Գլխավոր տեղեկություն
Номер
N 19-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.05.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.12.01/28(380) Հոդ.369
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
24.09.2010
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
24.09.2010
Дата вступления в силу
11.12.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 նոյեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10010426

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 սեպտեմբերի 2010 թ.

 N 19-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ (ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ» N 2.2.4-015-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝

(նախաբանը խմբ. 18.05.22 N 31-Ն)

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Կազմակերպություններում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (համակարգիչների) անվտանգ շահագործման և օգտագործման» N 2.2.4-015-10 սանիտարական կանոնները և նորմերը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի հունիսի 23-ի «Համակարգիչներին և դրանցից օգտվողների աշխատանքի կազմակերպմանն ու պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III-4.10 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին թիվ 718-Ն հրամանը։

 

Նախարար`

Հ. Քուշկյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թ. սեպտեմբերի 24-ի

N 19-Ն հրամանի

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ (ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

N 2.2.4-015-10

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ՝ Կանոններ) սահմանում են արտադրական, գրասենյակային, մշակույթի ու սպասարկման ոլորտի կազմակերպություններում, բարձրագույն ուսումնական ու հանրակրթական հաստատություններում և խաղային համալիրներում (ավտոմատներում) (այսուհետ՝ Կազմակերպություններ) էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ շահագործող և օգտագործող աշխատողների և օգտագործողների առողջության պահպանմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ:

2. Սույն Կանոնները տարածվում են էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (այդ թվում` անհատական), էլեկտրոնային հաշվիչ մեքենաների հիմքով պատրաստված բոլոր տեսակի արտադրական սարքավորումների, ուսումնական և խաղային համալիրների (ավտոմատների) շահագործման համար նախատեսված սենքերի նախագծման, վերակառուցման, տեղակայման, շահագործման, ինչպես նաև համակարգիչների (անհատական և տեղաշարժվող) հետ աշխատանքի պայմանների կազմակերպման և իրականացման վրա:

3. (կետն ուժը կորցրել է 18.05.22 N 31-Ն)

 

2. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ (ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ) ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

4. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքերն ունենում են բնական և արհեստական լուսավորում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005թ. օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» ՍՆ N 2.2-002-05 սանիտարական կանոնների և նորմերի 3.3 կետի պահանջին համապատասխան:

5. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքերում արհեստական լուսավորումն իրականացվում է ընդհանուր հավասարաչափ լուսավորման համակարգով, իսկ արտադրական և գրասենյակային սենքերում` առավելապես փաստաթղթերի հետ աշխատանքի դեպքում` լուսավորման համակցված համակարգով (ընդհանուր լուսավորմանն ավելացվում է տեղայինը):

6. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման աշխատատեղերում աշխատանքային սեղանի մակերեսի լուսավորվածությունը սահմանվում է` 300-500 լյուքս (Լք):

7. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքերի լուսային բացվածքները (պատուհանները) սարքավորվում են կարգավորող շերտավարագույրերով, վարագույրով, արտաքին ծածկոցներով և լույսից պաշտպանության այլ միջոցներով:

8. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքերում օդափոխությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005թ. օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» ՍՆ N 2.2-002-05 սանիտարական կանոնների և նորմերի 3.2 կետի պահանջին համապատասխան:

9. Արտադրական և գրասենյակային սենքերում, որտեղ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործմամբ կատարվող աշխատանքները համարվում են հիմնական (դիսպետչերական, օպերատորական, հաշվարկային, ղեկավարման խցիկներ և կետեր, հաշվողական տեխնիկայի դահլիճներ և այլն) միկրոկլիմայի չափորոշիչների ցուցանիշները համապատասխանում են սույն Կանոնների 3-րդ աղյուսակի պահանջներին:

10. Արտադրական և գրասենյակային սենքերում, որտեղ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործմամբ կատարվող աշխատանքները համարվում են օժանդակ, միկրոկլիմայի չափորոշիչների ցուցանիշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի N 842-Ն հրամանով հաստատված «Արտադրական սենքերի միկրոկլիմայի» N 2.2.4-001-05 սանիտարական նորմերի պահանջներին:

11. Բարձրագույն ուսումնական, հանրակրթական հաստատությունների և խաղային համալիրների (ավտոմատների) էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքերում միկրոկլիմայի չափորոշիչների ցուցանիշները համապատասխանում են սույն Կանոնների աղյուսակ 4-ի պահանջներին:

12. Էլեկտրոնային ճառագայթման խողովակով մոնիտորներ ունեցող էլեկտրոնային հաշվիչ մեքենաներն օժանդակ սարքերի` պրինտեր, սկաներ և այլնի հետ շահագործելու մեկ աշխատատեղի մակերեսը լինում է ոչ պակաս, քան 6 մ2 (քառակուսի մետր), իսկ առանց օժանդակ սարքերի շահագործելու դեպքում` 4,5 մ2 (քառակուսի մետր) տարածք:

13. Անկախ օժանդակ սարքերի (պրինտեր, սկաներ և այլն) առկայությունից հարթ դիսկրետ (հեղուկ բյուրեղային, պլազմային) էկրանով էլեկտրոնային հաշվիչ մեքենաները շահագործելու մեկ աշխատատեղի մակերեսը լինում է ոչ պակաս, քան 4.5 մ2 (քառակուսի մետր) տարածք:

14. Աշխատատեղերում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների մոնիտորների միջև հեռավորությունը լինում է 1.5-ից 2 մ (մետր):

15. Աշխատանքային աթոռը լինում է շարժական` բարձրության վրա կարգավորվող: Աթոռի նստարանի և թիկունքի մակերեսները լինում են կիսափափուկ, չսահող և օդի թափանցելիություն ապահովող ծածկույթից:

16. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքի հատակն ունենում է հակաստատիկ ծածկ: Յուրաքանչյուր օր կատարվում է հատակի խոնավ մաքրում:

17. Սույն Կանոնների 2-րդ կետում ներառված Կազմակերպությունների աշխատողները ենթակա են պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության Հայաստանի Հանրապետության կառավարության 15.07.2004թ. N 1089-Ն որոշմամբ հաստատված Կարգին համապատասխան:

18. Հանրակրթական հաստատությունների X-XII դասարանների սովորողների համար ինֆորմատիկայի պարապմունքները կազմակերպվում են շաբաթը 2 դասից ոչ ավելի, իսկ I-IX դասարանների սովորողների համար` շաբաթական 1 դաս:

19. Դասերի (պարապմունքների) ժամանակ էլեկտրոնային հաշվիչ մեքենաներով անմիջական աշխատանքի տևողություններն են.

 

 1) 6 տարեկան սովորողների համար՝ 10 րոպե.

 2) 7-10 տարեկան սովորողների համար՝ 15 րոպե.

 3) 11-12 տարեկան սովորողների համար՝ 20 րոպե.

 4) 13-14 տարեկան սովորողների համար՝ 25 րոպե.

 5) 15-18 տարեկան սովորողների համար`

ա. առաջին դասաժամի տևողությունը - 30 րոպե.

բ. երկրորդ դասաժամի տևողությունը - 20 րոպե:

 

3. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԿԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

20. Աշխատատեղերում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման ընթացքում.

1) էլեկտրամագնիսական դաշտի չափորոշիչների մակարդակները համապատասխանում են սույն Կանոնների աղյուսակ 1-ում բերված էլեկտրամագնիսական դաշտի թույլատրելի մակարդակներին,

2) ձայնային ճնշման թույլատրելի մակարդակները և ձայնի համարժեքային մակարդակը համապատասխանում են սույն Կանոնների 2-րդ աղյուսակում բերված թույլատրելի մակարդակներին:

 

Աղյուսակ 1

 

Աշխատատեղերում էլեկտրոնային հաշվիչ մեքենաներից առաջացող էլեկտրամագնիսական դաշտի թույլատրելի մակարդակները

 

Հ/հ

Չափորոշիչներ

Թույլատրելի մակարդակներ

1

2

3

4

1.

Էլեկտրական դաշտի լարվածությունը

հաճախականությունների տիրույթը 5Հց – 2000Հց

25 Վ/մ

հաճախականությունների տիրույթը 2կՀց– 400կՀց

2,5 Վ/մ

2.

Մագնիսական հոսքի խտությունը

հաճախականությունների տիրույթը 5Հց – 2000Հց

250 նՏլ

հաճախականությունների տիրույթը 2կՀց– 400կՀց

25 նՏլ

3.

Էլեկտրաստատիկ դաշտի լարվածությունը

15 կՎ/մ

 

Աղյուսակ 2

 

Ձայնային ճնշման թույլատրելի մակարդակները ԵՎ ձայնի համարժեքային մակարդակը

 

N

Աշխատանքային գործունեության տեսակը, աշխատատեղ

Միջին երկրաչափական հաճախականություններով (Հց) օկտավային շերտերում ձայնային ճնշման մակարդակներ (դԲ)

Ձայնի համարժեք մակարդակ

(դԲԱ)

31.5

63

125

250

500

1000

2000

4000

8000

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1.

Ստեղծագործական գիտական գործունեություն, նախագծում, ծրագրավորում, դասավանդում և ուսուցում, բժշկական գործունեություն: Նախագծա-կոնստրուկտորային գրասենյակներում, հաշվիչ մեքենաների ծրագրա-վորողների, տեսական աշխատանքների և տվյալների վերամշակման լաբորատորիաներում, բուժկետերի հիվանդների ընդունման սենյակներում

86

71

61

54

49

45

42

40

38

50

 

Աղյուսակ 3

 

Արտադրական, գրասենյակային, մշակույթի ու սպասարկման ոլորտի կազմակերպությունների սենքերում միկրոկլիմայի չափորոշիչների օպտիմալ ցուցանիշները

 

Տարվա եղանակ

Աշխատանքի կարգը

Օդի ջերմաստիճան 0C, ոչ ավելի

Օդի հարաբերական խոնավություն, %

Օդի շարժման արագություն, մ/վրկ

1

2

3

4

5

Սառը

թեթև - I ա

22-24

60-40

0.1

թեթև - I բ

21-23

60-40

0.1

Տաք

թեթև - I ա

23-25

60-40

0.1

թեթև - I բ

22-24

60-40

0.1

 

Աղյուսակ 4

 

Բարձրագույն ուսումնական, հանրակրթական հաստատությունների ԵՎ խաղային համալիրների (ավտոմատների) սենքերում միկրոկլիմայի չափորոշիչների օպտիմալ ցուցանիշները

 

Օդի ջերմաստիճան, 0C

Օդի հարաբերական խոնավություն, %

Օդի շարժման արագություն, մ/վրկ

1

2

3

19

62

< 0,1

20

58

< 0,1

21

55

< 0,1

 

4. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

21. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման հետևանքով առաջացող էլեկտրամագնիսական դաշտի ազդեցությամբ պայմանավորված աշխատատեղերում աշխատանքի պայմանների հիգիենիկ գնահատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005թ. օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոնների և նորմերի 10-րդ աղյուսակին համապատասխան:

(հավելվածը փոփ. 18.05.22 N 31-Ն)