Գլխավոր տեղեկություն
Номер
N 1048-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.06.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 24.06.2022
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
31.05.2022
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
31.05.2022
Дата вступления в силу
01.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

31 մայիսի 2022 թ.

N 1048-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՎԱՆԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ Հ.52 ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

                  

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստի N 140/4 եզրակացությունը՝

   

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

          

1. «Ավանի մսուր-մանկապարտեզներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հ.52 մսուր-մանկապարտեզ հիմնարկին տալ նախադպրոցական կրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, կրտսեր 2-րդ և միջին նախադպրոցական տարիքային խմբերով՝ սովորողների համակազմի սահմանային 90-ական տեղերի թվերով, ավագ նախադպրոցական տարիքային խմբով՝ սովորողների համակազմի սահմանային 120 տեղերի թվով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանին:

         

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2022 թվական: