Գլխավոր տեղեկություն
Номер
N 535-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (02.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 24.06.2022
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
01.04.2022
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
01.04.2022
Дата вступления в силу
02.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

01 ապրիլի 2022 թ.

N 535-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ, 1032.02.4 «ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾ» /1032.02.01.4 «ԹԻԿՆԱՊԱՀ»/ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

             

  Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 11 հավելվածի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստի N 139/4 եզրակացությունը՝

   

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

          

1. «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամին տալ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով, առկա կրթությամբ, հիմնական հանրակրթության հիմքով, գրական հայերենով ուսուցմամբ՝ 3 տարի ուսուցման տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 15-ական տեղերի թվով՝ 1032.02.4 «Թիկնապահական գործ» /1032.02.01.4 «Թիկնապահ» որակավորմամբ/ մասնագիտության գծով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանին:

                          

Նախարար`

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

       

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2022 թվական: