Գլխավոր տեղեկություն
Номер
N 45-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (18.02.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 17.02.2022
Принят
Շրջակա միջավայրի նախարար
Дата принятия
14.02.2022
Подписан
Շրջակա միջավայրի նախարար
Дата подписания
14.02.2022
Дата вступления в силу
18.02.2022

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

14 փետրվարի 2022 թ. 

ք. Երևան

N 45-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

2022 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՈՐՍԻ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ) ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում (բացառությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների) սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) հետևյալ կենդանատեսակները և դրանց չափաքանակները.

 

1)

կարմրախայտ

2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը 1 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ հոկտեմբեր-նոյեմբեր, թույլատրելի չափերը՝ 15 սմ և ավելի,

2)

ծիածանախայտ ֆորել

2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը առանց որևէ սահմանափակման, ձվադրման ժամանակահատվածը՝ հունվար-մարտ,

3)

կովկասյան թեփուղ

2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը 3 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը՝ 20 սմ և ավելի,

4)

սպիտակ ամուր

2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 70 սմ և ավելի,

5)

սև ամուր

2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 70 սմ և ավելի,

6)

կուրի կողակ

2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 25 սմ և ավելի,

7)

կուրի բեղաձուկ

2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 4 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հուլիս, թույլատրելի չափերը՝ 20 սմ և ավելի,

8)

ճանար

2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 30 սմ և ավելի,

9)

արևելյան տառեխիկ

2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 3 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 8 սմ և ավելի,

10)

ծածան

2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 40 սմ և ավելի,

11)

սպիտակ հաստաճակատ

2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 50 սմ և ավելի,

12)

խայտաբղետ հաստաճակատ

2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 50 սմ և ավելի,

13)

արծաթափայլ կարաս

2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 10 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը՝ 10 սմ և ավելի,

14)

բրամ

2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 2 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ հուլիս-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 20 սմ և ավելի,

15)

լոքո

2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 8 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 60 սմ և ավելի,

16)

խեցգետին

2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 1 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, բազմացման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 9 սմ և ավելի։

 

2. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում արգելվում է սիրողական ձկնորսությունը.

ա. սույն հրամանի 1-ին կետով չսահմանված կենդանատեսակների նկատմամբ,

բ. սույն հրամանի 1-ին կետի 1-ից 15-րդ ենթակետերով սահմանված կենդանատեսակների նկատմամբ՝ դրանց ձվադրման ժամանակահատվածներում, իսկ սույն հրամանի 1-ին կետի 16-րդ ենթակետով սահմանված կենդանատեսակի նկատմամբ՝ Սևանա լճում և դրա բազմացման ժամանակահատվածներում,

2) Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում սիրողական ձկնորսությունն իրականացվում է տարբեր տեսակի ձկնորսական կարթերով (կարթ, սպինինգ, և այլ) և խեցգետնորսության համար՝ խեցգետնորսիչներով,

3) սիրողական ձկնորսությունն իրականացվում է մեկ ձկնորսի համար միաժամանակ երկու որսամիջոցներով (կարթերով)` յուրաքանչյուրը ոչ ավել քան երկու կեռիկով (երկու կամ երեք ելունով կեռիկները համարվում են որպես մեկ կեռիկ),

4) խեցգետնի որսն իրականացվում է առավելագույնը երեք խեցգետնորսիչով` մինչև 70 սմ տրամագծով և 22 միլիմետրից ոչ պակաս խորշերով։

3. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետին`

1) կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս հիմք ընդունել սույն հրամանի 1-ին կետում նշված կենդանատեսակները և դրանց չափաքանակները,

2) Սևանա լճում իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում՝ ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների՝ սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել մինչև 2022 թվականի նոյեմբերի 20-ը։

4. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին` զանգվածային լրատվության միջոցներով ապահովել սույն հրամանի կատարման ընթացքի լուսաբանումը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից

 

Նախարար

Հ. Սիմիդյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան