ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
14 սեպտեմբերի 2021 թ. |
N 1534-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՌԱՆՉՊԱՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 132/6 նիստի եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «Ռանչպարի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, կրտսեր նախադպրոցական տարիքային խմբով սովորողների համակազմի սահմանային (1 տարատարիք խումբ՝ կրտսեր երկրորդ խումբ և միջին խումբ՝ 30 տեղ) թվով գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանին:
ՆԱԽԱՐԱՐ՝ |
Վ. Դումանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2021 թվական: