Գլխավոր տեղեկություն
Номер
N 71-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (18.12.2021-13.09.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.12.13-2021.12.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.12.2021
Принят
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата принятия
09.12.2021
Подписан
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата подписания
09.12.2021
Дата вступления в силу
18.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

09 դեկտեմբերի 2021 թ.
ք. Երևան

  N 71-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 26-րդ կետը

 

ՀՐԱՄԱՅոՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի.

1) ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) ընդհանուր բնութագրերը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ n 1

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի

2021 թվականի դեկտեմբերի 9-ի

N 71-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

 

ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

հ/հ

Օբյեկտի անվանում

Նախագծի հեղինակ

Նախահաշվային արժեք, հազ.դրամ

Նախագծային հզորություն

1.

ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի /Նաիրիի/ բժշկական կենտրոնի կառուցման նախագիծ

«Հայնախագիծ» ԲԲԸ

2,804,809.3

30 մահճակալ/տեղ

2.

ՀՀ Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի կառուցման նախագիծ

«Նորաշեն» ՆՏ ԱԿ և «Էմ Ջի Դիզայն» ՍՊԸ

2,226,095.55

55 մահճակալ/տեղ

3.

ՀՀ Արմավիրի մարզի Արևիկ համայնքում «մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզի կառուցման նախագիծ

«Նորաշեն» ՆՏ ԱԿ

 537,758.31

140 երեխա

4.

Փոքրաքանակ երեխաներով համալրված «մոդուլային» տիպի դպրոցի կառուցման նախագիծ՝ ապաստարանով

«Հայնախագիծ» ԲԲԸ

694,019.2

7 դասարան /100 աշակերտ/տեղ/

5.

Փոքրաքանակ երեխաներով համալրված «մոդուլային» տիպի դպրոցի կառուցման նախագիծ՝ ապաստարանով

«Հայնախագիծ» ԲԲԸ

742,244.1

9 դասարան /150 աշակերտ/տեղ/

6.

ՀՀ Արարատի մարզի «Բարձրաշենի միջնակարգ դպրոցի» կառուցման նախագիծ

«Հազարաշեն» ՍՊԸ

2,083,366.09

264 աշակերտ/տեղ

7.

Մոդուլային տիպի, պողպատե կոնստրուկտիվ համակարգով սպանդանոցների շենքերի կառուցման (բազմակի կիրառման) օրինակելի նախագիծ

«Նորաշեն» ՆՏ ԱԿ

   

1)

   

101,322.350

5 գլխաքանակի համար

2)

   

117,251.860

10 գլխաքանակի համար

3)

   

144,123.870

20 գլխաքանակի համար

4)

   

213,213.180

40 գլխաքանակի համար

8.

ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի կառուցման նախագիծ

«Վանարխ» ՍՊԸ

702,812.68

36 բնակարան

2140 քմ բնակ. մակ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ n 2

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի

2021 թվականի դեկտեմբերի 9-ի

N 71-Ն հրամանի

 

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

 

ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

ԳԼՈՒԽ 1. ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴԻ /ՆԱԻՐԻԻ/ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

1. Նախագիծը մշակվել է

 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ 2021 թվականին:

2. Նախագծային լուծումներ

1) Հարկայնությունը՝ 1, նկուղային հարկաբաժնով: Ընդհանուր մակերեսը՝ 4116.6քմ (առանց նկուղային հատվածի՝ 3475 քմ), հողամասի մակերեսը՝ 29696.3քմ:

2) Բժշկական կենտրոնի նոր մասնաշենքը բաղկացած է 6 մասնաշենքից: Մասնաշենքերը իրարից անջատված են հակասեյսմիկ կարանով, միահարկ են նկուղային հարկով, ուղղանկյունաձև ուրվագծով, հիմքերը ե/բ, ժապավենային, ծածկերը՝ ե/բ սալերի տեսքով, տանիքը լանջավոր, միջնապատերը՝ գիպսաստվարաթղթե: Առկա է կաթսայատուն, 12.0x6.0մ առանցքային չափերով: Բժշկական համալիրի մասնաշենքերի կոնստրուկտիվ համակարգը՝ շրջանակակապային՝ կոշտ շրջանակային հանգույցներով:

3) Մասնաշենք «Ա» -ում տեղակայված են՝ ընդունարան –տեղեկատու, միջանցք-սպասասրահ, անհետաձգելի բուժօգնության ծառայություն, ինտենսիվ թերապիայի սրահներ, վիրահատական բլոկ երկու սրահներով, ախտորոշիչ և լաբորատոր բաժանմունք: Մասնաշենքերի հարկի բարձրությունը՝ 3.63մ, առանցքային չափերը՝ 87.75x20.8մ:

 Մասնաշենք «Բ»՝ 26.5x15.6մ առանցքային չափերով

 Մասնաշենք «Գ»՝ 33.5x15.6մ առանցքային չափերով

 Մասնաշենք «Դ»՝ 23.0x15.6մ առանցքային չափերով

 Մասնաշենք «Ե»՝ 44.2x15.6մ առանցքային չափերով

 Մասնաշենք «Զ»՝ 44.2x15.6մ առանցքային չափերով

3. Այլ լուծումներ և ինժեներական համակարգեր

1) Ներքին սառը և տաք ջրամատակարարման, ջեռուցման, էլկտրամատակարարման (այդ թվում պահուստային-ավտոնոմ), գազամատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, հրդեհաշիճման, տեսահսկման, կապի, ջրահեռացման, սառեցման և հովացման, տեխնիկական անվտանգության համակարգեր, արդիական ներքին և արտաքին հարդարում:

2) Հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղաշարժն ապահովող անհրաժեշտ նախագծային լուծումներ և սարք-սարքավորումներ (թեքահարթակներ, առանձնացված սանհանգույցներ, բազրիքներ, լրացուցիչ լուսավորություն), էներգախնայող և էներգաարդյունավետ (արևային ջրատաքացուցիչներ և ֆոտովոլտային պանելներ) համակարգեր:

3) Տարածքը բարեկարգված և կանաչապատված է: Առանձնացված են բժշկական համալիրի կանաչապատ տարածքները, անցուղիները, կարգավորված են այցելուների հոսքերը, գլխավոր և օժանդակ կառույցների տարածքները:

4) Գլխավոր մուտքին կից կազմակերպված են ավտոկայանատեղեր: Ավտոկայանատեղեր են նախատեսվել նաև տարածքի հարավային և արևելյան հատվածներում: Տարածքի հյուսիս-արևելյան հատվածում տրանսֆորմատորային կայանին կից տեղադրված են կաթսայատունը, հեղուկ վառելիքի ստորգետնյա պահեստարանը, չիլլերի հարթակը, տրանսֆորմատորային ենթակայանն ու դիզել գեներատորը: Նախատեսվել են բոլոր անհրաժեշտ ինժեներատեխնիկական կահավորանքն ու սարքավորումները:

4. Կառուցվածք.

1) Ընդունարան,

2) Ախտորոշիչ և լաբորատոր բաժանմունք,

3) Պոլիկլինիկական ծառայություններ,

4) 30 ստացիոնար մահճակալ ունեցող հիվանդանոցային ծառայություններ, ներառյալ՝ վիրաբուժական (10 մահճակալ), մանկաբարձագինեկոլոգիական (5 մահճակալ),

5) Մեծահասակների թերապևտիկ բաժանմունք (ներառյալ մանկաբուժական՝ 13 մահճակալ) և ինֆեկցիոն մեկուսարան ՝ 2 մահճակալ

6) Շտապ բուժօգնության ծառայություն մեկ հերթապահ բրիգադի հաշվարկով,,

7) Ինտենսիվ թերապիայի սրահ՝ 3 մահճակալ ,

8) Անհետաձգելի բուժօգնության ծառայություն՝ 2 մահճակալ,

9) Օժանդակ ծառայություններ, ներառյալ՝ կենտրոնական ախտահանում, լվացքատուն, ներհիվանդանոցային դեղատուն, ինժեներական և մատակարարման ծառայություններ

 

ԳԼՈՒԽ 2. ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

1. Նախագիծը մշակվել է.

 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ 2020 թվականին

2. Նախագծային լուծումներ

1) Հարկայնությունը՝ 2-3: Ընդհանուր մակերեսը՝ 5342քմ: Կառուցապատման մակերեսը՝ 23543քմ (այդ թվում շենքեր, շինություններ, ավտոկայանատեղիներ, անցուղիներ և այլն):

2) Բժշկական համալիրը բաղկացած է առանձին շենք-շինություններից: Բժշկական կենտրոնի համալիրը հակասեյսմիկ կարաններով բաժանված է 4 հատվածամասի, հիմքերը ե/բ սալերից, կոնստրուկտիվ համակարգը ե/բ շրջանակակապային, սյուները և հեծանները միաձույլ ե/բ-ից:

ա. Առաջին հատվածամասը՝ եռահարկ կառույց, 6.4մ+3.0մ+6.4մ լայնական և 8x6մ+3.0մ առանցքային չափերով, հարկերի բարձրությունը՝ 3x3.6մ,

բ. Երկրորդ հատվածամասը՝ եռահարկ կառույց, 6.4մ+6.4մ+6.4մ երկայնական և 6.0մ+3.0մ+6.0մ լայնական առանցքային չափերով, հարկերի բարձրությունը՝ 3x3.6մ,

գ. Երրորդ հատվածամասը՝ երկհարկ՝ մասամբ եռահարկ կառույց, 6.4մ+3.0մ+6.4մ լայնական և 9.0x6.0մ+3.0մ երկայնական առանցքային չափերով, հարկերի բարձրությունը՝ 3x3.6մ,

դ. Չորրորդ հատվածամասը՝ երկհարկ կառույց, 6.4մ+3.0մ+6.4մ լայնական և 4.0մx6.0մ երկայնական առանցքային չափերով, հարկերի բարձրությունը՝ 2x3.6մ:

դա.Առաջին հարկում՝ շտապօգնության, կենտրոնական ախտահանման, լաբորատոր և ախտորոշիչ, պոլիկլինիկական և ինֆեկցիոն բաժանմունքներ:

դբ.Երկրորդ հարկում՝ վիրահատական, ինտենսիվ, վիրաբուժական, մանկական և մեծահասակների թերապևտիկ բաժանմունքներ:

դգ. Երրորդ հարկում՝ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, վարչական անձնակազմ:

3.Այլ լուծումներ և ինժեներական համակարգեր

1) Ներքին սառը և տաք ջրամատակարարման, ջեռուցման, էլեկտրամատակարարման (այդ թվում պահուստային-ավտոնոմ), գազամատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, հրդեհաշիճման, տեսահսկման, կապի, ջրահեռացման, սառեցման և հովացման, տեխնիկական անվտանգության համակարգեր, արդիական ներքին և արտաքին հարդարում:

2) Հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղաշարժն ապահովող անհրաժեշտ նախագծային լուծումներ և սարք-սարքավորումներ (թեքահարթակներ, առանձնացված սանհանգույցներ, բազրիքներ, լրացուցիչ լուսավորություն, վերելակ), էներգախնայող և էներգաարդյունավետ համակարգեր:

3) Այլընտրանքային էներգիայի օգտագործման հնարավոր միջոցներ (արևային ջրատաքացուցիչներ և ֆոտովոլտային պանելներ):

4) Տարածքը բարեկարգված և կանաչապատված է, առկա են անցուղիներ, բուժօգնության ավտոմեքենաների համար կայանատեղի, տարածքի հարավային մասում տեղակայվել է խաղահրապարակ՝ ռետինե հատակով:

 5) Նախատեսվել են անհրաժեշտ ինժեներատեխնիկական կահավորանքն ու սարքավորումները:

4.Կառուցվածք

1) Ընդունարան և անհետաձգելի բուժօգնության ծառայություն,

2) Ախտորոշիչ և լաբորատոր բաժանմունք,

3) Պոլիկլինիկական ծառայություններ,

4) ստացիոնար հիվանդանոցային ծառայություններ, ներառյալ ՝ վիրաբուժական (5 մահճակալ), մանկաբարձագինեկոլոգիական (12 մահճակալ),

5) Մեծահասակների թերապևտիկ բաժանմունք (ներառյալ մանկաբուժական՝ 30 մահճակալ) և ինֆեկցիոն մեկուսարան ՝ 8 մահճակալ

6) Շտապ բուժօգնության ծառայություն մեկ հերթապահ բրիգադի հաշվարկով,,

7) Ինտենսիվ թերապիայի սրահ՝ 5 մահճակալ ,

8) Անհետաձգելի բուժօգնության ծառայություն՝ 3 մահճակալ,

9) Արյան պահպանման սենք,

10) Օժանդակ ծառայությունների սենքեր՝ ներառյալ, կենտրոնական ախտահանում, լվացքատուն, ներհիվանդանոցային դեղատուն, ինժեներական և մատակարարման ծառայություններ:

 

ԳԼՈՒԽ 3. ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԻԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՏԻՊԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

1. Նախագիծը մշակվել է

 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ 2020 թվականին:

2.Նախագծային լուծումներ

 1) Հարկայնությունը՝ 1: Ընդհանուր մակերեսը՝ 1293քմ, Հողամասի մակերեսը՝ 0.6298հա:

 2) Մասնաշենքը` 24.9մx74.1մ արտաքին չափերով, հիմնակմախքը՝ մետաղական, հիմքերը ե/բ-ից, ժապավենային, արտաքին պատերը՝ 100մմ սենդվիչ-սալերից, միջնորմները՝ գիպսաստվարաթղթից, տանիքը լանջավոր, տանիքի հենակմախքը մետաղական ֆերմաներով, ծածկույթը՝ ծալքավոր թիթեղից:

3.Այլ լուծումներ և ինժեներական համակարգեր

 1) Ներքին և արտաքին ինժեներական ենթակառուցվածքներ /սառը և տաք ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման, էլեկրամատակարարման, գազամատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, հրդեհաշիճման, կապի/տեսահսկման, ջրահեռացման/ համակարգեր, ենթակայան, մասնաշենքի արդիական ներքին և արտաքին հարդարում:

 2) Հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղաշարժն ապահովող անհրաժեշտ նախագծային լուծումներ և սարք-սարքավորումներ (թեքահարթակներ, առանձնացված սանհանգույցներ, բազրիքներ, լրացուցիչ լուսավորություն):

 3) Տարածքի բարեկարգում, կանաչապատում և լուսավորություն, արտաքին խաղահրապարակներ՝ յուրաքանչյուր խմբի համար առանձին արևահարող և ստվերածածկ մասերով, տարածքի ցանկապատ, տնտեսական առանձնացված հրապարակ: Խաղահրապարակներ, իսկ նախադպրոցական տարիքի երեխաների համար առկա է խաղային ու մարմնամարզային հատված, ինչպես նաև ստվերածածկ:

 4) Այլընտրանքային էներգիայի օգտագործման համակարգ (արևային ջրատաքացուցիչներ և ֆոտովոլտային պանելներ):

4.Կառուցվածք

1) Խմբային 6 բջիջներ՝ երկու մսուրային, չորս՝ նախադպրոցական, յուրաքանչյուր երկու բջիջ կազմում են մեկ մոդուլ:

2) Խմբային բջիջներում նախատեսվել են՝ խաղասենյակ, ննջարան, հանդերձարան, սանհանգույց և բուֆետ՝ 23 երեխայի համար:

3) Առկա է վարչատնտեսական մաս՝ նախամուտքով՝ այդ թվում հանդերձարան ցնցուղարանով, անձնակազմի սանհանգույց, ղեկավարի սենյակ, խոհանոց, լվացքատուն, բժշկի սենյակ մեկուսարանով, մարմնամարզության, երգ ու պարի դահլիճ, տնտեսական պահեստ, կաթսայատուն

4) Բաց խաղահրապարակներ՝ կից խմբերի սենյակներին, ստվերածածկ հատվածներով

 5) Շենքի կոնստրուկտիվ համակարգը նախատեսվել է պողպատե կոնստրուկցիաներից, գործարանային պայմաններում արտադրված բջիջների տեսքով /նախատեսելով ունիֆիկացված բջիջներ/, տեղափոխման հնարավորությամբ:

 

ԳԼՈՒԽ 4. ՓՈՔՐԱՔԱՆԱԿ ԵՐԵԽԱՆԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԻՊԱՅԻՆ (ՄՈԴՈՒԼԱՅԻՆ) ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

 

1.Նախագծերը մշակվել են

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ 2020 թվականին:

2.Նախագծային լուծումներ

 1) Հարկայնությունը՝ 1: Տիպային դպրոցները նախագծվել են գյուղական բնակավայրերի համար՝ 7-9 դասարաններով, նկուղային հարկերով: Դպրոցը նախագծվել է երկու մակարդակով՝ անտրեսոլային հարկով, որը պետք է ծառայի որպես ընթերցասրահ և շախմատի դասասենյակ: Նախատեսվել է պտուտակային ամբարձիչ/վերհան սարք:

 2)Նախասրահի աջ մասում տեղակայված է մարզասրահ՝ 19.4մx12.3մ չափերով, 87 տեղով հանդիսությունների դահլիճ:

3) Մոդուլային դպրոցները համալրված են՝

ա. ներքին և արտաքին սառը և տաք ջրամատակարարման, ջեռուցման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, տեսահսկման, կապի, ջրահեռացման համակարգերով, մասնաշենքերի ներքին հարդարումով,

բ. հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղաշարժն ապահովող անհրաժեշտ նախագծային լուծումներով և սարք-սարքավորումներով (թեքահարթակներ, առանձնացված սանհանգույցներ, բազրիքներ, լրացուցիչ լուսավորություն, վերհան սարքերով,

գ. էներգախնայող և էներգաարդյունավետ համակարգերով, արևային ջրատաքացուցիչներով և ֆոտովոլտային պանելներով,

դ. տեղակապման ենթակա մոդուլով՝ որպես շենքի կառուցվածքային (առանձնացված) տարր՝ հետագայում աշակերտների թվի աճի հետ կապված շենքային պայմանները ընդլայնելու նպատակով,

ե. բարեկարգված, լուսավորված տարածքով, արտաքին խաղահրապարակներով (այդ թվում փորձարարական ջերմոցային հատվածով՝ 4.0x8.0մ չափերով), 26x14մ բաց մարզադաշտով, 100մ վազքուղիով, տնտեսական բակով, ավտոկայանատեղիով,

զ. դպրոցի տարածքը ցանկապատված է ամբողջ պարագծով:

 

ԳԼՈՒԽ 5. ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԲԱՐՁՐԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

1. Նախագիծը մշակվել է

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ 2021 թվականին:

2.Նախագծային լուծումներ

1) Հարկայնությունը՝ 2-3: Նախատեսվել են թվով 4 մասնաշենքեր՝

ա. Բլոկ «A»՝ տարրական դպրոցի N 1 մասնաշենք (երկհարկանի, նկուղային հարկով), հատակագծում ուղղանկյունաձև՝ 42.0մx16.0մ առանցքային չափերով, հարկի բարձրությունը՝ 3.3մ, համալրված է վերելակով, առանձին մուտքով շենքի գլխավոր ճակատային մասից, առկա են նաև էվակուացիոն ելքեր: Առաջին հարկում նախատեսվել են նախասրահ, հանդերձարան, պահակակետ, դասասենյակներ, ննջարան-խաղասենյակ, ռեկրեացիոն մակերեսներ, սանհանգույցներ: Երկրորդ հարկում նախատեսվել են դասասենյակներ, շախմատի կաբինետ, ուսուցչանոց, գրադարան, ընթերցասրահ:

բ. Բլոկ «B»` կենտրոնական մասնաշենք (եռահարկ), հատակագծում ուղղանկյունաձև, 18.0 մ x 24.0 մ առանցքային չափերով: Առաջին հարկում նախատեսվել են նախասրահ, ճաշասրահ, բուֆետ, սպասարկող խոհանոցային և պահեստային սենյակներ: Երկրորդ հարկում՝ ընդունարան, տնօրենի և հաշվապահի կաբինետներ, այլ վարչական սենյակներ, բժշկի սենյակ, ընթերցասրահ:

Երրորդ հարկ՝ հանդիսությունների դահլիճ՝ 4.6մ հարկի բարձրությամբ

գ. Բլոկ «C»` N2 ուսումնական մասնաշենք(եռահարկ, նկուղային հարկով), հատակագծում ուղղանկյունաձև, 42.0մx16.0մ առանցքային չափերով: Հարկի բարձրությունը՝ 3.3մ: Ունի երկու աստիճանավանդակ և վերելակ: Մուտքը նախատեսված է կենտրոնական մասնաշենքից, ունի էվակուացիոն ելքեր: Առաջին հարկում՝ հանդերձարան, ոստիկանի սենյակ, առարկայական կաբինետներ, արհեստանոց, բլոկ -ում գտնվող մարզադահլիճի համար հանդերձարաններ, մարզիչի և մարզագույքի սենյակներ: Երկրորդ հարկում՝ դասասենյակներ, գրադարան, ՆԶՊ-ի կաբինետ զինապահեստով և ուսուցչանոց: Երրորդ հարկում՝ 9-12-րդ դասարանների դասասենյակներ, համակարգչային կաբինետ, առարկայական կաբինետներ: Յուրաքանչյուր հարկում ռեկրեացիոն տարածքներ և սանհանգույցներ՝ անձնակազմի, աշակերտների (այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց համար)

դ. Բլոկ «D»` մարզադահլիճ, միահարկ, հատակագծում ուղղանկյունաձև, 16.4մx30.0մ առանցքային չափերով, հարկի բարձրությունը՝ 7.0մ: Տանիքը երկթեք, լանջավոր՝ մետաղական ֆերմաների վրա իրականացված սենդվիչ տիպի ծածկի սալերով, ալիքաձև փոշեներկված ցինկապատ թիթեղով, կազմակերպված ջրահեռացմամբ: Նախագծված մասնաշենքերը հանդիսանում են առանձին կառույցներ և բաժանվում միմյանցից հակասեյսմիկ կարաններով: Կենտրոնական և ուսումնական մասնաշենքերի կոնստրուկտիվ համակարգը նախատեսված է ե/բ հիմնակմախքով, շրջանակակապային համակարգով: Մասնաշենքերի շուրջ նախատեսված է ասֆալտբետոնե սալվածք, տարածքի բարեկարգում, պարսպապատում, արտաքին լուսավորություն, մուտքերն նախատեսված են թեքահարթակներով: Դպրոցական համալիրը համալրված է օդափոխության, ջեռուցման, ջրամատակարարման, հրդեհային ազդարարման և տեսահսկման համակարգերով

 

ԳԼՈՒԽ 6. ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՏԻՊԻ, ՊՈՂՊԱՏԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ (ԲԱԶՄԱԿԻ ԿԻՐԱՌՄԱՆ) ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԻԾ

 

1. Նախագիծը մշակվել է

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ 2020թվականին:

2. Նախագծային լուծումներ

1) Հարկայնությունը՝ 1

ա. I տեսակ (5 գլխաքանակի համար՝ ընդհանուր մակերես՝ 62.4քմ, հողամասի մակերես՝ 0.083հա)

բ. II տեսակ (10 գլխաքանակի համար՝ ընդհանուր մակերես՝ 93.5քմ, հողամասի մակերես՝ 0.083հա)

գ. III տեսակ (20 գլխաքանակի համար՝ ընդհանուր մակերես՝ 114.8քմ, հողամասի մակերես՝ 0.140հա)

դ. IV տեսակ (40 գլխաքանակի համար՝ ընդհանուր մակերես՝ 190.0քմ, հողամասի մակերես՝ 0.220հա)

2) Կառույցի հիմնակմախքը մետաղական, հիմքերը երկաթբետոնից, արտաքին պատերը 100մմ սենդվիչ սալերից, երեսպատված են ծալքաթիթեղով, ունի որմնախարսխային հատված, տանիքը լանջավոր է, տանիքի ծածկույթը սենդվիչ-սալերով:

3) Ներքին ինժեներական ենթակառուցվածքներ /սառը և տաք ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, օդափոխության արտածող-ներածող, հակահրդեհային ազդանշանման, հրդեհաշիջման, կապի, ջրահեռացման/ համակարգեր, մասնաշենքի անհրաժեշտ տեխնոլոգիական հարդարում, առկա են ֆոտովոլտային և արևային համակարգեր:

4) Տարածքը ցանկապատված է, բարեկարգված, մայթերն ու սալվածքը ասֆալտապատված:

3. Կառուցվածք

 Սպանդանոցը բաժանված է երեք գոտու՝ կեղտոտ արտադրական (սպանդի համար), մաքուր արտադրական (լաբորատորիա, մսեղիքի և մնացորդների պահպանում, ենթամթերքի մշակում, վարպետի սենյակ, կենցաղային սենյակ, պատրաստի արտադրանքի ելք, սառնարան), մաքուր (միջանցք, անձնակազմի սանհանգույց, հանդերձարաններ)

4. Արտաքին չափեր

ա. 8.65մx9.35մ, բարձրությունը՝ 6.7մ (5 գլուխ անասունի համար)

բ. 11.95մx9.45մ, բարձրությունը՝ 6.9մ (10 գլուխ անասունի համար)

գ. 15.0մx9.45մ, բարձրությունը՝ 6.9մ (20 գլուխ անասունի համար)

դ. 16.15մx14.15մ, բարձրությունը՝ 8.0մ (40 գլուխ անասունի համար)

5. Կոնստրուկտիվ համակարգ և այլ պահանջներ

1) Պողպատե կոնստրուկցիաներից, գործարանային պայմաններում արտադրված բջիջների տեսքով /ունիֆիկացված բջիջներով/, որոնք տեղափոխվում են շինհրապարակ բեռնատարների միջոցով և տեղակայվում ու ամրացվում՝ նախապես կառուցված հիմքերին՝ ներդիր էլեմենտների միջոցով՝ ամրացվելով մեկը մյուսին: Նախագիծը պարունակում է նաև բջիջների ամրակցման լուծումներ և հանգույցներ

2) Նախագիծը պարունակում է սպանդանոցային համալիրին բնորոշ առանձին շինությունների և կառուցվածքների տեղակայման նախագծային լուծումներ (կենսաբանական թափոնների հավաքման, վնասազերծման և ոչնչացման հորեր)

3) Նախագծի շրջանակներում ներկայացված սարքերը, սարքավորումները, գույքը, կահույքը և աքսեսուարները կրում են տեղեկատվական բնույթ, գույքի արժեքը պայմանական է և ենթակա է համաձայնեցման պատվիրատուի հետ:

 

ԳԼՈՒԽ 7. ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ ՆՈՐ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

1. Նախագիծը մշակվել է

 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ 2020 թվականին:

2. Նախագծային լուծումներ

1) Հարկայնությունը՝ 3-4: Ընդհանուր մակերեսը՝ 3426.12քմ (այդ թվում նկուղային հատված շուրջ 761.36քմ):

2) Ներքին և արտաքին ինժեներական հաղորդակցուղիներ /սառը և տաք ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման, էլեկրամատակարարման, գազամատակարարման, օդափոխության և օդորակման, հակահրդեհային ազդանշանման, հրդեհաշիջման, տեսահսկման, կապի, ջրահեռացման/ համակարգեր, ԿՏՊ ենթակայան, ներքին և արտաքին հարդարում:

3) Տարածքի բարեկարգում, լուսավորություն, ֆուտբոլի և մանկական խաղահրապարակներ, մեքենաների կայանատեղի:

4) Բազմաբնակարան շենքը նախատեսվել է 61.4մ x12.4մ առանցքային չափերով, նկուղային հարկով, 3-4 հարկանի՝ հետևյալ կազմով

ա. 1 սենյականոց 11 բնակարան՝ 511.06քմ մակերեսով,

բ. 2 սենյականոց 9 բնակարան՝ 462.04քմ մակերեսով,

գ. 3 սենյականոց 12 բնակարան՝ 831.0քմ մակերեսով,

դ. 4 սենյականոց 4 բնակարան՝ 337.4քմ մակերեսով:

 

ԳԼՈՒԽ 8. ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

 Շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի էլեկտրոնային տարբերակները տրամադրվում են (կիրառվում են) ըստ պատվիրատուների կողմից սահմանված կարգով ներկայացվող դիմում-հայտի՝ ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-իուղղ. N 814-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 դեկտեմբերի 2021 թվական: