Գլխավոր տեղեկություն
Номер
N 20-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (06.05.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.04.18-2022.05.01 Պաշտոնական հրապարակման օրը 26.04.2022
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
22.04.2022
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
22.04.2022
Дата вступления в силу
06.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 ապրիլ 2022 թ.

N 20-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 88-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը.

 

ՀՐԱՄԱՅՈւՄ ԵՄ

 

1. Առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի «Բժշկական մի շարք փաստաթղթերի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 88-Ն հրամանում`

1) 1-ի կետը լրացնել նոր 14-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

 «14) ժամանակավոր անաշխատունակության թերթիկների հաշվառման էլեկտրոնային մատյանի ձևը` համաձայն Հավելված 14-ի»,

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Սույն հրամանի 1-ին կետով հաստատված փաստաթղթերը վարվում և/կամ տրամադրվում են էլեկտրոնային կամ թղթային տարբերակով, բացառությամբ 1-ին կետի 5-րդ և 14-ով ենթակետերով հաստատված փաստաթղթերի, որոնք վարվում են միայն էլեկտրոնային տարբերակով»,

3) լրացնել Հավելված 14` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2022 թվականի ապրիլ «22»-ի

թիվ 20-Ն հրամանի

 

«Հավելված 14

Հայաստանի Հանրապետության

 առողջապահության նախարարի

 2021 թվականի դեկտեմբերի 06-ի

թիվ 88-Ն հրամանի

 

ՁԵՎ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԱՏՅԱՆ

 

Հ/Հ

Ամսաթիվ

Ելք

Պացիենտի ազգանուն, անուն հայրանուն

Ծննդյան ամսաթիվ

Հասցե, Հեռախոսա- համար

Մասնա-գիտություն, զբաղեցրած պաշտոն

Տվյալ բԺշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի համարը

Այլ բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի համարը

ընթա-ցիկ

նախ- նական

շարունա- կությունը

նախ-նական

շարունակությունը

                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       

Ժամանա-կավոր անաշխա-տունա-կության թերթիկը բացող բժշկի անուն-ազգանուն

ժամանա-կավոր անաշխա-տունա-կության թերթիկը փակող բժշկի անուն-ազգանունը

Ազատված է աշխա-տանքային պարտա-կանությունների կատարումից` որ օրվանից

Ազատված է աշխա-տանքային պարտա-կանությունների կատարումից - մինչև որ օրը

Աշխատանքից ազատելու օրացուցային օրերի ընդհանուր թիվը

Որերորդ անգամ է ներկայացել

ԲՍՓՀ ուղարկման ամսաթիվը

ԲՍՓՀ-ի եզրակա-ցությունը

Նշում պացիենտին այլ բժշկական հաստա-տություններ ուղեգրելու վերաբերյալ

Աշխա-տանքի վայրը

Ախտորոշումը` Նախնական, վերջնական

                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 ապրիլի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան