Գլխավոր տեղեկություն
Номер
N 29-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (18.05.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 17.05.2022
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
16.05.2022
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
16.05.2022
Дата вступления в силу
18.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 մայիս 2022 թ.

N 29-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

 1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 26-ի «Շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը ներկայացվող պահանջները, շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր տեսակի գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների քանակը և դրանց շնորհման կարգը հաստատելու մասին» թիվ 20-Ն հրամանի հավելված 2-ի 10.2-րդ կետից հետո լրացնել նոր` 10.3-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«10.3. Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամի» և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող չկրեդիտավորված վերապատրաստման դասընթացներին շնորհվում է օրական կտրվածքով ՇՄԶ 4 տեսական և 1 գործնական կրեդիտ։ Շնորհված կրեդիտները 5 տարվա կտրվածքով կտարածվեն այն բուժաշխատողների վրա, որոնք վերապատրաստում են անցել նշված հաստատություններում:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մայիսի 2022 թվական: