Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 2-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (19.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.04.18-2022.05.01 Պաշտոնական հրապարակման օրը 18.04.2022
Принят
Ոստիկանության պետ
Дата принятия
08.04.2022
Подписан
Ոստիկանության պետ
Дата подписания
08.04.2022
Дата вступления в силу
19.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

 

թիվ 2-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1․ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2007 թվականի սեպտեմբերի 17-ի «Մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումից բխող իրավունքների բանավոր ծանուցման մասին արձանագրության և մարդու ազատությունների սահմանափակումից բխող իրավունքների մասին գրավոր ծանուցման ձևերը հաստատելու մասին» N 3-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝

1) Հրամանի վերնագրում, Հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետում, ինչպես նաև Հրամանով հաստատված հավելված 2-ի (այսուհետ՝ Հավելված 2) վերնագրում «մարդու ազատությունների սահմանափակումից բխող» բառերը փոխարինել «մարդու՝ ազատությունից զրկման հետ կապված» բառերով,

2) Հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

««Ոստիկանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝»,

3) Հավելված 2-ում՝

ա․ 4-րդ կետի «սկսած՝ երեք ժամվա ընթացքում» բառերը փոխարինել «անհապաղ» բառով,

բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետ․

«9․ Եթե դուք օտարերկրյա քաղաքացի եք կամ կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա իրավունք ունեք նաև սույն ծանուցումը ստանալու պահից 15 օրվա ընթացքում ներկայացնելու դիմում՝ ապաստան ստանալու կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար։»։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ

 

«08» ապրիլ 2022 թ.

ք. Երևան

Վ. Ղազարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2022 թվական: