Գլխավոր տեղեկություն
Номер
N 2168-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (08.06.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.07.26-2021.08.08 Պաշտոնական հրապարակման օրը 06.08.2021
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
07.06.2021
Подписан
Պաշտոնակատար
Дата подписания
07.06.2021
Дата вступления в силу
08.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

07 հունիսի 2021 թ.

N 2168-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

  

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԼԱԵՐՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ  Ա-ԴԳ-000814 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, անհատ ձեռնարկատեր Լաերտ Մովսիսյանի կողմից 2021 թվականի մայիսի 24-ին ներկայացված դիմումը.

  

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2012 թվականի փետրվարի 13-ին անհատ ձեռնարկատեր Լաերտ Մովսիսյանին տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Ա-ԴԳ-000814 լիցենզիան:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) անհատ ձեռնարկատեր Լաերտ Մովսիսյանի լիցենզիայի բնօրինակը կցել անհատ ձեռնարկատիրոջ անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

      

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

         

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2021 թվական: