Գլխավոր տեղեկություն
Номер
N 426-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (03.09.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 02.09.2021
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
01.09.2021
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
01.09.2021
Дата вступления в силу
03.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

01 սեպտեմբերի 2021 թ.
քաղ. Երևան

N 426-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 262-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Արդարադատության նախարարի 2021 թվականի հունիսի 23-ի «Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնների նստավայրերի ցանկը հաստատելու մասին» N 262-Ն հրամանի 1-ին կետով հաստատված Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Հավելված

Արդարադատության նախարարի

2021 թվականի սեպտեմբերի 1-ի

N 426-Ն հրամանի

 

«Հավելված

Արդարադատության նախարարի

2021 թվականի հունիսի 23-ի

N 262-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԻ

 

 

Անվանումը

Նստավայրը

1.

«Արդարադատության նախարարության ընդունարան» սպասարկման կենտրոն

ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 (Կենտրոն վարչական շրջան)

2.

«Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ» սպասարկման կենտրոն

ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3 (Կենտրոն վարչական շրջան)

3.

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» սպասարկման կենտրոն

ք. Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք (Աջափնյակ վարչական շրջան)

4.

«Հատուկ սպասարկում» սպասարկման կենտրոն

ք. Երևան, Էրեբունի թ., 6/1 (Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջան )

5.

«Դավթաշեն» սպասարկման կենտրոն

Ք. Երևան, Դավթաշեն, 2-րդ թաղամաս, 16/3 շենք (Դավթաշեն վարչական շրջան)

»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 սեպտեմբերի 2021 թվական: