Գլխավոր տեղեկություն
Номер
N 40
Տիպ
Քաղվածք
Тип
Исходный акт (02.10.2014-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.09.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.10.2014
Дата вступления в силу
02.10.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

25 սեպտեմբերի 2014 թվականի N 40

 

28. 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ 2015 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 2

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թ.

սեպտեմբերի 25-ի նիստի N 40 արձանագրային որոշման

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

1. 2015 թվականին առողջապահության ոլորտում պետության կողմից իրականացվող նպատակային ծրագրերն են`

1) բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը,

2) բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը,

3) մոր և մանկան առողջության պահպանման ապահովումը,

4) բնակչության սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովումը,

5) սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բժշկական օգնության ապահովումը:

2. Առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող կարգով:

 

I. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակն է `

● Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը,

● Հայաստանի Հանրապետության տարածքում պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության իրականացումը,

● բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վարակիչ (շրջապատի համար վտանգ ներկայացնող) և ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների ու կանխարգելիչ աշխատանքների կազմակերպումը, առաջարկությունների ներկայացումը,

● Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման օրենսդրության խախտումների հայտնաբերումը, վարչական վարույթի իրականացումը, պատասխանատվության միջոցների կիրառումը և կանխարգելումը.

● Հայաստանի Հանրապետության տարածքի և պետական սահմանների սանիտարական պաշտպանության ապահովումը,

● Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից սանիտարական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ տեսչական հսկողության իրականացումը,

● մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության բացառումը` հիգիենիկ ու հակահամաճարակային կանոնների ու նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության միջոցով,

● վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հայտնաբերումը և կանխարգելումը,

● Հայաստանի Հանրապետության տարածքում դեղերի և դեղագործական գործունեության անվտանգության ապահովումը,

● «Լիցենզավորման մասին», «Դեղերի մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված տեսչության իրավասության սահմաններում առողջապահության բնագավառում լիցենզավորված կազմակերպությունների կողմից տվյալ գործունեության իրականացման համար սահմանված պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ ստուգումների իրականացումը,

● հարուցված վարչական վարույթների շրջանակներում անհրաժեշտության դեպքում դեղերի նմուշների գնման և դրանց լաբորատոր փորձաքննության գործընթացների կազմակերպումը և իրականացումը,

● Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության իրականացումը:

● Ռիսկերի վրա հիմնված ստուգումների իրականացում,

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող միջոցառումները ներառում են.

 1. «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքում պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը հետևյալ ուղղություններով՝

1) իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջների կատարման ու հակահամաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ հսկողության իրականացումը՝ լաբորատոր հետազոտության համապատասխան մեթոդների ու տեխնիկական միջոցների կիրառմամբ ստուգումների, հետազոտությունների, ուսումնասիրությունների միջոցով,

2) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում դիտարկումների, իրավիճակային վերլուծության և գնահատման իրականացումը` բացառությամբ սննդամթերքի անվտանգության բնագավառի պահանջների,

3) վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների առաջացման ու դրանց տարածման պատճառների և պայմանների բացահայտումը (հայտնաբերումը) ու քննումը,

4) բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ զննումների (մոնիթորինգի) կազմակերպումը, դրանց արդյունքների վերլուծությունն ու գնահատումը,

5) վարակիչ և մակաբուծային հիվանդությունների օջախներում հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը,

6) վարակիչ, մասնագիտական ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների վարչական վիճակագրական հաշվառումը,

7) հիգիենիկ փորձաքննության և լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով օդի, ջրի, հողի և այլ արտադրանքի, առարկաների ու նյութերի նմուշառումը,

8) պետական սահմանի անցման կետերում սանիտարակարանտինային կետերի համակարգի կողմից կանխարգելիչ, բժշկական և սահմանափակող միջոցառումների կազմակերպումը և իրականացումը,

9) բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի մասին քարոզչությունը, բնակչության առանձին խմբերի հիգիենիկ ուսուցման կազմակերպումը,

10) սննդային գործոնով պայմանավորված` վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կամ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին տեղեկացում, դրանց առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը, նմուշառման և լաբորատոր հետազոտությունների իրականացումը, սննդային գործոնով պայմանավորված` վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը, համատեղ մշակումը և իրականացումը,

 11) «Գովազդի մասին», «Դեղերի մասին» և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված` առողջապահության բնագավառի և հատուկ նշանակության սննդամթերքի գովազդի մասին օրենսդրության պահանջների ստուգումների իրականացումը,

 12) աշխատանքի վայրում մասնագիտական հիվանդությունների պատճառների ուսումնասիրում ու վերլուծում և գործատուին դրանց կանխարգելման վերաբերյալ գրավոր միջնորդություններ ներկայացնելը,

 13) դեղերի և դեղագործական գործունեության անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը,

 14) Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ գտնվող չգրանցված, կեղծ, անորակ, ժամկետանց դեղեր հայտնաբերելու նպատակով դեղատներում և դեղատնային կրպակներում մշտադիտարկման կազմակերպում, դրանց արդյունքների վերլուծությունն ու գնահատումը:

 2. Համաճարակաբանական հատուկ ծրագրերը հետևյալ ուղղություններով`

 1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն որոշմամբ հատատված Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրի իրականացում,

 2) մասնակցություն Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) իրականացմանը,

 3) իմունականխարգելման ազգային ծրագրի միջոցառումների իրականացում:

 

II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակներն են.

2015 թվականին ապահովել առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) ոլորտի զարգացման շարունակականությունը՝ ելնելով այն հանգամանքից, որ այն առողջապահության զարգացման ու բարեփոխումների ամենաարդյունավետ ուղին է, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության մատչելիությունը, սոցիալական արդարությունն ու հավասարությունը:

2015 թվականի պետական նպատակային ծրագրում առողջության առաջնային պահպանման ոլորտի, որպես գերակայություն, դիտարկումն ապահովում է`

-առողջության առաջնային պահպանման ծառայությունների գծով ամբուլատոր- պոլիկլինիկական անվճար բժշկական օգնության և սպասարկման իրականացման սկզբունքի պահպանումը,

-ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) օղակի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների ապահովումը,

-ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կանխարգելիչ ուղղվածության ամրապնդումն ու ուժեղացումը,

-իրականացվող բժշկական օգնության և մատուցվող ծառայությունների որակի բարելավումը,

-ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայության տեսակների ապահովումը,

-ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության նյութատեխնիկական բազայի ամրապնդումը և այդ ամենի արդյունքում` հիվանդանոցային բուժօգնության բեռի թեթևացումը,

-ԱԱՊ օղակում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով ըստ կատարված աշխատանքների արդյունքների գնահատման խրախուսական ֆինանսավորման մեխանիզմների կիրառման ընդլայնումը,

-սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելումն ու բուժումն ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների դիսպանսերային կաբինետների և մասնագիտացված բժշկական կազմակերպությունների արտահիվանդանոցային ծառայությունների /դիսպանսերների/ կողմից:

2015 թվականի առողջության առաջնային պահպանման պետական նպատակային ծրագիրն ուղղվելու է.

-սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների (սրտանոթային, էնդոկրինոլոգիական, ուռուցքաբանական, հակատուբերկուլոզային, ինֆեկցիոն, հոգեբուժական, նարկոլոգիական, մաշկավեներաբանական և այլն) կրճատմանը` դրանց կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման և վերականգնողական միջոցառումների գործընթացի բարելավման ճանապարհով,

-ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, առաջնային և երկրորդային կանխարգելմանը, բուժմանն ու վերականգնողական միջոցառումների ապահովմանը,

- բժշկական օգնության և սպասարկման շարունակական բարելավմանը` զարգացնելով փոխադարձ կապը առաջնային ու մասնագիտացված բուժօգնության մակարդակների միջև:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են.

Ա. Առաջնային բուժօգնության գծով`

1. Մատչելի և որակյալ առաջնային բժշկական օգնության և սպասարկման անվճար տրամադրումն ամբողջ բնակչության համար` հավասարության և սոցիալական արդարության ապահովման նպատակով:

2. Բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, հիվանդների բուժման և նրանց նկատմամբ շարունակական հսկողության ապահովման, անհրաժեշտության դեպքում` հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների հոսպիտալացման կազմակերպման միջոցառումների իրականացումը տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից` ողջ բնակչության համար, առանց հաճախումների սահմանափակման:

3. Առողջ ապրելակերպի քարոզչության և կանխարգելման ծրագրերի իրականացումը առողջության առաջնային պահպանման մասնագետների (տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների) կողմից` ամբողջ բնակչության համար:

4. Առողջության առաջնային պահպանման մասնագետների (տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների) բնակչության կողմից ազատ ընտրության սկզբունքի կիրառման գործընթացի շարունակականության ապահովումը և դրա վերաբերյալ տարվա ընթացքում հավաքագրված տեղեկատվության մշակումն ու ամփոփումը:

5.Հանրապետությունում գործող բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում հիվանդների անհետաձգելի առաջին բժշկական օգնության ապահովումը` ամբողջ բնակչության համար:

6. Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագետների կողմից բնակչության բուժական-խորհրդատվական մասնագիտացված բժշկական օգնության ապահովումը` ուռուցքաբանական, ներզատաբանական, ինֆեկցիոն, հոգեբուժական (նարկոլոգիական), մաշկավեներաբանական, հակատուբերկուլոզային, սրտաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբուժական, նյարդաբանական, վիրաբուժական (վնասվածքաբանական) կաբինետների միջոցով` ամբողջ բնակչության համար՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:

7. Ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման իրականացումը` մինչև 8 տարեկան երեխաներին, 12 տարեկան երեխաներին, ինչպես նաև սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց:

8. Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների կողմից տնային կանչերի իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

9. Անհրաժեշտության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի կողմից երկրորդային և երրորդային մակարդակի մասնագիտական բժշկական խորհրդատվությունների կազմակերպումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:

10. Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության իրականացումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը), սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաև հոգեկան և որոշ քրոնիկական հիվանդություններով (շաքարային դիաբետ, խոցային հիվանդություն) տառապող անձանց համար (համաձայն «Տուբերկուլոզի դեմ պայքարի Ազգային Ծրագրի»):

11. Շաքարային դիաբետի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը) բոլոր անձանց համար:

12. Սրտանոթային հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը) բոլոր անձանց համար:

13. Պարբերական հիվանդության վաղ հայտնաբերումը, բարդությունների կանխարգելումն ու բուժումը:

14. ՄԻԱՎ-ի կանխարգելման նպատակով ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը), սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաև որոշ քրոնիկական հիվանդություններով (շաքարային դիաբետ, խոցային հիվանդություն) տառապող անձանց համար արյան հավաքագրման կազմակերպում:

15. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի հետազոտումը, գնահատումը, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը` ներառյալ ուղեգրումը հիվանդանոցային կազմակերպություն` անվճար բուժման նպատակով:

16. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց շրջանում տուբերկուլոզի կանխարգելումը ու հիվանդների ակտիվ հայտնաբերումը համաձայն ստորև առաջարկվող հաջորդականության.

1) հայտնաբերված հիվանդ զինապարտների (նախազորակոչ` 16-18 և զորակոչ` 18-27 տարեկան), ինչպես նաև տուբերկուլոզի պատճառով վաղաժամկետ ազատված զինծառայողների առողջական վիճակի վերահսկում և համակարգում,

2)տարածքային պոլիկլինիկաների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ՊՀՀ տարածքային և մարզային կենտրոնների կողմից հետագա դիսպանսերային հսկողության, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում,

3) հիվանդների հաշվառում, բուժման արդյունքների մոնիտորինգ:

17. Գյուղական բնակավայրերում բուժակ-մանկաբարձական կետերի միջոցով բնակչության առաջնային նախաբժշկական օգնության և սպասարկման իրականացումը:

18. Հղիների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մանկաբարձագինեկոլոգիական օգնության ապահովումը` կանանց կոնսուլտացիաների (կաբինետների) միջոցով` համաձայն մոր և մանկան առողջության պահպանման 2015 թվականի պետական նպատակային ծրագրի:

19. Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում բժշկական օգնություն ստացող՝ բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերին պատկանող անձանց համար, բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպումը մասնագիտացված բժշկական կազմակերպություններում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:

20. Ոչ վարակիչ քրոնիկ հիվանդությունների բարդությունների երկրորդային կանխարգելման նպատակով այդ հիվանդությունների շարունակական կառավարման իրականացումը առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետների (ընտանեկան բժիշկների, տեղամասային թերապևտների և մանկաբույժների), պոլիկլինիկաների համապատասխան կաբինետների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև մասնագիտացված բժշկական կենտրոնների, միավորումների, համալիրների դիսպանսերային ստորաբաժանումների մասնագետների միջոցով:

21. Վերականգնողական բուժման կազմակերպումը որոշ` առավել տարածված հիվանդությունների երկրորդային կանխարգելման նպատակով /տուբերկուլոզ, սիրտ-անոթային, ստամոքս-աղիքային և նյարդային համակարգերի հիվանդություններ և այլն/:

Բ. Դեղերով ապահովման գծով` տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով` համապատասխան մասնագետների միջոցով բնակչությանն անվճար և արտոնյալ պայմաններով դեղերով ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի:

Գ. Կազմակերպչական-մեթոդական գործունեության գծով`

1. Ընտանեկան բժիշկների անհատական և խմբային անկախ պրակտիկաների ձևավորմանն աջակցությունը:

2. Գյուղական բնակավայրերում բուժաշխատողների վարձատրման տարբերակված մեխանիզմների մշակումը և ներդրումը:

3. Առողջության առաջնային պահպանման օղակում ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարելավումը, առանձին հիվանդությունների վարման կլինիկական ուղեցույցների մշակումը և ըստ դրանց կատարողականի վարձատրման խրախուսական մեթոդների կիրառման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:

 

III. ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակներն են` 2015 թվականին ապահովել.

- երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալներն ու մատչելիությունը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը` ուղղված մանկական մահացության և հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը,

- անվտանգ մայրության հովանավորումը, սկրինինգային ծրագրերի իրականացումը, ծննդօգնության և վերարտադրողական առողջության ծառայությունների անհրաժեշտ ծավալների ու մատչելիության ապահովումը` ուղղված մայրական, շուրջծննդյան (պերինատալ) հիվանդացության ու մահացության ցուցանիշների նվազեցմանը, ինչպես նաև կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են.

Ա. Երեխաների բժշկական օգնության ուղղությամբ`

«Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1000-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 10.09.2009թ. N37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարության ներդրման 2010-2015թթ. գործողությունների ծրագրի» շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը վերապահված և 2015թ. համար նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացումը, այդ թվում.

1. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`

1) մինչև 18 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) բուժօգնության կազմակերպումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված ծավալների շրջանակներում, ներառյալ.

 ա. տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից մինչև 18 տարեկան երեխաների զարգացման և առողջության հսկողությունն ու բուժօգնության իրականացումը, այդ թվում`

- առողջ երեխայի հսկողությունը` աճի և զարգացման գնահատմամբ,

-հիվանդությունների կանխարգելման միջոցառումները` ներառյալ պատվաստումների իրականացումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը և հիվանդ երեխայի բժշկական օգնությունը,

-ծնողների հետ տարվող առողջապահական կրթման և քարոզչական աշխատանքների իրականացումը` երեխայի խնամքի, սնուցման և հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով,

բ. մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական բուժօգնության իրականացումը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի և ծավալների,

գ. ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում անհրաժեշտության դեպքում նաև բոլոր մասնագետների կողմից երեխաների անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից,

դ. բուժքույրերի կողմից դպրոցներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման ապահովումը` տարածքային սպասարկման պոլիկլինիկայի ղեկավարության և պատասխանատվության ներքո,

 ե. երեխաների բերանի խոռոչի հիգիենայի ծրագրի իրականացումը և ստոմատոլոգիական օգնության կազմակերպումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի և ծավալների,

զ. 14-15 տարեկան արական սեռի անձանց, նախազորակոչային տարիքի պատանիների առողջական վիճակի գնահատումը, ըստ անհրաժեշտության բուժօգնության կազմակերպումը,

է. դպրոցներում երեխաների բուժօգնության գործընթացի կազմակերպումը, առողջության գնահատմանն ուղղված ընթացիկ զննումների իրականացումը:

2) Արտահիվանդանոցային/ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության այլ տեսակներ` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի և ծավալների.

ա. մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական խորհրդատվական, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և բժշկական օգնության իրականացումը հիվանդանոցային հաստատությունների ամբուլատոր-պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) ստորաբաժանումների կողմից,

բ. քրոնիկ հիվանդ երեխաների դիսպանսերային հսկողության և բուժօգնության իրականացումը` պոլիկլինիկաների համապատասխան մասնագետների կամ մասնագիտացված հիվանդանոցային հաստատությունների դիսպանսերային ստորաբաժանումների կողմից,

գ. արտահիվանդանոցային պայմաններում երեխայի զարգացման գնահատման և վերականգնողական բուժօգնության ծառայությունների մատուցումը` համապատասխան պայմաններ ունեցող վերականգնողական կենտրոններում (ստորաբաժանումներում):

2. Հիվանդանոցային բուժօգնության գծով`

ա. սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված (այդ թվում մինչև 7 տարեկան) երեխաների հիվանդանոցային բուժօգնության կազմակերպումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված ծավալներին և ընթացակարգերին համապատասխան,

բ. սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող առանձին հիվանդություններով (հոգեկան խանգարումներ, դիաբետ, չարորակ նորագոյացություններ, սեռավարակներ, տուբերկուլյոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ինֆեկցիոն հիվանդություններ) տառապող երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը` սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի նպատակային ծրագրին համապատասխան,

գ. մինչև 18 տարեկան երեխաների վերակենդանացման և հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների ու սուր հիվանդությունների բուժումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ցանկերին համապատասխան,

դ. նորածնային և վաղ հասակի երեխաների անհետաձգելի բուժօգնության ծառայությունների ուժեղացման ծրագրերի/միջոցառումների իրականացումը,

ե. նորածնային սկրինինգ ծրագրերի իրականացումը (ֆենիլկետոնուրիայի, բնածին հիպոթիրեոզի, լսողության, անհասության ռեթինոպաթիայի և կոնքազդրային սկրինինգներ)` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծրագրերին համապատասխան,

զ. երեխաների արտագնա հիվանդանոցային անհետաձգելի բուժօգնության ծառայությունների կազմակերպումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված կարգով,

է. երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի շարունակական ներդրումը:

3. Վերականգնողական-առողջարանային բուժման գծով`

1) սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված երեխաների, այդ թվում մինչև 7 տարեկան քրոնիկ հիվանդ երեխաների վերականգնողական-առողջարանային բուժօգնության կազմակերպումը` համապատասխան բժշկական կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներով և ընթացակարգերով,

2) վերականգնողական-առողջարանային բուժման ընթացքում, աղքատության (ընտանեկան) նպաստների համակարգում ընդգրկված 30 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների երեխաների խնամակալների կացարանային-առողջարանային ծախսերի հոգածությունը, եթե երեխան ունի անհատական խնամքի կարիք:

4. Այլ մասնագիտացված բուժօգնության գծով`

1) հաշմանդամ և սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների պրոթեզա-օրթոպեդիկ իրերով ապահովումը (օրթեզավորում, կորսետավորում)` համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներին համապատասխան,

2) տուբերկուլոզի ազգային ծրագրի շրջանակներում ռիսկի խմբի երեխաների մոտ անհրաժեշտ ծավալով լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների, այդ թվում խորխի բակտերիոլոգիական քննության ապահովումը, հատուկ կարևորելով դեռահասության շրջանում տուբերկուլյոզի կանխարգելման հիմնախնդիրը,

3) ՄԻԱՎ վարակակիր մորից ծնված և ֆենիլկետոնուրիայով հիվանդ երեխաներին ադապտացված և հատուկ բժշկական կաթնախառնուրդներով ապահովումը:

5.Կազմակերպա-մեթոդական գործունեության գծով`

1) երեխաների և դեռահասների առողջության պահպանման ծրագրերի և նորմատիվ-իրավական ակտերի մշակումը և ներդրումը,

2) հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը,

3) մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման ազգային ռազմավարության ընդլայնումը և շարունակական ներդրումը համայնքային մակարդակով,

4) երեխաների և դեռահասների հոգեկան առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի մշակումը և միջոցառումների իրականացումը,

5) երեխաների ռացիոնալ սնուցման վերաբերյալ տեղեկատվական-իրազեկման կրթական և կազմակերպչական ծրագրերի իրականացումը.

6) բժշկական մասնագետների և հասարակության լայն զանգվածների համար մեթոդական և լուսավորչական նյութերի մշակումը, տպագրումը, տարածումը, հեռուստա-ռադիո-հեռարձակումների կազմակերպումը,

7) երեխայի առողջության պետական հավաստագրի շարունակական ներդրման և մոնիտորինգի կազմակերպա-մեթոդական աշխատանքներ:

Բ. Մանկաբարձագինեկոլոգիական օգնության ուղղությամբ`

«Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1000-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. հուլիսի 26-ի N 29 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Վերարտադրողական առողջության բարելավման 2008-2015թթ. ազգային ծրագրի» շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը վերապահված և 2015թ. համար նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացումը, այդ թվում.

1. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`

1) մանկաբարձ-գինեկոլոգի, ընտանեկան բժշկի և մանկաբարձուհու կողմից հղիների և ծննդկաների հսկողության իրականացումը,

2) նախածննդյան հսկողության ընթացքում հղիներին անհրաժեշտ լաբորատոր- գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներին համապատասխան,

3) բարձր ռիսկի հղիների հսկողությունը, մասնագիտական խորհրդատվությունը և լաբորատոր-գործիքային հետազոտությունների ապահովումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներին և ընթացակարգերին համապատասխան,

4) «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում» ծրագրի ներդրումը` ապահովելով բոլոր հղիների կամավոր խորհրդատվությունը և հետազոտումը, թեստերի ձեռք բերումը և անվճար հետազոտման շարունակական ապահովումը, բուժաշխատողների ուսուցումը, բնակչության իրազեկումը,

5) «Հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստումը» ծրագրի շրջանակներում («Մայրական դպրոց») ծառայությունների մատուցումը` ծննդօգնության հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում,

6) գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերումը, գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց բուժման և շարունակական հսկողության ապահովումը մանկաբարձ-գինեկոլոգի կողմից,

7) հղիների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մասնագիտացված բուժխորհրդատվական օգնության կազմակերպումը մանկաբարձա-գինեկոլոգիական կազմակերպությունների (կենտրոնների, միավորումների, համալիրների) կոնսուլտատիվ պոլիկլինիկաների (կաբինետների) կողմից,

8) սեռավարակների և պերինատալ հատուկ ինֆեկցիաների` (ռիսկի խմբի կանանց, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը) հետազոտումը և բուժումը,

9) անցանկալի հղիությունների կանխարգելման և հղիության արհեստական ընդհատումների կրճատման, ընտանիքի պլանավորման ժամանակակից մեթոդների և բեղմնականխման արդյունավետ միջոցների տարածման միջոցառումների իրականացումը,

10) բնակչության սոցանապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հետազոտումն ու բուժումը` անպտղության կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներին համապատասխան,

11) քաղցկեղի կանխարգելման նպատակով 30-60 տարեկան կանանց արգանդի վզիկի սկրինինգային հետազոտումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ազգային ծրագրին համապատասխան,

12) հղիների ստոմատոլոգիական օգնությունը` բերանի խոռոչի սանացիան:

2. Հիվանդանոցային բուժօգնության գծով`

1) մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր և մասնագիտացված հիվանդանոցային կազմակերպություններում հղի կանանց, ծննդաբերների ու ծննդկանների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը, ներառյալ`

- հղիության ախտաբանությամբ և բարձր ռիսկով հղիների բուժօգնությունը,

- ծննդալուծումը, այդ թվում կեսարյան հատումով,

- բուժօգնությունը հետծննդյան 42 օրերի ընթացքում,

- նորածինների վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը, այդ թվում ցածր քաշով ծնված նորածինների խնամքը,

2) նորածնային հեմոլիտիկ հիվանդության կանխարգելման նպատակով ռեզուս-բացասական պատկանելիությամբ ծննդկաններին հակառեզուս իմունոգլոբուլինով իզոիմունիզացիայի ապահովումը,

3) գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում` հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժկազմակերպություններում, արտոնյալ պայմաններով,

4) հղիության արհեստական ընդհատման ապահովումը բժշկական և սոցիալական ցուցումներով,

5) բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց կոնսերվատիվ և օպերատիվ գինեկոլոգիական օգնության ու հղիության արհեստական ընդհատման ապահովումը,

6)հղիների և գինեկոլոգիական հիվանդների, ըստ անհրաժեշտության նեղ մասնագիտական խորհրդատվական, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և արտահիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը բժշկական նեղ մասնագիտական բժշկական կենտրոնների, միավորումների, համալիրների պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) ստորաբաժանումների կողմից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի,

7) արտագնա, անհետաձգելի մանկաբարձա-գինեկոլոգիական և հարակից շտապ բուժօգնության կազմակերպումը, այդ թվում հղիների և գինեկոլոգիական հիվանդների տեղափոխումը բարձր մակարդակի ծննդօգնության հաստատություններ և առաջատար բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններ,

8) «Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ռազմավարության» շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրագործվող ծրագրերի ներդրման ապահովումը:

2015 թվականին նախատեսվում է իրականացնել հետևյալ նոր ծրագրային նախաձեռնություններ.

 1. Աղքատության նպաստների համակարգում ընդգրկված անպտուղ զույգերին վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների տրամադրման ծրագիր.

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման տեսակները ներառված են նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնության տեսակների ցանկում և մինչ 2014թ պետական պատվերի շրջանակներում չէին մատուցվում: «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում 2013 թվականին կատարվեց լրացում, և հնարավորություն ընձեռնվեծ նշված ծառայությունները անվճար կամ արտոնյալ պայմաններով առողջապահական ամենամյա նպատակային ծրագրերի շրջանակներում իրականացնելու համար: «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն շրջանառության մեջ է դրվել «Անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

2. ԱՄՆ ՄԶԳ ծրագրի աջակցությամբ իրականացվող անցանկալի հղիությունների կանխարգելման նպատակով հակաբեղմնավորիչ ժամանակակից միջոցների մատչելիության ապահովման ծրագիր.

 Նոր ծրագրի ներառումը պայմանավորված է ՀՀ կառավարության և Ամերիկայի միացյալ նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ օժանդակության համաձայնագրի 2013թ. սեպտեմբերի 27-ի թիվ 4 փոփոխության համաձայն, որով ՀՀ կառավարությունը ստանձնել է ժամանակակից հակաբեղմնավորիչների գնման պարտավորություն:

3. «Երեխաների առողջ սնուցում»` վաղ տարիքի (0-5տ. երեխաների) սնուցման բարելավմանն ուղղված հանրային իրազեկման ծրագիր

Ծրագիրը նախատեսում է երեխաների առողջ սնուցում, վաղ տարիքի` 0-5տ. երեխաների սնուցման բարելավմանն ուղղված հանրային իրազեկման միջոցառումներ: Երեխայի սնուցման վերաբերյալ ծնողների բավարար տեղեկացվածությունը և ադեկվատ գործելակերպը նպաստում է մանկան առավել բալանսավորված սնուցման կազմակերպմանը, միաժամանակ այն երեխայի նորմալ աճի ու զարգացման կարևորագույն նախապայմաններից է:

3. Կազմակերպա-մեթոդական գործունեության գծով`

1) բուժօգնության որակի բարձրացման նպատակով մանկաբարձագինեկոլոգիական պրակտիկայում ապացուցողական բժշկության դրույթների վրա հիմնված ուղեցույցների մշակումը և ներդնումը,

2) վերարտադրողական և մայրական առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի մշակման և ներդրման աշխատանքներ,

3) մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայության ոլորտի նորմատիվ-իրավական ակտերի և չափորոշիչների ներդրում,

4) առողջ մայրության, անվտանգ սեռական վարքագծի քարոզչությանն ուղղված հանրային իրազեկման ծրագրերի իրականացում` ազգային ծրագրերի շրջանակներում,

5)առողջ մայրության, վերարտադրողական օրգանների քաղցկեղային հիվանդությունների կանխարգելմանը, անվտանգ սեռական վարքագծի հղիության ընդհատմանը, այդ թվում դեղորայքային, անվտանգության քարոզչությանն ուղղված հանրային իրազեկման ծրագրերի իրականացում` ազգային ծրագրերի շրջանակներում,

6) ծննդօգնության պետական հավաստագրի շարունակական ներդրման և մոնիտորինգի կազմակերպական աշխատանքներ:

Գ. Դեղերով ապահովման ուղղությամբ`

-տեղամասային մանկաբույժների կամ ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի համապատասխան մասնագետների միջոցով արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող երեխաների և կանանց դեղերով ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N1717-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:

Դ. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղղությամբ`

Բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 04.03.2004թ. N 318-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով:

 

IV. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակն է` 2015 թվականին բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց անհրաժեշտ բժշկական օգնությամբ և սպասարկման ապահովումն առողջապահական համակարգի բոլոր օղակներում: Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

1. Արտահիվանդանոցային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության գծով`

ա) տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժիշկի կողմից անհրաժեշտ ծավալով բուժկանխարգելիչ օգնության և տնային կանչերի իրականացումը ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում (պոլիկլինիկա, գյուղական բժշկական ամբուլատորիա, գյուղական առողջության կենտրոն, բժշկական կենտրոնների և միավորումների պոլիկլինիկական ստորաբաժանում, ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային անկախ պրակտիկաներ) ամբողջ բնակչության համար,

բ) նեղ մասնագիտացված բժշկական-խորհրդատվական օգնության իրականացումը` բժշկական ցուցումներին համապատասխան` առանց մասնագետների ցանկի և այցելությունների սահմանափակման,

գ) բժշկական ցուցումների առկայության դեպքում լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը,

դ) հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն չպահանջող հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպումը` պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, մասնագիտացված բժշկական կենտրոններում, միավորումներում, համալիրներում,

ե) ստոմատոլոգիական բժշկական օգնության և ատամնապրոթեզավորման իրականացումը:

2. Հիվանդանոցային բուժօգնության գծով` հիվանդանոցային բուժօգնության ցուցումների առկայության դեպքում բժշկական օգնության ապահովումը հիվանդանոցային պայմաններում` հիվանդանոցային բուժկազմակերպություններում, նեղ մասնագիտացված դիսպանսերների հիվանդանոցային բաժիններում` անկախ ախտորոշումից և տարիքից:

2.1. Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման մեջ նորագույն, բարդ և թանկարժեք միջամտություններ, միջոցներ և ինպլանտներ պահանջող բուժման կիրառում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի, այդ թվում.

- սիրտ -անոթային վիրաբուժություն,

- գլխուղեղի և պերիֆերիկ անոթների ռենտգեն/էնդովասկուլյար միջամտությունների կիրառում,

- երիկամի փոխպատվաստում,

- առիթմոլոգիական բուժում և ռիթմը կանոնավորող հատուկ միջոցների կիրառում,

- ձայնալարի պրոթեզի կիրառում` կոկորդի չարորակ նորագոյացությունների վիրահատության ժամանակ:

3. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով` ամբուլատոր-պոլիկլինիկական և/կամ հիվանդանոցային պայմաններում բուժվող հիվանդների համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 04.03.2004թ. N 318-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով:

 

V. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակներն են`

 2015 թվականին ապահովել սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների վաղ հայտնաբերումը, հիվանդների բուժօգնության կազմակերպումը և շարունակական հսկողությունը, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների քարոզչությունը:

Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններն են`

 - ինֆեկցիոն հիվանդություններ (այդ թվում` տուբերկուլոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, աղիքային ինֆեկցիաներ, բակտերիալ և վիրուսային հիվանդություններ),

- սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ,

- նյարդային համակարգի հիվանդություններ,

- աչքի հիվանդություններ,

- հոգեկան խանգարումներ,

- չարորակ նորագոյացություններ,

- դիաբետ,

- ալկոհոլամոլություն, թմրամոլություն և թունամոլություն,

- վնասվածքներ և թունավորումներ,

- վերակենդանացման միջոցառումներ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակներ,

 -պարբերական հիվանդություն:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեից ֆինանսավորող միջոցառումներն են`

Ա. Արտահիվանդանոցային (ամբուլատոր-պոլիկլինիկական) պայմաններում`

1. Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդների բժշկական օգնության և շարունակական հսկողության իրականացումը:

2. Հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն չպահանջող հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպումը պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, մասնագիտացված կենտրոններում և բժշկական համալիրներում:

3. Բնակչության իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով` նեղ մասնագետների կողմից բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչության իրականացումը` ուղղված սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների, վնասվածքների, թունավորումների և անհետաձգելի վիճակների կանխարգելմանը:

4. Երկրորդային կանխարգելման գործընթացի իրականացումը` առկա հիվանդությունների բարդացումներից խուսափելու նպատակով:

5. Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ`

ա) ինֆեկցիոն կաբինետների միջոցով`

 - ինֆեկցիոն հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովման, անհրաժեշտության դեպքում՝ հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը` ամբողջ բնակչության համար,

- առանձին ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում` տուբերկուլոզի, մալարիայի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումների իրականացումը` հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հետ համատեղ,

բ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միջոցով`

- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպումը, դիսպանսեր հսկողության իրականացումը,

- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առումով բարձր ռիսկի խմբերի բնակչության շրջանում կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,

- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների հետ կոնտակտավորների հայտնաբերման, հետազոտման և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումը,

- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ խորհրդատության և հետազոտության տրամադրումը բնակչության տարբեր խմբերին,

գ) հակատուբերկուլոզային դիսպանսերների և կաբինետների միջոցով`

- տուբերկուլոզով հիվանդների, ինչպես նաև տուբերկուլոզով հիվանդների հետ շփվող անձանց (կոնտակտավորների) բուժկանխարգելիչ միջոցառումների, քրոնիկ հիվանդների շարունակական հսկողության ապահովումը` ամբողջ բնակչության համար,

- նոր հայտնաբերված բոլոր տուբերկուլոզով հիվանդների և կրկնակի հիվանդացածների բուժման կազմակերպումը,

- բնակչությանը տուբերկուլոզի դեմ պատվաստումների իրականացումը,

- տուբերկուլոզի վաղ հայտնաբերման նպատակով տուբերկուլոզին բնորոշ ախտանիշեր ունեցող քաղաքացիների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը,

- տուբերկուլոզի առումով բարձր ռիսկի խմբերի, ինչպես նաև զորակոչային տարիքի անձանց և բնակչության այլ հատուկ խմբերի (որոնց ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից) ռենտգենաբանական հետազոտությունների և խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության իրականացումը,

- վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում, սահմանված կարգով, հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություններին տեղեկացնելը,

դ) մաշկավեներաբանական դիսպանսերների և կաբինետների միջոցով`

- սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վաղ հայտնաբերման, կանխման, հայտնաբերված հիվանդների բուժման ապահովումը, կոնտակտավորների հայտնաբերման, ստուգման և անհրաժեշտության դեպքում նաև կանխարգելիչ բուժման աշխատանքների կազմակերպումը` ամբողջ բնակչության համար:

6. Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ` սրտաբանական մասնագիտացված կաբինետների միջոցով սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար:

7. Աչքի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ` ակնաբուժական մասնագիտացված կաբինետների միջոցով աչքի հիվանդություններով տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար:

8. Նյարդային համակարգի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ` նյարդաբանական մասնագիտացված կաբինետների միջոցով նյարդային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը, վերականգնողական բուժման ապահովումը` ամբողջ բնակչության համար:

 9. Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ուղղությամբ` ուռուցքաբանական դիսպանսերներում և նեղ մասնագիտական կաբինետներում չարորակ նորագոյացություններով տառապող անձանց հայտնաբերման, հաշվառման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, քիմիոթերապիայի և ճառագայթային բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաև հակաուռուցքային դեղորայքով ապահովման հարցերը` տվյալ հիվանդությամբ տառապող բնակչության համար:

10. Դիաբետով հիվանդների բժշկական օգնության ապահովման ուղղությամբ` էնդոկրինոլոգիական դիսպանսերների և մասնագիտացված կաբինետների միջոցով դիաբետով հիվանդների վաղ հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը, ինչպես նաև հակադիաբետիկ դեղորայքով ապահովումը` դիաբետով տառապող բնակչության համար:

11. Հոգեկան հիվանդների բժշկական օգնության ուղղությամբ` բնակչության տվյալ հիվանդությամբ տառապող բոլոր խմբերի համար`

ա) նյարդահոգեբուժական դիսպանսերների և նեղ մասնագիտացված կաբինետների միջոցով հոգեկան հիվանդություններով տառապող անձանց հայտնաբերման, հաշվառման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, ինչպես նաև հոգեմետ դեղորայքով ապահովման հարցերը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` իրավապահ մարմինների որոշումով, հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով, հարկադիր բուժման բժշկական հսկողություն չպահանջող հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպումը:

բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների իրականացումը` ուղղված խնամքի կենտրոններում գտնվող հիվանդների խնդիրների լուծմանը:

12. Ալկոհոլամոլության, թմրամոլության և թունամոլության դեմ պայքարի ուղղությամբ` բնակչության բոլոր խմբերի համար.

ա) մասնագիտացված դիսպանսերի և կաբինետների միջոցով թմրամոլների և ալկոհոլամոլությամբ տառապող անձանց հայտնաբերման, հաշվառման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության կազմակերպումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման և բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաև մարզերում բնակչությանը բուժխորհրդատվական օգնության պարբերաբար կազմակերպումը,

 բ) տոկսիկոքիմիական փորձաքննությունների կազմակերպումը և իրականացումը` իրավապահ մարմինների որոշումով,

գ) ալկոհոլային հարբածության վկայարկման կազմակերպումը և իրականացումը` իրավապահ մարմինների ուղեգրով,

դ) դատանարկոլոգիական փորձաքննությունների կազմակերպումը և իրականացումը` իրավապահ մարմինների որոշումով,

ե) հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով:

13. Վնասվածքների, թունավորումների, ինչպես նաև վերակենդանացման միջոցառումներ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների ուղղությամբ` ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր կազմակերպություններում անհետաձգելի վիճակների դեպքում հիվանդների առաջին բուժօգնության ապահովումը` ամբողջ բնակչության համար.

14. Պարբերական հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ` թերապևտիկ կաբինետների միջոցով պարբերական հիվանդությամբ տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար ու հատուկ և դժվարամատչելի հետազոտությունները սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների համար:

Բ. Հիվանդանոցային պայմաններում`

1. Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացում:

2. Հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն պահանջող հիվանդների բուժման կազմակերպում հիվանդանոցներում, մասնագիտացված կենտրոններում և բժշկական համալիրներում:

-Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ

-Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում ծրագրի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման տրամադրման ծառայություններ:

3. Երկրորդային կանխարգելման գործընթացի իրականացումը` առկա հիվանդությունների բարդացումներից խուսափելու նպատակով:

4. Ինֆեկցիոն հիվանդությունների ուղղությամբ`

- ինֆեկցիոն հիվանդանոցների և բաժանմունքների միջոցով հիվանդանոցային բուժօգնության ցուցումների առկայության դեպքում ինֆեկցիոն հիվանդների հիվանդանոցային բուժում` ամբողջ բնակչության համար, անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից,

- առանձին ինֆեկցիոն հիվանդություններով, այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, տուբերկուլյոզով, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող հիվանդների, հիվանդանոցային հետազոտության և բուժման իրականացում համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատություններում և բաժանմունքներում,

- նոր հայտնաբերված հիվանդների և կրկնակի հիվանդացածների բուժման կազմակերպում և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացում,

- վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում, սահմանված կարգով, հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություններին տեղեկացնելը:

5. Սիրտանոթային համակարգի հիվանդությունների ուղղությամբ`

- սրտամկանի ինֆարկտով հիվանդների հիվանդանոցային բուժման կազմակերպում սրտաբանական մասնագիտացված և թերապևտիկ բաժանմունքների միջոցով, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում` ամբողջ բնակչության համար,

- «Սուր կորոնար անբավարարության համախտանիշով» հիվանդների անհետաձգելի հիվանդանոցային բուժման կազմակերպումն ամբողջ բնակչության համար անկախ սոցիալական պատկանելիությունից :

6. Նյարդային համակարգի հիվանդությունների ուղղությամբ`

- նյարդաբանական մասնագիտացված բաժանմունքների միջոցով գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում /ինսուլտ/ ախտորոշմամբ հիվանդների հիվանդանոցային բուժման և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում` ամբողջ բնակչության համար:

7. Չարորակ նորագոյացությունների ուղղությամբ`

- ախտորոշված չարորակ նորագոյացություններով /այդ թվում օնկոհեմատոլոգիական/ անձանց հիվանդանոցային բուժման լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում, այդ թվում նաև քիմիաթերապևտիկ և ճառագայթային բուժման կազմակերպում՝ արտոնյալ պայմաններով, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

8. Հոգեկան հիվանդությունների ուղղությամբ`

- հոգեբուժական բժշկական հաստատություններում հոգեկան հիվանդություններով տառապող անձանց հիվանդանոցային բուժման, խնամքի և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում,

- հարկադիր բուժման կազմակերպում և իրականացում` դատարանների որոշումով:

9. Ալկոհոլամոլության և թմրամոլության ուղղությամբ`

- մասնագիտացված բժշկական հաստատության միջոցով թմրամոլների և ալկոհոլամոլությամբ և թունամոլությամբ տառապող հիվանդների հոսպիտալացման և բուժման կազմակերպում,

- հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով:

 

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման» N 7987-AM և «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» N 5222-AM վարկային և դրամաշնորհային ծրագրեր

 

«Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման» թիվ 7987-ԱՄ վարկային ծրագիր

Հիվանդանոցային համակարգի արդիականացում

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն

2015 թվականին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում «Առողջապահական համակարգի արդիականացում» երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման N 7987-AM վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում, բժշկական կենտրոնի համար բժշկական սարքավորումներ, կահույք և պարագաների ձեռք բերում :

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի բժշկական կենտրոն

 2015 թվականին «Առողջապահական համակարգի արդիականացում» երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման N 7987-AM վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի բժշկական կենտրոնի վերանորոգման շինարարական աշխատանքների և բժշկական պարագաների ձեռքբերման գործընթացը:

 

«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-AM վարկային և դրամաշնորհային ծրագիր

Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորում ԱԱՊ հաստատություններում ոչ վարակիչ հիվանդությունների և մոր և մանկան առողջության ծառայությունների բարելավման համար

● Կատարողականի վրա հիմնված վճարումները բաղկացած կլինեն երկու մասից՝ ա. սքրինինգային հետազոտություննների մաս, որտեղ ընտրված ՄՄԱ և ՈՎՀ սքրինինգային հետազոտությունների համար կկատարվի ծախսերի ամբողջական փոխհատուցում՝ միավորի արժեքի հիման վրա ամսական կտրվածքով և

● կատարողականի վրա հիմնված խթանների մաս, որտեղ կհատկացվեն կատարողականի վրա հիմնված վճարումներ կիսամյակային սկզբունքով (զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման ցուցանիշների համար տարեկան 20%, իսկ արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման ցուցանիշի համար՝ տարեկան 16.5% կատարողական), եթե նվաճվեն համաձայնեցված արդյունքի ցուցանիշների թիրախները: Իսկ հղիների նախածննդյան հսկողության դեպքում ծրագիրը կփոխհատուցի երրորդ լրացուցիչ անտենատալ այցի երկու հավելյալ թեստերի արժեքը յուրաքանչյուր հղիի հաշվով և կտրամադրի գործունեության վրա հիմնված խրախուսական վարձատրություն մանկաբարձ-գինեկոլոգներին (տարեկան 90% կատարողական):

● Նախատեսվում է իրականացնել սքրինինգային ծրագրին մասնակցելու, առողջ ապրելակերպի խթանման և ՈՎՀ հիմնական ռիսկային գործոնների կանխարգելմանը ուղղված հանրային իրազեկման քարոզարշավ :

● Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման մշտադիտարկում, արդյունքների ստուգում և գնահատում:

● 2015թ. «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում, նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի բժշկական (վեց հարկանի) մասնաշենքերի վերանորոգման և ֆունկցիոնալ ախտորոշման (երեք հարկանի) մասնաշենքի կառուցման և բժշկական սարքավորումների ձեռքբերման, (համակարգչային շերտագիր, ուլտրաձայնային հետազոտման սարք, էլեկտրոսրտագրիչ, ռենտգեն համալիր և Ոսկրածուծի փոխպատվաստման և քիմիաթերապիայի բաժանմունքի, ինչպես նաև Արյան բանկի ստեղծման, այդ թվում` GMP լաբորատորիա կրիոլաբորատորիա, դոնորների սենյակի հիմնադրման (այդ թվում, ճարտարապետական նախագծման, շինարարական աշխատանքներ:

●2015թ. «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է շարունակել և սկսել Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի երկու մասնաշենքերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի Ճառագայթային բուժման մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները:

 

«Սեզոնային գրիպի համաճարակաբանական ցանցի հիմնում և արձագանքում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում

2015թ-ին նախատեսվում է Հայաստանի ողջ տարածքում մշակել և ստեղծել գրիպի համաճարակաբանական հսկողության կայուն համակարգ՝ համապատասխան լաբորատոր և ախտորոշիչ հզորություններով, որոնք հնարավորություն կընձեռեն արագ ախտորոշել կասկածելի դեպքերը և իրականացնել սեզոնային և պանդեմիկ գրիպի դետքային վերահսկողություն, համապատասխան վարակաբանական հսկողություն և մարդկային ռեսուրսների հզորությունների հսկողություն, որը հնարավորություն կտա արդյունավետ արձագանքել պանդեմիկ և նովել գրիպի վտանգներին, սահմանել և վերահսկել սեզոնային գրիպի և շնչառական հիվանդությունների ազդեցությունը հանրային առողջության վրա և ամբողջովին մասնակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության GISN՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցության կենտրոններին ժամանակին և որակյալ նմուշներ տրամադրելով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թ.

սեպտեմբերի 25-ի նիստի N 40 արձանագրային որոշման

 

Ց Ա Ն Կ

2015 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվելիք առողջապահական պետական նպատակային ծրագրերի

N

2015 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերի անվանումը

ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի համապատասխան ծրագրի անվանումը

Գումար (հազ. դրամ)

1.

 Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման 2015 թվականի պետական նպատակային ծրագիր

Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության ծառայություններ

3,220,854.6

Վարակիչ հիվանդությունների օջախների ախտահանման ծառայություններ

74,843.1

Իմունականխարգելման ազգային ծրագիր

1,890,364.5

Արյան հավաքագրման ծառայություններ

250,958.4

Ծխելու դեմ պայքարի և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագիր

100,000.0

2.

Բնակչության առողջության առաջնային պահպանման 2015 թվականի պետական նպատակային ծրագիր

Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ

10,971,339.2

Նեղ մասնագիտացված բժշկական օգնության ծառայություններ

4,000,883.6

Շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման ծառայություններ

142,000.0

Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ

755,276.5

Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ

87,716.4

Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ

3,629,183.9

Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ

1,950,821.5

Հեմոդիալիզի անցկացման ծառայություններ

1,980,049.5

Մտավոր, հոգեկան,լսողական, ֆիզիկական, շարժողական և այլ զարգացման խանգարումներով երեխաների գնահատման և վերականգնողական բուժման ծառայություններ

232,863.8

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժօգնության ծառայություններ

138,988.7

Շտապ բժշկական օգնության ծառայություններ

3,292,269.6

Սպորտային բժշկության և հակադոպինգային հսկողության ծառայություններ

94,262.8

3.

Մոր և մանկան առողջության պահպանման 2015 թվականի պետական նպատակային ծրագիր

Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ

6,922,000.8

Գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ

372,790.2

Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ

7,570,939.3

Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության ծառայություններ

1,519,789.2

Անցանկալի հղիությունների կանխարգելման նպատակով հակաբեղմնավորիչ ժամանակակից միջոցների մատչելիության ապահովում

45,820.0

Անպտուղ զույգերի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ

78,637.0

4.

Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության 2015 թվականի պետական նպատակային ծրագիր

Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ

7,202,267.1

5.

Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բժշկական օգնության 2015 թվականի պետական նպատակային ծրագիր

Տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ

1,425,100.8

Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ

1,221,046.8

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ

185,709.8

Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության ծառայություններ

2,613,416.9

Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ

1,121,485.3

Վերականգնողական բժշկական օգնության ծառայություններ

613,346.8

Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային բժշկական օգնություն և փորձաքննություններ

871,144.9

Անհետաձգելի բժշկական օգնության գծով ծառայություններ

1,908,294.4

 Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ

2,683,555.0

Պետական հիմնարների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ

3,305,484.0

Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ

500,000.0

Թրաֆիքինգի զոհերին բժշկական օգնության ծառայություններ

2,200.0

6.

2015 թվականի նպատակային ծրագրերին օժանդակող հարակից ծառայությունների ծրագրեր (այլ դասերին չպատկանող)

Դատաբժշկական և գենետիկ ծառայություններ

387,458.1

Պաթանատոմիական ծառայություններ

42,726.7

Հանրապետությունից դուրս բուժման ուղեգրված հիվանդների ճանապարհածախսի փոխհատուցում

40,365.0

Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ

464,562.9

Դեղաքաղաքականությունից բխող փորձագիտական և մեթոդաբանական ծառայություններ

20,757.8

Հաշմանդամ և կարիքավոր երեխաներին օրթեզներով և կորսետներով ապահովման ծառայություններ

81,811.0

Առողջ ապրելակերպի խթանման և հանրային իրազեկման ծառայություններ

90,000.0

«Երեխաների առողջ սնուցում» հանրային իրազեկման ծառայություններ

10,150.0

Բժշկական օգնության մասնագիտական, խորհրդատվական և կազմակերպամեթոդական աջակցության ծառայություններ

236,489.7

Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի և դեղագործական արտադրանքի ստացման, մաքսազերծման և բաշխման ծառայություններ

44,743.6

Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի համակարգման ծառայություններ

94,076.8

Բժիշկ-մասնագետների ժամանակավոր ուղեգրման միջոցով ՀՀ մարզային առողջապահական կազմակերպություններում բժշկական ծառայությունների մատուցում

40,229.9

Արտասահմանյան առաջավոր կլինիկաների փորձի ուսումնասիրման նպատակով բժիշկների գործուղումներ

36,000.0

Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց

2,984,783.1

Դեղորայքի տրամադրում պետական պահպանության ծառայությանը

1,115.1

Արտակարգ իրավիճակներում բուժօգնության ծառայություններ

10,714.4

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր

2,046,224.2

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագիր

1,438,176.2

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման դրամաշնորհային ծրագիր

240,628.2

ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի աջակցությամբ իրականացվող Սեզոնային գրիպի համաճարակաբանական ցանցի հիմնման և արձագանքման դրամաշնորհային ծրագիր

126,297.9

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի շրջանակներում Առողջապահության կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհային ծրագիր

12,337.8