ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 հոկտեմբերի 2022 թ. |
N 4775-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱԳՐՈ ԻՆԴԸՍԹՐԻ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՏՐՎԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԹԻՎ Կ-XX-000001 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և 7-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման N 3 հավելվածի 9-րդ կետի 12-րդ ենթակետը և 11-րդ կետը, N 1 հավելվածի 30-րդ կետը և «ԱԳՐՈ ԻՆԴԸՍԹՐԻ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 07-ին ներկայացված դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. 2022 թվականի սեպտեմբերի 13-ից ուժը կորցրած ճանաչել «ԱԳՐՈ ԻՆԴԸՍԹՐԻ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2021 թվականի սեպտեմբերի 13-ին տրված արտադրական կանեփի ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի թիվ Կ-XX-000001 լիցենզիան:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ԱԳՐՈ ԻՆԴԸՍԹՐԻ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Ավանեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|