Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
16 ապրիլի 2015 թվականի N 17
29. ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ`
1) աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ բնակչության ուսուցման հայեցակարգին՝ համաձայն N 1 հավելվածի.
2) աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ բնակչության ուսուցման հայեցակարգի իրականացման միջոցառումների ծրագրին՝ համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. ապրիլի 21 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2015 թ. ապրիլի 16-ի նիստի N 17 |
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ
I. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
1. Աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ բնակչության ուսուցման անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորված է հանրապետության տարածքում աղետների առաջացման բազմաթիվ և տարաբնույթ բնածին, տեխնածին, սոցիլական ու այլ բնույթի ռիսկերի առկայությամբ:
2. Աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ բնակչության ուսուցման անհրաժեշտությունը հիմնականում պայմանավորված է հասարակության ձևավորման և հետագա գործունեության մեջ ուսուցման ունեցած դերի առանձնահատկություններով, ինչպես նաև Յոկահամայում կայացած միջազգային համաժողովի ժամանակ ընդունված Հյոգոյի գործողությունների ծրագրի հինգ առաջնայնություններից երրորդի պահանջներով, այն է` օգտագործել գիտելիքը, նորարարությունը և կրթությունը բոլոր մակարդակներում անվտանգության և դիմակայման մշակույթ ձևավորելու համար:
3. Յուրաքանչյուր մարդ իր գործունեությամբ կարող է նպաստել աղետների նոր ռիսկերի առաջացմանը, առկա ռիսկերի մեծացմանը, իսկ վտանգների ծագման դեպքում` խոչընդոտել փրկարարական և հետևանքների վերացման աշխատանքներին: Ընդ որում մարդու գործունեության վերոգրյալ բացասական ազդեցության մասշտաբները կախված են կառավարման հիերարխիկ մակարդակներում զբաղեցրած դիրքից:
4. Հաշվի առնելով կրթության բնագավառում պետական քաղաքականության երկու կարևորագույն սկզբունքները՝ կրթության շարունակականությունն ու հաջորդականությունը, անհրաժեշտություն է առաջանում աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ ուսուցման համակարգը ներդնել կրթության տարբեր մակարդակներում: Այս պարագայում պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները`
1) ուսումնական հաստատություններում վտանգների ազդեցությունից շենքերի ու շինությունների խոցելիության առկայությունը կհանգեցնի աղետալի հետևանքների: Հետևաբար աղետների ռիսկերի նվազեցման կրթության ներդրումը կարևորվում է ինչպես այդ հաստատությունների աշխատակազմի, այնպես էլ այդ հաստատություններում ուսանողների համար.
2) ընտանիքներն իրենց երեխաներին թողնելով կրթական հաստատություններում պետք է համոզված լինեն, որ նրանք գտնվում են անվտանգ միջավայրում, հուսալի ձեռքերում: Դրան կարելի է հասնել նաև կրթական հաստատություններում աղետների ռիսկերի նվազեցման կրթության իրականացմամբ.
3) կրթական համակարգում աղետների ռիսկերի նվազեցման կրթություն ստացած անձն է լինելու ապագա անվտանգ և դիմակայուն հասարակություն ձևավորողը, լինելով հասարակության լիարժեք անդամ, զբաղեցնելով համապատասխան դիրք, դառնալով որևէ ոլորտում մասնագետ և իր գործունեությամբ ունենալու է որոշակի դեր հասարակության զարգացման գործընթացում: Իսկ առանց աղետների ռիսկերի նվազեցման հնարավոր չէ ապահովել լիարժեք զարգացում, որն իր հերթին թելադրում է աղետների ռիսկերի նվազեցման կրթության ինտեգրման արդիականությունը:
5. Երկրի զարգացման, այդ թվում նաև առանձին ոլորտների զարգացման ծրագրերում աղետների ռիսկերի նվազեցման հարցերի ներառման անհրաժեշտությունը պահանջում է աղետների ռիսկերի նվազեցման գիտելիքների, կարողությունների, հմտությունների և արժեհամակարգի ձևավորում ու զարգացում, որը պայմանավորում է աղետների ռիսկերի նվազեցման ուսուցման անհրաժեշտությունը:
6. Աղետների ռիսկերի նվազեցման կրթությունը լինելով գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորման ու զարգացման միջոց, հանդիսանում է աղետների ռիսկերի նվազեցման գործընթացների անբաժանելի մաս:
II. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ
7. Հայեցակարգի մշակման հիմնական նախադրյալների և աղետների ռիսկի նվազեցման ուսուցման հայեցակարգի ձևավորման գործում կարևոր նշանակություն ունի արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության բնագավառերի գործունեությունը կանոնակարգող առկա իրավական դաշտը:
8. Աղետների ռիսկի նվազեցման ուսուցման հարցերն ընդգրկված են «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Փրկարար ծառայության մասին», «Սեյսմիկ պաշտպանության մասին», «Հրդեհային անվտանգության մասին», «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում, Հայաստանի Հանրապետության կառավարության երկու տասնյակից ավելի որոշումներում, ինչպես նաև կրթական չափորոշիչներում: Իսկ վերջինս, հնարավորություն է տալիս աղետների ռիսկերի նվազեցման կրթությունն իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև նախադպրոցական հաստատություններում: Իրավական դաշտով կանոնակարգված է նաև կառավարման մարմինների, կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ղեկավարների և մասնագետների պարբերաբար վերապատրաստման գործընթացը:
9. Բացի սույն Հայեցակարգի 7-րդ և 8-րդ կետերում թվարկվածներից, Հայեցակարգի մշակման հիմնական նախադրյալներից են նաև`
1) Միավորված ազգերի կազմակերպության և այլ կառույցների գնահատականներով արտակարգ իրավիճակների ոլորտի լիազոր հանրապետական գործադիր մարմինը հանրապետության զարգացած, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լավագույն նախարարություններից մեկն է, որի համակարգում ստեղծված է նաև բարձրագուլն մասնագիտական ուսումնական հաստատություն: Հանրապետությունում ձևավորվել է արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության կառավարման միասնական համակարգ, ինչը հնարավորություն է տալիս ուսուցման հարցերում նույնպես կիրառել միասնական մոտեցում.
2) հանրապետությունում ձևավորված աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի առկայությունը, ինչը հնարավորություն է տալիս աղետների ռիսկերի նվազեցման հարցերում ներառել բոլոր դերակատարներին և օգտագործել ինչպես բոլոր կառույցների, այնպես է անհատների ներուժը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի N281-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարության և «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015թթ պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առկայությունը, որոնցում ներառված են նաև աղետների ռիսկի նվազեցման կրթության ռազմավարական հարցերը.
4) Հյոգոյի գործողությունների ծրագրի երրորդ առաջնայնության պահանջների ներդրման գործընթացի առկայությունը: Աղետների ռիսկերի նվազեցման հարցերով հանրապետությունում կուտակված գիտելիքի և փորձառության առկա կարողությունները և դրանց հետագա զարգացման ապահովումը հանդիսանում են աղետներին դիմակայման մշակույթի ձևավորման հիմնաքարերից մեկը.
5) հանրապետությունում իրազեկման և աղետների արձագանքման լրատվության և տեղեկատվական ձևավորված որոշակի դաշտի առկայությունը.
6) աղետների ռիսկերի նվազեցման հարցերով միջազգային համագործակցության ակտիվ գործընթացների առկայությունը: Մշտապես իրականացվում են միջազգային ծրագրերում ուսուցման ինտեգրման և տեղական ծրագրերում միջազգային զարգացումների ինտեգրման գործընթացներ:
III. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
10. Աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ բնակչության ուսուցման հայեցակարգի ռազմավարական նպատակը բնակչության մեջ անվտանգության մշակույթի ձևավորման և հետագա զարգացման ապահովման համար հայեցակարգային հիմքերի ստեղծումն է, որը համահունչ է Հյոգոյի գործողությունների ծրագրի երրորդ գերակայությանը:
11. Բնակչության ուսուցման հայեցակարգի խնդիրներն են`
1) աղետների ռիսկի նվազեցման ուսուցման տարրերի ներդրումը պետական կրթական չափորոշիչներում.
2) աղետների ռիսկի նվազեցման ուսուցման ներդրումը հանրապետության կրթական ողջ համակարգում (նախադպրոցական հաստատություններից մինչև բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ).
3) աղետների ռիսկի նվազեցման ուսուցման շարունակականության ապահովումը: Դա նշանակում է տարբեր մակարդակներում ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի նվազեցման ուսուցման ծրագրերի փոխկապակցվածության ապահովում, կրկնությունների բացառում, ծրագրերի շարունակականության ապահովում, ինչպես նաև աղետների ռիսկի նվազեցման ուսուցման ներդրում լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում:
4) աղետների ռիսկի նվազեցման թեմաների ինտեգրումը կրթության համակարգում դասավանդվող առարկայական ծրագրերում:
5) աղետների ռիսկի նվազեցման հարցերով դասավանդողների պատրաստումը, դասավանդողների որակավորման հետագա բարձրացման ապահովումը (այդ թվում նաև` միջազգային ծրագրերով).
6) աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ բնակչության ուսուցման գործընթացում բոլոր դերակատարների ներգրավումը, այդ թվում նաև իրազեկման, լրատվության ու տեղեկատվության կառույցների ներուժի ներգրավումը.
7) կրթական համակարգի կարողությունների զարգացումը, վտանգի և խոցելիության բազմառիսկային գնահատումների և հետազոտությունների խթանումը:
IV. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
12. Հայաստանի Հանրապետությունում աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարության նպատակն աղետակայուն երկրի ձևավորումն է, ինչը աստիճանաբար կապահովի անհատի և հասարակության համար բարձր ու կայուն անվտանգություն: Այսպիսի նպատակի իրագործումը պայմանավորված է մի շարք խնդիրների լուծմամբ, այդ թվում նաև բնակչության աղետների ռիսկի նվազեցման ուսուցման ու իրազեկման խնդիրների:
13. Աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ բնակչության ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպումը պահանջում է պատասխանել հետևյալ երեք հարցերին` ո՞ւմ ուսուցանել, ի՞նչ ուսուցանել, ինչպե՞ս ուսուցանել: Առաջին հարցի պատասխանի միջոցով որոշվում են ուսուցման համար բնակչության թիրախային խմբերը, այնուհետև յուրաքանչյուր թիրախային խմբի համար որոշվում են ուսուցման նյութի շրջանակները, որից հետո միայն որոշվում են ուսուցման մեթոդներն ու մեխանիզմները: Դա նշանակում է, որ բնակչության յուրաքանչյուր շերտ ունի ուսուցման իր առանձնահատկությունները:
14. Աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ բնակչության ուսուցման և իրազեկման խնդիրներն ուղղված են անվտանգության մշակույթի ձևավորման ու զարգացման գործընթացների իրականացմանը` բնակչության բոլոր շերտերի շարունակական ուսուցման ապահովմամբ: Հետևաբար, աղետների ռիսկի նվազեցման ուսուցման կազմակերպումն առաջին հերթին կապված է բնակչության շերտերի ուսումնասիրման հետ:
15. Բնակչության բաժանումը շերտերի հանդիսանում է աղետների ռիսկի նվազեցման հարցերով բնակչության ուսուցման կազմակերպման կարևոր գործոններից մեկը:
16. Բնակչությունը կարելի է բաժանել շերտերի մի շարք ցուցանիշներով, սակայն ուսուցման տեսանկյունից նպատակահարմար է այն կատարել ըստ աշխատանքի մեջ ընդգրկվածության, որով բնակչությունը կարելի է բաժանել հետևյալ երկու շերտերի`
1) աշխատանքի մեջ ընդգրկված.
2) աշխատանքի մեջ չընդգրկված:
17. Աշխատանքի մեջ չընդգրկված բնակչությունը բաժանվում է չորս հիմնական շերտերի`
1) նախադպրոցական հաստատություններում ընդգրկված երեխաներ,
2) հանրակրթական ուսումնական հաստատություններում ընդգրկված աշակերտներ,
3) նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդգրկված սովորողներ,
4) սույն կետի 1-ից 3-րդ ենթակետերում չնշված անձինք:
18. Նախադպրոցական հաստատություններում ընդգրկված երեխաներին աղետների ռիսկի նվազեցման ուսուցման համար կարելի է ըստ տարիքի բաժանել երկու թիրախային խմբի` 2-4 և 5-6 տարեկան երեխաների խմբեր: Նախադպրոցական հաստատություններում ընդգրկված երեխաների ուսուցման համար կազմակերպել դաստիարակների ուսուցում, որոնք ստացած գիտելիքները մանկավարժական ու հոգեբանական մոտեցումներով կփոխանցեն երեխաներին:
19. Հանրակրթական դպրոցներում ընդգրկված աշակերտների աղետների ռիսկի նվազեցման ուսուցման գործընթացի կազմակերպման համար կարելի է աշակերտներին բաժանել երեք հիմնական թիրախային խմբի`
1) տարրական դպրոցում ընդգրկված աշակերտներ,
2) միջին դպրոցում ընդգրկված աշակերտներ,
3) ավագ դպրոցում ընդգրկված աշակերտներ:
20. Սույն հայեցակարգի 19-րդ կետում թվարկված թիրախային խմբերը դիտարկվում են նաև հատուկ հանրակրթական դպրոցներում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, ինչպես նաև մասնագիտացված ուսումնական հաստատությունների սովորողների համար:
21. Նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդգրկված սովորողների աղետների ռիսկի նվազեցման ուսուցման կազմակերպումը նախատեսվում է իրականացնել ըստ ուսումնական հաստատության մասնագիտացված թիրախային խմբերի: Այդ ուսումնական հաստատությունները լինում են` հումանիտար, տեխնիկական, տնտեսագիտական, բժշկական, մանկավարժական և այլ ուղղություններով:
22. Որևէ կազմակերպությունում աշխատանքի մեջ չընդգրկված բնակչությունը, որպես խոցելի խումբ, ներառում է տնային տնտեսուհիներին, հղի կանանց, միայնակ անձանց, տարեցներին, թոշակառուներին, հիվանդներին, հաշմանդամություն ունեցող անձանց և այլն:
23. Աղետների ռիսկի նվազեցման ուսուցման կազմակերպման համար աշխատանքի մեջ ընդգրկված բնակչությունը կդիտարկվի ըստ կառավարման հիերարխիայի մակարդակների չորս հիմնական թիրախային խմբերով`
1) կառավարման բարձր մակարդակում աշխատող ղեկավար կազմ (նախարարներ, նախարարի տեղակալներ, մարզպետներ, մարզպետի տեղակալներ, նախարարությունների ու մարզպետարանների վարչությունների պետեր, խոշոր կազմակերպությունների ղեկավարներ և այլն),
2) կառավարման միջին մակարդակում աշխատող ղեկավար կազմ (համայնքի ղեկավարներ, կազմակերպությունների ղեկավարներ, նախարարությունների ու մարզպետարանների բաժինների ղեկավարներ, գլխավոր մասնագետներ և այլն),
3) պետական կառավարման մարմինների, համայնքների, կազմակերպությունների` կառավարման բոլոր մակարդակներում աշխատող մասնագետներ,
4) կառավարման բոլոր մակարդակներում սպասարկող անձնակազմ (պահակային ծառայության և անվտանգության աշխատակիցներ, վարորդներ, հավաքարարներ, հնոցապաններ և այլն):
24. Ուսուցման ծրագրերի շրջանակները կախված են թիրախային խմբերի (տարիքային և մասնագիտական) առանձնահատկություններից: Թիրախային խմբերի (տարիքային և մասնագիտական) ուսուցման առանձին նյութերը միմյանց հետ սերտորեն կապված են և ապահովում են աղետների ռիսկի նվազեցման ուսուցման շարունակականությունը:
25. Նախադպրոցական տարիքի երեխաների ուսուցումն աղետների դիմակայման հարցերով խիստ տարբերվում է բնակչության այլ շերտերի համար նախատեսվող ուսուցումից:
26. Նախադպրոցական տարիքի երեխաներն իրենց շրջապատի, իրերի, երևույթների, աշխարհի ճանաչողության ուղղությամբ կատարում են իրենց առաջին քայլերը: Չնայած դրան, հենց նախադպրոցական հասակում նրանք ձևավորվում են որպես մարդ, քաղաքացի, ձեռք են բերում կայուն վարքագծեր: Հետևաբար. կարևորվում է հենց նախադպրոցական տարիքի երեխաների մոտ անվտանգության մշակույթի ձևավորումը:
27. Աղետների ռիսկի նվազեցման հարցերով նախադպրոցական տարիքի երեխաների ուսուցումն ընդգրկում է երկու փուլ`
1) առաջին փուլ` 2-4 տարեկան երեխաների համար.
2) երկրորդ փուլ` 5-6 տարեկան երեխաների համար:
28. Նախադպրոցական տարիքի երեխաների առաջին փուլի ուսուցմանը ներկայացվում են հետևյալ պահանջները`
1) մատուցվող ուսումնական նյութերը պետք է լինեն պարզ, հասկանալի, երեխայի կողմից ընկալվող:
2) մատուցվող ուսումնական նյութերը պետք է կրեն հիմնականում ճանաչողական բնույթ և նպատակաուղղված լինեն`
ա. ընտանի կենդանիների հետ շփման առանձնահատկություններին,
բ. մթից, թափառող կենդանիներից, փակ տարածությունում մենակ մնալուց և այլնից վախի զգացողության վերացմանը,
գ. կրակի, էլեկտրական կամ կենցաղային գազի սարքավորումների հետ վարվելու տարրական հմտությունների ուսուցմանը:
3) մատուցվող նյութերի մեջ պետք է ընդգրկվեն տարրական գիտելիքներ «Ի՞նչ չի կարելի անել» թեմայով:
29. Նախադպրոցական տարիքի երեխաների երկրորդ փուլի ուսուցմանը ներկայացվում են հետևյալ պահանջները`
1) առաջին փուլի ուսուցման մեջ ընդգրկված թեմաների շրջանակների որոշակի ընդլայնում,
2) կենցաղային անվտանգության ապահովման վերաբերյալ տարրական հմտությունների ուսուցում,
3) փողոցային երթևեկության տարրական կանոնների ուսուցում,
4) իրենց բնակարանում իրերի տեղադրության վերաբերյալ հիշողության զարգացում, բնակարանի կառուցվածքի վերաբերյալ տարրական գիտելիքների ուսուցում,
5) մատուցվող ուսումնական նյութերը պետք է առաջնորդվեն «Ես կարող եմ» սկզբունքով:
30. Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների թիրախային խմբերի ուսուցմանը ներկայացվող պահանջները պայմանավորված են հանրակրթական ուսումնական հաստատությունների տեսակներով և դրանցում իրականացվող կրթական ծրագրերի աստիճաններով:
31. Տարրական դպրոցներում աշակերտների աղետների ռիսկի նվազեցման հարցերով ուսուցման ծրագրերին ներկայացվում են հետևյալ պահանջները`
1) նախադպրոցական տարիքի երեխաների ուսուցման երկրորդ փուլի ծրագրերի շրջանակների ընդլայնում,
2) փողոցային երթևեկության կանոնների վերաբերյալ հարցերի ընդգրկում,
3) բնական վտանգների վերաբերյալ տարրական գիտելիքների ձևավորում,
4) երկրաշարժի դեպքում պահելաձևի տարրական հմտությունների ընդգրկում,
5) ինքնօգնության և փոխօգնության տարրական գիտելիքների ընդգրկում:
32. Միջին դպրոցներում աշակերտների աղետների ռիսկի նվազեցման հարցերով ուսուցման ծրագրերին ներկայացվոմ են հետևյալ պահանջները`
1) բնական, տեխնածին վտանգների և աղետների վերաբերյալ ընդհանուր հարցերի, հիմնական հասկացությունների պարզագույն մեկնաբանությունների ընդգրկում,
2) աղետների հետևանքների վերաբերյալ պարզաբանումներ,
3) իրենց բնակավայրին (թաղամաս, քաղաք, գյուղ) առանձնահատուկ արտակարգ իրավիճակների և դրանց հետևանքների հետ ծանոթացումը, այդ իրավիճակներում պահելաձևերի, գործողությունների կանոններ,
4) ինքնօգնության և փոխօգնության հմտությունների ամբողջական ընդգրկում,
5) առաջին օգնության և հոգեբանասոցիալական օգնության հմտությունների ընդգրկում,
6) ազդարարման գործընթացի հետ ծանոթացում,
7) սեյսմիկ վտանգի, բնական վտանգների, ոչ կառուցվածքային ռիսկերի, ենթակառուցվածքային ռիսկերի բացահայտման կարողությունների ընդգրկում.
8) աշխատակազմի և սովորողների պատրաստվածության հարցերի ներառում:
33. Ավագ դպրոցներում աշակերտների աղետների ռիսկի նվազեցման հարցերով ուսուցման ծրագրերին ներկայացվում են հետևյալ պահանջները`
1) աղետների ծագման դեպքում ըստ ազդարարման ազդանշանների գործելաձևի վերաբերյալ հարցերի ընդգրկում,
2) շենքերի, շինությունների խոցելիության վերաբերյալ հարցերի ընդգրկում,
3) Հայաստանի Հանրապետությունում բնակչության պաշտպանության համակարգի վերաբերյալ գիտելիքների ընդգրկում,
4) վտանգների կանխմանն ու կանխարգելմանն ուղղված թեմաների ընդգրկում,
5) առաջին օգնության և հոգեբանասոցիալական օգնության հմտությունների ընդգրկում,
6) աղետների ռիսկի նվազեցման գործընթացի բացահայտմանն ուղղված թեմաների ընդգրկում և այլն:
34. Կատարելագործել նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական պետական կրթական չափորոշիչում նախատեսված «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» առարկան, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական, այդ թվում` ռազմաուսումնական, հաստատություններում աղետների ռիսկի նվազեցման ուսուցման ծրագրերին ներկայացնել ոչ միայն համապատասխան ծրագրերի պահանջներ, այլև յուրաքանչյուր մասնագիտությանը համապատասխան որոշակի ժամաքանակով մասնագիտական դասընթացի (օրինակ էներգետիկայի ուղղությամբ մասնագետների համար «Էներգետիկայի ոլորտին առանձնահատուկ վտանգները և դրանց վերացման, նվազեցման ուղիները» դասընթացը) պահանջներ:
35. Բարձրագույն մասնագիտական ուսումնական, այդ թվում` ռազմաուսումնական, հաստատություններում աղետների ռիսկի նվազեցման հարցերով ուսուցումը պետք է ունենա ընդհանուր և մասնագիտական դասընթացներ:
36. Ընդհանուր դասընթաց նախատեսվում է իրականացնել բոլոր բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում միևնույն ժամային ծավալով: Ընդհանուր դասընթացի ծրագրերին ներկայացվում են հետևյալ պահանջները`
1) աղետների ռիսկերի գնահատման հմտությունների ընդգրկում,
2) խոցելիության գնահատման հմտությունների ընդգրկում.
3) կարողությունների գնահատման հմտությունների ընդգրկում.
4) աղետների ռիսկի նվազեցման հիմնական ուղիների վերաբերյալ գիտելիքների ընդգրկում.
5) աղետների ծագման դեպքում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման, ինչպես նաև բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ գիտելիքների ընդգրկում.
6) առաջին օգնության և հոգեբանասոցիալական օգնության հմտությունների ընդգրկում.
7) աղետների ծագման դեպքում մարդասիրական օգնության կազմակերպման հմտությունների ընդգրկում.
8) հետաղետային վերականգնման գործընթացների և կենսագործունեության շարունակականության ապահովման հմտությունների ընդգրկում.
9) դիմակայուն հասարակության ձևավորմանն ուղղված կրթական հետազոտությունների, վերլուծությունների իրականացման և գիտելիքի տարածման ընդրկում և այլն:
37. Բացի սույն հայեցակարգի 36-րդ կետում նշված ընդհանուր դասընթացից, յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատության (այսուհետ` ԲՈՒՀ) համար նախատեսվում է իրեն համապատասխան հատուկ մասնագիտական դասընթաց. օրինակ` բժշկական թեքումով ԲՈՒՀ-երում մասնագիտական դասընթացը պետք է լինի աղետների բժշկությունը, տեխնիկական թեքումով ԲՈՒՀ-երում` բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ օգտագործվող տեխնիկական միջոցների վերաբերյալ դասընթացը, շինարարական թեքումով ԲՈՒՀ-երում` սեյսմակայուն շինարարության տեխնոլոգիաները, տնտեսագիտական թեքումով ԲՈՒՀ-երում` ճգնաժամային կառավարման հիմնահարցերը, մանկավարժական թեքումով ԲՈՒՀ-երում` առարկայական ծրագրերում աղետների ռիսկի նվազեցման հարցերի ինտեգրման գործընթացն ու ուսուցման մեթոդաբանությունը, արտակարգ իրավիճակներում կրթության անընդհատության ապահովում և այլն:
38. Լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (վերապատրաստման և որակավորման բարձրացման հաստատություններ) աղետների ռիսկի նվազեցման հարցերով ուսուցմանը ներկայացվում է հետևյալ պահանջը` այդ ուսումնական հաստատություններում աղետների ռիսկի նվազեցման ուսուցման ծրագրերը պետք է ներառեն ուսումնական հաստատության մասնագիտական ուղղվածությանն առանձնահատուկ աղետների ռիսկի նվազեցման տեխնոլոգիաների զարգացման ու կատարելագործման հարցեր:
39. Ասպիրանտուրայի, ադյուկտուրայի, կլինիկական օրդինադուրայի կրթական ծրագրերում նախատեսվում է ներառել աղետների ռիսկի նվազեցման գիտատեխնիկական հեռանկարային զարգացման հարցեր:
40. Կառավարման բարձր մակարդակում ղեկավար կազմի (նախարարներ, նախարարի տեղակալներ, մարզպետներ, մարզպետի տեղակալներ, նախարարությունների ու մարզպետարանների վարչությունների պետեր, խոշոր կազմակերպությունների ղեկավարներ և այլն) աղետների ռիսկի նվազեցման ուսուցման ծրագրերին ներկայացվում են հետևյալ պահանջները`
1) աղետների և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացի միջև եղած կապերի վերլուծության հարցերի ներառում.
2) արտակարգ իրավիճակներում պետական կառավարման միասնական համակարգի զարգացման ուղիների և մեխանիզմների ընդգրկում.
3) աղետների ռիսկի կառավարման համակարգի ձևավորման հիմնախնդիրների ընդգրկում.
4) աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարության իրականացման ուղիների և մեխանիզմների ընդգրկում (ինչպես ճյուղային, այնպես էլ տարածքային կառավարման տեսանկյունից).
5) աղետների ռիսկի նվազեցման ուղղված տեղեկատվական միասնական բազաների ստեղծման ուղիների ընդգրկում և այլն:
41. Կառավարման միջին մակարդակում ղեկավար կազմի (համայնքների ղեկավարներ, կազմակերպությունների ղեկավարներ, նախարարությունների ու մարզպետարանների բաժինների ղեկավարներ, գլխավոր մասնագետներ և այլն) աղետների ռիսկի նվազեցման ուսուցման ծրագրերին ներկայացվում են հետևյալ պահանջները`
1) աղետների ռիսկի կառավարման հմտությունների ընդգրկում.
2) աղետների ռիսկի գնահատման մեթոդների ընդգրկում.
3) համայնքին առանձնահատուկ վտանգների քարտեզագրման հմտությունների ընդգրկում.
4) կազմակերպությունների գործունեության կայունության բարձրացման ուղիների ընդգրկում.
5) կազմակերպություններում և համայնքներում աղետների ռիսկի նվազեցման ուժերի ստեղծման հարցերի ընդգրկում և այլն:
42. Կառավարման բոլոր մակարդակներում աշխատող մասնագետների աղետների ռիսկի նվազեցման ուսուցման ծրագրերին ներկայացվում են հետևյալ պահանջները`
1) խոցելիության և աղետների ռիսկի նվազեցման կարողությունների գնահատման մեթոդների ընդգրկում.
2) վտանգների կանխման, կանխարգելման ուղիների ընդգրկում.
3) վտանգների, խոցելիության և կարողությունների վերաբերյալ տեղեկատվական բազաների ձևավորման հմտությունների ընդգրկում.
4) աղետների ռիսկի նվազեցման ոլորտում տեղեկատվական նոր տեխնոլոգիաների և կառավարման համակարգերի ներդրման և կիրառմանն առնչվող հարցերի ընդգրկում.
5) տարբեր վտանգների ազդեցության հնարավոր հետևանքների գնահատման մեթոդների ուսումնասիրման հարցերի ընդգրկում և այլն:
43. Կառավարման բոլոր մակարդակներում սպասարկող անձնակազմի (պահակային ծառայության, անվտանգության աշխատակիցներ, վարորդներ, հավաքարարներ, հնոցապաններ և այլն) ուսուցմանը ներկայացվում են որևէ կազմակերպությունում չընդգրկված բնակչության ուսուցման պահանջները:
44. Որևէ կազմակերպությունում աշխատանքի մեջ չընդգրկված բնակչության ուսուցման կազմակերպումն արմատապես տարբերվում է դիտարկված շերտերի ուսուցման կազմակերպումից: Այս շերտի ուսուցման ծրագրերը պետք է նպատակաուղղված լինեն`
1) այնպիսի գիտելիքների ուսուցմանը, որի շնորհիվ բնակիչն իր ամենօրյա գործունեությամբ չառաջացնի նոր վտանգներ և հետևաբար` աղետների նոր ռիսկեր, չազդի վտանգների ակտիվացման վրա (օրինակ` սողանքների), իր գործունեությամբ չնպաստի հետևանքների մեծացմանը, և հետևաբար չմեծացնի գոյություն ունեցող ռիսկերը,
2) այնպիսի գիտելիքների և հմտությունների ուսուցմանը, որի շնորհիվ բնակիչն արտակարգ իրավիճակներում ոչ միայն չխոչընդոտի փրկարարական և անհետաձգելի վերականգնողական աշխատանքների կատարմանը, այլ իր գործողություններով նպաստի դրանց կատարմանը, ինչն իր հերթին կօժանդակի աղետների ռիսկի նվազեցմանը.
3) այնպիսի գիտելիքների և հմտությունների ուսուցմանը, որի շնորհիվ բնակիչն իր գործունեությամբ նպաստի աղետներից հետո հետևանքների վերացման աշխատանքներին, ինչը բնականաբար կհանգեցնի աղետների ռիսկի նվազեցմանը:
45. Ուսուցման մեթոդների ընտրությունը կախված է ուսուցանվող թիրախային խմբի առանձնահատկություններից և ուսուցման ծրագրերում ընդգրկված նյութերից`
1) նախադպրոցական, հանրակրթական ուսումնական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կարող են կիրառվել անհատական, խմբային, կոլեկտիվ ուսուցման եղանակները` ներառելով խոսքային մեթոդները, տեսամեթոդները, խաղարկային, ակտիվ ու ինտերակտիվ այլ մեթոդները: Անհրաժեշտ է խթանել ծնողների ներգրավվածությունը աղետների ռիսկի նվազեցման կրթության գործընթացների մեջ.
2) ԲՈՒՀ-ական համակարգում կարող են գերիշխող լինել խոսքային մեթոդները, գրավոր, նախագծային, անհատական աշխատանքների կատարումը և այլն.
3) կրթական հաստատություններում կարող են գերակշռող լինել աշխատանքը գրքերի հետ, զննական, հետազոտական մեթոդները և այլն.
4) լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում կարող են գերակշռել իրավիճակային խաղերը, «Մտքերի գրոհ» մեթոդի կիրառումը և այլն.
5) կառավարման մարմինների, կազմակերպությունների պատրաստականության բարձրացման համար կարող են կիրառվել տարաբնույթ ուսումնավարժությունների և մարտավարական վարժանքների կազմակերպման մեթոդները.
6) հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց առանձնահատկություններից ելնելով կարող են ներդրվել աղետների ռիսկի նվազեցման ուսուցման կազմակերպման ներդաշնակեցված եղանակներ.
7) որևէ կազմակերպությունում չընդգրկված բնակչության ուսուցման կազմակերպումն արմատապես տարբերվում է դիտարկված շերտերի ուսուցման կազմակերպումից: Այն ներառում է հեռուստահաղորդաշարերի, ռադիոհաղորդումների մշակում և իրականացում, հուշաթերթիկների հրատարակում, տարաբնույթ ֆիլմերի, հոդվածաշարերի ստեղծում, էլեկտրոնային կայքի ստեղծում, սոցիալական ցանցերի օգտագործում, բնակիչների հետ աշխատանքների կատարման համար հրահանգիչների պատրաստում և այլն:
46. Աղետների ռիսկի նվազեցման հարցերով ուսուցման ծրագրերի վերաբերյալ սույն հայեցակարգով նախատեսված պահանջները ռազմաուսումնական` միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում, ելնելուվ ուսումնական հաստատության առանձնակատկություններից, կարող են կիրառվել ոչ լրիվ ծավալով:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի նիստի N 17 |
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
N/N |
Ակնկալվող արդյունքը (նպատակը) |
Միջոցառման անվանումը |
Պատասխանատուն |
Համակատարողները |
Ժամկետները |
Ֆինանսավորման աղբյուրը |
1. |
Ղեկավար կազմի և մասնագետների մոտ աղետների ռիսկի կառավարման ոլորտում ձևավորված հմտություններ, ինչը կնպաստի աղետների կանխման, կանխարգեման գործընթացին, իսկ ռիսկերի ծագման դեպքում հետևանքնների վերացման գործընթացի արդյունավետության բարձրացմանը |
1) ղեկավար կազմի և մասնագետների վերապատրաստման ծրագրերում աղետների ռիսկերի նվազեցման հարցերի ներառում. |
Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն (այսուհետ` ՏԿԱԻՆ) |
2015 թվականի երկրորդ կիսամյակ |
Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում | |
2) աղետների ռիսկերի նվազեցման հարցերով դասախոսությունների մշակում և ուսուցողական նյութերի պատրաստում |
2015 թվականի սեպտեմբերի 1 |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ: | ||||
3) լրացուցիչ կրթական ծրագրերում աղետների ռիսկերի նվազեցման հարցերի ներդրում |
2016 թվականի սեպտեմբերի 1 |
Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում | ||||
4) ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում աղետների ռիսկերի նվազեցման հարցերով մշակված ուսուցողական նյութերի էլեկտրոնային տարբերակների փոխանցում լրացուցիչ կրթական |
ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ կառավարությանն |
-նյութերի փոխանցում` մինչև 2016 թվականի ապրիլ, |
Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
ծրագրեր իրականացնող հաստատություններ և դրանց ներդրում |
առընթեր ՀՀ ոստիկանություն |
թվականի հունիս |
||||
2. |
Հանրակրթական դպրոցների մաթեմատիկայի և ֆիզիկայի դասագրքերում աղետների ռիսկերի նվազեցման եզրերով ընդգրկված խնդիրներ, ինչը նպաստում է անվտանգության մշակույթի հետագա ձևավորման գործընթացին: |
1) Մաթեմատիկայի դասագրքերում ընդգրկելու համար աղետների ռիսկերի նվազեցման մաթեմատիկական խնդիրների մշակում հետագայում |
ՀՀ ՏԿԱԻՆ |
ՀՀ կրթության և գիտության նա-խարարություն |
մինչև 2016 թվականի դեկտեմբեր |
Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում, կատարվելու է դասախոսի տարեկան բեռնվածության հաշվին |
2) ֆիզիկայի դասագրքերում ընդգրկելու համար աղետների ռիսկերի նվազեցման խնդիրների մշակում |
ՀՀ ՏԿԱԻՆ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
մինչև 2017 թվականի դեկտեմբեր |
Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում, կատարվելու է դասախոսի տարեկան բեռնվածության հաշվին |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|