ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ
18 ապրիլի 2022 թվականի |
N 92-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 331-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 10-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի նոյեմբերի 28-ի «Էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն ստանալու դիմումների ներկայացման և տեղեկատվության տրամադրման ընթացակարգերի առանձնահատկությունները, անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող վճարովի տեղեկությունների ցանկը, ինչպես նաև ինքնաշխատ եղանակով փաթեթով տրամադրվող վճարովի տեղեկությունների ցանկը սահմանելու մասին» N 331-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը.
1) Հրամանի հավելվածի 10-րդ կետի 8-րդ ենթակետից հետո վերջակետը հանել և լրացնել 9-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«9) Օրթոֆոտոհատակագծից հատված առանց կոորդինատային կապակցման մինչև 300 Դի Փի Այ (DPI) թույլատրելիության Ջեյ Փի Ի ՋԻ (JPEG) կամ Փի Դի Էֆ (PDF) ձևաչափերով A4 ֆորմատով:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ս. Թովմասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 ապրիլի 2022 թվական: