ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 օգոստոս 2022 թ. |
N 51-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 30-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդված 1-ին և 3-րդ, 34-րդ հոդված 1-ին մասերը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 18-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայությունների կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 30-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ ենթակետով.
«10) արյան կենսաքիմիական հետազոտություններ` ալբումին, կրեատինին, միզանյութ, ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ)»,
2) 7-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|