Գլխավոր տեղեկություն
Номер
N 725-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.07.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 18.07.2022
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
12.07.2022
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
12.07.2022
Дата вступления в силу
13.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

12 հուլիսի 2022 թ.

N 725-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԿԱԲԱՐԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՀՎՀՀ 00159949) ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ՏՈՒԳԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից 2022 թվականի հունիսի 30-ի թիվ /6-3/46612-2022 ծանուցման՝ հարուցված վարչական վարույթի նյութերի՝ «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կատարել է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի «բ» կետի պահանջի խախտում՝ «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2021 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունը վերահսկող մարմին է ներկայացրել ուշացումով՝ 2022 թվականի մայիսի 04-ին։

«Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախկինում նման խախտում թույլ տրված լինելու հիմքով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2020 թվականի հունիսի 09-ի թիվ 519-Ա հրամանով «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառվել է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով նախատեսված պատասխանատվության միջոցը։

Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով և 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի «բ» կետով սահմանված պահանջը խախտելու համար «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ, որպես պատասխանատվության միջոց, կիրառել տուգանք՝ մեկ միլիոն հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով։

2. Նշված տուգանքը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական 900005024162 հաշվեհամարին։

3. Կիրառված տուգանքը սույն հրամանն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո՝ ամբողջությամբ կամ մասամբ վճարված չլինելու դեպքում, ենթակա է հարկադիր կատարման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով։

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

 

  Ռ. Բադասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հուլիսի 2022 թվական: