Գլխավոր տեղեկություն
Номер
N 2315-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (02.06.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.09.05-2022.09.18 Պաշտոնական հրապարակման օրը 24.08.2022
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
01.06.2022
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
01.06.2022
Дата вступления в силу
02.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

01 հունիս 2022 թ.

N 2315-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԲԵՍԹ ԼԱՅՖ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ–003044 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ՝ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ԲԵՍԹ ԼԱՅՖ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2022 թվականի մայիս 17-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել «ԲԵՍԹ ԼԱՅՖ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2021 թվականի սեպտեմբերի 27-ին տրված թիվ Կ-ԲՕ–003044 լիցենզիայի բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային՝ ուռուցքաբանական տեսակով իրականացման գործողությունը մինչև 2022 թվականի հուլիսի 30-ը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետի պարտականությունները կատարող Աստղիկ Առաքելյանին՝

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`

Ա. ՆԱզարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2022 թվական: