Գլխավոր տեղեկություն
Номер
N 1521-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (16.09.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.09.19-2022.10.02 Պաշտոնական հրապարակման օրը 30.09.2022
Принят
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Дата принятия
15.09.2022
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
15.09.2022
Дата вступления в силу
16.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

 

15 սեպտեմբերի 2022 թ.
ք. Երևան

N 1521-Ա

 

«ԱՎԵՏԻՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՄԵՆԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԿԱՄ ԱՌԵՎՏՈՒՐ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 06-ի N 1058-Ա հրամանով, ինչպես նաև հիմք ընդունելով «Ավետիս Պետրոսյան Արմենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Ավետիս Պետրոսյան Արմենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացվող Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցնել՝ համաձայն «Ավետիս Պետրոսյան Արմենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված դիմումի, հաշվառման համարը` ԾՀ-0758 առ 03.09.2021թ., գտնվելու վայրը` ՀՀ, ք․ Երևան, Շենգավիթ, 0039, Չեխովի Փ. / 56 / 49:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում:

 

Պարտականություններ կատարող

Ա. Խառատյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան