Գլխավոր տեղեկություն
Номер
N 17-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (19.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.04.18-2022.05.01 Պաշտոնական հրապարակման օրը 18.04.2022
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
13.04.2022
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
13.04.2022
Дата вступления в силу
19.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 ապրիլ 2022 թ.

N 17-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 17-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները,

 

ՀՐԱՄԱՅՈւՄ ԵՄ՝

 

1.Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի 2018 թվականի օգոստոսի 15-ի «Բժշկական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանի հավելվածի 3-րդ կետից հետո լրացնել նոր 3.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.

«3.1. Այն դեպքերում, երբ պացիենտը բժշկական կազմակերպությունում ստանում է բժշկական օգնություն և սպասարկում ցերեկային ստացիոնարի պայմաններում և ըստ բուժող բժշկի կարիք ունի թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, ցերեկային ստացիոնարի պայմաններում բուժման ողջ ժամանակահատվածի համար, այդ թվում բժշկական կազմակերպությունից դուրս գտնվելու ժամանակահատվածի համար թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերը նշանակում/տրամադրում է բժշկական կազմակերպության բուժող բժիշկը, ընդ որում թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերը բժշկի կողմից կարող են նշանակվել և տրամադրվել միանվագ` առավելագույնը 10 օրացուցային օրվա ընթացքում բուժում ստանալու համար:»

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2022 թվական: