Գլխավոր տեղեկություն
Номер
N 222-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (04.05.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.02-2022.05.15 Պաշտոնական հրապարակման օրը 03.05.2022
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
03.05.2022
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
03.05.2022
Дата вступления в силу
04.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

03 մայիսի 2022 թ.
քաղ. Երևան

N 222-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 100-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Արդարադատության նախարարի՝ 2004 թվականի հուլիսի 12-ի «Հարկադիր կատարողին արտաժամյա ծառայության ներգրավման դեպքերը և ժամանակի հաշվարկման կարգը սահմանելու մասին» թիվ 100-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի նախաբանում ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի» բառերով,

2) Հրամանով հաստատված հավելվածի 1-ին և 3-րդ կետերից հանել «դատական ակտերի» բառերը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ կԱՏԱՐՈՂ՝

Ա. Հովհաննիսյան


 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2022 թվական: