ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 նոյեմբերի 2021 թ. |
N 4482-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Կ-ԲՕ-002515 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և նույն հոդվածի 8-րդ մասը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, այն հանգամանքը, որ «Ալավերդու» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանն Առողջապահության նախարարության կողմից 2019 թվականի փետրվարի 15-ին տրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-ԲՕ-002515 լիցենզիայի հիվանդանոցային մանկական վարակիչ հիվանդություններ տեսակի գործողությունը կասեցվել էր Առողջապահության նախարարի Առողջապահության նախարարի 2021 թվականի մայիսի 05-ի թիվ 1641-Ա հրամանով` մինչև խախտումները վերացնելը, այնուհետև, որպես վերոնշյալ տեսակով լիցենզավորված գործունեություն իրականացնող ավագ բուժաշխատող է ներկայացվել Նարինե Նորիկի Դանիելյանը, որի արդյունքում այդ և մյուս մասերով խախտումները համարվել են վերացված, և Առողջապահության նախարարի 2021 թվականի հունիսի 21-ի N 2314-Ա հրամանով 2021 թվականի մայիսի 05-ի թիվ 1641-Ա հրամանն ուժը կորցրած է ճանաչվել: Հետագայում վերոնշյալ բուժաշխատողը նույն տեսակով լիցենզավորված գործունեության իրականացման համար Առողջապահության նախարարություն է ներկայացվել «Սպիտակի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կողմից: Առողջապահության նախարարության և նշված կազմակերպությունների միջև ծավալվել է գրավոր քննարկում, ուսումնասիրվել են կազմակերպությունների կողմից Առողջապահության նախարարություն ուղղված գրությունները և ներկայացված փաստաթղթերը (մի կողմից վերոնշյալ կազմակերպությունների և մյուս կողմից բժիշկ Նարինե Նորիկի Դանիելյանի միջև կնքված աշխատանքային պայմանագրերը), որի ընթացքում պարզվել է, որ Նարինե Նորիկի Դանիելյանը նշված տեսակով իր մասնագիտական գործունեությունն իրականացնում է «Սպիտակի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունում, և
ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և նույն հոդվածի 8-րդ մասի պահանջներով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել «ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանը (ք. Ալավերդի, Սայաթ-Նովա 20 պոլիկլինիկայի և հիվանդանոցի շենքեր) Առողջապահության նախարարության կողմից 2019 թվականի փետրվարի 15-ին տրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-ԲՕ-002515 լիցենզիայի գործողությունը՝ մինչև խախտման պատճառների վերացումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.01.2023, N 27-Ա | 06.01.2023, N 4482-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|