ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 դեկտեմբերի 2021 թ. |
N 5215-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ, ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 1-ին կետի 7.3.-րդ, 7.4.-րդ ենթակետերը, 3-րդ կետի 2-րդ, 3-րդ և 6-րդ ենթակետերը, Հայաստանի Հանրապետության ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը, N 3 հավելվածի 2-րդ կետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների արտադրական կանեփի արտադրության, արտադրական կանեփի ներմուծման, արտահանման, մեծածախ առևտրի, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշումների պահանջներին`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, արտադրական կանեփի արտադրության, արտադրական կանեփի ներմուծման, արտահանման, մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
1) «ԿԱՆԱՊՐՈԴ» |
արտադրական կանեփի արտադրություն |
2) «ԿԱՆԱՊՐՈԴ» |
արտադրական կանեփի ներմուծում, արտահանում |
3) «ԳՐԻՆ ՆԱՏՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
արտադրական կանեփի արտադրություն |
4) «ԳՐԻՆ ՆԱՏՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
արտադրական կանեփի ներմուծում, արտահանում |
5) «ԳՐԻՆ ԴՐԻՄՍ» ՍՊԸ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
արտադրական կանեփի արտադրություն |
6) «ԳՐԻՆ ԴՐԻՄՍ» ՍՊԸ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
արտադրական կանեփի ներմուծում, արտահանում |
7) ՍԱՍՈՒՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
8) ՍԵԴԱ ՀԱԿՈԲՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
9) ՄԱՐԻԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
10) ՎԻԿՏՈՐԻԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
11) ԿԱՐԻՆԵ ԲՈՅԱՋՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
12) ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
13) ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
14) ԳՐԵՏԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
15) «ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
16) «ՆԱԻՐԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
17) «ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
18) «ՆԱՐԵ ԵՎ ԵՂԲԱՅՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
19) «ԿՈՐՅՈՒՆ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
20) «ԿԱՆԱՐԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
21) «ՍՍՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
22) «ԴՈԿՏՈՐ ԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
23) «ԳՈՒԱՆԴԺՈՒ ՉԻՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
24) «ԼԱՎԱՆԴԱ-ՆՈՐՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
25) ԱՇՈՏ ԹՈՓՉՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
26) ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
27) ՍԵՅՐԱՆ ՉՈԲԱՆՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
28) ՀԱՅԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
29) ՔՐԻՍՏԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշումների համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|