Գլխավոր տեղեկություն
Номер
N 69-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (20.10.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.10.17-2022.10.30 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2022
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
17.10.2022
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
17.10.2022
Дата вступления в силу
20.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 հոկտեմբեր 2022 թ.

N 69-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 138 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 933-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի ««Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N2-III-11.3 սանիտարական նորմերը հաստատելու մասին» թիվ 138 հրամանով հաստատված սանիտարական նորմերում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 1.1.-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1.1. Սույն սանիտարական նորմերը սահմանում են աղմուկի դասակարգումը, նորմավորվող պարամետրերը և աղմուկի սահմանային թույլատրելի մակարդակներն աշխատատեղերում, բնակելի, հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում:»,

2) Աղյուսակ 2-ում «Ստեղծագործական» բառից հետո լրացնել «,» կետադրական նշանը,

3) Աղյուսակ 4-ում «1. Համերգային և այլ դահլիճներ համերգի ժամանակ» բառերը փոխարինել «1. Համերգային, թատրոնների, կինոթատրոնների և այլ դահլիճներ համերգի կամ ներկայացման ժամանակ: Ռադիո, հեռուստա և կինոստուդիաներ՝ հանդիսատեսի մասնակցությամբ համերգի կամ ներկայացման ժամանակ» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի օգոստոսի 16-ի «Ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումներ (ՌՀ ԷՄՃ)» սանիտարական կանոններ և նորմեր N 2.1.8-010-06 հաստատելու մասին» թիվ 933-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»,

2) Հավելված 1-ի աղյուսակ 1-ում և ամբողջ տեքստում «դիապազոններ» բառն իր բոլոր հոլովաձևերով փոխարինել «միջակայքեր» բառով՝ համապատասխան հոլովաձևերով,

3) Հավելված 1-ի.

ա. 2.4.-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2.4. Աղյուսակ 2-ում և 3-ում նշված 0.08 ժամ տևողությունից պակաս շարունակական ազդեցության դեպքում հետագա ինտենսիվության աճի բարձրացում չի թույլատրվում:»,

բ. 2.8.-րդ և 5.2.-րդ կետերում «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների» բառերը փոխարինել «բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության» բառերով,

գ. 3.2.-րդ և 3.5.-րդ կետերում «ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության» բառերը փոխարինել «բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության» բառերով,

դ. 5.1.-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5.1. Շրջակա տարածություններ էլեկտրամագնիսական ճառագայթներ հեռարձակող ռադիոլոկացիոն, ռադիոհաղորդող, հեռուստատեսային, ռադիոռելեային, արբանյակային, կապի երկրային կայանների (ՀՌՏԿ` հաղորդող ռադիոտեխնիկական կայաններ), /բացառությամբ շարժականներից/, շրջակա տարածություններ էլեկտրամագնիսական ճառագայթներ հեռարձակող այլ օբյեկտների տեղակայումը և շահագործումը թույլատրվում է միայն օբյեկտների սանիտարական պահպանման և սահմանափակումների գոտիների հաշվարկային նախագծի վերաբերյալ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության դրական եզրակացության առկայության պայմաններում»,

ե. 5.3.-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5.3. ՀՌՏԿ-ները` հաղորդող ռադիոտեխնիկական կայանները պետք է տեղակայվեն այնպես, որպեսզի բաց տարածքներում և շենքերում ՌՀ ԷՄՃ ինտենսիվությունը չգերազանցի աղյուսակ 1-ում բերված սահմանային թույլատրելի մակարդակները»:

4) Հավելված 1.2-ի.

ա. 1.1.-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1.1. ՌՀ ԷՄՃ ինտենսիվության չափումները կատարվում են «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված պահանջներին համապատասխան չափման միջոցներով:»,

բ. 2.7.-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 3.6.-րդ կետում «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համապատասխան ստորաբաժանման» բառերը փոխարինել «չափումն իրականացնող կազմակերպության կամ համապատասխան ստորաբաժանման» բառերով,

դ. 3.6.-րդ կետից հանել «Արձանագրության ձևը հաստատվում է պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետի կողմից» նախադասությունը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2022 թվական: