Գլխավոր տեղեկություն
Номер
N 1871-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (16.11.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.11.15-2021.11.28 Պաշտոնական հրապարակման օրը 26.11.2021
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
15.11.2021
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
15.11.2021
Дата вступления в силу
16.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

15 նոյեմբերի 2021 թ.

N 1871-Ա/2

  

Հ Ր Ա Մ Ա Ն

     

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՈՒՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՀՈՎԻՏ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

    

 Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 134/7 նիստի եզրակացությունը՝

       

 Հրամայում եմ`

      

 1. ՀՀ Արագածոտնի մարզի ՈՒջան համայնքի «Հովիտ» մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, ուսուցման 1 տարի տևողությամբ՝ կրտսեր 2-րդ խմբով, համակազմի սահմանային՝ 24 և միջին խմբով, համակազմի սահմանային՝ 29 տեղերի թվերով գործունեության լիցենզիա:

 2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:

 3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանին:

             

ՆԱԽԱՐԱՐ՝

Վ. Դումանյան

       

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 նոյեմբերի 2021 թվական: