Գլխավոր տեղեկություն
Номер
N 430-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (03.02.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.01.24-2022.02.06 Պաշտոնական հրապարակման օրը 03.02.2022
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
02.02.2022
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
02.02.2022
Дата вступления в силу
03.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

02 փետրվարի 2022 թ.

N 430-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ և 6-րդ ենթակետերը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի մեծածախ իրացման գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի մեծածախ իրացման գործունեության իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

 

1) «ԷՆ ՋԻ ՀՈԼԴԻՆԳ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղերի մեծածախ իրացում

2) «ԱՐԱՄՅԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերություն

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

3) «ՑԻՏՐՈՒՍ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

4) «ԱՆԱՀԻՏ ԵՎ ԽԱՉԱՏՈՒՐ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

5) «ԱՐՍԵԼ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

6) ԽԱՉԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

7) ՍԱՐԳԻՍ ԱՍԱՏՐՅԱՆ անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

8) ՄԵՐԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

9) ԱՄԱԼՅԱ ՍԱՀԱԿՅԱՆ անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

10) ԱԻԴԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

11) ԱՐԱՄ ԱՊՐԵՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

12) ԱՆԺԵԼՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

13) ԷՄԻԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

14) «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ
ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ»
պետական ոչ առևտրային կազմակերպություն

բժշկական օգնություն և սպասարկում

15) ««ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

16) «ՍՄԱՅԼ ԴԻԶԱՅՆ»սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

17) «ԷՍԹԵՏԻԿՍ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

18) «ԻՌ-ՎԻՆԳ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

19) «ՍԼԱՎՄԵԴ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

20) «ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

21) «ԱՐՏԼԱԲ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

22) ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

23) ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

24) ԱՂՈՒՆ ՄԻՐԱՆՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

25) ԼՈՒՍԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

26) ԳՐԻԳՈՐ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:

3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 փետրվարի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան