Գլխավոր տեղեկություն
Номер
N 4-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (18.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.01.10-2022.01.23 Պաշտոնական հրապարակման օրը 17.01.2022
Принят
Կադաստրի կոմիտեի ղեկավար
Дата принятия
12.01.2022
Подписан
Կադաստրի կոմիտեի ղեկավար
Дата подписания
12.01.2022
Дата вступления в силу
18.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ

 

 12 հունվարի 2022 թվականի
ք. Երևան

N 4-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի Ν 75-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

 1. Կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի ապրիլի 8-ի «Հողամասի և շինության հատակագծերի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները և հատակագծերի ներկայացման կարգը սահմանելու և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 283-Ն ու N 284-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 75-Ն հրամանով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

 1) 1-ին կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «8) Չափագրման նյութերի փաթեթ՝ փաթեթ, որը ներառում է որակավորված անձի կողմից կազմված հողամասի և շինության հատակագծերը, կոմիտեից ձեռք բերված ելակետային տվյալների պատճենը, ինքնակամ կառույցների (բացառությամբ մինչև 2001 թվականի մայիսի 15-ը ինքնակամ կառուցված բնակելի նշանակության, ինչպես նաև դրանց տնտեսական և օժանդակ շենքերի, շինությունների) օրինականացման համար նաև տվյալ կառույցի արտաքին մասերը հստակ արտացոլող էլեկտրոնային լուսանկարները:»:

 2) 27-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.

 «Արտաքին և կրող պատերի վրա ինքնակամ բացված պատուհանները և դռները նշագծվում (շտրիխապատվում) են:»:

 3) 39-րդ կետի 11-րդ ենթակետի «ա» պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի N 757-Ն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 600-Ն» բառերով:

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ս. Թովմասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունվարի 2022 թվական: