ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
04 նոյեմբերի 2022 թ. |
N 387-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ի N 287-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հրամայում եմ`
1. Շրջակա միջավայրի նախարարի 2022 թվականի օգոստոսի 11-ի «2022-2023 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» N 287-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանի հավելվածի՝
ա. 13-րդ կետի «մինչև 2023 թվականի փետրվարի 12-ը» բառերը փոխարինել «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 18-ը» բառերով,
բ. 16-րդ կետի «20» թիվը փոխարինել «35» թվով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
04 նոյեմբերի 2022 թ. ք. Երևան |
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 նոյեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|