Գլխավոր տեղեկություն
Номер
N 41-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (22.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.01.24-2022.02.06 Պաշտոնական հրապարակման օրը 26.01.2022
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
21.01.2022
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
21.01.2022
Дата вступления в силу
22.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

21 հունվարի 2022 թ.

N 41-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԳՈԼԴ ՏՐԻՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՏՐՎԱԾ ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹԻՎ ԽՏ-015 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «ե» կետերով, «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով «ԳՈԼԴ ՏՐԻՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի հունվարի 11-ին ներկայացված դիմումը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2022 թվականի հունվարի 12-ին թիվ 01/6-3/1354-2022 գրությամբ ներկայացված միջնորդությունը, 2022 թվականի հունվարի 21-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2021 թվականի հոկտեմբերի 12-ին «ԳՈԼԴ ՏՐԻՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-015 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել երկու հիմքով՝

- «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետ,

- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետ։

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

 

 

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2022 թվական: