Գլխավոր տեղեկություն
Номер
N 536-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (02.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 24.06.2022
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
01.04.2022
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
01.04.2022
Дата вступления в силу
02.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

01 ապրիլի 2022 թ.

N 536-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

          

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ, ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ, ՄԻ ՇԱՐՔ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

                     

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստի N 139/5 եզրակացությունը՝

   

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

          

1. «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամին տալ միջին մասնագիտական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, հիմնական հանրակրթության հիմքով, գրական հայերենով ուսուցմամբ՝ 4 տարի ուսուցման տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 30-ական տեղերի թվով՝ 0114.01.5 «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» /0114.01.02.5 «Մարզիչ» որակավորմամբ/, 3 տարի ուսուցման տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 25-ական տեղերի թվերով՝ 0915.02.5 «Բուժական մերսում» /0915.02.01.5 «Բուժքույր/բուժեղբայր՝ մերսող» որակավորմամբ/ և 1015.01.5 «Զբոսաշրջություն (ըստ ճյուղերի)» /1015.01.01.5 «Մասնագետ՝ զբոսաշրջային ծառայությունների» որակավորմամբ/ մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանին:

              

Նախարար`

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

       

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2022 թվական: