ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
08 հոկտեմբերի 2021 թ. |
N 71-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի հունվարի 13-ի «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին» N 06-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի հունվարի 13-ի N 06-Ն հրամանի նախաբանում «մասով» բառից հետո լրացնել «և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերով,
2) հրամանի հավելվածի ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
3) հրամանի վերնագրում և 1-ին կետում, հրամանի հավելվածի (այսուհետ՝ հավելված) վերնագրում և 1-ին կետում «թեկնածու» բառից հետո լրացնել «և դատավորի թեկնածուի հավակնորդ», իսկ հավելվածի 29-րդ կետում, «թեկնածուի» բառից հետո՝ «և դատավորի թեկնածուի հավակնորդի» բառերը,
4) հավելվածի 2-րդ կետում «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու» բառերը փոխարինել «Քաղաքացու» բառով,
5) հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) մշակում է թեստավորման համար առաջադրանքների հարցաշար, որը, ինչպես նաև գրականության ցանկը կամ հղումները՝ առաջադրանքների կազմման աղբյուրի հետ միասին, պարտադիր կարգով տեղադրվում է նախարարության պաշտոնական կայքէջում:»,
6) հավելվածի 6-րդ կետում «երկրորդ աշխատանքային օրը» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱՐԱՐ՝ |
Վ. Դումանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2021 թվական: