Գլխավոր տեղեկություն
Номер
N 44-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (15.05.2022-06.06.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.11.01/26(662) Հոդ.252
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
18.10.2019
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
18.10.2019
Дата вступления в силу
11.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 հոկտեմբերի 2019 թ.

N 44-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՈՒՄ ՊԱՑԻԵՆՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 03.05.22 N 24-Ն)

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետը և 12-րդ հոդվածի 1-ին մասը.

(նախաբանը խմբ. 03.05.22 N 24-Ն)

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել`

1) հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընդունարանում պացիենտի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ընթացակարգը` համաձայն Հավելված 1-ի,

2) հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընդունարանում վարվող բժշկական փաստաթղթերի ձևերը` համաձայն Հավելված 2-ի:

(1-ին կետը խմբ. 21.02.20 N 08-Ն, 03.05.22 N 24-Ն)

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Ա. Թորոսյան

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2019 թ. հոկտեմբերի 18-ի N 44-Ն

հրամանի

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՈՒՄ ՊԱՑԻԵՆՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

(վերնագիրը խմբ. 21.02.20 N 08-Ն, 03.05.22 N 24-Ն)

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընդունարանում պացիենտի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընդունարանը, որպես բժշկական հաստատության բուժական և ախտորոշիչ բաժանմունք ունի կարևորագույն դեր պացիենտների ընդունման, հոսպիտալացման և հետագա բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման հարցերում:

3. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընդունարանի անձնակազմի մասնագիտական մակարդակով, աշխատանքների կազմակերպման օպերատիվությամբ և գործողությունների հաջորդականության հստակությամբ է պայմանավորված պացիենտների հետագա բժշկական օգնության և սպասարկման հաջողությունները, որը առավել նկատելի է անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջվող իրավիճակներում:

4. Սույն ընթացակարգում կիրառվող հասկացություններն են.

1) Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընդունարան՝ (այսուհետ` Ընդունարան) հիվանդանոցի կառուցվածքային ստորաբաժանում, որտեղ ավագ բուժաշխատողը (այսուհետ` բժիշկ) կամ նրա բացակայության դեպքում միջին բուժաշխատողն (այսուհետ` բուժքույր) ընդունում, հաշվառում և կազմակերպում է պացիենտի բժշկական օգնության և սպասարկման հետագա ընթացքը: Ընդունարանը կազմված է երկու բաժիններից` ընդհանուր բաժին և անհետաձգելի բուժօգնության բաժին (Էմերջենսի),

2) Ընդունարանի ընդհանուր բաժին՝ Ընդունարանի բաժին է, որտեղ իրականացվում է կազմակերպություն դիմած, շտապ բժշկական օգնության ծառայության կամ այլ տրանսպորտային միջոցով բերված պացիենտի նախնական զննումը, ընդունումը, հաշվառումը և ուղղորդումը բժշկական կազմակերպության համապատասխան ծառայություն,

3) Անհետաձգելի բուժօգնության բաժին (Էմերջենսի)՝ Ընդունարանի բաժին է, որտեղ պացիենտն ուղղորդվում է ընդունարանի ընդհանուր բաժնից՝ մինչև 24 ժամ տևողությամբ անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով,

4) Էլեկտրոնային ընդունարան՝ Էլեկտրոնային առողջապահության համակարգի ենթաբաժին, որի միջոցով իրականացվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության (այսուհետ` բժշկական կազմակերպություն) կողմից էլեկտրոնային ուղեգրի ընդունումը և պացիենտների էլեկտրոնային հերթագրումը:

5. Ընդունարանում պացիենտի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման աշխատանքների ընդհանուր վերահսկողությունն իրականացվում է բժշկական կազմակերպության տնօրենի բուժական գծով տեղակալի կամ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատու անձի կողմից:

6. Ընդունարանում, ներառյալ ընդունարանի կազմում գործող անհետաձգելի բուժօգնության բաժնում (Էմերջենսի) պացիենտի բժշկական օգնության և սպասարկումը կազմակերպում է Ընդունարանի վարիչը, օրվա հերթապահ բուժանձնակազմի` բժշկի, բուժքրոջ, կրտսեր բուժաշխատողի, սանիտարի միջոցով։ Ընդունարանի աշխատանքներին կարող են ներգրավվել նաև բժշկական կազմակերպության բուժական և/կամ ախտորոշիչ բաժանմունքների բժշկական անձնակազմը:

7. Աշխատանքային ժամերից դուրս, ինչպես նաև տոնական և ոչ աշխատանքային օրերին Ընդունարանի աշխատանքների ղեկավարումն իրականացվում է Ընդունարանի կամ բժշկական կազմակերպության պատասխանատու (ավագ) հերթապահ բժշկի կողմից:

8. Ընդունարանի կազմում գործող անհետաձգելի բուժօգնության բաժնում (Էմերջենսի) պացիենտի արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման Հավելված 1-ի 96.2. բաժնի պահանջներին բավարարող և համապատասխան բժշկական օգնության և սպասարկման տեսակի գործունեության լիցենզիա ունեցող պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունը՝ 18 տարեկանից բարձր ամբողջ բնակչության համար:

9. Պացիենտները Ընդունարան են ընդունվում հետևյալ ճանապարհով.

1) պլանային (այդ թվում՝ ուղեգրմամբ),

2) այլ բժշկական կազմակերպություններից` սահմանված կարգի համաձայն,

3) շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով,

4) ինքնուրույն, սեփական նախաձեռնությամբ:

10. Շտապ բժշկական օգնության ծառայության կողմից բերված պացիենտներին Ընդունարանում, հաշվի առնելով պացիենտի առողջական վիճակը, կյանքին վտանգ սպառնացող դեպքերում ցուցաբերվում է առաջին և անհետաձգելի բժշկական օգնություն: Այնուհետև, եթե բժշկական կազմակերպությունը չունի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա, գրառում է կատարվում «Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկ»-ի համապատասխան հատվածում պացիենտին ցուցաբերված բժշկական օգնության վերաբերյալ և նշում տվյալ բժշկական կազմակերպություն պացիենտին չընդունելու հիմքերը: Գրանցում է կատարվում նաև սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված «Ամբուլատոր պացիենտների հաշվառման մատյան»-ի Ձև 2-ում:

11. Շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով բժշկական կազմակերպություն տեղափոխված պացիենտի հոսպիտալացման որոշում կայացնելու դեպքում Ընդունարանի բժիշկը կամ հերթապահ պատասխանատու բժիշկը (ընդունող բժիշկը) ստորագրում է «Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկ»-ում` նշելով պացիենտի բժշկական կազմակերպություն ընդունման ժամը: Ստորագրման պահից շտապ բժշկական օգնության կանչը համարվում է ավարտված, և պացիենտն անցնում է բժշկական կազմակերպության հսկողության ներքո:

12. Բժշկական հաստատություն տեղափոխված (դիմած) պացիենտի վերաբերյալ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 21-ի թիվ 65-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը ներկայացվում է հաղորդում:

13. Արտակարգ իրավիճակների, ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև հանրային ներգրավում ունեցող իրադարձությունների, տեղային նշանակության դեպքերի (պատահարների) արդյունքում բժշկական կազմակերպություն ընդունված (տուժած` ներառյալ մահացած) անձանց վերաբերյալ տեղեկությունը դիմելուց կամ տեղափոխելուց հետո մեկ ժամվա ընթացքում Ընդունարանի հերթապահ անձնակազմի կողմից ներկայացվում է առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայություն 8003 կարճ հեռախոսահամարով կամ hotline@moh.am էլեկտրոնային հասցեին:

14. Սույն ընթացակարգի 13-րդ կետում նշված տեղեկությունների ժամանակին և ճիշտ հաղորդման համար պատասխանատու են Ընդունարանի վարիչը, նրա բացակայության դեպքում` ավագ բուժքույրը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` հերթապահ բուժքույրը:

15. Ընդունարանի և ընդունարանի կազմում գործող անհետաձգելի բուժօգնության բաժնի (Էմերջենսի) հագեցվածությունը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշմամբ սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներին ու պայմաններին:

16. Բժշկական կազմակերպություն դիմած (բերված) պացիենտի մոտ վարակիչ հիվանդության կասկածի դեպքում Ընդունարանի բուժանձնակազմը պարտավոր է`

1) մեկուսացնել պացիենտին Ընդունարանի մեկուսարանում (ոչ ավել, քան 24 ժամ), մինչև ախտորոշման ճշտումը,

2) կազմակերպել բոլոր անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտությունները և համապատասխան բժիշկ մասնագետների խորհրդատվությունը,

3) վարակիչ հիվանդության հաստատման դեպքում կազմակերպել պացիենտի տեղափոխումը համապատասխան բուժհաստատություն,

4) սահմանված կարգով իրականացնել շտապ հաղորդում դեպքի վերաբերյալ:

2. ԸՆԴՈՒՆԱՐԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

17. Ընդունարանի ընդհանուր բաժնում պացիենտի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գործառույթների շրջանակներում իրականացվում են`

1) պացիենտների հոսքի կառավարում` պացիենտների ընդունում, հաշվառում,

2) պացիենտի զննում համապատասխան բժիշկ մասնագետների կողմից, անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտությունների կազմակերպում և համապատասխան բժիշկ մասնագետների կողմից հետևյալ որոշումներից մեկի կայացնում.

ա. պացիենտն անհրաժեշտություն ունի բուժօգնություն ստանալ ընդունարանի կազմում գործող անհետաձգելի բուժօգնության բաժնում (Էմերջենսի),

բ. պացիենտն անհրաժեշտություն ունի հիվանդանոցային (ստացիոնար) պայմաններում բժշկական օգնության և սպասարկման,

գ. խորհրդատվություն ստանալուց հետո պացիենտի ուղղորդում սպասարկող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություն (այսուհետ` ԱԱՊ հաստատություն): Ընդ որում, ԱԱՊ հաստատության աշխատանքային ժամերին Ընդունարան դիմած (բերված) պլանային (ոչ անհետաձգելի) դեպքերը, որոնք չեն պահանջում առնվազն 2 ժամյա հսկողություն՝ ուղղորդվում են պացիենտին սպասարկող ԱԱՊ հաստատություն՝ բացառությամբ վնասվածքաբանական և վիրաբուժական միջամտություններ պահանջող դեպքերի,

դ. պացիենտին անհրաժեշտ է տեղափոխել այլ բժշկական կազմակերպություն, ընդ որում համապատասխան բժիշկ մասնագետը պացիենտի տեղափոխման անհրաժեշտության վերաբերյալ տալիս է հիմնավորող եզրակացություն` նշելով նախնական ախտորոշումը, իրականացված լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքները և իրականացված բժշկական միջամտությունները,

ե. խորհրդատվություն ստանալուց հետո պացիենտի ուղղորդում տուն,

3) սահմանված բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթերի ձևակերպումը, ընդ որում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 21-ի թիվ 65-Ն որոշմամբ սահմանված «Բժշկական հաստատություն տեղափոխված (դիմած) պացիենտի կամ դիակի գրանցամատյան»-ի Ձևը, ինչպես նաև սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված «Հիվանդանոցային բուժման ընդունված պացիենտների հաշվառման մատյան»-ի և «Ամբուլատոր պացիենտների հաշվառման մատյան»-ի Ձևերով պահանջվող տվյալները ձևակերպվում են միայն էլեկտրոնային եղանակով,

4) հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար էլեկտրոնային ուղեգրման ու հերթագրման գործընթացի համակարգում,

5) պացիենտների սանիտարահիգիենիկ մշակում (ըստ անհրաժեշտության),

6) պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ նրա կոնտակտային անձին իրազեկում` հոսպիտալացման պայմանների և պահանջների, ներհիվանդանոցային կանոնակարգի, պացիենտի իրավունքների և պարտականությունների մասին, այդ թվում պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ,

7) պացիենտների տեղափոխման կազմակերպում` Ընդունարանից նույն բժշկական կազմակերպության այլ բաժանմունքներ կամ այլ բուժհաստատություններ:

18. Պացիենտի հիվանդանոցային (ստացիոնար) պայմաններում բժշկական օգնության և սպասարկման ընդունման դեպքում Ընդունարանի հերթապահ բուժքույրը սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված «Հիվանդանոցային բուժման ընդունված պացիենտների հաշվառման մատյան»-ի Ձև 1-ում` լրացնում է պացիենտի վերաբերյալ բոլոր տվյալները և պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ նրա կոնտակտային անձին պարտադիր կարգով իրազեկում է իր իրավունքների, պարտականությունների, ներհիվանդանոցային կանոնակարգի, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքների վերաբերյալ:

19. Եթե պացիենտը բժշկական կազմակերպություն է ընդունվում անգիտակից վիճակում, ապա Ընդունարանում անձնագրային տվյալները լրացվում են պացիենտի օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի, իսկ դրանց բացակայության դեպքում պացիենտին ուղեկցողի խոսքերի հիման վրա` համեմատելով պացիենտի վերաբերյալ բանավոր տվյալները նրա մոտ առկա փաստաթղթերի կամ էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալների հետ: Անգիտակից վիճակում ընդունվող պացիենտի մոտ անձը հաստատող փաստաթղթերի կամ անձի վերաբերյալ որևէ բանավոր տեղեկատվության բացակայության դեպքում սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված «Հիվանդանոցային բուժման ընդունված պացիենտների հաշվառման մատյան»-ի Ձև 1-ում գրանցվում է որպես «Անհայտ պացիենտ»: Անձի վերաբերյալ տեղեկատվության ստացումից հետո նշված մատյանում կատարվում են համապատասխան փոփոխություններ:

20. Ընդունարանի հերթապահ բժիշկը պացիենտի օրինական ներկայացուցչին կամ նրա կոնտակտային անձին պարտադիր կարգով տրամադրում է տեղեկատվություն հետևյալ դեպքերում՝

1) առանց ծնողների ուղեկցության մինչև 18 տարեկան պացիենտի ընդունման դեպքում` անկախ հիվանդության ծանրության աստիճանից,

2) անգիտակից վիճակով պացիենտի ընդունման դեպքում (փաստաթղթերի առկայության պարագայում), նաև եթե պացիենտի վիճակը գնահատվում է կյանքին վտանգ սպառնացող,

3) Ընդունարանից այլ բժշկական կազմակերպություն պացիենտի տեղափոխման դեպքում,

4) դժբախտ պատահարի կապակցությամբ կամ բնակավայրից դուրս շտապ բժշկական օգնության ծառայությանը դիմած պացիենտի ընդունման դեպքում,

5) Ընդունարանում համապատասխան պացիենտի մոտ մահ արձանագրելու դեպքում:

21. Բժշկական կազմակերպություն դիմած (բերված) հոսպիտալացման ցուցում ունեցող պացիենտի հոսպիտալացումից հրաժարման դեպքում, Ընդունարանի բժիշկը պարտավոր է՝

1) բացատրել պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ նրա կոնտակտային անձին, իսկ դրանց բացակայության դեպքում պացիենտի ուղեկցողին հոսպիտալացման անհրաժեշտության և հոսպիտալացումից հրաժարման պարագայում հնարավոր բարդությունների և հետևանքների վերաբերյալ,

2) ցուցաբերել անհրաժեշտ անհետաձգելի բժշկական օգնություն,

3) պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ նրա կոնտակտային անձի կողմից բժշկական օգնությունից կամ հոսպիտալացումից հրաժարման դեպքում սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված «Ամբուլատոր պացիենտների հաշվառման մատյան»-ի Ձև 2-ում գրանցել Առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 15-ի N 21-Ն հրամանով հաստատված բժշկական միջամտությունից հրաժարվելու ձևաթղթի ստորագրման ամսաթիվը:

22.Պացիենտի տեղափոխումը այլ բժշկական կազմակերպություն իրականացվում է շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով կամ տվյալ կազմակերպության կողմից` բուժանձնակազմի ուղեկցությամբ՝ նախօրոք ստանալով այն բժշկական կազմակերպության ղեկավարության համաձայնությունը, որտեղ տեղափոխվելու է պացիենտը:

3. ԸՆԴՈՒՆԱՐԱՆԻ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

23. Բժշկական կազմակերպություն բերված կամ դիմած պացիենտը արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման ցուցումների դեպքում Ընդունարանի ընդհանուր բաժնից ուղղորդվում է անհետաձգելի բուժօգնության բաժին (Էմերջենսի):

24. Ընդունարանի անհետաձգելի բժշկական օգնության բաժնում պացիենտի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գործառույթների շրջանակներում իրականացվում են`

1) պացիենտի զննում և նախնական ախտորոշում,

2) խորհրդատվությունների և անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտությունների կազմակերպում,

3) անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերում` համաձայն սույն ընթացակարգի 29-րդ կետով նշված վիճակների,

4) հոսպիտալացման վերաբերյալ որոշման կայացում` համապատասխան բաժանմունքի հստակեցումով,

5) վերակենդանացման միջոցառումների անհրաժեշտություն ունեցող պացիենտներին ուղղված գործողությունների իրականացում Ընդունարանի անհետաձգելի բուժօգնության բաժնում (Էմերջենսի), իսկ դրա բացակայության դեպքում պացիենտին Ընդունարանից անհապաղ տեղափոխում վերակենդանացման բաժանմունք:

25. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող պացիենտների համար Ընդունարանի հերթապահ բուժքրոջ կողմից լրացվում է սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված «Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման քարտ»-ի Ձև 3-ը և այդ պացիենտները հաշվառվում են սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված «Ամբուլատոր պացիենտների հաշվառման մատյան»-ի Ձև 2-ում:

26. Ընդունարանում պացիենտների գտնվելու ժամանակահատվածը սահմանվում է առավելագույնը մինչև 24 ժամ, որից հետո պացիենտը կամ հոսպիտալացվում է կամ դուրս է գրվում:

27. Պացիենտի դուրս գրման դեպքում հետագա հսկողությունն իրականացվում է նրան սպասարկող ԱԱՊ հաստատություն կողմից: Պացիենտը սույն ընթացակարգի 25-րդ կետում նշված «Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման քարտ»-ի քաղվածքի թղթային տարբերակը ներկայացնում է սպասարկող ԱԱՊ հաստատություն կամ տեղեկատվությունը պացիենտի բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհետաձգելի բուժօգնություն իրականացնող կազմակերպության կողմից ուղարկվում է էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով:

28. Անհետաձգելի բուժօգնության բաժնում (Էմերջենսի) պացիենտների գտնվելու ժամանակահատվածը սահմանվում է 2 ժամից մինչև 24 ժամ, բացառությամբ վնասվածքաբանական դեպքերի:

29. Անհետաձգելի բուժօգնության բաժնում (Էմերջենսի) պացիենտների անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակներ և ախտորոշումներն են.

1) ծակած, կտրած, կծած վերքեր,

2) հոդախախտեր, ոսկրերի կոտրվածքներ, որոնք չեն պահանջում հոսպիտալացում,

3) մաշկի անհայտ ծագման սուր ցանավորումներ, ալերգիկ սուր ռեակցիաներ,

4) մարմնի բարձր ջերմություն՝ մինչև ախտորոշումը (38.50-ից բարձր ջերմություն),

5) սուր ցավ կրծքավանդակում` մինչև ախտորոշումը,

6) սուր ցավ որովայնում` մինչև ախտորոշումը,

7) աղեստամոքսային համակարգի սուր դիսֆունկցիա` մինչև ախտորոշումը,

8) արյունահոսություններ, այրվածքներ, ցրտահարություններ, որոնք չեն պահանջում բուժում` հիվանդանոցային պայմաններում,

9) սուր շնչառական խանգարումներ` մինչև ախտորոշումը:

30. Սույն ընթացակարգի 29-րդ կետում նշված դեպքերում ընդունարանի կազմում գործող անհետաձգելի բուժօգնության բաժանում (Էմերջենսի) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում է անհրաժեշտ էքսպրես լաբորատոր և գործիքային հետազոտությունները, ինչպես նաև բժշկական պարագաները, դեղորայքը, անհրաժեշտ պատվաստանյութերը և հակաթույները, բժշկական անձնակազմի կողմից հսկողությունը (սույն ընթացակարգի 28-րդ կետում նշված ժամանակահատվածում):

31. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների և նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայություններն ըստ ցուցումների մատուցվում են սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված պացիենտներին:

4. ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ

32. Այն դեպքերում, երբ բժշկական կազմակերպությունը մանկաբուժական ծառայության համար չունի առանձին անհետաձգելի բուժօգնության բաժին (Էմերջենսի), սակայն ունի մանկաբուժական բժշկական օգնության և սպասարկման տեսակի հիվանդանոցային ձևի գործունեության լիցենզիա, ապա մինչև 18 տարեկան երեխաների համար սույն ընթացակարգի 29-րդ կետում նշված դեպքերում բժշկական օգնությունը և սպասարկումը կարող է իրականացվել Ընդունարանի անհետաձգելի բուժօգնության բաժնում (Էմերջենսի):

33. Այն բժշկական կազմակերպություններում, որտեղ բացակայում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման հավելված 1-ի 96.2. բաժնում սահմանված պահանջ պայմանները, բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է Ընդունարանի ընդհանուր բաժնում, ընդ որում իրականացված միջոցառումները (լաբորատոր-գործիքային հետազոտությունները, խորհրդատվությունները) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով փոխհատուցում չեն նախատեսում:

(հավելվածը խմբ. 21.02.20 N 08-Ն, խմբ., փոփ. 26.02.21 N 10-Ն, խմբ. 03.05.22 N 24-Ն) 

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

2019 թ. հոկտեմբերի 18-ի N 44-Ն

հրամանի

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ

(վերնագիրը խմբ. 03.05.22 N 24-Ն)

Ձև N 1

Մ Ա Տ Յ Ա Ն

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

Հերթական համար

Պացիենտի` բժշկական հաստատություն տեղափոխման(դիմելու) օրը, ժամը

Պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը (եթե այն հայտնի է բժշկական հաստատություն դիմելու կամ տեղափոխվելու պահին)

Պացիենտի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը (եթե այն հայտնի է բժշկական հաստատություն դիմելու կամ տեղափոխվելու պահին)

Պացիենտի հաշվառման վայրը կամ մշտական բնակության վայրը, հեռախոսահամարը (եթե այն հայտնի է բժշկական հաստատություն դիմելու կամ տեղափոխվելու պահին)

Պացիենտի անձնագրի սերիան, համարը կամ նույնա-կանացման քարտի համարը

Պացիենտի աշխատանքի վայրը

Ուղեգրող հաստատությունը

Նախնական ախտորոշում

Բաժանմունք

Բուժօգնության տեսակ (ընտրել` կամ վճարովի կամ պետպատվեր կամ համավճար)

Դուրս գրման ամսաթիվ

Այլ նշումներ

Ձև N 2

Մ Ա Տ Յ Ա Ն

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

Հերթական համար

Պացիենտի` բժշկական հաստատություն տեղափոխման(դիմելու) օրը, ժամը

Պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը (եթե այն հայտնի է բժշկական հաստատություն դիմելու կամ տեղափոխվելու պահին)

Պացիենտի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը (եթե այն հայտնի է բժշկական հաստատություն դիմելու կամ տեղափոխվելու պահին)

Պացիենտի հաշվառման վայրը կամ մշտական բնակության վայրը, հեռախոսահամարը (եթե այն հայտնի է բժշկական հաստատություն դիմելու կամ տեղափոխվելու պահին)

Պացիենտի անձնագրի սերիան, համարը կամ նույնա-կանացման քարտի համարը

Պացիենտի աշխատանքի վայրը

Ուղեգրող հաստատությունը

Ախտորոշում և ցույց տրված բժշկական օգնություն

Բժշկի անունը, ազգանունը

Պացիենտի կողմից բժշկական միջամտությունից հրաժարվելու դեպքում` բժշկական միջամտությունից հրաժարվելու ձևաթղթի ստորագրման ամսաթիվը

Այլ նշումներ

Ձև N 3

ՔԱՐՏ N

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

Պացիենտի ազգանուն, անուն, հայրանուն ________________________________________________

Տարիքը _______ Սեռը Ա/Ի Աշխատանքի վայրը ___________________________________________

Հասցե _______________________________________________________________________________

Ընդունվելու ամսաթիվը, ժամը ________________ Ում կողմից է բերված _______________________

Դուրս է գրվել/տեղափոխվել է ___________________________________________________________

 (տեղափոխման վայրը, ամսաթիվը, ժամը)

ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ-ANAMNESIS MORBI

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ-ANAMNESIS VITAE

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

ՕԲՅԵԿՏԻՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ-STATUS PRАESENS OBJECTIVUS

Մաշկ. նորմալ, գունատ, ցիանոտիկ (ցիանոզ տոտալ, ակրոցիանոզ)

Այտուցներ (տեղակայումը) ________________________________________________________________

Բերանի խոռոչ, լեզու. խոնավ, չոր, փառակալված, փսխազանգված, արյուն, լորձ

Սիրտ-անոթային համակարգ, սրտային տոներ. մաքուր, խուլ

Աղմուկ. սիստոլիկ, դիաստոլիկ, աորտայի վրա, Բոտկինի կետում, եռփեղկ փականի վրա

Զ/Ճ________________________մմ ս.ս. ՍՀ_____________________________Պուլս_____________

Սրտի ռիթմի

խանգարում(նշել) ________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

Շնչառական համակարգ_____________________________________ՇՇՀ ______________ րոպեում

Թոքերի աուսկուլտացիա. վեզիկուլյար շնչառություն, թուլացած, կոշտացած

(նշել) ___________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

Խզզոցներ. չոր, թաց, կրեպիտացիոն (տեղակայումը)

________________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

Պաթոլոգիական շնչառություն. Չեյն-Ստոքսի, Կուս-Մաուլի, Բիոտի (նշել)

Աղեստամոքսային համակարգ, կլման ակտը. (ազատ, դժվարացած)

Որովայնը մասնակցում է շնչառական ակտին, չի մասնակցում

Որովայնի գրգռվածության ախտանիշներ. դրական, բացասական

(տեղակայումը)_______________________________________________________________________

Ցավեր պալպացիայի ժամանակ (տեղակայումը)

_____________________________________________________________________________________

Սրտխառնոց, փսխում (նշել փսխազանգվածի բաղադրությունը)

_____________________________________________________________________________________

Լյարդ _______________________________________________________________________________

Փայծաղ _____________________________________________________________________________

Ասցիտ. կա/չկա

Միզասեռական համակարգ. Պաստերնացկու ախտանիշ աջից/ձախից

Երիկամների պալպացիա, չափերի մեծացում, նեֆրոպտոզ աջից/ձախից

Դիուրեզ. ինքնուրույն, դժվարացած, միզակապություն, օլիգուրիա, անուրիա

Նյարդային համակարգ. գիտակցություն- հստակ, խանգարված (կոմաների սանդղակ ըստ Գլազգոյի

________________________________________________________________________________________

Հոգեշարժական գրգռվածություն _____________

Սիմետրիկ բիբեր, անիզոկորիա (D S) միդրիազ, միոզ, միջին _____________________________________

Ռեֆլեքսներ. Կոնյուկտիվալ _________________________________________________________________

Կորնեալ __________________________________________________________________________________

Պլեգիա, պարեզ ___________________________________________________________________________

Մենինգեալ ախտանիշներ (բացասական, դրական, կասկածելի)

Վնասվածքներ (տեղակայումը), քերծվածքներ, վերքեր

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

Այրվածքի աստիճանը _____________________________ Մարմնի մակերեսը _____________________

Տեղակայումը

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

Հետազոտության ժամանակ հայտնաբերված այլ տեղեկություններ

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

______________________________________________________________________

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԿԱՏԱՐՎԱԾ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բժիշկ __________________________

(հավելվածը լրաց. 21.02.20 N 08-Ն, փոփ. 26.02.21 N 10-Ն, խմբ. 03.05.22 N 24-Ն)