Գլխավոր տեղեկություն
Номер
N 28-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (21.12.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 20.12.2022
Принят
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата принятия
12.12.2022
Подписан
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата подписания
12.12.2022
Дата вступления в силу
21.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

12 դեկտեմբերի 2022 թ.
ք. Երևան

  N 28-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀՇՆ 32-01-2022 «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5.1-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀՇՆ 32-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ տեղայնացման ենթակա մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն հրամանով հաստատված հավելվածի «ՀՀՇՆ IV-11.05.02-99 «Ավտոմոբիլային ճանապարհներ» 6-րդ կետը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ուղղ.

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի

2022 թվականի դեկտեմբերի 12-ի N 28-Ն

հրամանի

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական: