Գլխավոր տեղեկություն
Номер
N 331-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (30.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.12.26/29(412).1 Հոդ.416.26
Принят
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Дата принятия
28.11.2011
Подписан
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
28.11.2011
Дата вступления в силу
01.01.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 32211530


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

28 նոյեմբերի 2011 թ.
ք. Երևան

N 331-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԵՂԱՆԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԵՂԱՆԱԿՈՎ ՓԱԹԵԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 24.06.21 N 153-Ն)

 

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան.

(նախաբանը խմբ. 24.06.21 N 153-Ն)

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել «Էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն ստանալու դիմումների ներկայացման և տեղեկատվության տրամադրման ընթացակարգերի առանձնահատկությունները, անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող վճարովի տեղեկությունների ցանկը, ինչպես նաև ինքնաշխատ եղանակով փաթեթով տրամադրվող վճարովի տեղեկությունների ցանկը» համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 24.06.21 N 153-Ն)

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Կոմիտեի նախագահ՝

Ե. Զախարյան

 

  

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի պետական

կոմիտեի նախագահի

2011 թվականի նոյեմբերի 28-ի

N 331-Ն հրամանի

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԵՂԱՆԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԵՂԱՆԱԿՈՎ ՓԱԹԵԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 24.06.21 N 153-Ն)

 

1. Սույնով սահմանվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված կարգով անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն ստանալու դիմումների ներկայացման և տեղեկատվության տրամադրման ընթացակարգերի առանձնահատկությունները, անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող վճարովի տեղեկությունների ցանկը, ինչպես նաև ինքնաշխատ եղանակով փաթեթով տրամադրվող վճարովի տեղեկությունների ցանկը:

(1-ին կետը լրաց. 24.06.21 N 153-Ն)

2. Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն ստանալու դիմումներն ու դրանց կից փաստաթղթերը առցանց ներկայացվում են Կադաստրի կոմիտեի (այսուհետ` Անշարժ գույքի պետական ռեգիստր) պաշտոնական կայքէջում` www.cadastre.am հասցեով:

(2-րդ կետը փոփ. 24.06.21 N 153-Ն)

3. Անշարժ գույքի գրանցման մատյանից և կադաստրային գործից անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների միասնական քաղվածքի, գույքի նկատմամբ գրանցված առանձին իրավունքների, սահմանափակումների կամ անշարժ գույքի պետական միասնական կադաստրում առկա գույքի վերաբերյալ այլ տեղեկությունների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն, բացառությամբ պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների և Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկությունների, ստանալու նպատակով լրացվում է կայքէջում տեղադրված համապատասխան դիմումի էլեկտրոնային ձևաթուղթը, որը պետք է բովանդակի Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 2-6-րդ կետերով սահմանված տվյալները, ինչպես նաև հայցվող տեղեկատվության էությունը և անշարժ գույքի միավորը որոշելու համար անհրաժեշտ տվյալները:

4. Անշարժ գույքի գրանցման մատյանից և կադաստրային գործից անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների միասնական քաղվածք ստանալու դիմումի էլեկտրոնային ձևաթղթում պետք է լրացվի նաև տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը:

5. Դիմումը Կայքէջի դիմումների ներկայացման էլեկտրոնային համակարգում մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային ժամվա ընթացքում դիմումը մուտքագրվում է անշարժ գույքի գրանցման ավտոմատացված էլեկտրոնային համակարգ և դիմումի ընդունման ստացականի էլեկտրոնային տարբերակը ուղարկվում է դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով:

6. Կադաստրային գործի առանձին փաստաթղթերի քաղվածքների կամ պատճենների ձևով տեղեկատվություն ստանալու համար առցանց դիմումները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված «Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումների և փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգ»-ին համապատասխան:

7. Սույն կարգով սահմանված էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումներով տեղեկատվության տրամադրման վճարը վճարվում է Կայքէջում հասանելի վճարահաշվարկային համակարգի միջոցով:

8. Հայցվող տեղեկատվությունը տրամադրվում է տեղեկատվության տրամադրման համար Օրենքով սահմանված ժամկետներում, ընդ որում, դիմումի ներկայացման պահ է համարվում դիմումն անշարժ գույքի գրանցման ավտոմատացված էլեկտրոնային համակարգ մուտքագրվելու պահը:

9. Սույն կարգով հայցվող անշարժ գույքի գրանցման մատյանից և կադաստրային գործից անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների միասնական քաղվածքի, գույքի նկատմամբ գրանցված առանձին իրավունքների, սահմանափակումների կամ անշարժ գույքի պետական միասնական կադաստրում առկա գույքի վերաբերյալ այլ տեղեկանքների էլեկտրոնային տարբերակները ուղարկվում են դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ կադաստրային գործի առանձին փաստաթղթերի քաղվածքները կամ պատճենները` դիմողի էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրում նշված էլեկտրոնային փոստի հասցեով:

Սույն կետով սահմանված կարգով դիմողի էլեկտրոնային փոստի հասցեով առաքված անշարժ գույքի գրանցման մատյանից և կադաստրային գործից անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների միասնական քաղվածքի, գույքի նկատմամբ գրանցված առանձին իրավունքների, սահմանափակումների կամ անշարժ գույքի պետական միասնական կադաստրում առկա գույքի վերաբերյալ այլ տեղեկանքների բնօրինակները դիմողին տրամադրվում են կոմիտեի սպասարկման գրասենյակներից:

(9-րդ կետը փոփ. 24.06.21 N 153-Ն)

10. Կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվում է վճարովի տեղեկությունների հետևյալ ցանկը՝

 1) Գրանցված իրավունքներ

 ա. Սեփականություն

 բ. Վարձակալություն

 գ. Ենթավարձակալություն

 դ. Գրավ

 ե. Հողամասի կառուցապատման իրավունք

 զ. Անհատույց օգտագործում

 է. Բնակելի տարածության օգտագործում

 ը. Սերվիտուտ

 թ. Հավատարմագրային կառավարում

 ժ. Կառուցապատողի իրավունք կամ ինքնակամ շինություններ

 ի. Օգտագործում

 իա. Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք

 իբ. Լիզինգ:

 2) Անշարժ գույքի գործող կադաստրային արժեք

 ա. Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք

 բ. Գյուղատնտեսական հողամասի զուտ եկամուտ:

 3) Կադաստրային արժեքի ամփոփ հաշվարկ

 ա. Անշարժ գույքի կադաստրային արժեքի ամփոփ հաշվարկ

 բ. Գյուղատնտեսական հողամասի զուտ եկամտի ամփոփ հաշվարկ:

 4) Շինության առուվաճառքի պայմանագրային գների վերաբերյալ տվյալների տրամադրում

 ա. Բնակարան

 բ. Բնակելի տուն

 գ. Ավտոտնակ

 դ. Հասարակական

 ե. Արտադրական:

 5) Շինության վարձակալության պայմանագրային գների վերաբերյալ տվյալների տրամադրում

 ա. Բնակարան

 բ. Բնակելի տուն

 գ. Ավտոտնակ

 դ. Հասարակական

 ե. Արտադրական:

 6) Հողամասի առուվաճառքի գործարք

 7) Հողամասի վարձակալության գործարք

 8) Անշարժ գույքի միավորի որակական և քանակական բնութագրեր

 9) Օրթոֆոտոհատակագծից հատված առանց կոորդինատային կապակցման մինչև 300 Դի Փի Այ (DPI) թույլատրելիության Ջեյ Փի Ի ՋԻ (JPEG) կամ Փի Դի Էֆ (PDF) ձևաչափերով A4 ֆորմատով:

(10-րդ կետը լրաց. 24.06.21 N 153-Ն, փոփ., լրաց. 18.04.22 N 92-Ն)

 11. Ինքնաշխատ եղանակով փաթեթով տրամադրվող վճարովի տեղեկությունների ցանկն է՝

 1) N 1 փաթեթ

 ա. Սեփականություն

 բ. Վարձակալություն

 գ. Ենթավարձակալություն

 դ. Գրավ

 ե. Հողամասի կառուցապատման իրավունք

 զ. Անհատույց օգտագործում

 է. Բնակելի տարածության օգտագործում

 ը. Սերվիտուտ

 թ. Հավատարմագրային կառավարում

 ժ. Կառուցապատողի իրավունք կամ ինքնակամ շինություններ

 ի. Օգտագործում

 իա. Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք

 իբ. Լիզինգ:

 2) N 2 փաթեթ

 ա. Սեփականություն

 բ. Վարձակալություն

 գ. Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք

 դ. Անշարժ գույքի միավորի որակական և քանակական բնութագրեր:

 3) N 3 փաթեթ

 ա. Սեփականություն

 բ. Գրավ

 գ. Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի գնահատման ամփոփ հաշվարկ

 դ. Անշարժ գույքի միավորի որակական և քանակական բնութագրեր:

(11-րդ կետը լրաց. 24.06.21 N 153-Ն)

 12. Սույն հրամանի հավելվածի 10-րդ կետում նախատեսված ինքնաշխատ եղանակով տրամադրման ենթակա տեղեկությունների ցանկից ընտրելով 4-6 տեղեկություն՝ դիմողները կարող են ձևավորել սույն հրամանով չնախատեսված փաթեթներ:

(12-րդ կետը լրաց. 24.06.21 N 153-Ն)

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 24.06.21 N 153-Ն, փոփ., լրաց. 18.04.22 N 92-Ն)