանքները,

5) ճիշտ է կատարում գեներատորի պարզագույն նորոգման աշխատանքները,

6) ճիշտ է կարգավորում շարժափոկի ձգվածությունը,

7) ճիշտ է ընտրում տեխնիկական սպասարկման և նորոգման համար անհրաժեշտ գործիքները, սարքավորումները և հարմարանքները,

8) պահպանում է անվտանգության տեխնիկայի կանոնները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԷԼԵԿՏՐԱՄՈԲԻԼԻ ԵՎ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄ»

79.

Մոդուլի դասիչը

ՓԱՏՆ-4-22-007

80.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ էլեկտրամոբիլի և հիբրիդային ավտոմոբիլի ընդհանուր կառուցվածքի վերաբերյալ գիտելիքներ և ձևավորել դրանց տեխնիկական սպասարկման ու նորոգման կարողություններ:

81.

Մոդուլի տևողությունը

90 ժամ

82.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՓԱՏՆ-4-22-006 «Ներքին այրման շարժիչի տեխնիկական սպասարկում և նորոգում» մոդուլը։

83.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

84.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել էլեկտրամոբիլի և հիբրիդային ավտոմոբիլի տեսակները, ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը

85.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում էլեկտրամոբիլի և հիբրիդային ավտոմոբիլի տեսակները,

2) ճիշտ է ներկայացնում էլեկտրամոբիլի ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,

3) ճիշտ է ներկայացնում հիբրիդային ավտոմոբիլի ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը։

86.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել Էլեկտրամոբիլի էլեկտրասնուցման համակարգը

87.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում էլեկտրամոբիլի ակումուլյատորային մարտկոցի մոդուլային կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,

2) ճիշտ է ներկայացնում ակումուլյատորային մարտկոցի հովացման համակարգը,

3) ճիշտ է ներկայացնում 12 Վոլտ լարվածության լրացուցիչ ակումուլյատորային մարտկոցի գործառույթները,

4) ճիշտ է ներկայացնում ակումուլյատորային մարտկոցի լիցքավորման եղանակները։

88.

ՈՒսումնառության արդյունք 3

Ներկայացնել էլեկտրամոբիլի ուժային ագրեգատների նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը

89.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում էլեկտրաշարժիչների տեսակները, ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,

2) ճիշտ է ներկայացնում միաստիճան մեխանիկական ռեդուկտորի դերը և ընդհանուր կառուցվածքը,

3) ճիշտ է ներկայացնում ռեկուպերատիվ արգելակման սկզբունքը և դրա կիրառման անհրաժեշտությունը,

4) ճիշտ է ներկայացնում ինվերտորի դերը և աշխատանքի սկզբունքը։

90.

ՈՒսումնառության արդյունք 4

Ներկայացնել էլեկտրամոբիլի էլեկտրոնային համակարգերը

 91.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում էլեկտրամոբիլի էլեկտրոնային համակարգերի նշանակությունը և դրանց ներկայացվող պահանջները,

2) ճիշտ է ներկայացնում էլեկտրոնային համակարգերի աշխատանքի սկզբունքը և ընդհանուր կառուցվածքը։

92.

ՈՒսումնառության արդյունք 5

Կատարել էլեկտրամոբիլի և հիբրիդային ավտոմոբիլի հիմնական անսարքությունների արատորոշում

93.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում էլեկտրամոբիլի ոչ բարդ անսարքությունների արատորոշումը,

2) ճիշտ է կատարում էլեկտրամոբիլի ամենօրյա և ընթացիկ պարզագույն տեխնիկական սպասարկման աշխատանքները,

3) ճիշտ է կատարում էլեկտրամոբիլի ոչ բարդ նորոգման աշխատանքները,

4) ճիշտ է կատարում հիբրիդային ավտոմոբիլի ոչ բարդ անսարքությունների արատորոշումը,

5) ճիշտ է կատարում հիբրիդային տրանսպորտային միջոցների ամենօրյա և ընթացիկ պարզագույն տեխնիկական սպասարկման աշխատանքները,

6) ճիշտ է կատարում հիբրիդային ավտոմոբիլի ոչ բարդ նորոգման աշխատանքները,

7) պահպանում է անվտանգության տեխնիկայի կանոնները։

 

Աղյուսակ 3

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.02.4 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության 1041.02.05.4 «Փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորման օրինակելի ուսումնական պլան

N

Առարկայախմբեր, առարկաներ և մոդուլներ

Շաբաթների թիվը

Ուսանողի առավելագույն բեռնվածությունը, ժամ

Պարտադիր լսարանային պարապմունքներ, ժամ

Ուսուցման երաշխավորվող տարին

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ, ՍՈՑԻԱԼՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ

 

108

72

1

2.

Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ

 

27

18

1

3.

Իրավունքի հիմունքներ

 

54

36

1

4.

Պատմություն

 

54

36

1

5.

Օտար լեզու

 

90

60

1

6.

Ֆիզկուլտուրա

 

90

60

1

7.

Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

 

54

36

1

8.

Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր

 

42

28

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

519

346

 

 

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

 

1.

Հաղորդակցման հմտություններ

 

54

36

1

2.

Անվտանգություն և առաջին օգնություն

 

54

36

1

3.

Համակարգչային օպերատորություն

 

54

36

1

4.

Ձեռներեցություն

 

108

72

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

270

180

 

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

 

 

 

 

1.

Ավտոմոբիլի ընդհանուր կառուցվածքը

 

108

72

1

2.

Ավտոմոբիլի պարզագույն էլեկտրական սարքավորումներ

 

54

36

1

3.

Ներքին այրման շարժիչի ընդհանուր կառուցվածքը

 

108

72

1

4.

Թույլտվածքներ և նստեցվածքներ, չափիչ գործիքներ և չափումների տեխնիկան

 

54

36

1

 

 ԸՆԴԱՄԵՆԸ

 

324

216

 

 

ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

 

 

 

 

1.

Ավտոմոբիլի տեխնիկական սպասարկում և նորոգում

 

135

90

1

2.

Ներքին այրման շարժիչի տեխնիկական սպասարկում և նորոգում

 

135

90

1

3.

Էլեկտրամոբիլի և հիբրիդային ավտոմոբիլի ընդհանուր կառուցվածքը, տեխնիկական սպասարկում և նորոգում

 

135

90

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

405

270

 

 

ԸՆՏՐՈՎԻ

 

27

18

 

 

ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԺԱՄԵՐ

 

75

50

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

30

1620

1080

 

 

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

100

 

 

 

ՊՐԱԿՏԻԿԱ

8

 

 

 

 

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

2

 

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

1

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

41

 

 

 

(հավելվածը խմբ. 30.12.22 N 87-Ն)