Գլխավոր տեղեկություն
Номер
N 493-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.05.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.06.15/16(225) Հոդ.205
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
12.05.2006
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
12.05.2006
Дата вступления в силу
25.06.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006175

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 մայիսի 2006 թ.
ք. Երևան

 N 493-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ՈՒԼՏՐԱՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ» ՀՆ N 2.2.4-007-06 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝

(նախաբանը խմբ. 18.05.22 N 31-Ն)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել` «Աշխատատեղերում ուլտրամանուշակագույն ճառագայթման հիգիենիկ նորմերը» ՀՆ N 2.2.4-007-06 (կցվում է):

Նախարար՝  

Ն. Դավիդյան

Հավելված

 


Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2006 թվականի մայիսի 12-ի
N 493-Ն հրամանով

ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ

ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ՈՒԼՏՐԱՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ

 ՀՆ N 2.2.4-007-06

1. Ընդհանուր դրույթներ և կիրառման ոլորտ

1.1 Սույն հիգիենիկ նորմերով (այսուհետ` Նորմեր) սահմանվում են աշխատատեղերում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության ազդեցության հիգիենիկ նորմերը ուլտրամանուշակագույն ճառագայթման աղբյուր հանդիսացող բոլոր տեսակի սարքերի, սարքավորումների, մեքենաների, մեխանիզմների նախագծման և շահագործման ժամանակ: 

1.2 Սույն Նորմերը սահմանվում են՝ հաշվի առնելով աշխատողների վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տևողությունը և անհատական պաշտպանիչ միջոցների պարտադիր օգտագործումը:

1.3 Սույն Նորմերը չեն տարածվում լազերային, աշխատանքային գոտու օդը վարակազերծող (անձնակազմի բացակայության պայմանում), ինչպես նաև ախտորոշման և բուժման նպատակով օգտագործվող սարքերից և սարքավորումներից առաջացող ուլտրամանուշակագույն ճառագայթման վրա:

1.4 (կետն ուժը կորցրել է 18.05.22 N 31-Ն)

 

2. Տերմիններ և սահմանումներ

 

2.1 Ուլտրամանուշակագույն ճառագայթում (ՈւՃ) - օպտիկական միջակայքի 200 - 400նմ (նանոմետր) ալիքի երկարությամբ և 1013 -1016 Հց (Հերց) հաճախականությամբ էլեկտրամագնիսական ճառագայթում:

2.2 Ուլտրամանուշակագույն ճառագայթման (ճառագայթահարման) ինտենսիվություն - ճառագայթահարվող միավոր մակերեսին ընկնող էներգիայի հոսքի մակերեսային խտություն, որն աշխատատեղում չափվում է էներգետիկ միավորներով Վտ (Վատտ)/մ2, Վտ/սմ2 (1Վտ/մ2=104Վտ/սմ2):

2.3 Ուլտրամանուշակագույն ճառագայթման (ճառագայթահարման) թույլատրելի ինտենսիվություն -ճառագայթահարման մեծություն, որն աշխատանքային հերթափոխի և/կամ աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների մոտ չի առաջացնում առողջական վիճակի սուր կամ ֆունկցիոնալ խանգարումներ, ինչպես նաև ախտահարումներ` հեռավոր ժամկետներում:


3. Ուլտրամանուշակագույն ճառագայթման դասակարգումն ըստ կենսաբանական ակտիվության

 

3.1 Երկարալիք ուլտրամանուշակագույն ճառագայթում` ՈՒՃ-I տիրույթի - 400-315նմ ալիքի երկարությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթում:

3.2 Միջինալիք ուլտրամանուշակագույն ճառագայթում` ՈՒՃ-II տիրույթի - 315 280նմ ալիքի երկարությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթում:

3.3 Կարճալիք ուլտրամանուշակագույն ճառագայթում` ՈՒՃ-III տիրույթի - 280-200նմ ալիքի երկարությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթում:


4. Ուլտրամանուշակագույն ճառագայթման (ճառագայթահարման) թույլատրելի ինտենսիվությունը

 

4.1 Աշխատողների ուլտրամանուշակագույն ճառագայթահարման թույլատրելի ինտենսիվությունը` մաշկի ոչ ավելի 0,2մ2  մակերեսի չպաշտպանված հատվածների առկայության, մինչև 5 րոպե տևողությամբ  ճառագայթահարման, ճառագայթահարումների միջև 30 րոպեից ոչ պակաս դադարների, հերթափոխում մինչև 60 րոպե ազդեցության ընդհանուր տևողության պայմաններում սահմանվում է`

4.1.1 ՈՒՃ-I տիրույթի համար` 50,0 Վտ/մ2

4.1.2 ՈՒՃ-II տիրույթի համար` 0,05Վտ/մ2

4.1.3 ՈՒՃ-III տիրույթի համար` 0,001Վտ/մ2:

4.2 Աշխատողների ուլտրամանուշակագույն ճառագայթահարման թույլատրելի ինտենսիվությունը` մաշկի ոչ ավելի 0,2մ2 մակերեսի չպաշտպանված տեղամասերի առկայության, աշխատանքային հերթափոխի 50%-ի չափով ճառագայթման ազդեցության ընդհանուր տևողության, 5 րոպեից ավելի ժամանակով միանվագ ճառագայթահարման դեպքում սահմանվում է`

4.2.1 ՈՒՃ-I տիրույթի համար` 10Վտ/մ2

4.2.2 ՈՒՃ-II տիրույթի համար` 0,01Վտ/մ2

4.2.3 ՈՒՃ-III տիրույթում 5 րոպեից ավելի ճառագայթումը չի թույլատրվում:

4.3 ՈՒՃ-II և ՈՒՃ-III (200-315 նմ) տիրույթներում` միաժամանակյա ճառագայթահարման պայմաններում, ճառագայթահարման թույլատրելի ինտենսիվությունը չպետք է գերազանցի 1Վտ/մ2:

 

5. Ուլտրամանուշակագույն ճառագայթման (ճառագայթահարման) ինտենսիվության հսկողությանը ներկայացվող պահանջներ

 

5.1 Աշխատողների ուլտրամանուշակագույն ճառագայթահարման ինտենսիվությունը չափվում է  աշխատատեղերում ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, ինչպես նաև նոր սարքավորումների և տեխնոլոգիաների շահագործման և վթարային իրավիճակների առաջացման դեպքում:

5.2 Չափումները կատարվում են աշխատատեղերում` հատակից 0,5-1,0 և 1,5մ բարձրության վրա` չափիչ սարքի ընդունիչը տեղադրելով ճառագայթման աղբյուրին ուղղահայաց դիրքով: Մի քանի աղբյուրների առկայության պայմաններում չափումները կատարվում են յուրաքանչյուր աղբյուրի նկատմամբ կամ հորիզոնական հարթության շրջագծով` 450 մեկ անգամ:

5.3 Ուլտրամանուշակագույն ճառագայթահարման ինտենսիվության թույլատրելի մեծությունների գերազանցման դեպքում իրականացվում են աղբյուրի ճառագայթման ինտենսիվության նվազեցմանն ուղղված տեխնիկական միջոցառումներ և/կամ աշխատողների պաշտպանություն` կոլեկտիվ և անհատական պաշտպանիչ միջոցներ:

(հավելվածը փոփ. 18.05.22 N 31-Ն)