Գլխավոր տեղեկություն
Номер
N 17-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (23.12.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.11.07/38(312) Հոդ.338
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
24.09.2008
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
24.09.2008
Дата вступления в силу
17.11.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հոկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 10008319

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 սեպտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 17-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՔԱՐՏԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 04.10.21 N 77-Ն)

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը.

(նախաբանը խմբ. 04.10.21 N 77-Ն)

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտի և երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտի վարման կարգը` համաձայն Հավելված 1-ի.

2) մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտերի շրջանառության հաշվառման մատյանի ձևը` համաձայն Հավելված 2-ի.

3) (ենթակետն ուժը կորցրել  04.10.21 N 77-Ն)

4) համառոտ գրառումների թերթիկի ձևը` համաձայն Հավելված 4-ի:

(1-ին կետը փոփ. 04.10.21 N 77-Ն)

1.1 Սույն հրամանի հավելված 2-ով և հավելված 4-ով հաստատված փաստաթղթերը վարվում են էլեկտրոնային կամ թղթային տարբերակով:

(1.1-ին կետը լրաց. 04.10.21 N 77-Ն)

2. Առաջարկել, որ առողջության առաջնային պահպանման հաստատություններում մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտի և երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտի ներդրումը իրականացվում է աստիճանաբար, առաջին հերթին այն կիրառելով հետևյալ դեպքերում`

1) առաջին անգամ դիմած և նախկինում ամբուլատոր քարտ չունեցող բնակիչների համար,

2) եթե մաշվածության պատճառով ամբուլատոր բժշկական քարտը պիտանի չէ,

3) նախկին ամբուլատոր քարտը կորցրած անձանց համար,

4) 18 տարին լրացած և մեծահասակների ծառայություն տեղափոխված անձանց ամբուլատոր բժշկական քարտեր տրամադրելիս,

5) նորածնի բժշկական հսկողության ամբուլատոր քարտեր տրամադրելիս:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ Վ. Պողոսյանին`

սույն հրամանը ուժի մեջ մտնելուց հետո ապահովել հրամանի օրինակների առաքումը Երևանի քաղաքապետարան և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ:

4. ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Հ. Դարբինյանին:

 

Նախարար՝ 

Հ. Քուշկյան

 

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2008 թ. սեպտեմբերի 24-ի

N 17-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՔԱՐՏԻ ՎԱՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 04.10.21 N 77-Ն)

 

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է առողջության առաջնային պահպանման հաստատություններում (պոլիկլինիկաներ, առողջության առաջնային պահպանման կենտրոններ, ամբուլատորիաներ, ընտանեկան բժիշկների գրասենյակներ) (այսուհետ` ԱԱՊ հաստատություններ) մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտերի և երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտերի վարման գործընթացը` ներառյալ դրանց տրամադրումը, պահպանումը, շրջանառությունը ԱԱՊ հաստատության բժիշկ-մասնագետների մոտ և վերադարձը մատենավարման (գրանցման) բաժին:

(1-ին կետը փոփ. 04.10.21 N 77-Ն)

2. Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտը և երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտը ԱԱՊ հաստատությունում վարվող բնակչի անհատական և առողջության վերաբերյալ տվյալների գրանցման բժշկական փաստաթուղթն է: Սույն հրամանի իմաստով «բնակիչ» են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, oտարերկրյա քաղաքացիները, փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձինք, ովքեր բնակվում են Հայաստանի Հանրապետությունում:

 

II. ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳ

 

1. ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

4. Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտ բացելու համար բնակիչն անձը հաստատող փաստաթղթով (անձնագրով) դիմում է իր կողմից ընտրված առողջության առաջնային պահպանման բժշկին (այսուհետ` ԱԱՊ բժիշկ):

(4-րդ կետը փոփ. 04.10.21 N 77-Ն)

5. Առողջության առաջնային պահպանման ծառայություններ ստանալու նպատակով ամբուլատոր բժշկական քարտ ունեցող բնակիչն մատենավարման (գրանցման) բաժնում հայտնում է իր անուն, ազգանունը, բնակության վայրը և իր կողմից ընտրված առողջության ԱԱՊ բժշկի անունը, ազգանունը:

6. Մատենավարման (գրանցման) բաժնի մատենավարը.

1) բժշկական ծառայություններ ստանալու համար բնակչին հայտնում է ԱԱՊ բժշկի կաբինետի համարը,

2) (ենթակետն ուժը կորցրել է 04.10.21 N 77-Ն)

3) համապատասխան գրառում է կատարում սույն հրամանի հավելված 2-ով հաստատված ամբուլատոր բժշկական քարտերի շրջանառության հաշվառման մատյանում:

(6-րդ կետը փոփ. 04.10.21 N 77-Ն)

7. Մատենավարման (գրանցման) բաժնի աշխատակիցը բաժնում առկա ամբուլատոր բժշկական քարտը (թղթային տարբերակի դեպքում) տրամադրում է բնակչին` ԱԱՊ բժշկին ներկայացնելու նպատակով:

(7-րդ կետը խմբ. 04.10.21 N 77-Ն)

8. Անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների դեպքում բնակիչն կարող է ուղղակի դիմել ԱԱՊ հաստատության նեղ մասնագիտացմամբ բժշկին առանց ԱԱՊ բժշկի ուղեգրման:

9. Բնակչի դիմումի դեպքում նրան տրամադրվում է քաղվածք ամբուլատոր բժշկական քարտից:

10. ԱԱՊ հաստատությունից այլ բժշկական հաստատություն ուղեգրելու դեպքում ամբուլատոր բժշկական քարտը բնակչին չի տրվում:

 

2. ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՎԱՐՈՒՄԸ ԱԱՊ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԻ ԿՈՂՄԻՑ

 

11. Ամբուլատոր բժշկական քարտը ԱԱՊ հաստատության բժշկի կողմից լրացվում է բնակչի այցի ընթացքում:

12. Եթե բնակչի` տվյալ առողջական խնդրի կապակցությամբ դեպքն ավարտված է, աշխատանքային օրվա վերջում ամբուլատոր բժշկական քարտը`  թղթային տարբերակի առկայության դեպքում, վերադարձվում է մատենավարման (գրանցման) բաժին, որտեղ մատենավարի կողմից կատարվում է համապատասխան գրառում ամբուլատոր բժշկական քարտերի շրջանառության հաշվառման մատյանում:

(12-րդ կետը լրաց. 04.10.21 N 77-Ն)

13. Եթե բնակչի` տվյալ առողջական խնդրի կապակցությամբ դեպքն ավարտված չէ և (կամ) լրացուցիչ այցի կամ շարունակական այցերի անհրաժեշտություն կա, ամբուլատոր բժշկական քարտը` թղթային տարբերակի առկայության դեպքում, պահվում է բուժող բժշկի աշխատասենյակում մինչև լրացուցիչ այցի կամ շարունակական այցերի անհրաժեշտությունը, որից հետո հանձնվում են մատենավարման (գրանցման) բաժին:

(13-րդ կետը լրաց. 04.10.21 N 77-Ն)

 

3. ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԱԱՊ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՄԲ ԲԺՇԿԻ ՄՈՏ ԿԱՄ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳՐԵԼԻՍ

 

14. Բնակչին ԱԱՊ հաստատության ներսում նեղ մասնագիտացմամբ բժշկի մոտ կամ լաբորատոր-ախտորոշիչ հետազոտության ուղեգրելու դեպքում ԱԱՊ բժիշկը ամբուլատոր բժշկական քարտը` թղթային տարբերակի առկայության դեպքում, հանձնում է բնակչին:

(14-րդ կետը լրաց. 04.10.21 N 77-Ն)

15. Այցի ընթացքում նեղ մասնագիտացմամբ բժիշկը կամ լաբորատոր-ախտորոշիչ հետազոտություն իրականացնող մասնագետը ամբուլատոր բժշկական քարտում լրացնում է հետազոտման արդյունքները: Այցի ավարտից հետո ամբուլատոր բժշկական քարտը`  թղթային տարբերակի առկայության դեպքում, տրվում է բնակչին, որն էլ այն վերադարձնում է ուղեգրող ԱԱՊ բժշկին: Ամբուլատոր բժշկական քարտի հետագա շրջանառությունն իրականացվում է սույն կարգի 3-րդ գլխում սահմանված կարգով:

(15-րդ կետը փոփ., լրաց. 04.10.21 N 77-Ն)

16. ԱԱՊ հաստատությունից դուրս նեղ մասնագիտացմամբ բժշկի մոտ կամ ախտորոշիչ հետազոտության ուղեգրելու դեպքում ամբուլատոր բժշկական քարտը չի տրվում:

 

4. ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

17. Ամբուլատոր բժշկական քարտերը պահպանվում են ԱԱՊ հաստատության մատենավարման (գրանցման) բաժնում, այդ նպատակով առանձնացված գրապահարաններում (գրադարակներ) կամ ԱԱՊ բժիշկների աշխատասենյակներում` նշագրված գրապահարաններում:

(17-րդ կետը խմբ. 12.12.22 N 93-Ն)

18. Գրապահարանները (գրադարակներ) համարակալվում և նշագրվում են ԱԱՊ բժիշկների անունով: Յուրաքանչյուր համարակալված և նշագրված գրապահարանում (գրադարակում) պահվում են տվյալ ԱԱՊ բժշկի կողմից սպասարկվող բնակիչների ամբուլատոր բժշկական քարտերը: Համարակալված և նշագրված գրապահարանում (գրադարակ) բնակիչների ամբուլատոր բժշկական քարտերը դասավորվում են ըստ ազգանունների` այբբենական կարգով:

19. Ամբուլատոր բժշկական քարտերի շրջանառության հսկման նպատակով, մատենավարման (գրանցման) բաժնում վարվում է հաշվառման մատյան, որում գրանցվում են յուրաքանչյուր օրվա ընթացքում մատենավարման (գրանցման) բաժնից դուրս եկած ամբուլատոր քարտերի շարժը:

(19-րդ կետը փոփ. 04.10.21 N 77-Ն)

 

II. ԵՐԵԽԱՅԻ (ՏՂԱ, ԱՂՋԻԿ) ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՔԱՐՏԻ ՎԱՐՄԱՆ կարգ

(վերնագիրը փոփ. 04.10.21 N 77-Ն)

       1. ԵՐԵԽԱՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

20. Երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտ բացելու համար բնակիչն (երեխայի ծնողը) ԱԱՊ հաստատություն է ներկայացնում երեխայի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, կամ ծննդյան վկայական կամ ծնունդը հաստատող փաստաթուղթ), որում նշված տեղեկությունների հիման վրա առաջին այցելության ժամանակ լրացվում է երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտը: ԱԱՊ հաստատությունների բուժակ-մանկաբարձական կետերում երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտը լրացվում է բուժքրոջ կողմից:

21. Նորածիններին հաշվառման վերցնելու համար փոխանակման քարտը պարտադիր է, բացառությամբ տնային ծննդաբերությունների դեպքում, երբ հաշվառման վերցնելու համար ներկայացնում են ծննդյան մասին տեղեկանք:

22. Երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտը համարակալվում է ԱԱՊ բուժհաստատության ներքին ակտերով սահմանված համարակալման կարգի համաձայն:

 

2. ԵՐԵԽԱՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

23. Երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտերը պահվում են ԱԱՊ հաստատության գրանցման/ մատենավարման բաժնում, առանձին գրադարակներում, բացառությամբ բուժակ-մանկաբարձական կետերի, որտեղ բժշկական հսկողության ամբուլատոր քարտերը պահվում են այդ կետերում:

24. Յուրաքանչյուր բժշկին կցված տեղամասի բնակչության ամբուլատոր քարտերը պահվում են առանձին պահարաններում՝ ըստ բնակության վայրի:

25. Երեխաների ամբուլատոր քարտերը կարող են պահվել նաև բժշկի աշխատասենյակում՝ ըստ երեխայի ծննդյան տարեթվի և անուն-ազգանունի:

26. Ազատ ընտրության սկզբունքով այլ տեղամասերից տվյալ բժշկի մոտ հավաքագրված (գրանցված) երեխաների բժշկական հսկողության ամբուլատոր քարտերը պահպանվում են այդ բժշկի կողմից սպասարկվող երեխաների բժշկական հսկողության ամբուլատոր քարտերի հետ:

27. 18 տարեկանը լրացած բնակչի բժշկական հսկողության ամբուլատոր քարտը պահվում է ԱԱՊ հաստատությունների արխիվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ առողջության վերաբերյալ տեղեկությունները ըստ սահմանված կարգի փոխանցվում են այն ԱԱՊ բուժհաստատություններ, որոնք իրականացնում են մեծահասակների բժշկական օգնություն և սպասարկում:

 

3. ԵՐԵԽԱՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՔԱՐՏԻ ՎԱՐՈՒՄԸ

 

29. Բնակիչն (երեխայի օրինական ներկայացուցիչը) մատենավարման (գրանցման) բաժնում հայտնում է իր անուն, ազգանունը, բնակության վայրը և ԱԱՊ բժշկի ազգանունը: Մատենավարը բնակչին (երեխայի ծնողին) հայտնում է բժշկի աշխատասենյակի համարը և բժշկական քարտը հանձնում է բնակչին (երեխայի ծնողին):

30. Եթե երեխան բժշկական քարտ չունի բժշկի կամ բուժքրոջ կողմից`

1) երեխայի անունով բացվում է նոր քարտ,

2) եթե տվյալ երեխայի համար նոր բժշկական հսկողության ամբուլատոր քարտ բացելն աննպատակահարմար է (երեխան այլ բուժհաստատությունում արդեն իսկ ունի ամբուլատոր բժշկական քարտ, սակայն տվյալ պահին չի կարող ներկայացնել), ապա այցելուի անունով բացվում է սույն հրամանի հավելված 4-ով հաստատված համառոտ գրառումների թերթիկ:

31. Անհետաձգելի դեպքերում եթե երեխայի վիճակը ծանր է, մատենավարը երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտը հանձնում է ծնողին, իսկ 14 տարեկանից բարձր երեխաների դեպքում կարող է հանձնվել նաև անձամբ երեխային, որն էլ անմիջապես դիմում է նեղ մասնագիտացմամբ բժշկին:

32. ԱԱՊ հաստատությունից այլ բժշկական հաստատություն ուղեգրելու դեպքում ամբուլատոր բժշկական քարտը բնակչին չի տրվում:

 

4. ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՔԱՐՏԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԱԱՊ ՆԵՐՍՈՒՄ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՄԲ ԲԺՇԿԻ ՄՈՏ ԿԱՄ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳՐԵԼԻՍ

 

33. ԱԱՊ հաստատության նեղ մասնագիտացմամբ բժշկի օգնության անհրաժեշտության դեպքում մանկաբույժը կամ ընտանեկան բժիշկը բժշկական հսկողության ամբուլատոր քարտը հանձնում է բնակչին, որն էլ դիմում է նեղ մասնագիտացմամբ բժշկին:

34. Այցելության ընթացքում նեղ մասնագիտացմամբ բժիշկը լրացնում է բժշկական հսկողության ամբուլատոր քարտը: Մասնագիտացված կաբինետի բուժքույրը ամբուլատոր քարտը վերադարձնում է ուղեգրող բժշկին:

35. ԱԱՊ հաստատությունից դուրս ուղեգրելու դեպքում բժշկական հսկողության ամբուլատոր քարտը տվյալ հաստատությունից դուրս չի տրվում:

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 04.10.21 N 77-Ն, խմբ. 12.12.22 N 93-Ն)

 

 

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

2008 թ. սեպտեմբերի 24-ի

N 17-Ն հրամանի

 

Ձ Ե Վ

 

ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ

Տրման ամիս, ամսաթիվ, տարեթիվ

Բնակչի անուն, ազգանուն

Ամբուլատոր բժշկական քարտի համարը

Ամբուլատոր բժշկական քարտ ստացողի անուն, ազգանուն

Վերադարձման ամիս, ամսաթիվ, տարեթիվ

Վերադարձնողի պաշտոնը/Անուն, ազգանուն

           

     (ձևը խմբ. 04.10.21 N77-Ն) 
     (հավելվածը խմբ. 04.10.21 N 77-Ն)

 

 

Հավելված 3

ՀՀ առողջապահության նախարարի

2008 թ. սեպտեմբերի 24-ի

N 17-Ն հրամանի

(հավելվածն ուժը կորցրել է 04.10.21 N 77-Ն)

 

 

Հավելված 4

ՀՀ առողջապահության նախարարի

2008 թ. սեպտեմբերի 24-ի

N 17-Ն հրամանի

 

Ձ Ե Վ

_________________________________________________________________

(Սպասարկող Առողջության առաջնային պահպանման հաստատության անվանումը)

 

ՀԱՄԱՌՈՏ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԹԵՐԹԻԿ

 

ԱԶԳԱՆՈՒՆ __________________________________________

 

ԱՆՈՒՆ _____________________________________________

 

ՀԱՅՐԱՆՈՒՆ __________________________________________

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ ____________________________

 

ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ _____________________________

Օրը, ամիսը, տարին ամբուլատոր, տնային (նշել)

Գանգատները, օբյեկտիվ քննության տվյալները, հիվանդության ընթացքը, ախտորոշումը բժշկի ազգանունը, ստորագրությունը

Հետազոտություններ, նշանակումներ, նշում անաշխատունակության թերթիկ տալու մասին